Space X

Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով նոյեմբերի վերջին կուղարկվի տիեզերք
 |armenpress.am|

Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով նոյեմբերի վերջին կուղարկվի տիեզերք |armenpress.am|

armenpress.am: Հայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել, շարունակաբար զարգացնել կարողություններ և հնարավորություններ նորագույն տիեզերական հետազոտությունների, կրթության ու ստարտափների ձևավորման համար, աշխատում է հայկական արտադրության Hayasat-1 անվանումը ստացած CubeSat ձևաչափի արբանյակի վրա:   «Արմենպրես»-ի հետ զրույցում Bazoomq-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը նշեց՝ արբանյակի թեստավորումը կավարտեն սեպտեմբերի վերջին և նոյեմբերին արդեն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով: «Hayasat-1-ը, որը ստեղծում ենք Գիտական նորարարության և կրթության հիմնադրամի (CSIE - Center for Scientific Innovation and Education) հետ, կրթական նպատակ ունի: Թռիչքից հետո մենք կստանանք հսկայական գիտելիք, փորձ, որը կարող ենք կիրառել՝ հետագայում ավելի բարդ արբանյակներ տիեզերք ուղարկելիս: Փորձել ենք սկսել պարզագույնից, քանի որ թղթաբանական շատ հարցեր կան, որոնց միջով Հայաստանն առաջին անգամ է անցնում: Տիեզերք արբանյակ ուղարկելը տարբեր հաստատումներ է պահանջում: Շատ քայլեր մեր պետության համար առաջինն են, և պատկերացրեք՝ Հայաստանն ունենալու է սեփականություն, որը ոչ միայն մեր երկրում չէ, այլև տիեզերքում է»,- նշեց Մարտիրոսյանը:  Մոտ մեկ կիլոգրամ կշռող արբանյակը երկրագնդի շուրջ 90 րոպեն մեկ անգամ պտույտ է կատարելու: Bazoomq-ից նշում են՝ իրենց առջև դրված խնդիրը 6 ամսում են կատարելու, որից հետո արբանյակի տիեզերք դուրսբերումը հաջողված կհամարեն:  «Մեր խնդիրը դե ֆակտո բոլոր պրոցեսների միջով անցնելն է՝ թե հավաքման, թե թեստավորման, փաստաթղթերի, կառույցների հետ համագործակցության հարցերում:  Կիրառելիության առումով արբանյակը շատ բան չի տալու, չունի օպտիկա, կապի համակարգ: Մենք այն որպես կրթական գործիք ենք դիտարկում: 6 ամիս անց կարող ենք ասել, որ Հայաստանում ստեղծված սարքը տիեզերքում անցել է իր փորձարկումը և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հետագայում արբանյակի հետ կարող ենք ցանկացած փոփոխություն անել, որն արդեն շատ խնդիրներ կարող է լուծել»,- ասաց համահիմնադիրը:   Արտադպրոցական խմբակից մինչև հայրենական առաջին արբանյակի ստեղծում Bazoomq-ը հիմնադրել են մի քանի ընկերներով։ Սակայն դրա հիմքերն ու արմատները դեռ 35 տարի առաջ էին դրվել: 35 տարի առաջ Ավետիք Գրիգորյանը հիմնադրել է AYAS տիեզերագիտական ակումբը, որը բազմաթիվ շրջանավարտներ է տվել, որոնք ներկայում տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ Մարտիրոսյանի խոսքով՝ հասունացավ մի պահ, երբ վստահ էին՝ ժամանակն է տիեզերական լաբորատորիա ստեղծել: Bazoomq-ի հիմնադրման աշխատանքը սկսել են 2020 թվականին։ Քանի որ տիեզերական ոլորտում ինչ-որ գործունեություն ծավալել էին, հասկացան՝ պետք է անցնել նոր մակարդակի։  Անվան շուրջ մտածել են երկար, տարբերակները շատ են եղել, բայց, ի վերջո, կանգնել են Bazoomq-ի վրա, որը աստղաբույլ է նշանակում։ «Bazoomq-ի հիմնական նպատակը տիեզերական էկոհամակարգ ստեղծելն է, տիեզերական տեխնոլոգիաների շուրջ հնարավորին չափ հայկական և միջազգային գործընկեր ներգրավելը, Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը վերսկսելը»,- ասաց Մարտիրոսյանը:  Հայաստանի տիեզերական ռազմավարության մշակումը Մարտիրոսյանը նշեց՝ գրեթե զրոյից են սկսում։ Խորհրդային տարիներին Հայաստանը թե՛ մասնագետների, թե՛ գիտահետազոտական առումով բավականին մեծ ներդրում է ունեցել տիեզերական ոլորտում։ Գիտելիքային բազան պահպանվել է: Կայուն քայլերով առաջ շարժվելու պոտենցիալը Մարտիրոսյանը տեսնում է:  Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ունենալ հզոր ռազմավարություն, ուժեղ տիեզերական պլան Հայաստանի համար։  «Ռազմավարության նախնական տարբերակ էինք պատրաստել ու որպես սևագիր փոխանցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Վերջնական մշակումը շարունակվում է նախարարության հետ»,- նշեց նա:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:16 - 07 սեպտեմբերի, 2023
SpaceX-ի տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը |1lurer.am|

SpaceX-ի տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը |1lurer.am|

1lurer.am: 2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22:35-ին, ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում: Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ՝ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը: Առաջիկայում, ավելի կոնկրետ՝ 2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը, Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ: Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանի խոսքով՝ արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։ «Տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման, կապի և այլ համակարգեր, համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ԱԽ գրասենյակի և ԲՏԱ նախարարության կողմից մշակվել և 2020թ. մարտի 6-ին ԱԺ կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը համապատասխան կառավարության որոշումների փաթեթի հետ միասին սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, ինչպես նաև անվտանգության ստանդարտները, լիցենզավորման, թողարկման, կառավարման կարգերը։ Օրենսդրական այդ փաթեթով նաև հարկային արտոնություն է տրամադրվել ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին»,- ասաց վարչապետը։
11:18 - 26 մայիսի, 2022
SpaceX-ն առաջին անգամ զբոսաշրջիկներ էր ուղարկել տիեզերք. նրանք բարեհաջող վերադարձել են |hetq.am|

SpaceX-ն առաջին անգամ զբոսաշրջիկներ էր ուղարկել տիեզերք. նրանք բարեհաջող վերադարձել են |hetq.am|

hetq.am: Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության «Crew Dragon» տիեզերանավի կապսուլը բարեհաջող վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, Ֆլորիդայի ափերի մոտ՝ Inspiration4 եռօրյա արշավի արդյունքում վերադառնալով տիեզերքից։  Սա պատմության մեջ առաջին տիեզերական թռիչքն էր, որի մասնակիցներից և ոչ մեկը պրոֆեսիոնալ տիեզերագնաց չէր։ Բոլոր չորս մասնակիցները՝ միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը, Հեյլի Արսենոն, Սիան Պրոկտորը և Քրիս Սեմբրոսկին զբոսաշրջիկներ էին։  Ջերմային վահանը կապսուլին հնարավորություն է տվել դիմանալ տաքացմանը՝ մթնոլորտի վերին շերտեր մտնելու ժամանակ։ Այնուհետ բացվել է չորս մեծ օդապարիկ, և կապսուլը օվկիանոսի մակերևույթին է հասել Գրինվիչի ժամանակով մոտ 23:00-ին։ Դրանից հետո, անկման վայր է մեկնել Space X-ի նավը, որն աստղագնացներին օգնել է դուրս գալ կապսուլից։ Ավելի ուշ, անձնակազմին ուղղաթիռով տեղափոխել են Քանավերալ հրվանդանի վրա գտնվող տիեզերակայան, որտեղից նրանք տիեզերք էին թռել չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 15-ին։  SpaceX ընկերությունն աստղագնացներին «Crew Dragon» տիեզերանավով տիեզերք էր դուրս բերել սեպտեմբերի 15-ին։ Այն ուղիղ եթերով հեռարձակվել էր YouTube-ում։ Crew Dragon-ը հաջողությամբ դուրս է եկել 585 կիլոմետր բարձրությամբ ուղեծիր, ինչը ռեկորդային է դարձել։ Նախորդ անգամ տիեզերանավը նման բարձր ուղեծրի էր հասել 2009 թվականին։ Դա «Ատլանտիս» շաթլն էր, որը դեպի «Հաբլ» աստղադիտակ առաքելության շրջանակներում բարձրացել էր մոտ 575 կմ: Բացի Ջարեդ Այզեքմանից, թռիչքին մասնակցել է նաև Մեմֆիսի Սուրբ Հուդայի հիվանդանոցի բժիշկներից մեկի օգնական, 29-ամյա Հեյլի Արսենոն։ Հիվանդանոցը զբաղվում է ուռուցքաբանական հիվանդությունների ոլորտում հետազոտություններով և բուժմամբ։  Անձնակազմի հաջորդ անդամը եղել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի վետերան, 42-ամյա Քրիս Սեմբրոսկին։ Անձնակազմի վերջին անդամը եղել է երկրաբանության պրոֆեսոր, 51-ամյա Սիան Պրոկտորը, որի հայրն աշխատել է NASA-ում՝ «Ապոլոն» տիեզերական ծրագրի վրա։ Պրոկտորը 2009 թվականին դարձել էր NASA-ի աստղագնացների մրցույթի ֆինալիստներից մեկը, սակայն չէր կարողացել հաղթահարել ընտրական վերջին փուլը։  Բացի այն, որ թռիչքին չի մասնակցել որևէ պրոֆեսիոնալ աստղագնաց, այս առաքելությունը սահմանել է մի քանի այլ ռեկորդներ ևս։ Հեյլի Արսենոն դարձել է ԱՄՆ ամենաերիտասարդ քաղաքացին, որը եղել է տիեզերքում, ինչպես նաև առաջին աստղագնացը, որն ունեցել է պրոթեզ։ Սիան Պրոկտորն էլ դարձել է տիեզերանավի առաջին սևամորթ կին օդաչուն։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
11:50 - 20 սեպտեմբերի, 2021
SpaceX-ը Starlink ինտերնետ-արբանյակների նոր խումբ է արձակել  


 |armenpress.am|

SpaceX-ը Starlink ինտերնետ-արբանյակների նոր խումբ է արձակել |armenpress.am|

armenpress.am: Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 հրթիռակրի թռիչքը, որը տանում է 60 Starlink ինտերնետ-արբանյակներից բաղկացած խումբը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Falcon 9 հրթիռը մեկնարկել է Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից տեղական ժամանակով 06.01-ին (Երեւանի ժամանակով 14.01-ին): Հրթիռի առաջին աստիճանը, ինչպես սպասվում է, ավանդաբար վայրէջք կկատարի Ատլանտյան օվկիանոսում լողացող հարթակին՝ հետագա օգտագործման համար: Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է երկրի բնակիչներին ապահովել լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ: Նախագծի իրականացումը սկսվել է 2018 թվականի փետրվարին։ Դրա նպատակն է ապահովել գերարագ ինտերնետի հասանելիությունը մոլորակի ցանկացած կետում։ Ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է արձակել մոտ 12 հազար արբանյակ: Արդեն հիմա ընկերությունը սկսել է ինտերնետի թեստավորում սովորական օգտատերերի շրջանում։ Ազդանշանի ընդունման եւ ուղարկման սարքավորումների համար պահանջվում է վճարել $499, ամսական բաժանորդային վճարը կազմում է $99, ինչը համադրելի է եւ նույնիսկ ավելի քիչ, քան ԱՄՆ-ի հիմնական պրովայդերների գները:
17:30 - 14 մարտի, 2021
Ամերիկյան SpaceX-ը տիեզերք է արձակել թուրքական հերթական արբանյակը |azatutyun.am|

Ամերիկյան SpaceX-ը տիեզերք է արձակել թուրքական հերթական արբանյակը |azatutyun.am|

azatutyun.am: Անցած գիշեր Ֆլորիդայում գտնվող «Կանավերալ» տիեզերակայանից տեղի է ունեցել թուրքական Turksat5A արբանյակի արձակումը։ Հեռահաղորդակցության և կապի ոլորտում ծառայություններ մատուցելու համար նախատեսված թուրքական արբանյակը տիեզերք է արձակվել ամերիկյան SpaceX ընկերությանը պատկանող Falcon հրթիռի օգնությամբ։ Թուրքիայի պաշտոնական Anadolu գործակալության փոխանցմամբ, տիեզերք արձակված սարքը հինգերորդ սերնդի արբանյակներից է, այն լիարժեքորեն կսկի գործել արդեն այս տարվա երկրորդ կեսին և կշահագործվի շուրջ 30 տարի։ Թուրքական կառավարության պնդմամբ, արբանյակը շահագործվելու է գյուղական բնակավայրերին կապ ապահովելու ինչպես նաև Թուրքիայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք շրջաններում հեռուստատեսային հեռարձակումներ ապահովելու նպատակով։
13:42 - 08 հունվարի, 2021
Հայերը նոր արշավով SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի հետ գործարքը. TechCrunch

 |armenpress.am|

Հայերը նոր արշավով SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի հետ գործարքը. TechCrunch |armenpress.am|

armenpress.am: Տեխնոաշխարհում հայտնի TechCrunch պարբերականն անդրադարձել է աշխարհի տարբեր ծայրերից հայերի՝ SpaceX- ին ուղղված էլեկտրոնային նամակների արշավին.  SpaceX-ի աշխատակիցների էլեկտրոնային փոստերը հեղեղվել են նամակներով` կոչ անելով ընկերությանը չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ կնքած գործարքը՝ դրանով իսկ չօգնելով Էրդողանի ռեժիմին:   TechCrunch-ի հոդվածում նշվում է, որ մտահոգությունները հիմնավորված են, և  էլփոստով զանգվածային հաղորդագրությունների մեթոդը զարմանալիորեն արդյունավետ է: Նամակներ ուղարկողները նշել են, որ իրենք աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչ են կամ կանգնած են հայերի կողքին, որոնք տուժել են Թուրքիայի նախագահ Էրդողանի ավտորիտար կառավարման և տարածաշրջանում ունեցած ազդեցության պատճառով:  SpaceX-ը նախատեսում է առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում գործարկել թուրքական Turksat-5A արբանյակը, որն աշխատելու է Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի համար։  Նշվել է, որ շատ երկրներ և կառավարություններ դատապարտել են Թուրքիայի պահվածքը, և որոշ ընկերություններ դադարեցրել են գործարքները կառավարության հետ: TechCrunch-ը  հարց է առաջ քաշել՝ SpaceX- ը կմիանա՞ նրանց: Հայերի ակցիային անդրադարձել են հեղինակավոր ԶԼՄ-ներ և լրատվական ագրեգատորներ։ 
13:55 - 28 հոկտեմբերի, 2020
Տեխասում պայթել է Իլոն Մասկի Starship տիեզերանավի նախատիպը |shantnews.am|

Տեխասում պայթել է Իլոն Մասկի Starship տիեզերանավի նախատիպը |shantnews.am|

shantnews.am:  Տեխասում պայթել է Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից մշակված Starship տիեզերանավի նախատիպը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի հետ սահմանին գտնվող Բոկա Չիկա ամերիկյան զորակայանում, հայտնում է Spaceflight Now-ն։ Պայթյունը տեղի է ունեցել Raptor շարժիչի գործարկումից 2 րոպե անց։  Հրթիռը լիովին ոչնչացել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Մասկը ցանկանում է, որպեսզի Starship-ը փոխարինի Falcon 9 հրթիռին, որի արձակումը Ֆլորիդայի տիեզերակայանից օրեր առաջ հետաձգվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Starship-ը կոչված է բեռներ տեղափոխել Լուսին և Մարս, իսկ այնուհետև վերադառնալ Երկիր։ Spaceflight Now@SpaceflightNow A prototype of SpaceX’s Starship violently exploded in South Texas moments after a test-firing of its Raptor engine Friday, dealing a setback to the company’s next-generation reusable rocket program ( @SpacePadreIsle).READ MORE: https://spaceflightnow.com/2020/05/29/spacex-starship-test-vehicle-explodes-moments-after-test-firing/ …
 
11:16 - 30 մայիսի, 2020