ՀՀ փաստաբանների պալատի մարտի 6-ին կայացած հերթական ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված են եղել պալատի խորհրդի անդամների ընտրության և կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրության հարցերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, ընդհանուր ժողովին որպես խորհրդի անդամի թեկնածու առաջադրվել էր 23 փաստաբան: Փաստաբանների պալատի խորհրդի անդամի ընտրությունը կրում է վարկանիշային բնույթ և պալատի կանոնադրության համաձայն՝ առաջադրված թեկնածուներից վարկանիշային կարգով կարող են խորհրդի անդամ ընտրվել առավել շատ «կողմ» ձայներ ստացած 12 (տասներկու) թեկնածուները:
Ընդհանուր ժողովին որպես պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձի թեկնածու առաջադրվել էր 16 փաստաբան: Վարկանիշային կարգով կարող են ընտրվել 20 փաստաբան:
Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք են ունեցել 2289 փաստաբան, քվեարկությանը մասնակցել են 1147 փաստաբան (50,1 տոկոս, քվորումը սահմանված է առնվազն մեկ երրորդ):
Քվեարկության ամփոփման արդյունքում, ընդհանուր ժողովը որոշել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ ընտրել հետևյալ փաստաբաններին՝
Փաստաբանների պալատի կարգապահական գործ նախապատրաստող անձինք են ընտրվել հետևյալ փաստաբանները՝
Հաշվիչ հանձնաժողովի որոշման համաձայն՝ նոր կազմն իր լիազորությունները կստանձնի 2021թ. մարտի 15-ից:
comment.count (0)