azatutyun.am: Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, անկասկած, խաղաղության ու նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում։
Ըստ Էրդողանի՝ «Ղարաբաղի օկուպացիայի ավարտը հույսի ճանապարհ է բացել՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար»։
«Կարևոր է չփակել այդ պատմական պատուհանը»,- ասել է Էրդողանը և հավելել, որ Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին։
Թուրք պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում, ինչպես հայտարարել է Իլհամ Ալիևը, քննարկվել են նաև ռազմական արդյունաբերությանը վերաբերող հարցեր։
«Այսօր, իհարկե, նոր հնարավորություններ են բացվել պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Դրա շուրջ ևս մանրամասն քննարկումներ են անցկացվել։ Մենք համատեղ արտադրության հետ կապված պլաններ ունենք», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։
Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահի հրավերով երեկ է պաշտոնական այցով ժամանել Թուրքիա։
comment.count (0)