Արաբական պետությունների լիգա

Արաբական պետությունների լիգան միջազգային կազմակերպություն է, որը միավորում է 20-ից ավելի արաբական երկրներ և դրանց բարեկամ պետություններ։ Արաբական երկրների լիգան ստեղծվեց 1945 թվականի մարտի 22-ին, Կահիրեում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Անդրհորդանանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան և Եմենը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Անգլիան, հաշվի առելով արաբական երկրների միավորվելու ձգտումը, որոշեց ստեղծել մի այնպիսի կառույց, որը կմիավորեր արաբական երկրները, կլիներ նրա վերահսկողության ներքո և կծառայեր որպես հենարան Մերձավոր Արևելքում անգլիական քաղաքականության համար։ 

Արաբական Լիգայի խարտիան, որը հայտնի է նաև որպես Արաբական Պետությունների Լիգայի Պակտ անվամբ, Արաբական Լիգայի հիմնադիր պայմանագիրն է: Այն ընդունվել է 1945 թվականին և նախատեսում է, որ Արաբական Պետությունների Լիգան կազմված է անկախ արաբական պետություններից, որոնք ստորագրել են այս Պակտը։

1945 թվականին նրա կազմում նախապես եղել են վեց անդամ պետություն, իսկ ներկայումս Արաբական Լիգան զբաղեցնում է 14 մլն քառ․կմ տարածք և նրա կազմում են 22 անդամ պետություն և 5 դիտորդ պետություն։ Այժմ 22 անդամներից երեքը Աֆրիկայի տարածքի ամենամեծ պետություններից են (Սուդան, Ալժիր և Լիբիա) և Մերձավոր Արևելքի ամենամեծ պետությունը՝ Սաուդյան Արաբիան։

20-րդ դարի երկրորդ կեսին նկատվում էր անդամների թվի ավելացում և ընդհանուր առամբ անդամակցեցին 15 արաբական պետություն։ 2011 թվականին Սիրիան դադարեց անդամ լինելուց, երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ 2016 թվականի դրությամբ անդամ են 22 պետություն։

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ

Նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով Մանամայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ: Հանդիպման ընթացում զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը։ Արարատ Միրզոյանն ԱՊԼ գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով, որ չնայած բազում մարտահրավերներին և դեռ պահպանվող խնդիրներին ՀՀ-ն ունի քաղաքական կամք կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ և այդ նպատակով կառուցողականորեն ներգրավված է եղել բանակցություններում։  Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ մատնանշելով այս ծրագրի կողմից ընձեռվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:  Զրուցակցիներն անդրադարձել են Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև համագործակցությանն առնչվող հարցերի՝ երկուստեք գոհունակություն հայտնելով հայ և արաբ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական կապերի կապակցությամբ:  Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը և ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ կարևորելով փաստացի հայրենազրկված փախստականների կարիքների և իրավունքների պատշաճ հասցեագրման հրամայականը։
18:02 - 18 նոյեմբերի, 2023
Սիրիան կվերադառնա Արաբական պետությունների լիգայի կազմ |hetq.am|

Սիրիան կվերադառնա Արաբական պետությունների լիգայի կազմ |hetq.am|

hetq.am: Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարները, փակ խորհրդատվական հանդիպման ընթացքում, պայմանավորվել են 12 տարվա բացակայությունից հետո Սիրիային ԱՊԼ վերադարձնելու մասին: Այդ մասին հայտնել է արաբական Al Hadath հեռուստաընկերությունը։ Որոշման նախագիծը, որը պաշտոնապես կհրապարակվի ավելի ուշ, նախատեսում է Լիգայի աշխատանքներին սիրիական պատվիրակության մասնակցության վերականգնում սկսած մայիսի 7-ից։ Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցությունը դադարեցվել էր 2011 թվականին։  Bloomberg գործակալությունը գրել էր, որ Արաբական պետությունների լիգայում Սիրիայի վերադարձը «կդառնա Իրանի հաղթանակ»։ Գործակալություն ընդգծում է, որ Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցության վերականգնումը կունենա խորհրդանշական նշանակություն և «հարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ազդեցությանը»։ «Առաջին հերթին դա խոշոր հաղթանակ է Իրանի համար»,- նշում է գործակալությունը։  Մարտին Սիրիան և Սաուդյան Արաբիան հարաբերությունների տասնամյա խզումից հետո որոշել էին վերականգնել դեսպանությունների գործունեությունը։
18:44 - 07 մայիսի, 2023
Պարսից ծոցի երկրները պայմանավորվել են դադարեցնել հակամարտությունը Քաթարի հետ |tert.am|

Պարսից ծոցի երկրները պայմանավորվել են դադարեցնել հակամարտությունը Քաթարի հետ |tert.am|

tert.am: Պարսից ծոցի երկրների ղեկավարները՝ Սաուդյան Արաբիայում ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի 41-րդ գագաթնաժողովի մասնակիցները, խորհրդի անդամների միասնության և Քաթարի շուրջ հակամարտության ավարտի մասին հաղորդագրություն են ստորագրել: Հաղորդագրության ստորագրումը հեռարձակել է սաուդական «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Փաստաթուղթը ստորագրել են Քաթարի և Քուվեյթի էմիրներ Թամիմ բեն Համադ Ալ Թանին և Նավաֆ Ալ Ահմեդ Աս Սաբահը, Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի թագաժառանգներ Մուհամեդ բեն Սալմանը և Սալման բեն Համադ Ալ Խալիֆան, ԱՄԷ-ի փոխնախագահ Մուհամմադ բին Ռաշիդը և Օմանի փոխվարչապետ Ֆահդ Բեն Մահմուդ Ալ Սաիդը: Միևնույն ժամանակ, վերջնական հայտարարության հստակ բովանդակությունը դեռ չի բացահայտվում:
19:19 - 05 հունվարի, 2021