Քննարկվել է Ճապոնիայում հայկական կոնյակների մասին տեղեկացվածության բարձրացման հարցը
10:06 - 05 ապրիլի, 2022

Քննարկվել է Ճապոնիայում հայկական կոնյակների մասին տեղեկացվածության բարձրացման հարցը

Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպել է Ճապոնիայում «ARARAT» հայկական կոնյակների պաշտոնական ներկրող «PromtecBIZ» ընկերության ղեկավար Յոկո Էնդոյի և Հայաստանի զբոսաշրջային ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող «Japan-Russia Travel Service» զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Մանաբու Ֆուկուիի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Ճապոնիայում հայկական կոնյակների մասին տեղեկացվածության բարձրացման հարցը, այլ հայկական ալկոհոլային խմիչքների ներկրման հնարավորությունը, դեպի Հայաստան ճապոնացի զբոսաշրջիկների այցերի կազմակերպումը և այդ համատեքստում նաև ուսանողական և միջբուհական շփումների աշխուժացումը, համատեղ միջոցառումների անցկացումը և մի շարք այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել