azatutyun.am: Անցած գիշեր Ֆլորիդայում գտնվող «Կանավերալ» տիեզերակայանից տեղի է ունեցել թուրքական Turksat5A արբանյակի արձակումը։
Հեռահաղորդակցության և կապի ոլորտում ծառայություններ մատուցելու համար նախատեսված թուրքական արբանյակը տիեզերք է արձակվել ամերիկյան SpaceX ընկերությանը պատկանող Falcon հրթիռի օգնությամբ։
Թուրքիայի պաշտոնական Anadolu գործակալության փոխանցմամբ, տիեզերք արձակված սարքը հինգերորդ սերնդի արբանյակներից է, այն լիարժեքորեն կսկի գործել արդեն այս տարվա երկրորդ կեսին և կշահագործվի շուրջ 30 տարի։
Թուրքական կառավարության պնդմամբ, արբանյակը շահագործվելու է գյուղական բնակավայրերին կապ ապահովելու ինչպես նաև Թուրքիայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք շրջաններում հեռուստատեսային հեռարձակումներ ապահովելու նպատակով։
comment.count (0)