armenpress.am: Ճապոնիայի իշխանությունները «Մեծ Քսանյակ»-ի (G20) անդամների հետ քննարկում են Ռուսաստանի մասնակցության հարցն այդ միավորումում: Մարտի 24-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբնետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«(…) Մենք G20-ին ՌԴ-ի մասնակցության հարցը քննարկում ենք միավորման անդամների, ներառյալ նախագահող Ինդոնեզիայի հետ: Մենք մտադիր ենք ընդունել անհրաժեշտ միջոցներ այդ հարցի վերաբերյալ՝ հաշվի անելով հետագա իրադրությունը»,- ասել է Մացունոն:
Մարտի 23-ին Ինդոնեզիայում ՌԴ դեսպան Լյուդմիլա Վորոբյովան հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է այցելել «Մեծ Քսանյակ»-ի եզրափակիչ գագաթնաժողով:
Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները քննարկում են, թե արդյոք Ռուսաստանը պետք է շարունակի անդամակցել «Մեծ քսանյակ»-ին (G20) Ուկրաինա ներխուժելուց հետո։
comment.count (0)