Փաստաբանների պալատի շենքի մոտից մի խումբ փաստաբաններ երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով
12:15 - 22 դեկտեմբերի, 2020

Փաստաբանների պալատի շենքի մոտից մի խումբ փաստաբաններ երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով

Փաստաբանների պալատի շենքի մոտից մի խումբ փաստաբաններ երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով, այնուհետև շարժվելու են դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք: «Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է, որ պահանջելու են ԱԺ նախագահին ռազմական դրությունը վերացնել և վարչապետին անվստահություն հայտնել, հորդորելու են փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալ, իսկ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացնելու են հանցագործության մասին հաղորդում:

«Մենք՝ փաստաբաններս ցանկանում ենք մարդուն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը կրող դատարանում: Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վտանգի աղբյուր հանդիսացող վարչապետից և իր թիմից»,- գրել է Զոհրաբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել