Արարատ Միրզոյանն այցելել է Հալեպ
21:20 - 23 փետրվարի, 2023

Արարատ Միրզոյանն այցելել է Հալեպ

Փետրվարի 23-ին Սիրիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է Հալեպ: 

Օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը: 

Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Շաար շրջան, որտեղ երկրաշարժին հաջորդած օրերին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել ՀՀ փրկարարները, և ծանոթացել  իրավիճակին:

Նախարար Միրզոյանը Հալեպում հանդիպում է ունեցել նաև «Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել