factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 70-ամյակի առթիվ։
Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ «զրույցի ընթացքում կրկին ընդգծվել է նախագահ վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական այցի կարևորությունը, նշվել, որ այդ այցը նպաստել է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը»։
Երկու երկրների ղեկավարները ևս մեկ անգամ անդրադարձել են Շուշիի հռչակագրի կարևորությանը և գոհունակություն հայտնել դրա հաջող իրականացման կապակցությամբ։
«Զրույցի ընթացքում Ալիևը և Էրդողանը վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ և ամրապնդվել։ Ղեկավարները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների, ապագա շփումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Թուրքական կողմն էլ հայտնում է, որ զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները։
comment.count (0)