Սիրիան կվերադառնա Արաբական պետությունների լիգայի կազմ |hetq.am|
18:44 - 07 մայիսի, 2023

Սիրիան կվերադառնա Արաբական պետությունների լիգայի կազմ |hetq.am|

hetq.am: Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարները, փակ խորհրդատվական հանդիպման ընթացքում, պայմանավորվել են 12 տարվա բացակայությունից հետո Սիրիային ԱՊԼ վերադարձնելու մասին: Այդ մասին հայտնել է արաբական Al Hadath հեռուստաընկերությունը։

Որոշման նախագիծը, որը պաշտոնապես կհրապարակվի ավելի ուշ, նախատեսում է Լիգայի աշխատանքներին սիրիական պատվիրակության մասնակցության վերականգնում սկսած մայիսի 7-ից։

Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցությունը դադարեցվել էր 2011 թվականին։ 

Bloomberg գործակալությունը գրել էր, որ Արաբական պետությունների լիգայում Սիրիայի վերադարձը «կդառնա Իրանի հաղթանակ»։ Գործակալություն ընդգծում է, որ Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցության վերականգնումը կունենա խորհրդանշական նշանակություն և «հարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ազդեցությանը»։ «Առաջին հերթին դա խոշոր հաղթանակ է Իրանի համար»,- նշում է գործակալությունը։ 

Մարտին Սիրիան և Սաուդյան Արաբիան հարաբերությունների տասնամյա խզումից հետո որոշել էին վերականգնել դեսպանությունների գործունեությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել