Փաստաբանների պալատ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն է: Փաստաբանների պալատի մարմիններն են․
- փաստաբանների ընդհանուր ժողովը,
- փաստաբանների պալատի խորհուրդը, որը կազմված է 12 անդամից եւ նախագահից.
- որակավորման հանձնաժողովը, որը կազմված է 8 անդամից:

2020թ. փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են 2138 փաստաբան:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահն է Արա Գագիկի Զոհրաբյանը, որն այդ պաշտոնում ընտրվել է 2013 թվականին, ապա 2017-ին՝ վերընտրվել։
53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված

53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված

53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: «Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը (01.03.2018 — 6 տարի): ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նախագահի քաղաքացիության մասով հղում է կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տեղեկանքին, որը ՀՀ նախագահի ընտրության գործընթացում ներկայացվել է ՀՀ ԱԺ: Ուշագրավ է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ա.Մկրտչյանի 25.03.2021թ. գրությունը, որով հայտնվել է՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այլ պետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն առկա չի եղել , այդ թվում՝ 2018թ. մարտի 2-ի դրությամբ: ՀՀ ոստիկանության ԱՎՎ բնակչության պետական ռեգիստրում համապատասխան տվյալները մշակվում են քաղաքացու տրամադրված կամ ՀՀ իրավասու մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա: Օտարերկրյա պետության քաղաքացիությունը համարվում է մշակման ենթակա տվյալ և մուտքագրվում է ռեգիստր, եթե անձը ներկայացնում է այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ: ՀՀ նախագահի ընտրության համար Ա.Սարգսյանին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը տրվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը և Արմեն Սարգսյանի կողմից իր դիմումում նշված՝ այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ հայտարարությունը: Այս կապակցությամբ հարկ է նշել նաև, որ որևէ իրավական ակտով սահմանված չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը ստուգելու այլ կարգավորումներ: Փաստաբանների անունները՝ Արա Գագիկի Զոհրաբյան Սիմոն Ալբերտի Բաբայան Մանե Գուրգենի Կարապետյան Մարիաննա Սերգեյի Մխիթարյան Ստելլա Հովակիմի Բաղրամյան Վահրամ Բեգոյան Արաքս Վարդանյան Քրիստինե Ավագյան Լուսինե Աշոտի Սարգսյան Վահագն Մովսեսի Քեշիշյան Անդրանիկ Հակոբյան Անժելիկա Հակոբյան Արշակ Անդրանիկի Վարդանյան Արմինե Գևորգի Կարապետյան Հարություն Բաղդասարյան Սարգիս Խաչատուրի Խաչատրյան Լիանա Գրիգորյան Վիկտորիա Պետրոսյան Աննա Լեմսիկի Մանթաշյան Անի Միհրանի Գրիգորյան Ծովինար Կարապետյան Սերգեյ Վաչագանի Մանուկյան Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյան Դավիթ Իսրայելյան Լևոն Աշոտի Վարդանյան Վրեժ Խաչիկյան Նազելի Արամի Տեր֊Պետրոսյան Տաթևիկ Բուջատյան Տաթևիկ Շայջյան Գագիկ Մաիլյան Սոնա Գուլակյան Հրայր Խաչատրյան Անժելա Գրիշայի Հովհաննիսյան Գայանե Պապոյան Լյուդվիգ Խորենի Ավետիսյան Աստղիկ Ղազարի Ղազարյան Կարինե Բաղդասարյան Վարդուհի Սարգսյան Անի Բարսեղյան Աննա Վարդանյան Ֆերդինանդ Սարգսյան Գարիկ Ռաֆայելի Հախնազարյան Շուշան Մհերի Հարությունյան Աննա Արթուրի Ծառուկյան Էդուարդ Բորիսի Աղաջանյան Արմեն Մարտունի Հայրապետյան Արտաշես Լեոնիդի Հովհաննիսյան Արմինե Կառլոսի Ֆանյան Հրայր Մերգելոսի Քալաշյան Փափազ Խաչիկի Ավագյան Դավիթ Գրիշայի Դանելյան Լիաննա Գասպարյան Պավլիկ Փոլադյան
16:59 - 30 մարտի, 2021
Դատական օրենսգրքի և մյուս օրենսգրքերի փոփոխությունների նախագծերի փաթեթը անթույլատրելի է և խիստ վտանգավոր․ Փաստաբանների պալատ

Դատական օրենսգրքի և մյուս օրենսգրքերի փոփոխությունների նախագծերի փաթեթը անթույլատրելի է և խիստ վտանգավոր․ Փաստաբանների պալատ

Շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:ՀՀ փաստաբանների պալատի փորձագիտական խումբը ներկայացրել է դիրքորոշում, ըստ որի դատական օրենսգրքի և մյուս օրենսգրքերի փոփոխությունների նախագծերի փաթեթը անթույլատրելի է և խիստ վտանգավոր: Փորձագիտական խմբի դիրքորոշումը՝ ստորև․«Նախագծային փաթեթով ի թիվս այլոց նախատեսվում են հետևյալ փոփոխությունները՝ Ա. Առաջարկվում է դատական սանկցիաների մեջ ավելացնել «որոշակի դատավարական իրավունքների սահմանափակումը» սանկցիան և այն կիրառել նաև փաստաբանների նկատմամբ. Բ. Առաջարկվում է սահմանել բարձրագույն դատական խորհրդի լիազորություն գործը մեկ դատավորից վերցնելու և մեկ այլ դատավորին փոխանցելու հարցում. Գ. Առաջարկվում է սահմանել պետական տուրք՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ դիմումներ ներկայացնելու համար: ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ ներկայացված նախագծերի փաթեթը անթույլատրելի է և խիստ վտանգավոր, ուղղված է դատական պաշտպանության իրավունքի սահմանափակմանը, իրավական պաշտպանության իրավունքի ոտնահարմանը, անկախ դատական համակարգի վերացմանը և այլ հակասահմանադրական և հակաժողովրդավարական նպատակների իրագործմանը: Մասնավորապես, - Բացակայում է նախագծի ընդունման պատշաճ հիմնավորումը: Որպես հիմնավորում է ներկայացված մեկ նախադասություն, որով ըստ էության նշված է, որ Նախագծային փաթեթի նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը ...: Այս մեկ նախադասությունը կրում է խիստ հռչակագրային բնույթ, չի պարունակում որևէ վերլուծություն, որևէ վիճակագրական տվյալ, որևէ երկրի օրինակ և այլն: Անգամ նախագծի հեղինակները չեն նշել, թե մասնավորապես ինչպես կարող են առաջարկվող փոփոխությունները ազդել գործերի դատական քննության արդյունավետության վրա, կամ դրանց չկատարումը որքանով է դարձնում անարդյունավետ գործերի դատական քննությունը: - Ըստ էության դատարանին հնարավորություն է տրվում սահմանափակել փաստաբանների ելույթ ունենալու, միջնորդություն ներկայացնելու և անգամ ապացույց ներկայացնելու իրավունքը, որպիսի պարագայում փաստաբանը չի ունենալու իրավական օգնություն տրամադրելու օբյեկտիվ հնարավորություն, ինչի արդյունքում նրա մասնակցությունը դատական գործընթացներին կրելու է ձևական բնույթ, իսկ քաղաքացիներն էլ զրկվելու են իրենց սահմանադրական հիմնարար իրավունքից: - Նշված փոփոխությունը Բարձրագույն դատական խորհրդին վերածում է դատական համակարգի վերադաս՝ 4-րդ ատյանի՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով իշխանությունների տարանջատման և անկախ դատական համակարգ ունենալու և վերջապես արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելքի սահմանադրաիրավական պահանջը»:
17:09 - 18 մարտի, 2021
ՀՀ փաստաբանների պալատը կաջակցի պատերազմից տուժած փաստաբանների ընտանիքներին

ՀՀ փաստաբանների պալատը կաջակցի պատերազմից տուժած փաստաբանների ընտանիքներին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մարտի 17-ին որոշում է կայացրել յուրաքանչյուր տարվա համար պատերազմում զոհված, գերեվարված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքի անդամ ունեցող փաստաբանների ընտանիքներին հարգանքի տուրք մատուցելու օրեր սահմանելու մասին, ինչպես նաև հաստատել է այդ օրերը ընտրելու կարգը: Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից։ «Ըստ այս նոր նախաձեռնության՝ փաստաբանական համայնքը պատերազմի հետևանքով զոհված, գերեվարված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքի անդամ ունեցող փաստաբանների ընտանիքներին յուրաքանչյուր տարվա ընթացքում որոշված օրերին հատուկ ուշադրություն է դարձնելու, որը ներառելու են հետևյալ միջոցառումները՝ 1)  զոհվածի շիրիմին այցելելը. 2) զոհվածի հիշատակի համար միջոցառում կազմակերպելը. 3) փաստաբանի ընտանիքին նվեր փոխանցելը. 4) փաստաբանի ընտանիքին անհրաժեշտ աշխատանքներին (այդ թվում՝ այգեգործություն, վերանորոգում) մասնակցելը. 5) փաստաբանի ընտանիքին հյուրընկալելը. 6) այլ միջոցառում իրականացնելը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Փաստաբանների պալատից նաև հայտնում են, որ նշված նախաձեռնության նպատակն է գոտեպնդել այն փաստաբաններին, որոնց ընտանիքի անդամները զոհվել են, գերեվարվել, անհայտ կորել կամ հաշմանդամություն են ձեռք բերել, ինչպես նաև օրինակ ծառայել հայրենիքի պաշտպանների նկատմամբ մյուս մասնագիտական համայնքների կողմից հատուկ ուշադրություն դարձնելու հարցում:
20:54 - 17 մարտի, 2021
Հայտնի են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների և կարգապահական գործ նախապատրաստող անձանց անունները

Հայտնի են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների և կարգապահական գործ նախապատրաստող անձանց անունները

ՀՀ փաստաբանների պալատի մարտի 6-ին կայացած հերթական ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված են եղել պալատի խորհրդի անդամների ընտրության և կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրության հարցերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, ընդհանուր ժողովին որպես խորհրդի անդամի թեկնածու առաջադրվել էր 23 փաստաբան: Փաստաբանների պալատի խորհրդի անդամի ընտրությունը կրում է վարկանիշային բնույթ և պալատի կանոնադրության համաձայն՝ առաջադրված թեկնածուներից վարկանիշային կարգով կարող են խորհրդի անդամ ընտրվել առավել շատ «կողմ» ձայներ ստացած 12 (տասներկու) թեկնածուները: Ընդհանուր ժողովին որպես պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձի թեկնածու առաջադրվել էր 16 փաստաբան: Վարկանիշային կարգով կարող են ընտրվել 20 փաստաբան:  Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք են ունեցել 2289 փաստաբան, քվեարկությանը մասնակցել են 1147 փաստաբան (50,1 տոկոս, քվորումը սահմանված է առնվազն մեկ երրորդ): Քվեարկության ամփոփման արդյունքում, ընդհանուր ժողովը որոշել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ ընտրել հետևյալ փաստաբաններին՝ Բաբայան Սիմոն Ալբերտի Կարապետյան Մանե Գուրգենի Ֆարմանյան Մարինե Պավլուշի Առուստամյան Մելանյա Սարգսի Մեժլումյան Կարեն Սուրիկի Սարդարյան Կարեն Հեկտորի Ասատրյան Սեդրակ Գառնիկի Հարությունյան Հարություն Գագիկի Բեգլարյան Էմին Արամի Հակոբյան Ռուբեն Մարատի Ղազանչյան Լիլիթ Արմենի Հարությունյան Արսեն Միխաելի   Փաստաբանների պալատի կարգապահական գործ նախապատրաստող անձինք են ընտրվել հետևյալ փաստաբանները՝ Ալեքսանյան Վերոնիկա Հովսեփի Ալիխանյան Գայանե Գևորգի Բաբայան Հայկ Արթուրի Բաբայան Հունան Համլետի Բալաբեկյան Հասմիկ Վազգենի Բալոյան Ռուբեն Տիգրանի, Թադևոսյան Վահագն Հայկի Թովմասյան Մարինե Սարգսի Մաթևոսյան Հովհաննես Հայկազի Սակովա Զոյա Ալեկսեևնա Սարգսյան Նարինե Մելսիկի Սարգսյան Նվեր Պարգևի Սիմոնյան Արմեն Ալբերտի Փարսադանյան Հովհաննես Կարենի Քամալյան Կարեն Վոլոդյայի Քեշիշյան Վահագն Մովսեսի   Հաշվիչ հանձնաժողովի որոշման համաձայն՝ նոր կազմն իր լիազորությունները կստանձնի 2021թ. մարտի 15-ից:
20:04 - 07 մարտի, 2021
Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել Սահմանադրական դատարան. Փաստաբանների պալատ

Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել Սահմանադրական դատարան. Փաստաբանների պալատ

ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի եւ Կարեն Սարդարյանի, մտահոգ լինելով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական մարմինների (վարչապետ, Զինված ուժերի շտաբ) միջեւ տեղի ունեցող վեճով եւ դրա զարգացման ոչ կառուցողական բնույթով, արձանագրելով սահմանադրական մարմինների միջեւ վեճերը Սահմանադրական դատարանի միջոցով լուծելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն օժտված է հատուկ լիազորություններով, այդ թվում՝ օժտված է սահմանադրական որոշ մարմինների միջեւ առաջացած վեճերը Սահմանադրական դատարանին փոխանցելու լիազորությամբ, որոնք իրականացնելիս նախագահը պետք է առաջնորդվի բացառապես համապետական եւ համազգային շահերով, հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 27․02․2021թ․ հայտարարությունը, որով Զինված ուժերի շտաբի պետին ազատելու մասին վարչապետի առաջարկությունը առարկություններով վերադարձվել է՝ այն որակելով որպես Սահմանադրությանն առերեւույթ հակասող, նկատի ունենալով այն, որ Հանրապետության նախագահի կողմից անգործություն դրսեւորվելու պայմաններում, հնարավոր են հակասահմանադրական զարգացումներ, ինչի պատասխանատվությունը կրելու է նաեւ Հանրապետության նախագահը, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի  եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն Հանրապետության նախագահը դեռեւս կարող է դիմել Սահմանադրական դատարան, Կոչ ենք անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին -դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով: Հ.Գ. Նախագահն այս քայլով կձեւավորի սահմանադրական մարմինների միջեւ վեճերը Սահմանադրական դատարանում քննության ներկայացնելու մշակույթ»։    
19:21 - 05 մարտի, 2021
ՓՊ-ն հրատարակել է պատերազմի հետևանքով տուժած անձանց խնդիրների լուծման վերաբերյալ ուղեցույց   |armenpress.am|

ՓՊ-ն հրատարակել է պատերազմի հետևանքով տուժած անձանց խնդիրների լուծման վերաբերյալ ուղեցույց |armenpress.am|

armenpress.am: Փաստաբանների պալատը ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների եվ դրանց լուծման ուղիների վերաբերյալ ուղեցույց է հրատարակել: Մամուլի ասուլիսի ժամանակ  Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ասաց, որ 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակահատվածում առնչվելով քաղաքացիների խնդիրներին, հասկացել են, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց որոշ խնդիրներ չեն լուծվում կամ լուծվում են դանդաղ, կամ էլ դրանց լուծման ճանապարհները շատ բազմիմաստ են, և պետք է դրանք դրանք բոլորը համախմբել։ «Այս առիթով մենք նախաձեռնեցինք և կազմեցինք մեկ ուղեցույց, որը կոչվում է «Ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների եվ դրանց լուծման ուղիների վերաբերյալ»:  Փորձել ենք հնարավոր խնդիրները ներառել այս ուղեցույցում և արտացոլել դրանց լուծման ճանապարահները»,- ասաց Զոհրաբյանը: Ուղեցույցում տեղ են գտել զոհված զինծառայողի ընտանիքի, վիրավորում ստացած զինծառայողների, գերեվարված և անհետ կորած զինծառայողների ընտանիքների մասին, առողջական խնդիրներ և վնասվածքներ ստացած անձանց, տեղահանված անձանց, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների և հաշմանդամություն ձեռք բերած անձանց, Սյունիքի մարզում հրետակոծություն կրած անձանց և մարտական գործողությունների մասնակիցների վերաբերյալ հարցեր:
13:27 - 16 փետրվարի, 2021
Փաստաբանների ներկայացուցիչները հանդիպում են գլխավոր դատախազի հետ |news.am|

Փաստաբանների ներկայացուցիչները հանդիպում են գլխավոր դատախազի հետ |news.am|

news.am: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից միացած եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահանջ ներկայացնող շուրջ 700 փաստաբանների ներկայացուցիչներն այս պահին հանդիպում են գլխավոր դատախազի հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ այսօր փաստաբանների պալատի դիմաց հավաքվել էին մի քանի հարյուր փաստաբաններ, որոնք երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով, այնուհետեւ՝ գլխավոր դատախազություն։ Փաստաբանները հետեւյալ փաստաթղթերը ներկայացրին․ ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու եւ վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը։
15:04 - 22 դեկտեմբերի, 2020
Փաստաբանները հասան ԱԺ․ նրանք «Իմ քայլից» 5 պատգամավորի հորդորեցին դուրս գալ խմբակցությունից |news.am|

Փաստաբանները հասան ԱԺ․ նրանք «Իմ քայլից» 5 պատգամավորի հորդորեցին դուրս գալ խմբակցությունից |news.am|

news.am: Երթով շարժվող փաստաբանները քիչ առաջ հասան Ազգային ժողովի շենքի դիմաց, որտեղ նրանք երկու պահանջ ներկայացրեցին մեկն ուղղված ԱԺ նախագահին, մյուսն այն պատգամավորներին, որոնք կասեցրել են իրենց փաստաբանական արտոնագիրը՝ պայմանավորված պատգամավորական մանդատով։ Փաստաբանների պալատի նախագահը ընթերցեց «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանի, Սուրեն Գրիգորյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Աննա Կարապետյանի եւ Արթուր Դավթյանի անունները եւ կոչ արեց նրանց չդառնալ հայրենադավ գործընթացի մաս, կանգնել քաղաքացու եւ պետականության կողքին, նպաստել գերիների վերադարձմանը, ՀՀ սահմանների պաշտպանությանը, դրսեւորել բարձր քաղաքացիական գիտակցություն՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից, բայց  պահպանել մանդատը, որպեսզի հետագայում հնարավորություն ունենան քվեարկել հայանպաստ որոշումների օգտին։ «Մենք հիշելու ենք ձեզ եւ բնականաբար ձեր վարքագիծը»,-դիմելով այդ պատգամավորներին  շեշտեց Արա Զոհրաբյանը։ Մյուս պահանջն ուղղված էր Ազգային ժողովի նախագահին եւ բոլոր պատգամավորներին, որպեսզի վերացվի ռազմական դրությունը, եւ հնարավորություն տրվի անվստահություն հայտնել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Այսօր անհարկի ռազմական դրություն է հայտարարված եւ  մենք պահանջում ենք դա վերացնել»,- ասաց Զոհրաբյանը։ Պահանջները ներկայացնելուց հետո, փաստաբանները երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն, որպեսզի  հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն։
13:12 - 22 դեկտեմբերի, 2020
Փաստաբանների պալատի շենքի մոտից մի խումբ փաստաբաններ երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով

Փաստաբանների պալատի շենքի մոտից մի խումբ փաստաբաններ երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով

Փաստաբանների պալատի շենքի մոտից մի խումբ փաստաբաններ երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով, այնուհետև շարժվելու են դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք: «Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է, որ պահանջելու են ԱԺ նախագահին ռազմական դրությունը վերացնել և վարչապետին անվստահություն հայտնել, հորդորելու են փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալ, իսկ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացնելու են հանցագործության մասին հաղորդում: «Մենք՝ փաստաբաններս ցանկանում ենք մարդուն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը կրող դատարանում: Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վտանգի աղբյուր հանդիսացող վարչապետից և իր թիմից»,- գրել է Զոհրաբյանը:
12:15 - 22 դեկտեմբերի, 2020
Փաստաբանների պալատը կմիանա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն ուղղված բողոքի ակցիաններին

Փաստաբանների պալատը կմիանա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն ուղղված բողոքի ակցիաններին

Փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին մասնակցել են ավելի քան վաթսուն փաստաբան: Ակումբի նիստում ելույթ են ունեցել փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Վահան Հովհաննիսյանը, Էդգար Բադեմյանը, Մանուշ Եսայանը, Տիգրան Սարգսյանը, Անահիտ Պետրոսյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը, Տաթևիկ Բուջատյանը, Գոռ Մարգարյանը, Արմինե Ֆանյանը, Ազատ Շահբազյանը, Վրեժ Խաչիկյանը, Արսեն Համբարձումյանը, Գայանե Ղուլյանը, Հարութ Ակլունցը, Արամ Օրբելյանը, Մարինե Ֆարմանյանը, Հովհաննես Խուդոյանը և Սամվել Ջաղինյանը: Քննարկման ժամանակ փաստաբաններն ընդգծել են փաստաբանական հանրույթի կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգին խիստ արձագանքելու մոտեցումը: Առաջարկվել է միանալ բողոքի ակցիաներին, այդ թվում դատական նիստերին և դատավարական (քննչական) գործողություններին չմասնակցելու ձևով: Հնչել են նաև կարծիքներ այն մասին, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի Հանրապետության համար այնքան օրհասական է, որ պետք է պետական շահի պաշտպանությանը տրվի առավելություն մասնավոր՝ վստահորդի շահի նկատմամբ և հնչեցվել է համոզմունք, որ վստահորդներն առավելապես կհասկանան և կընդունեն այդ մոտեցումը:  Հնչել են նաև կարծիքներ, որ բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներին բերման ենթարկելու և այլ անհետաձգելի դեպքերում, փաստաբանները կարող են բացառություն անել: Առաջարկվել է նաև փաստաբանների մասնագիտական ունակություններն օգտագործել ռազմական գործողությունների հետ կապված հանցագործությունների բացահայտմանը նպաստելու, ինչպես նաև հայրենիքին օգտակար այլ հարցերով: Քննարկման արդյունքում ակումբին մասնակցող փաստաբանները որոշել են՝ 1. 2020թ. դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ից միանալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն ուղղված բողոքի ակցիաններին, այդ թվում՝ գործադուլին: 2. 2020թ. դեկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին ՀՀ փաստաբանների պալատի գտնվելու վայրից երթով շարժվել դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետևյալ փաստաթղթերը փոխանցելու նպատակով՝ ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը. բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը. գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը:
16:35 - 18 դեկտեմբերի, 2020
Ռազմական դրության ռեժիմը կարող է վնասել ռազմագերիների հայրենադարձման խնդրի լուծմանը. Փաստաբանների պալատը դիմել է ԱԺ նախագահին`ռազմական դրությունը վերացնելու հարցով

Ռազմական դրության ռեժիմը կարող է վնասել ռազմագերիների հայրենադարձման խնդրի լուծմանը. Փաստաբանների պալատը դիմել է ԱԺ նախագահին`ռազմական դրությունը վերացնելու հարցով

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անունից դիմել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` խնդրելով Հայաստանի Հանրապետության կառավարության 27.09.2020թ. թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրությունը վերացնել: Այս մասին հայտնել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը: «Գրության մեջ որպես փաստական և իրավական հիմնավորում ներկայացված է հետևյալը. 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից հայտարարվել է (այսուհետ՝ Հայտարարություն) գրավոր համաձայնության մասին, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ «Իրականացվում է ռազմագերիների և այլ ձերբակալվածների և մահացածների մարմինների փոխանակում»: 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո առ այսօր հայտարարված ռազմական դրությունը չի վերացվել: 2020 թվականի նոյեմբերի 10-ից առ այսօր չի լուծվել ռազմագերիների հայրենադարձման հարցը: ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք: Նշված նորմից հետևում է, որ ռազմական դրությունը պետության, հասարակության բնականոն ռիթմից և պայմաններից տարբերվող ռեժիմ է, որին պետությունն անցնում է վտանգներն առավել արդյունավետ ձևով չեզոքացնելու նպատակով: Չանդրառնալով ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հիմնավորվածությանը, ակնհայտ է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը պահպանելու հիմքեր չկան: ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի ուժով Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, անկախ նրանից ռազմական դրություն է հայտարարված, թե՝ ոչ: Այս պահի դրությամբ ռազմական դրության ռեժիմը ոչ միայն վնասում է քաղաքացիներին՝ նրանց իրավունքների լիարժեք իրականացման համատեքստում, այլ նաև կարող է վնասել ռազմագերիների հայրենադարձման խնդրի լուծմանը: Ռազմագերիների փոխանակմանը վերաբերող Հայտարարության 8-րդ կետում որևէ ժամկետ չի նշվել, ինչը բնականաբար ձևական առումով Ադրբեջանը կարող է շահարկել: Մեր կարծիքով, կարելի է վկայակոչել Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 118-րդ հոդվածի պահանջն առ այն, որ՝ ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո: Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիային միացել է օրենսդիր մարմնի (Գերագույն խորհրդի) 31.03.1993թ. Հ.Ն-0790-I որոշմամբ, իսկ Ադրբեջանը Կոնվենցիային միացել է օրենսդիր մարմնի (Միլլի Մեջլիսի) 21.04.1993թ. N 573 որոշմամբ, հետևաբար Կոնվենցիան երկու պետությունների համար իրավունքներ և պարտականություններ է առաջացնում: Հայաստանի Հանրապետությունը կարող է Հայտարարության 8-րդ կետի և Կոնվենցիայի 118-րդ հոդվածի վկայակոչմամբ պնդել, որ ռազմագերիների հարցը պետք է լուծվի անմիջապես, քանի որ Կոնվենցիայի նշված պայմանն առկա է, այն է՝ ռազմական գործողությունները դադարեցվել են: Այս տեսակետից, որպեսզի Ադրբեջանը զրկվի իր առարկելու իրավունքից, պետք է վերացնել ռազմական դրությունը, հակառակ դեպքում, Ադրբեջանը կարող է այդ փաստը ձևական առումով վկայակոչել իր պարտավորությունը չկատարելու համար»,- նշել է նա:
18:20 - 14 դեկտեմբերի, 2020
ՓՊ-ն դատապարտում է Փաշինյանի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը

ՓՊ-ն դատապարտում է Փաշինյանի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդն, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հրանտ Անանյանի և Արմեն Ֆերոյանի, 01.12.2020թ․ հրատապ նիստ է անցկացրել և որոշել է՝ – Դատապարտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը: – Հորդորել պետական մարմիններին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողությունից: – Հորդորել դատական իշխանության ներկայացուցիչներին գործել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում: Որոշումը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի ղեկավարների, այդ թվում՝ դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ընթացքում հնչեցված հարցադրումներին: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի գնահատմամբ դատական իշխանության անկախության տեսանկյունից՝ – անթույլատրելի է ՀՀ վարչապետի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, մասնավորապես՝ դատավորների հետ կոնկրետ քրեական գործերին առնչվող հարցերով խորհրդակցությունների կամ քննարկումների անցկացումը․ – մտահոգիչ են խորհրդակցության ընթացքում հնչեցված այն հարցերը, որոնք վերաբերվում են կոնկրետ քրեական գործերով (այդ թվում՝ ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով) կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների բավարարմանը կամ մերժմանը»:
21:58 - 01 դեկտեմբերի, 2020
Փաստաբանների պալատը ստեղծել է փաստահավաք խումբ՝ ներգրավելով փաստաբանների, լրագրողների և փորձագետների

Փաստաբանների պալատը ստեղծել է փաստահավաք խումբ՝ ներգրավելով փաստաբանների, լրագրողների և փորձագետների

Փաստաբանների պալատի նախագահի 24.11.2020թ. 389-Ա որոշմամբ ստեղծվել է փաստահավաք խումբ: Մեջբերում որոշումից՝ «Ելնելով Փաստաբանների պալատի կանոնադրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության կայացմանն ու զարգացմանն օժանդակելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը նպաստելու նպատակներից, նկատի ունենալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի գործուն և բացահայտ օժանդակությամբ և վարձկան ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ Արցախի Հանրապետության նկատմամբ ձեռնարկած ռազմական հարձակմանը նախորդող և հաջորդող դեպքերի ուսումնասիրության անհրաժեշտությունը, հաշվի առնելով Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմական գործողությունների ընթացքում զորահավաքի կազմակերպման, քարոզչության, մարտական օգնության և մարտերի կազմակերպման ժամանակ թույլ տրված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունները պարզելու անհրաժեշտությունը, նկատի ունենալով ռազմական անհաջողությունների մեջ առանձին պաշտոնատար անձանց կողմից զինվորին մեղադրելու ցավալի և խիստ մտահոգիչ հայտարարությունները, ի գիտություն ընդունելով Հայաստանի և Արցախի զինվորի և ժողովուրդների հերոսական կերպարի և իր ուժերի նկատմամբ հավատը և վստահությունը վերականգնելու անհրաժեշտությունը, ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Որոշեցի՝ 1․ Փաստաբանների պալատում ստեղծել փաստահավաք խումբ՝ ներգրավելով փաստաբանների, լրագրողների և փորձագետների (մասնագետների) 2. Փաստահավաք խմբի աշխատանքների համակարգող նշանակել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սիմոն Բաբայանին (համաձայնությամբ)՝ լիազորելով համակարգողին սահմանել փաստահավաք խմբի աշխատանքային ներքին ընթացակարգը. 3.Փաստահավաք խմբի կողմից հավաքված նյութերը (այդ թվում՝ հարցազրույցների տեսաձայնագրությունները) ամփոփիչ վերլուծությամբ ներկայացնել իրավասու իրավապահ մարմնին:»:
18:03 - 24 նոյեմբերի, 2020
Իրավաբանական օգնություն՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին

Իրավաբանական օգնություն՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին

ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, հանձնառություն է ստանձնել օժանդակել մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու հարցում: Այս մասին հայտնում են Հանրային պաշտպանի գրասենյակից։ Հատուցման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ստացմանն առնչվող իրավական խորհրդատվություն ստանալու համար զոհված զինծառայողի ընտանիքի՝ շահառու հանդիսացող անդամները (ծնող, կին/ամուսին, երեխա) կարող են դիմել ինչպես ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Երևանի նստավայր (հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք), այնպես էլ մարզային նստավայրեր: Առանձին խնդրահարույց հարցերի հետ կապված ևս տրամադրվող իրավաբանական օգնության շրջանակներում կձեռնարկվեն հնարավոր միջոցները փաստաթղթավորումը պատշաճ կազմակերպելու կամ փաստաթղթային խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: Իրավական խորհրդատվությունը տրամադրվում է անվճար հիմունքներով։ Հանրային պաշտպանների ցանկին, կոնտակտային տվյալներին և նստավայրերի հասցեներին՝ ըստ մարզերի կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
19:37 - 07 նոյեմբերի, 2020
Արդարադատության նախարարությունը մերժել է Փաստաբանների պալատի առաջարկը

Արդարադատության նախարարությունը մերժել է Փաստաբանների պալատի առաջարկը

Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արդարադատության նախարարությունը մերժել է Պալատի առաջարկը՝ փաստաբանի նկատմամբ, որպես սանցկիա դատական տուգանքը վերացնելու վերաբերյալ: Երկու տարվա ընթացքում դատավորները՝ ելնելով մասնագիտական համերաշխության սկզբունքից, Փաստաբանների նկատմամբ դատական տուգանքներ չեն կիրառել (այդպիսի տեղեկություն փաստաբանների պալատին հայտնի չէ): Փաստաբանների պալատն այս հարցը փորձելու է քննարկման առարկա դարձնել Ազգային ժողովի պատգամավորների միջոցով, արձանագրելով, որ իշխող քաղաքական ուժը (Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ նախկին «ԵԼՔ» խմբակցության միջոցով) նախկինում դեմ է եղել փաստաբանի նկատմամբ կիրառվող դատական տուգանքին, և շատ տրամաբանական էր, որ իշխանության գալով պետք է նույն դիրքորոշումը պահպաներ: Փաստաբանների պալատն առաջարկում է փաստաբաններին՝ նրանց նկատմամբ դատական տուգանք կիրառելու յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկացնել Փաստաբանների պալատին՝ փաստաբանի իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու նպատակով: 
18:46 - 11 օգոստոսի, 2020
Կրկին տեղի է ունեցել փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցության գաղտնալսում, որն օգտագործվում է վստահորդի դեմ. ՓՊ

Կրկին տեղի է ունեցել փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցության գաղտնալսում, որն օգտագործվում է վստահորդի դեմ. ՓՊ

Կրկին տեղի է ունեցել փաստաբանի եվ վստահորդի միջեվ խոսակցության գաղտնալսում, որն օգտագործվում է վստահորդի դեմ: Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբանական պալատը: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (համակարգող՝ Գևորգ Մկրտչյանի և անդամներ՝ Արմինե Ֆանյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի կազմով), ուսումնասիրելով փաստաբան Վաչե Դավթյանի կողմից ներկայացված դիմումը՝ իր և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու վերաբերյալ, պարզել է, որ․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված Արսեն Մկրտչյանի հեռախոսային խոսակցությունների օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում գաղտնալվսել է, վերջինիս և փաստաբան Վաչե Դավթյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը։ Հեռախոսային խոսակցության ընթացքում Արսեն Մկրտչյանը փաստաբան Վաչե Դավթյանից ստացել է իրավաբանական խորհրդատվություն։ Այնուհետև, Հայաստանի Հանրապետության ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ՀԿԳ ավագ քննիչ Գ.Խալաթյանը (այսուհետ, նաև՝ քննիչ Խալաթյան) զննել է այդ խոսակցությունը, այն արտացոլել է համապատասխան արձանագրության մեջ և կցել է քրեական գործի նյութերին։ Նշված զննության արձանագրությունը կցվել է քրեական գործով մեղադրայլի կարգավիճակ ստացած Արսեն Մկրտչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությանը, իսկ հիշյալ միջնորդությանը քննարկման համար հրավիրված դատական նիստի ընթացքում քննիչ Խալաթյանը հղում է կատարել այդ արձանագրությանը՝ ի թիվս այլ փաստաթղթերի դրանով հիմնավորելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը։ Քրեական գործը նախաքննությունը շարունակելու համար հանձնվել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն և ընդունվել է նույն վարչության ՀԿԳ քննիչ Սարգիս Մարգարյանի (այսուհետ, նաև՝ քննիչ Մարգարյան) վարույթ։ Փաստաբան Վաչե Դավթյանը քննիչ Մարգարյանին միջնորդություն է ներկայացրել՝ իր և վտահորդի միջև հեռախոսային խոսակցությունը կամ խոսակցություններն անհապաղ վերացնելու մասին։ Մինչդեռ, քննիչ Մարգարյանի կողմից մերժվել է փաստաբանի միջնորդությունը՝ փաստաբանական գաղտնիք պարունակող այդ հեռախոսային խոսակցությունն անհապաղ ոչնչացնելու վերաբերյալ, պատճառաբանվելով, որ այդ հեռախոսային խոսակցության բովանդակությունից և բնույթից ակնհայտ է, որ այն չի պարունակում այնպիսի տվյալներ, որոնք կարող են հանդիսանալ փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Հանձնաժողովը, վկայակոչելով միջազգային և ներպետական իրավակարգավորումները, ինչպես նաև ձևավորված միջազգային դատական պրակտիկան, -         ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, որ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի կողմից իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում փաստաբան Վաչե Դավթյանի և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինչպես նաև հետագայում այն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Գ.Խալաթյանի կողմից զննելը, համապատասխան արձանագրության մեջ արտացոլելը և քրեական գործին կցելը, ինչպես նաև փաստաբան Վաչե Դավթյանի վստահորդի դեմ օգտագործելը, իսկ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ քննիչ Սարգիս Մարգարյանի կողմից այն անհապաղ ոչնչացնելուց հրաժարվելը խախտում է փաստաբանական գաղտնիքի վերաբերյալ ներպետական և միջազգային իրավակարգավորումները: -   ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է   ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Գ. Խալաթյանի և ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ քննիչ Սարգիս Մարգարյանի կողմից փաստաբանական գաղտնիքը խախտող գործողությունները: -  ՀՈՐԴՈՐՈՒՄ Է  իրավասու ՀՀ պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ փաստաբանի և, վերջինիս վստահորդի միջև հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման և ձայնագրառման նյութերն անհապաղ ոչնչացնել։
20:30 - 03 հուլիսի, 2020