Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Էրդողանը հայտարարել է, թե որևէ մեկին հաշվետու չէ Սիրիայում ու Իրաքում ռազմական գործողությունների համար

 |factor.am|

Էրդողանը հայտարարել է, թե որևէ մեկին հաշվետու չէ Սիրիայում ու Իրաքում ռազմական գործողությունների համար |factor.am|

factor.am: Թուրքիան անզիջում պայքար է մղելու «ահաբեկչական YPG/PKK-ի կազմակերպությունների» դեմ, քանի դեռ չի չեզոքացվել այդ խմբավորումների վերջին զինյալը։Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կառավարության նիստից հետո տեսաուղերձում, գրում է Անադոլու գործակալությունը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան նախկինի պես լի է վճռականությամբ իր հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու հարցում, որն իրենից ենթադրում է Սիրիայում նոր ռազմական գործողության իրականացում։ Ի դեպ, այս մասին Թուրքիայի նախագահը մի քանի ամիս է ինչ խոսում է։ Նրա խոսքով՝ Անկարան մտադիր չէ որևէ մեկից թույլտվություն խնդրել իր սահմանների պաշտպանության համար։ Նա նաև մատնանշել է մի շարք երկրների կողմից Սիրիայի հյուսիսում PYD, YPG կամ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» անունների ներքո հանդես եկող PKK-ին աջակցության «անթույլատրելիությունը»։ Այստեղ Էրդողանը ակնարկել է ԱՄՆ-ին։ Խոսելով Իրաքի ու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ՌՕՈՒ-ի հարավծների մասին՝ նա ասել է․ «Որևէ մեկին չպետք է անհանգստացնեն Թուրքիայի ռազմական գործողությունները՝ ուղղված անվտանգության ու խաղաղության ամրապնդմանը։ Ոչ ոք չի կարող դատարկ սպառնալիքներով ստիպել մեր երկրին քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական ոլորտներում իր շահերին հակասող դիրք գրավել։ Ոչ ոքի չպետք է մտահոգի Թուրքիայի քաղաքականությունը հենված արդարության, համերաշխության և դիվանագիտական ​​նախաձեռնությունների վրա, որոնք հիմնված են բարեկամության և համագործակցության սկզբունքների վրա»։
Այսօր 14:51
Էրդողանն ու Սիսին առաջին անգամ հանդիպել են Կատարում |1lurer.am|

Էրդողանն ու Սիսին առաջին անգամ հանդիպել են Կատարում |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի և Եգիպտոսի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Աբդել Ֆաթահ աս-Սիսին կիրակի առաջին անգամ հանդիպել են Կատարում, հայտնում է Agence France Presse-ը։ Էրդողանն ու Սիսին հակասության մեջ են 2013 թվականից՝ Եգիպտոսի իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո, որին անձամբ աջակցում էր Էրդողանը։ Ըստ լրատվականի՝ Թուրքիան անցած տարվանից ջերմ հարաբերություններ է հաստատում տարածաշրջանային որոշ հակառակորդների, այդ թվում Եգիպտոսի հետ, սակայն Կահիրեն չի ցուցաբերում մերձեցման նույն ոգևորությունը, ինչ Անկարան: Էրդողանն ակնարկել է, որ հաջորդ տարվա ընտրություններից հետո Թուրքիան կարող է վերանայել լարված հարաբերությունները տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Սիրիայի և Եգիպտոսի հետ։ «Մենք կարող ենք վերանայել հարաբերությունները այն երկրների հետ, որոնց հետ խնդիրներ ունենք: Կարող ենք նույնիսկ զրոյից սկսել հատկապես հունիսի ընտրություններից հետո»,- ասել է Էրդողանը: Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում 2011-ի արաբական գարնան ապստամբությունից հետո Ստամբուլը ապաստան դարձավ իսլամիստ ընդդիմադիր ակտիվիստների համար, հատկապես եգիպտոսցիների, որոնք կապված էին Մուրսիի՝ օրենքից դուրս գործող «Մուսուլման եղբայրների» հետ: Անցյալ տարի, սակայն, Էրդողանի կառավարությունը եգիպտոսցի վտարանդի թոք-շոուի հայտնի հաղորդավարներից պահանջեց մեղմել Եգիպտոսի առաջնորդի հասցեին իրենց քննադատությունը: Անցած տարիներին զանգվածային ցույցերի ժամանակ Էրդողանը հաճախակի բարձրացրել է չորս մատով ողջույնը, որը դիտվում է որպես հարգանքի տուրք «Մուսուլման եղբայրների» հարյուրավոր կողմնակիցներին, որոնք սպանվել են Կահիրեում անվտանգության ուժերի կողմից Մուրսիի պաշտոնանկությունից հետո:
16:07 - 21 նոյեմբերի, 2022
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային գործընթացները՝ շեշտը դնելով «հացահատիկի համաձայնագրի» վրա։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ «հացահատիկի նախաձեռնությունը» 120 օրով երկարացնելու հարցում կառուցողական դիրքորոշման համար։ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի երկարաձգումը մեծացնում է ռիսկերը, և, հետևաբար, կարևոր է վերսկսել դիվանագիտական   բանակցությունները։ Նախագահ Էրդողանը Թուրքիայում ԱՄՆ և Ռուսաստանի հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը «բանալի» է համարել տեղում անվերահսկելի էսկալացիայի կանխման համար։ Էրդողանը գոհունակություն է հայտնել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկի վերաբերյալ:
14:43 - 18 նոյեմբերի, 2022
Բայդենն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ մտահոգություն ներկայացնող հարցեր
 |factor.am|

Բայդենն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ մտահոգություն ներկայացնող հարցեր |factor.am|

factor.am: Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել այսօր G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ։ «Նախագահ Բայդենն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Էրդողանին՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը վերականգնելու ջանքերի համար։ Երկուստեք համաձայնել են, որ այն ունի վճռորոշ նշանակություն Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պայմաններում համաշխարհային պարենային անվտանգության բարելավման համար, և որ նախաձեռնությունը պետք է շարունակվի: Երկու նախագահները նաև քննարկել են ՆԱՏՕ-ի դաշինքի հարցերի շուրջ շարունակվող սերտ համակարգումը և տարածաշրջանային ու գլոբալ մտահոգություն ներկայացնող այլ հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն էլ՝ Ջո Բայդենը նշել է, որ Թուրքիան կարևոր դերակատար է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է Էրդողանին իր վարչակազմի անփոփոխ աջակցությունը՝ Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման հարցում։
17:02 - 15 նոյեմբերի, 2022
Էրդողանը հայտնել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի ու վիրավորների նախնական թիվը

Էրդողանը հայտնել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի ու վիրավորների նախնական թիվը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի, 53 մարդ վիրավոր է։ Այս մասին գրում է թուրքական Anadolu-ն։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ զոհերից չորսը մահացել է տեղում, մյուս երկուսը՝ հիվանդանոցում։ «Ահաբեկչության միջոցով Թուրքիային և թուրք ազգին վախեցնելու ջանքերը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և վաղը չեն հասնի իրենց նպատակին»,- ուղիղ եթերում ասել է Էրդողանը։ Նա վստահեցրել է, որ Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած միջադեպի մեղավորները կպատժվեն ըստ արժանվույն․ «Մեր պետության համապատասխան ստորաբաժանումները շարունակում են աշխատել՝ բացահայտելու այս նենգ հարձակման հեղինակներին և դրա հետևում գտնվողներին»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլում՝ Իսթիքլալ փողոցում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։
19:31 - 13 նոյեմբերի, 2022
Էրդողանը Բայդենին մեղադրել է Գյուլենին թաքցնելու մեջ |armenpress.am|

Էրդողանը Բայդենին մեղադրել է Գյուլենին թաքցնելու մեջ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Թուրքիայում արգելված FETÖ  ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին Փենսիլվանիայում թաքցնելու մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թուրքական իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են FETÖ (ֆեթուլլականների ահաբեկչական կազմակերպություն) 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։ Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, մոտ 150 հազար պետական ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ, ազատվել են աշխատանքից: ԱՄՆ-ում գտնվող Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել մեղադրանքները։ «Հիմա ո՞վ է նրանց պաշտպանում.առաջին հերթին՝ Հունաստանը, նրանք վազում են և հայտնվում Հունաստանում, վազում են և հայտնվում  Եվրոպայում: Նրանք միշտ վազել են այնտեղ, ապրում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Դանիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում։ Իսկ ԱՄՆ-ն թաքցնում է այս մարդուն. ո՞վ է թաքցնում նրան. Բայդենը թաքցնում է նրան։ Նրանք հսկայական առանձնատուն են տվել Փենսիլվանիայում, որտեղ ապրում է այս մարդը», - ասել է Էրդողանը լրագրողներին:
17:27 - 12 նոյեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումն ու հեռախոսազրույցը

Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումն ու հեռախոսազրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազույցն ու հանդիպումը Պրահայում: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նշելով, որ Թուրքիայի նախագահի և իր խոսույթներն անհամատեղելի չեն եղել: «Եթե լինի հետևողական աշխատանք, լինի քաղաքական կամք և ցանկություն, այդ խոսույթները կարող են համադրվել իրար հետ, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե հաջողվի երրորդ երկրների քաղաքացիների համար բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա դա շատ լուրջ առաջընթաց կլինի: «Մենք հիմա դրա վրա աշխատում ենք, բայց ես չեմ ուզում, որ մենք իլյուզիաների մեջ ընկնենք, թե հիմա, մեկ-երկու օրում այդ խնդիրը լուծելու ենք: Իմ ասածն այն է, որ մենք պետք է հետևողականորեն դրան գնանք»,-հավելեց վարչապետը:
21:29 - 11 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու Սոչիի եռակողմ բանակցությունները

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու Սոչիի եռակողմ բանակցությունները

Նոյեմբերի 10-ին Սամարղանդում, որտեղ մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպման ընթացքում ղեկավարները անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ բանակցությունների արդյունքները․ «Հանդիպմանն ընդգծվել է բոլոր ոլորտներում երկրների միջև դաշնակցային հարաբերությունների վրա հիմնված բարեկամական և եղբայրական կապերի հաջող զարգացումը, քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, անվտանգությանը առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Սոչիի հանդիպման արդյունքների վերաբերյալ»,- նշված է Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում, որի արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ 
15:07 - 11 նոյեմբերի, 2022
Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Ալիեւը, իրականությանը չի համապատասխանում

Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Ալիեւը, իրականությանը չի համապատասխանում

Նախօրեին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման տաղավարում «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների, Փաշինյան-Էրդողան, Փաշինյան-Ալիեւ բանակցությունների մասին, ասել է․ [20:26] «Վերջերս լուրեր գնաց, որ Կարս քաղաքում պետք ա տեղի ունենա հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի [միջեւ]։ Հիմա տրամաբանական հարց․ էս ստացվում ա, որ դուք կատարել եք Թայիփ Էրդողանի ասածները, եւ նա ձեզ ընդունում ա, ընդ որում՝ Կարս քաղաքում, եւ էդ Կարս քաղաքում պատրաստվում ա մի փաստաթուղթ ստորագրվել՝ հաշտության պայմանագիր, որով իբր Հայաստանը ոչ մի պահանջ չունի Թուրքիայի հանդեպ»։ Ավետիսյանի պնդումները, սակայն, իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում։ Բանն այն է, որ լուրեր չեն շրջանառվել, թե Փաշինյանն ու Էրդողանը հանդիպելու են Կարսում։ Թեեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Կարս քաղաքի մասին հիշատակում իրականում եղել է․ մասնավորապես, հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, այս տարվա օգոստոսի 11-ին հաղորդել էին [1, 2], որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական՝ հինգերորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին, Կարս քաղաքում։  Սակայն ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը նույն օրը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել էր, որ այդ պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա, եւ որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին իրենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում են։  Այդ մեկնաբանությունից հետո Կարսում հանդիպում անցկացնելու հավանականության մասին այլ լուրեր չեն տարածվել, համենայն դեպս հայկական մեդիատիրույթում։ Իսկ Փաշինյան-Էրդողան՝ Կարսում կայանալիք հանդիպման մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Քննարկումները եղել են այն կոնտեքստում, որ հանդիպումները կարող են անցկացվել կամ Հայաստանում, կամ Թուրքիայում։ Թեեւ այս առնչությամբ էլ հարկ է նշել, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հերքել է թուրքական «Սաբահ» պարբերականի տեղեկությունը, թե բանագնացների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում կողմերի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ այժմ չորս հանդիպում են ունեցել՝ առաջինը Մոսկվայում, մյուսները` Վիեննայում․ վերջին հանդիպումը եղել է հուլիսի սկզբին։ Այդ հանդիպման ժամանակ Հայաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում, թեեւ մինչեւ հիմա ո՛չ Երեւանը, ո՛չ Անկարան չեն նշել, թե երբ կսկսեն իրագործել այդ պայմանավորվածությունը: Իսկ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են միայն մեկ անգամ՝ Չեխիայում, որտեղ էին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։ Հանդիպման ժամանակ կողմերը շեշտել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը: Այսպիսով, Կարսում հայ ու թուրք պաշտոնյաների հանդիպման հավանականության մասին լուրերը շրջանառվել են ոչ թե վերջերս, այլ ամիսներ առաջ՝ օգոստոսին։ Դրանց մասին սկզբում գրել են թուրքական աղբյուրները, լուրերը հրապարակվել են նաեւ հայկական աղբյուրներում, սակայն պաշտոնական գերատեսչությունների ներկայացուցիչները՝ մասնավորապես ՀՀ ԱԳՆ խոսնակն ու ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, առնվազն պաշտոնապես չեն հաաստատել այդ տեղեկությունները։ Բացի դրանից՝ որեւէ տեղեկություն չի շրջանառվել այն մասին, թե Կարսում հանդիպելու են Էրդողանն ու Փաշինյանը, դրա վերաբերյալ այժմ էլ չկա նախնական պայմանավորվածություն։ Ինչ վերաբերում է հնարավոր ստորագրվելիք փաստաթղթին, ապա որեւէ կոնկրետ փաստաթղթի եւ դրա բովանդակության մասին պաշտոնական տեղեկություններ չկան։ Այսպիսով, «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Ալիեւը, իրականությանը չի համապատասխանում։ Հայարփի Բաղդասարյան
21:43 - 10 նոյեմբերի, 2022
Էրդողանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա հայկական սփյուռքը բացասաբար է ազդում

Էրդողանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա հայկական սփյուռքը բացասաբար է ազդում

Մենք Հայաստանին շատ հստակ ասել ենք՝ եթե դուք Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման դրական ուղով գնաք, ապա Թուրքիայի հարաբերություններն էլ Հայաստանի հետ դրական կզարգնան։ Այս մասին Ուզբեկստան կատարելիք այցից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։  «Հայաստանի հետ մենք վերջին անգամ հանդիպում ենք ունեցել Պրահայում։ Մենք շատ հստակ նրանց ասել ենք, որ եթե դուք Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնում եք դրական ուղով, ապա մեր հարաբերություններն էլ, որպես Թուրքիա, Հայաստանի հետ դրականորեն կզարգանան։ Մենք ձեզանից սա ենք սպասում։ Հիմա այս փուլին հասե՞լ ենք․ ես չեմ կարող ասել, որ հասել ենք»,- նշել է Էրդողանը։  Էրդողանը նշել է, թե հարաբերությունների կարգավորման դեմ աշխատում է հայկական սփյուռքը։  «Սփյուռքը՝ լինի թե՛ Ֆրանսիայում, թե ԱՄՆ-ում, դեմ է աշխատում [երկխոսությանը]․ բնականաբար, դա բացասաբար է ազդում գործընթացի վրա»,- ասել է Էրդողանը։  Էրդողանը նշել է, թե այդ բացասական ազդեցությունները կանխողը միանշանակ Հայաստանի իշխանություններն են․  «Եթե Հայաստանի իշխանություններին հաջողվի դա, ապա մեր հայացքները նույնպես դրական առումով կփոխվեն: Մենք փորձում ենք ոչ թե թշնամիներ, այլ բարեկամներ ձեռք բերել»,- նշել է նա։ 
12:19 - 10 նոյեմբերի, 2022
Էրդողանը հայտարարել է, որ համերաշխ է Պուտինի հետ կարիքավոր երկրներին հացահատիկի մատակարարման հարցում

 |factor.am|

Էրդողանը հայտարարել է, որ համերաշխ է Պուտինի հետ կարիքավոր երկրներին հացահատիկի մատակարարման հարցում |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան համերաշխ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կարիքավոր երկրներին անհատույց հացահատիկի տրամադրման հարցում։ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանը հայտարարել է Ստամբուլում MUSIAD EXPO ցուցահանդեսում ելույթ ունենալիս։ Թուրքիայի նախագահը պատմել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում վերջինն առաջարկել է անվճար հացահատիկ ուղարկել կարիքավոր երկրներ՝ Ջիբութի, Սոմալի ու Սուդան։ Նա ասել է, որ այդ հարցում եկել են ընդհանուր համաձայնության։ Ըստ Էրդողանի՝ ջանքեր են գործադրվելու, որ հացահատիկային միջանցքով պարենն առաջին հերթին հասնի Աֆրիկայի կարիքավոր երկրներին։ Հիշեցնենք, որ ՌԴ-ն հայտարարել էր հացահատիկային գործարքից դուրս գալու մասին։ Սակայն Էրդողանը նոյեմբերի 2-ին Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ Մոսկվան վերադառնում է գործարքին։
17:17 - 04 նոյեմբերի, 2022
Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները |1lurer.am|

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մանրամասն մտքեր են փոխանակվել Սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման հետ կապված իրավիճակի շուրջ։ Պուտինն Էրդողանին տեղեկացրել է Ռուսաստանի կողմից այդ գործարքի գործողությունը կասեցնելու որոշման պատճառների մասին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մանրամասն հետաքննություն անցկացնել Սևաստոպոլում ռուսական Սևծովյան նավատորմի ենթակառուցվածքների և նավերի վրա հարվածների իրականացման հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաև Կիևից ստանալ նախկին պայմանավորվածությունների անշեղ պահպանման իրական երաշխիքներ, մասնավորապես՝ ռազմական նպատակներով հումանիտար միջանցքը չօգտագործելու մասին։ ՌԴ նախագահը հստակեցրել է. միայն դրանից հետո հնարավոր կլինի դիտարկել Սևծովյան նախաձեռնության շրջանակներում աշխատանքը վերսկսելու հարցը։
20:16 - 01 նոյեմբերի, 2022
Էրդողանն առաջարկել է հանրաքվեի դնել հիջաբ կրելու հարցը |factor.am|

Էրդողանն առաջարկել է հանրաքվեի դնել հիջաբ կրելու հարցը |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է որոշել հիջաբ կրող կանանց կանոնները և այդ հարցը դնել համազգային հանրաքվեի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Թուրքիայի ղեկավարն առաջարկել է երկրի Սահմանադրությամբ ամրագրել հիջաբ կրելու կանանց իրավունքը։ Ավելի վաղ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջարկել էր խորհրդարան ներկայացնել մահմեդական ատրիբուտներ կրելու հարցը կարգավորող օրինագիծ։ 2008 թվականի փետրվարին, երբ Էրդողանը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, Թուրքիայի սահմանադրության երկու հոդվածներում ուղղումներ են ընդունվել, որոնք վերացնում են գլխաշոր կրելու արգելքը։ Այս որոշումն առաջացրել է աշխարհիկ պետության կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցեր, որոնք դրանում սպառնալիք են տեսել Թուրքիայի Հանրապետության աստիճանական իսլամացման համար։ Սակայն ավելի ուշ Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղարկեց երկրի հիմնական օրենքում կատարված ուղղումը, որով հաստատվեց համալսարաններում հիջաբ կրելու արգելքի վերացումը։ 2010 թվականին արգելքը վերջնականապես հանվեց։ Առավել մանրամասն՝ factor.am-ում։
20:07 - 22 հոկտեմբերի, 2022