Պարսից ծոցի երկրները պայմանավորվել են դադարեցնել հակամարտությունը Քաթարի հետ |tert.am|
19:19 - 05 հունվարի, 2021

Պարսից ծոցի երկրները պայմանավորվել են դադարեցնել հակամարտությունը Քաթարի հետ |tert.am|

tert.am: Պարսից ծոցի երկրների ղեկավարները՝ Սաուդյան Արաբիայում ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի 41-րդ գագաթնաժողովի մասնակիցները, խորհրդի անդամների միասնության և Քաթարի շուրջ հակամարտության ավարտի մասին հաղորդագրություն են ստորագրել: Հաղորդագրության ստորագրումը հեռարձակել է սաուդական «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Փաստաթուղթը ստորագրել են Քաթարի և Քուվեյթի էմիրներ Թամիմ բեն Համադ Ալ Թանին և Նավաֆ Ալ Ահմեդ Աս Սաբահը, Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի թագաժառանգներ Մուհամեդ բեն Սալմանը և Սալման բեն Համադ Ալ Խալիֆան, ԱՄԷ-ի փոխնախագահ Մուհամմադ բին Ռաշիդը և Օմանի փոխվարչապետ Ֆահդ Բեն Մահմուդ Ալ Սաիդը:

Միևնույն ժամանակ, վերջնական հայտարարության հստակ բովանդակությունը դեռ չի բացահայտվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել