azatutyun.am: Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ գործողությունների։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ պատժամիջոցները ներառում են երկրում ռուսական պարտատոմսերի տեղաբաշխման արգելք և որոշ անձանց ակտիվների սառեցում։
Կիսիդան նշել է՝ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի ինքնիշխանության խախտում են, և Մոսկվային կոչ է արել վերադառնալ դիվանագիտական մեթոդներին, զգուշացնելով, որ եթե իրավիճակը սրվի, Ճապոնիան պատրաստ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել։
comment.count (0)