Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը դատապարտել է լարվածությունը խորացնող Թուրքիային |armenpress.am|
10:14 - 05 հոկտեմբերի, 2020

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը դատապարտել է լարվածությունը խորացնող Թուրքիային |armenpress.am|

armenpress.am: Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը հայտարարել է, որ կովկասյան և միջերկրածովյան տարածաշրջաններում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա այդ երկրի համար։

«Arabnews»-ը հայտնում է, որ մասնավորապես, Ահմեդ Աբուլ Ղեյտն ընդգծել է, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջամտել է Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրներին, բախվել Հունաստանի և Կիպրոսի հետ,  հարձակվել Արևելյան Միջերկրականի գազային գոտիների վրա։ Աբուլ Ղեյտը նաև նշել է, որ իրեն զայրացնում է այն, որ սիրիացիներն օգտագործվում են որպես վարձկաններ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պայքարելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել