«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

"ՀԿԵ" ՓԲԸ-ն իր գործունեությունն սկսել է 2008թ. հունիսի 1-ից:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի խնդիրների մեջ մտնում են ՀՀ-ի երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության, ներհանրապետական, միջազգային ուղեւորային, բեռնափոխադրումների հաղորդակացությունների զարգացումը։

«Հարավկովկասյան երկաթուղու» առաքելությունը նրա՝ որպես համազգային տրանսպորտային ընկերության զարգացումն է, որը դինամիկորեն բարելավում է ծառայությունների արդյունավետությունն ու որակը՝ իր ռազմավարական նպատակների իրականացման ճանապարհով։

Օվերչուկը ենթակառուցվածքների ապաշրջափակումը դարձյալ կապում է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ
 |azatutyun.am|

Օվերչուկը ենթակառուցվածքների ապաշրջափակումը դարձյալ կապում է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը հնարավոր է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակում։ «Ռուսաստանը պատրաստ է միշտ միանալ այդ գործընթացին և պատրաստ է այստեղ օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից»,- Հայաստանում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Նա դրական և ակտիվ է գնահատել Հայաստանի դերը ԵԱՏՄ-ում՝ երկրի տնեսական ձեռբերումները պայմանավորելով Մոսկայի գլխավորած այդ կաոռւյցին Հայաստանի անդամակցության հետ։ Օվերչուկը նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները գերազանցել են 8 միլիարդ 400 միլիոն դոլարը, դա գնահատելով որպես «ահռելի պլուս»։ Լոռու մարզի Ախթալա կայարանում կայացած ճեպազրույցում նա «աշխատանքային հերոսություն է» է համարել ռուսաստանցի մասնագետների կողմից անցած գարնան վերջին ջրհեղեղների հետևանքով շարքից դուրս եկած երկաթգծի արագ վերականգնումը։ Նա նշել է, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերությոնը այդ աշխատանքի վրա 2 միլիոն դոլար է ծախսել։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն, ով նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է, երեկ Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ով հաճախ է հանդես գալիս Հայաստանին մեղադրող հայտարարություններով ու մեկնաբանություններով։
15:35 - 14 սեպտեմբերի, 2024
Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Հայաստանի երկաթուղու՝ ջրհեղեղից տուժած հատվածներ

Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Հայաստանի երկաթուղու՝ ջրհեղեղից տուժած հատվածներ

Սեպտեմբերի 14-ին այցով Հայաստանում գտնվող ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Հայաստանի Լոռու մարզ, որտեղ ծանոթացել է ընթացիկ տարվա մայիսի վերջին ջրհեղեղից ավերված երկաթուղու ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների արդյունքներին: Ուղևորության ընթացքում նրան ուղեկցել են «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից․ «Ալեքսեյ Օվերչուկը էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան, որտեղ երկաթուղային գիծը ջրհեղեղից ավերվել էր 6 հատվածում, և կանգառի ժամանակ մանրամասն ծանոթացել է վերականգնողական աշխատանքների տեխնոլոգիային և ծավալին: Երկաթուղու տվյալ հատվածը Հայաստանի երկաթուղային ցանցը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճյուղն է։ Երթևեկության վերականգնման պահից մինչ օրս ՀԿԵ-ն տեղափոխել է 425 հազար տոննա բեռ: Հատվածի վերականգնման վրա աշխատել են ՀԿԵ մասնագետները և Հայաստան գործուղված «Ռուսական երկաթուղիներ»-ի և «Վրացական երկաթուղիներ»-ի մասնագետները։ Սահմանափակ ժամանակահատվածում իրականացվել է հսկայական քանակությամբ հողային աշխատանքներ, վերականգնվել են երկաթուղային գծի կիլոմետրեր, կոնտակտային ցանցեր, կապի համակարգեր և քարշային ենթակայաններ: Մինչև երթևեկության վերականգնումը ստեղծվել է առաջնահերթ բեռները Հայաստան հասցնելու ժամանակավոր սխեմա։ Ավերիչ տարերքի հետևանքների վերացման համար ընդհանուր առմամբ «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների կողմից ուղղվել է ավելի քան 800 մլն դրամ: Մայիսի 25-ին երկարատև տեղումների, դրան հաջորդած վարարման և Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի հուներից դուրս գալու հետևանքով Հայաստանի Հանրապետության հյուսիսային երկու մարզերի տարածքում տեղի է ունեցել բնակավայրերի ջրածածկում և ավտոմոբիլային ճանապարհների հատվածների վնասում, 16 բնակավայրերի ջրամատակարարման խափանում: «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կառավարվող մի շարք երկաթուղային ենթակառուցվածքային օբյեկտներ վնասվել են, այդ թվում՝ 1800 մ ռելսային ուղի, 45 կոնտակտային ցանցի հենարաններ, մի շարք քարշային ենթակայանների էլեկտրամատակարարման խափանում, երկաթուղային տեխնիկայի վնասում: Սողանքի հետևանքով երկաթուղային գծերի վրա կանգնեցվել է Այրում – Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը ներքին և միակ միջազգային (Վրաստանի հետ) հաղորդակցությունում», - նշված է հաղորդագրությունում։
14:29 - 14 սեպտեմբերի, 2024
Հունիսի 24-ին մեկնել է այս տարվա Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքը

Հունիսի 24-ին մեկնել է այս տարվա Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքը

Այսօր ՝ հունիսի 24-ին, ընթացիկ տարվա առաջին ուղևորությունն է իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղու միջազգային գնացքը: Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է մոտ 1500 տոմս։ Ընթացիկ տարում գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ուղևորներին առաջարկվում է ծառայությունների չորս տեսակ ՝ պլացկարտ, կուպե, բարձր հարմարավետության կուպե և Սվ։ Երևանից դեպի Սև ծովի հանգստավայրեր տոմսերի արժեքը սկսվում է 13 հազար դրամից: Գնացքի մեկնումը 14:00 – ին, ճանապարհորդության ժամանակը ' 17,5 ժամ: Տոմսերը կարելի է ձեռք բերել ոչ միայն Հայաստանի և Վրաստանի գլխավոր կայարանների տոմսարկղերից, այլև առցանց՝ ՀԿԵ-ի կայքում։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և մասնագետների միջազգային թիմը ամեն ինչ արեցին, որպեսզի կարճ ժամանակում վերականգնեն մայիսյան հեղեղումների հետևանքով Հայաստանի հյուսիսում գտնվող երկաթուղու ավերված հատվածները: Սա հնարավորություն տվեց չհիասթափեցնել գնացքով հանգստի մեկնել սիրողների սպասելիքները և հունիսի 24-ից սկսել միջազգային գնացքների շարժման ամառային գրաֆիկը։
20:20 - 24 հունիսի, 2024
Կդադարեցվի «Միր» քարտերով «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը

Կդադարեցվի «Միր» քարտերով «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը

2024 թվականի մարտի 30-ից կդադարեցվի «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ընկերության գործընկեր «Ամերիաբանկը» այդ օրվանից կդադարեցնի «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի սպասարկումը։ Հիշեցնենք՝ «Միր» քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը: ՀՀ կենտրոնական բանկից էլ հայտնել են, որ Հայաստանում առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով ռիսկերի կառավարման ռազմավարությունից (ներառյալ պատժամիջոցների ռիսկերը):  2024 թվականի փետրվարին «Միր»-ը կամ ռուսական ազգային վճարային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների թիրախում է հայտնվել, Վաշինգտոնը պնդում է, որ այդ համակարգի միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։
13:37 - 22 մարտի, 2024
36 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը շրջվել է Քարակերտ-Դալարիկ հատվածում

36 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը շրջվել է Քարակերտ-Դալարիկ հատվածում

Հոկտեմբերի 12-ի լույս գիշերը՝ կեսգիշերվա սահմաններում, տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար շարժակազմի անկում․ տեղեկացնում են ՀԿԵ-ից։ Գնացքը, որը բաղկացած էր 36 վագոններից, մասնակի բեռնված էր ցեմենտի արտադրության համար նախատեսված հումքով, ինչպես նաև ուներ դատարկ վագոններ: Զոհեր չկան: Բացի շարժակազմից, վնասվել է նաև երկաթուղային գիծը: Ներկայում ընկերությունը կատարում է վթարավերականգնողական աշխատանքներ: Տվյալ հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ինչի կապակցությամբ չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորագնացքները, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային երթուղին: Անկման պատճառները պարզվում են: ՀԿԵ-ն հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար:
11:05 - 12 հոկտեմբերի, 2023
ԼՂ–ից տեղահանվածներն անվճար կարող են երթևեկել Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով

ԼՂ–ից տեղահանվածներն անվճար կարող են երթևեկել Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։   Հնարավորությունն ընձեռվում է հոկտեմբերի 1-ից` ամենօրյա ռեժիմով։ ԼՂ–ից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված քաղաքացիները կարող են երթևեկել հետևյալ ուղղություններով.   Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 684/687 էլեկտրագնացք   Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 686/685 էլեկտրագնացք   Գյումրի-Երևան-Գյումրի՝ թիվ 681/682 էլեկտրագնացք   Արաքս-Երևան-Արաքս՝ թիվ 7010/7011 էլեկտրագնացք   Երասխ-Երևան-Երասխ՝ թիվ 6512/6517 էլեկտրագնացք։   Ընկերությունը նշում է, որ էլեկտրագնացքով երթևեկելու համար անհրաժեշտ է գնացքի վերահսկիչին ներկայացնել անձնագիրը:
11:19 - 01 հոկտեմբերի, 2023
Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է․ ՀԿԵ

Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է․ ՀԿԵ

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաղորդմամբ, մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։  Արտակարգ պատահարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ 100 ուղևորների տեղափոխումը ավտոմոբիլային տրանսպորտով: Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Գիշերվանից առ այսօր ՀԿԵ-ի, ԱԻՆ-ի և ՏԻՄ ուժերը աշխատում են արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ, տարվող աշխատանքներին խոչընդոտում է ջրի և գրունտի չդադարող հոսքը։
11:22 - 07 հունիսի, 2023
Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 3 մարդ

Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 3 մարդ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW  մակնիշի բեռնատարին: Ինչպես տեղեկացրին ընկերությունից, բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի  ուղևորը: «Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը դեռ պետք է գնահատվի։ Երթևեկությունը դադարեցվել է մի քանի ժամով, ինչը հանգեցրել է գնացքների երթևեկության ժամանակացույցի խախտման»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ քննչական մարմինները քրեական վարույթ են հարուցել ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայցում է ընկերության վերահսկողությունից անկախ պատահարի հետևանքով տուժած ուղևորների ներողամտությունը։ Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերով անցնելիս՝ քաղաքացիների կյանքը, առողջությունը և գույքը պահպանելու նպատակով:
13:04 - 16 ապրիլի, 2023
Հայաստանի և Վրաստանի երկաթուղիները զարգացնում են համագործակցությունը

Հայաստանի և Վրաստանի երկաթուղիները զարգացնում են համագործակցությունը

Հունիսի կեսերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ, այցելեց Թբիլիսի, որտեղ նրանք հանդիպեցին «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների հետ՝ ընկերության տնօրեն Դավիթ Փերաձեի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։ «Հանդիպման շրջանակներում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք արդիական հարցեր: Մասնավորապես, սա 2022 թվականի 5 ամսվա ՀԿԵ-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության փոխգործակցության արդյունքներն են, երկու երկրների միջև միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքի  գործարկումը  , միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործումը, 2022 թվականին ուղևորափոխադրումների կազմակերպումը, տոմսերի վաճառքի համակարգի զարգացումը և այլն: Ինչպես հայտնի է, հունիսի կեսերին ՀԿԵ-ն ձեռնամուխ է եղել ամառային սեզոնային փոխադրումների կազմակերպմանը Վրաստանի սևծովյան հանգստավայրերի ուղղությամբ Երևան-Բաթումի-Երևան երթուղով: Բացի այդ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի հրամանով 2022 թվականի հուլիսի 1-ից սահմանվում է միասնական միջանցիկ  դրույքաչափ Փոթի, Բաթումի, Սամտրեդիա կայարաններից դեպի Հայաստան խոշոր կոնտեյներային գնացքի կազմում մեծ տարողունակությամբ բեռնարկղերի փոխադրման դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ:
11:21 - 21 հունիսի, 2022
ՀԿԵ-ն և Երևանի քաղաքապետարանը տոննաներով աղբ են հանել երկաթուղային գծերից

ՀԿԵ-ն և Երևանի քաղաքապետարանը տոննաներով աղբ են հանել երկաթուղային գծերից

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մաքրման աշխատանքներ է կազմակերպել մայրաքաղաքի վարչական շրջաններով անցնող երկաթուղային գոտու աղբը հեռացնելու համար։ Քանաքեռ-Զեյթուն համայնքում երկաթուղային գծից և ճանապարհի երթևեկելի հատվածից տոննաներով աղբ է հանվել, ինչի համար ներգրավվել է ընկերության և քաղաքապետարանի հատուկ տեխնիկա։ Ալմաստ-Քանաքեռ գծի ոչ ակտիվ հատվածում աղբը թափում են քաղաքին հարակից խիտ բնակեցված տարածքների բնակիչները։ Աղբը այնտեղ է բերվել նաև բեռնատար ավտոմեքենաներով: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իր երախտագիտությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանին երկաթուղային գծի մաքրման գործում ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև հույս է հայտնում, որ քաղաքային իշխանությունները կվերահսկեն քաղաքային երկաթուղային գծերում առկա սանիտարական իրավիճակը: Ընկերությունը հույսը ունի նաև, որ երկաթուղային գծերի մոտ ապրող քաղաքացիները կլինեն բարեխղճ և կպահպանեն մաքրություն։
21:00 - 13 հունիսի, 2022
Փոխվարչապետը խոսել է եռակողմ աշխատանքային խմբի առաջիկա հանդիպումների մասին |armenpress.am|

Փոխվարչապետը խոսել է եռակողմ աշխատանքային խմբի առաջիկա հանդիպումների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները կշարունակվեն այդ հարթակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումներ նախատեսվո՞ւմ են: «Այս պահին ես կոնկրետ ամսաթվի մասին բան չեմ ասի, բայց ենթադրաբար, այո՛, աշխատանքները կշարունակվեն այդ հարթակում»,- պատասխանել է փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը նաև դրական պատասխան է տվել «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցությանը վերաբերող հարցին: ««Ռուսական երկաթուղիների» ԲԲԸ-ի հետ, այո՛, համագործակցություն կա, որովհետև անկախ եռակողմ հարթակի աշխատանքներից՝ երկկողմ հարաբերությունների ներքո բազմաթիվ քննարկումների կարիք ունենք, որովհետև, ինչպես դուք գիտեք, անկախ ապաշրջափակման հանգամանքներից՝ «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը մեր օպերատորն է և կոնցեսիոները: Դա նշանակում է, որ բոլոր տեսակի տեխնիկական փաստաթղթերը՝ նախագծային, հետագա շահագործման հետ կապված, իհարկե, ճիշտ է քննարկել գործընկերների հետ: Ի վերջո, իրենք են լինելու շահագործողը»,- պարզաբանել է Հայաստանի փոխվարչապետը:
20:21 - 17 փետրվարի, 2022
Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու

Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու

Նոյեմբերի 27-ին՝  ժամը 18:10-ի մոտակայքում, Գյումրի-Երևան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը, այսպես կոչված, «ստռոյմաշ» թաղամասի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացու: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ էլեկտրագնացքի մեքենավարը մթնշաղում նախապես նկատել է խոչընդոտը, կիրառել է էքստրեմալ արգելակում, սակայն արգելակման ուղու երկար լինելու պատճառով գնացքը չի կարողացել խուսափել բախումից:  Արագընթաց էլեկտրագնացքը երթևեկում էր 95 կմ/ժ արագությամբ: Միջադեպի վայրում հայտնաբերվել է անհայտ կնոջ դի: ЭП2Д էլեկտրագնացքները ունեն «սև արկղ», որի տվյալների միջոցով միջադեպը կբացահայտվի։ «Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային ենթակառացվացքի վրա գտնվելու կանոնները խախտելու արդյունքում»,- ասված է հաղորդագրությունում։
20:04 - 27 նոյեմբերի, 2021