Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Տոկիո-2020-ի կազմակերպիչները հավելյալ 1,9 միլիարդ դոլար կտրամադրեն Խաղերի անցկացման համար |armenpress.am|

Տոկիո-2020-ի կազմակերպիչները հավելյալ 1,9 միլիարդ դոլար կտրամադրեն Խաղերի անցկացման համար |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հավելյալ գումար կտրամադրի խաղերի անցկացման և ընթացիկ ծախսերի համար: Այս մասին գրում է ճապոնական Yomiuri պարբերականը: Կազմակերպիչները մտադիր են մոտ 200 միլիարդ իեն (1,9 միլիարդ դոլար) հատկացնել խաղերի կազմակերպման և անցկացման համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոյում 2021 թվականին անցկացվելիք  32-րդ Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) է ներկայացրել մրցումների  ձևաչափը պարզեցնելու ծրագիր, որը կխնայի 284 մլն դոլար:  Ճապոնական կողմն առաջարկում է  10-15% -ով  կրճատել  պատվիրակությունների և ՄՕԿ-ի պաշտոնյաների թիվը: Կազմկոմիտեի ներկայացուցիչների կարծիքով` Տոկիոն օրինակ կծառայի «հետկորոնավիրուսային  դարաշրջանում»  մարզական միջոցառումների կազմակերպման առումով:  Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի արդեն նախկին վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
12:18 - 29 նոյեմբերի, 2020
Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը

 |armenpress.am|

Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց համաձայնագիր, որով Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու է մոտ 3.8 մլն դոլար դրամաշնորհ: Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 72 «կողմ» ձայներ: Համաձայնագրը կնքվել է 2020 թվականի հունիսի 30-ին՝ ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև: Համաձայնագիրն ԱԺ նիստում ներկայացնող ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը համաձայնագիրը համարեց Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության ևս մեկ շատ լավ օրինակ: «Դրամաշնորհը կազմելու է մոտ 3.8 մլն դոլար: Կառավարությունը նպատակահարմար է գտել այս գումարները ծախսելու լիաքարշ շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ ձեռք բերելու վրա, որոնք լավագույնս կնպաստեն, մասնավորաես, լեռնային շրջաններում բնակչության որակյալ բուժական օգնություն տրամադրելու առումով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց, որ տրամադրվող գումարի շրջանակներում ձեռք է բերվելու 47 մեքենա:
13:30 - 27 հոկտեմբերի, 2020
Ճապոնիան կոչ է արել ԼՂ-ում դադացնել կրակն ու երկխոսություն սկսել |shantnews.am|

Ճապոնիան կոչ է արել ԼՂ-ում դադացնել կրակն ու երկխոսություն սկսել |shantnews.am|

shantnews.am: Ճապոնիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ներգրավված կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական դիմակայությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։ «Մենք ներգրավված բոլոր կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, առավելագույն զսպվածություն դրսևորել և երկխոսություն սկսել»,- TASS-ը փոխանցում է նրա խոսքերը։ Կատոն շեշտել է, որ Ճապոնիայի կառավարությունը լրջորեն մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բախումներով, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի։ «Մենք մտադիր ենք շարունակել ակնդետ հետևել իրադարձությունների զարգացմանը»,- հավելել է նա։
09:54 - 01 հոկտեմբերի, 2020
Հայաստանը դառնում է նախընտրելի ուղղություն ճապոնացիների համար.ՀՀ դեսպանի հոդվածը The Japan Times-ում |armenpress.am|

Հայաստանը դառնում է նախընտրելի ուղղություն ճապոնացիների համար.ՀՀ դեսպանի հոդվածը The Japan Times-ում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Անկախության օրվա առթիվ ճապոնական The Japan Times պարբերականում լույս է տեսել Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի հոդվածը՝ նվիրված հայ-ճապոնական հարաբերություններին: Հոդվածում դեսպանը նշել է, որ Ճապոնիան առաջին երկրներից էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 1992 թվականի սեպտեմբերի 7-ին երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: «Նախորդ 28 տարիների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերություններում շատ դրական զարգացումներ են տեղի ունեցել, որոնց շարքում երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնումն է: Մեր երկկողմ հարաբերությունները կարևորվել են տարբեր փոխայցելություններով: Վերջերս տեղի ունեցած երկու բարձրաստիճան այցերը՝ Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի այցը Հայաստան 2018 թվականի սեպտեմբերին և նախորդ տարի նախագահ Արմեն Սարգսյանի այցը կայսեր գահակալման արարողությանը, մեծապես նպաստել են մեր երկու ժողովուրդների միջև երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- նշել է դեսպան Հրանտ Պողոսյանը: Նա իբրև հայ-ճապոնական համագործակցության մեծ ներուժ ունեցող ոլորտներ է առանձնացրել առևտուրը, բարձր տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները: Դեսպանն ուրախությամբ փաստել է, որ պատմական ու մշակութային ժառանգության, գեղեցիկ բնության, էկոլոգիապես մաքուր և համեղ սննդի, ինչպես նաև ժողովրդի ջերմ հյուրընկալության շնորհիվ Հայաստանը դարձել է նախընտրելի ուղղություն ավելի ու ավելի մեծ թվով ճապոնացիների համար
10:31 - 25 սեպտեմբերի, 2020
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը վերակառուցված նոր ջերմատուն ունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը վերակառուցված նոր ջերմատուն ունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ուսումնացուցադրական վերակառուցված ջերմատան բացման արարողությունը: Ջերմատան վերակառուցումը իրականացվել է «Ուսումնաարտադրական ջերմատան վերափոխման (վերակառուցման) աշխատանքների իրականացում» ծրագրի շրջանակում՝ «Ագրոբիզնեսի հետազոտութունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից և Հայսատանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել աջակիցներին ծրագրի հաջող իրագործման համար՝ հատկապես կարևորելով գյուղատնտեսական ոլորտում կրթության դերի բարձրացումը կրթական բարեփոխումների այս շրջանում: «Վերջին շրջանում պետությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսական ոլորտին, մասնավորապես նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, և սա կարևոր քայլ էր Ագրարային համալսարանի կողմից: Կրթությունը մեկ քայլ առաջ պետք է լինի, քանի որ գիտելիքով զինված մարդիկ են, որ վաղը պետք է նոր ջերմոցներ ու հիդրոպոնիկ ջերմատներ բացեն: Սա նաև լավ մոտիվացիա է սովորողների ու դիմորդների համար, որոնք հստակ մասնագիտական կողմնորոշմամբ կգան համալսարան»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այսկերպ ընդլայնվում են նաև ուսանողների և դասախոսների կրթական գործընթացի հնարավորությունները: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն էլ նշել է, որ կրթական ոլորտը նոր շունչ է ստացել, և սա նոր խոսք է գյուղատնտեսական ոլորտում: Նա նաև անկեղծացել է, որ լինելով Ագրարային համալսարանի շրջանավարտ՝ միշտ երազել է Հայաստանում ևս տեսնել գյուղատնտեսական ուղղվածության՝ աշխարհի առաջադեմ համալսարանների մոտեցումը: Նշենք, որ ՀԱԱՀ բակում տեղակայված վերակառուցված ջերմատունը բաժանված է 4 առանձին ջերմոցների, որտեղ ուսանողների մասնակցությամբ և դասախոսների ղեկավարությամբ մշակվում են տարբեր մշակաբույսեր: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան Ճապոնիայի կառավարության անունից ողջունել է ներկաներին՝ ասելով. «Հաշվի առնելով գյուղատնտեսության դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ ծրագիրը լիովին համահունչ է պետության գերակայություններին: Ջերմատան նոր գործնական վերապատրաստման հնարավորություններից կօգտվեն ինչպես Ագրարային համալասարանի ուսանողները, այնպես էլ ICARE հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի շուրջ 70 սովորող»: Ծրագրին աջակցել են նաև բոստոնահայ գործընկերներ Ջուդիթ Սարյանը և Վիկտոր Զարուգյանը, ինչպես նաև «ԱԿԲԱ ֆեդերացիա» ՓԲԸ-ն, որի ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել բարձր տեխնոլոգիական մեքենայացված Ֆարմ-Բոտ ռոբոտը: Ներկաները շրջել են ջերմատան տարածքում, հետևել Ֆարմ-Բոտի կատարած աշխատանքին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ ուսանողներն արդեն իսկ մեծ ոգևորությամբ են մասնակցում դասերին՝ դրանք որակելով որպես արդյունավետ գործնական դասեր ջերմոցային ճիշտ միջավայրում: «Այս մոդելը ցույց է տալիս, թե ինչպես կարող են բարձր տեխնոլոգիաները կիրառվել գյուղատնտեսության մեջ»,- եզրափակել է նա:
19:45 - 24 սեպտեմբերի, 2020
Ճապոնիան գործնական կամ սովորելու նպատակով ժամանող օտարերկրացիների կթույլատրի երկիր մուտք գործել
 |aysor.am|

Ճապոնիան գործնական կամ սովորելու նպատակով ժամանող օտարերկրացիների կթույլատրի երկիր մուտք գործել |aysor.am|

aysor.am: Ճապոնիան հոկտեմբերի սկզբից մասնակիորեն կթույլատրի երկիր մուտք գործել օտարերկրացիների, հայտնում է «Ասահի» թերթը՝ հղում անելով կառավարությունում իր սեփական աղբյուրներին: Հիմնականում դա վերաբերելու է նրանց, ովքեր ժամանում են երեք ամսից ավելի ժամկետով՝ գործնական կամ սովորելու նպատակներով: Զբոսաշրջիկներն առայժմ այդ կատեգորիաների մեջ չեն մտնում: Բոլոր ժամանողները պետք է երկշաբաթյա կարանտին անցնեն: Սահմանափակումներ կան նաև թվաքանակի տեսակետից. մեկ օրում երկիր կարող է ժամանել ոչ ավելի, քան 1000 մարդ: Ներկայում պետությունը 159 երկրներից մուտքը փակել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ: Միևնույն ժամանակ կառավարությունը բանակցություններ է վարում 16 երկրների հետ, որտեղ իրադրությունը համեմատաբար բարենպաստ է ճանաչվել մուտքի մասնակի թույլտվության համար: Հուլիսի վերջից այդ երկրներից յոթի քաղաքացիների համար մասնակիորեն մուտքը թույլատրվել է երկար ժամանակով մնալու համար: Չնայած դրան, հիվանդությունների աճ տեղի չի ունեցել, միևնույն ժամանակ պահանջներ կան եվրոպական երկրներից ու ԱՄՆ-ից: Այդյունքում, որոշում է ընդունվել աստիճանաբար մեղմացումներ սահմանել բոլոր երկրների համար և ընդլայնել այն քաղաքացիների կատեգորիաները, որոնց համար կարող է բացառություն արվել:
21:20 - 23 սեպտեմբերի, 2020
 Ճապոնիան պատրաստ է դառնալու ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ

 |armenpress.am|

Ճապոնիան պատրաստ է դառնալու ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիան անհրաժեշտ Է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բարենորոգումը եւ պատրաստ Է դառնալու դրա մշտական անդամ: Այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին ՄԱԿ-ի 75-ամյակի առթիվ հղած ուղերձում, որը սեպտեմբերի 22-ին հրապարակվել Է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության Youtube-ալիքում: «Հանուն ՄԱԿ-ի ամրապնդման չի կարելի հետաձգել ԱԽ-ի բարենորոգումը: Դժբախտաբար, 75- տարի առաջ ստեղծված համակարգը չի կարող լիարժեք կատարել իրեն վերապահված խնդիրները: Ես համոզված եմ, որ անդամ երկրները, որոնք ունեն հնարավորություն եւ պատասխանատվություն ստանձնելու մտադրություն, պետք Է պարտականությունները կատարեն ընդլայնված ԱԽ-ում: Սոսկ այդ ժամանակ ԱԽ-ն կվերականգնվի որպես արդյունավետ եւ ներկայացուցչական մարմին: Ճապոնիան լիովին պատրաստ Է կատարելու այդ պարտականությունները՝ որպես ԱԽ-ի մշտական անդամ եւ իր ավանդը ներդնելու աշխարհում կարգ ու կանոնի եւ կայունության հաստատման գործում»,- ասել Է Մոտեգին: «Բարձր մակարդակի այդ հանդիպման հռչակագրում մենք պարտավորվել ենք նոր կյանք ներշնչել ԱԽ-ի բարենորոգման առիթով քննարկանը: Առաջ շարժվելու եւ այդ հանձնառությունը կատարելու համար ես ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին կոչ եմ անում սկսելու գրավոր բանակցություններ (սույն հարցի շուրջ)»,- հայտարարել Է նախարարը: Ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմի մեջ են մտնում 15 երկրներ, որոնցից հինգը մշտական անդամներն են եւ տասը՝ ոչ մշտական, որոնք ընտրվում են երկամյա ժամկետով: Մշտական անդամներն են Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Պետությունների ներկայացուցիչների ելույթները տեղի են ունենում տեսաձեւաչափով՝ համավարակի հետեւանքով սահմանափակումների պատճառով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերի 21-ին բացված 75-րդ նստաշրջանի դահլիճում ներկա են միայն կազմակերպությունում երկրների մշտական ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:22 - 22 սեպտեմբերի, 2020
Խորհրդարանը Յոսհիդե Սուգային հաստատեց որպես Ճապոնիայի նոր վարչապետի

 |armenpress.am|

Խորհրդարանը Յոսհիդե Սուգային հաստատեց որպես Ճապոնիայի նոր վարչապետի |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահ Յոսիհիդե Սուգան սեպտեմբերի 16-ին հաստատվել է երկրի վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը պաշտպանել է խորհրդարանի հանգուցային ստորին պալատի պատգամավորների մեծամասնությունը, պալատ, որը Սահմանադրությանը համապատասխան վճռական խոսք ունի կառավարության ղեկավար ընտրելիս: Քվեարկությունն ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում: Սուգան ընտրվել է վեստահորեն. նրա օգտին է քվեարկել ստորին պալատի 462 պատգամավորներից 314-ը: Նա ձայների մեծամասնություն է ստացել նաեւ վերին պալատում: Առաջիկա ժամերին Սուգան պետք է հայտարարի իր կաբինետի կազմը: Սպասվում է, որ հանգուցային պաշտոնների մեծ մասը կպահպանեն այն նախարարները, որոնք մտնում էին Սինձո Աբեի վերջին կառավարության կազմի մեջ: Մասնավորապես, իրենց պաշտոնները կպահպանեն արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Տոսիմիցու Մոտեգին, ֆինանսների նախարարության ղեկավար Տարո Ասոն, պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարար Կաձույոսի Ակաբան, ինչպես նաեւ Տոկիոյում Օլիմպիական եւ Պարաօլիմպիական խաղերի պատասխանատու նախարար Սեյկո Հասիմոտոն եւ տնտեսության վերականգնման նախարար Յասուտոսի Նիսիմուրան: Վերանշանակում կստանա նաեւ էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսի Կաձիյաման, որը կառավարությունում պատասխանատու է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի զարգացման համար: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար Տարո Կոնոյին, ապա նա կթողնի իր պաշտոնը, իսկ նրա տեղը կզբաղեցնի Նոբուո Կիսին՝ Աբեի կրտսեր եղայրը, որն ավելի վաղ արտաքին գործերի փոխնախարար էր: Կոնոյին պետք է նշանակեին վարչական գործերի եւ հաղորդակցումների նախարար, սակայն արդյունքում որոշում են ընդունել նրան տալ պետնախարարի պաշտոնը, որը պատասխանատու է պետական ծառայության բարենորոգումների իրականացման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:22 - 16 սեպտեմբերի, 2020
Յոշիհիդե Սուգան՝ Ճապոնիայի հաջորդ վարչապետ |azatutyun.am|

Յոշիհիդե Սուգան՝ Ճապոնիայի հաջորդ վարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Հայտնի է Ճապոնիայի հաջորդ վարչապետի անունը։ Իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամները այսօր Տոկիոյում կայացած քվեարկության ընթացքում կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգային ընտրել են քաղաքական այս ուժի ղեկավարի պաշտոնում։ Ճապոնական Սահմանադրության համաձայն՝ հենց իշխող կուսակցության ղեկավարն է ստանձնում վարչապետի պարտականությունները։ Սուգայի օգտին են քվեարկել լիբերալ-դեմոկրատների խորհրդարանական խմբակցության 394 անդամներից 377-ը։ Ճապոնիայի խորհրդարանը Սուգային պաշտոնապես կառավարության ղեկավար կընտրի արդեն այս շաբաթ։ Վարչապետի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ 2012-ի դեկտեմբերից պաշտոնավարող Սինձո Աբեն հայտարարել էր իր մոտալուտ հրաժարականի մասին։ Իր այդ քայլը Աբեն պատճառաբանել էր առողջական խնդիրներով։
14:17 - 14 սեպտեմբերի, 2020
Ճապոնիայում սկսվել են կառավարող կուսակցության առաջնորդի ընտրությունները, որը կդառնա նոր վարչապետ |armenpress.am|

Ճապոնիայում սկսվել են կառավարող կուսակցության առաջնորդի ընտրությունները, որը կդառնա նոր վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայում սեպտեմբերի 14-ին սկսվել Է քվեարկությունը կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահի ընտրություններում: Կառույցի նոր ղեկավարը երկու օր հետո պետք Է դառնա Ճապոնիայի նոր վարչապետ, այն բանից հետո, երբ սեպտեմբերի 16-ին նրա թեկնածությունը հաստատի խորհրդարանը: Քվեարկությունը տեղի Է ունենում Տոկիոյում ԼԴԿ-ի կենտրոնակայանում, ուղիղ հեռարձակումը կատարվում Է կուսակցության պաշտոնական կայքում, ինչպես նաեւ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության եթերում: Բացարձակ ֆավորիտ Է համարվում Ճապոնիայի նախարարների կաբիենտի գործող գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Սպասվում Է, որ քվեների 70 տոկոսից ավելին կստանա հենց Սուգան, որն արդեն խոստացել Է շաունակել վարչապետ Սինձո Աբեի ուղեգիծը: Միեւնույն ժամանակ, կուսակցական կանոնադրության համաձայն՝ ԼԴԿ-ի հաջորդ առաջնորդն այդ պաշտոնը կզբաղեցի մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի վերջը, երբ լրանա պաշտոնաթողություն խնդրած Աբերի ժամկետը: Դրանից հետո տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ՝ արդեն ստանդարտ եռամյա ժամկետի համար: Սինձո Աբեն օգոստոսի 28-ին հայտարարել Է, որ ցանկանում Է պաշտոնաթող լինել առողջական վիճակի վատթարանալու պատճառով: Նրա մոտ սրացել Է խոցային կոլիտը, որի պատճառով նա նաեւ 2007 թվականին Է ստիպված եղել հեռանալ վարչապետի պաշտոնից: Ըստ որում Աբեն կառավարող կոալիցիային՝ ԼԴԿ-ի եւ «Կոմեյտո» կուսակցության կազմով հայտնել Է, որ չի պատրաստվում նշանակելու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի, այլ պլանավորում Է մնալ պաշտոնում, մինչեւ իրեն փոխարնող թեկնածու չընտրվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:35 - 14 սեպտեմբերի, 2020
Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին |armenpress.am|

Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին, ինչը դարձել Է Միացյալ Թագավորության առաջին խոշոր առեւտրական գործարքը Եվրամիությունից երկրի դուրս գալուց հետո: Այդ մասին ասված Է Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարարության՝ սեպտեմբերի 11-ին տարածված հաղորդագրության մեջ: «Մեծ Բրիտանիան ազատ առեւտրի շուրջը համաձայնության Է հասել Ճապոնիայի հետ, ինչը դարձել Է Մեծ Բրիտանիայի՝ որպես անկախ առեւտրական երկրի առաջին խոշոր առեւտրական գործարքը եւ Ճապոնիայի հետ շրջանառությունը կավելացնի մոտավորապես 15,2 միլիարդ ֆունտով (շուրջ 20 միլիարդ դոլարով – ծանոթ. խմբ.), նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ընդգծված Է, որ համաձայնագրի կնքման շուրջը սկզբունքային համաձայնությունը ձեռք Է բերվել սեպտեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարար Էլիզաբեթ Թրասի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգիի միջեւ տեսակապով զրույցի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:44 - 11 սեպտեմբերի, 2020
Ճապոնիան 6,3 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար |armenpress.am|

Ճապոնիան 6,3 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի կառավարությունը սեպտեմբերի 8-ին հավանություն Է տվել 671,4 միլիարդ իենի (6,3 միլիարդ դոլարի) հատկացմանը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման համար: Այդ մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։ «671,4 միլիարդ իենի չափով այդ միջոցները նախատեսված են առաջին հերթին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար: Մենք արդեն համապատասխան նախնական պարտավորագրեր ենք կնքել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ»,- ասել Է նա: Գումարը կտրամադրվի լրացուցիչ բյուջեից, որը կառավարությունը հաստատել Է տնտեսության օժանդակման եւ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ճապոնիան արդեն պարտավորագրեր Է ստորագրել AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության եւ եւ ամերիկյան Pfizer-ի հետ դրանց 120 միլիոն դեղաչափ փորձարարական պատվաստանյութերի գնման համար: Ներկայումս Ճապոնիայի իշխանությունները բանակցություններ են վարում եւս հինգ օտարերկրյա ընկերությունների հետ: Երկրում նաեւ կատարվում Է մի քանի պատվաստանյութերի մշակում եւ թեստավորում, սակայն հավանականություն կա, որ դրանց առեւտրային իրացումը կարող սկսվել ավելի ուշ, քան արտասահմանյան նմանակների վաճառքը, իսկ դեղաչափերի քանկը կլինի սահմանափակ: Ճապոնիայի կառավարությունն ապրիլին եւ հունիսին երկու անգամ հավանություն Է տվել ընթացիկ ֆինանսական տավա բյուջեում ուղղումներին: Դրանց միագումար ծավալը կազմել Է 57,5 տրիլիոն իեն (553 միլիարդ դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:45 - 08 սեպտեմբերի, 2020
Ճապոնիայում ավելի քան 200 000 մարդ տարհանվել է «Հայշեն» թայֆունի պատճառով |hetq.am|

Ճապոնիայում ավելի քան 200 000 մարդ տարհանվել է «Հայշեն» թայֆունի պատճառով |hetq.am|

hetq.am: Ճապոնիայում իշխանությունները հրամայել են մերձափնյա քաղաքներից տարհանել ավելի քան 200 000 մարդու։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Երկրի ուղղությամբ շարժվում է «Հայշեն» սուպեր թայֆունը։ Տարերքին պատրաստվում են նաև ռուսական Պրիմորյեում և Կորեական թերակղզում։ «Հայշեն» թայֆունը, որը մի քանի օր է շարժվում էր Ճապոնիայի հարավային կղզիների ուղղությամբ, սեպտեմբերի 6-ին էականորեն ուժեղացել է։ Այն ճապոնական ափին է հասել Երևանի ժամանակով 14:00-ին, իսկ հարավային կղզիների բնակչության մի մասը մնացել է առանց էլեկտրականության։ Ինչպես սպասվում է երկուշաբթի՝ սեպտեմբերի 7-ին այն կհասնի Հարավային Կորեա։ «Հայշեն» թայֆունը դասվում է սուպերթայֆունների շարքին։ Դրա կենտրոնում քամու արագությունը հասնում է վայրկյանում 80 մետրի կամ 290 կմ/ժամ։ Ռուսական Պրիմորյե թայֆունը ևս կհասնի սեպտեմբերի 7-ին կամ 8-ին։ Այնտեղ բարձր պատրաստականության են բերվել Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը։ Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի կառավարությունը անց է կացրել արտակարգ նիստ և ընդունել տարերքի հետևանքները վերացնող գործողությունների պլան։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ ուժեղ թայֆունն է, որը վնաս է հասցրել Ճապոնիային։ Մի քանի օր առաջ ճապոնական ափերի մոտ էր «Մայսակ» թայֆունը, որը դարձել էր վերջին մի քանի տարիների ընթացքում շրջանին ամենամեծ վնաս հասցրած փոթորիկներից մեկը։ «Մայսակի» պատճառով Ճապոնիայի մի քանի շրջաններում փակվել էին դպրոցները և դադարել գործել գնացքները։ Չեղարկվել են հարյուրավոր ավիաթռիչքներ։  Թայֆունը վնաս էր հասցրել նաև Հյուսիսային Կորեային։ Ինչպես հայտնում են հյուսիսկորեական տեղական լրատվամիջոցները, թայֆունին զոհ է դարձել մի քանի տասնյակ մարդ։ Աշխատավորական կուսակցության պաշտոնական թերթում չի նշվում զոհվածների հստակ թիվը, սակայն տեղի պաշտոնյաները մեղադրվում են նրանում, որ իրավիճակը թողել են բարձիթողի վիճակում և չեն հետևել կուսակցության պաշտոնական գծին։ Նշվում է, որ նրանք պատժի կենթարկվեն։ Շարունակությունը՝ hetq.am-ում
09:42 - 07 սեպտեմբերի, 2020