Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Մոսկվան և Կիևը 2022 թ. Ստամբուլի բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ճնշման պատճառով. Պեսկով |1lurer.am|

Մոսկվան և Կիևը 2022 թ. Ստամբուլի բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ճնշման պատճառով. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ուղղակի ճնշման պատճառով: «Բոլորին քաջ հայտնի է, որ փաստաթուղթը փաստացի նախաստորագրվել էր, և բոլորին քաջ հայտնի է նաև ուկրաինական կողմի այդ բանակցությունների մասնակցի խոսքերից, թե ինչն է դարձել ուկրաինացիների՝ հետագայում դրանք շարունակելու և փաստաթղթի վրա աշխատանքն ավարտին հասցնելը մերժելու պատճառը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ինքն է հայտնել, որ դրա պատճառը Լոնդոնի կողմից ուղղակի ճնշումն էր:
17:43 - 27 ապրիլի, 2024
Կրեմլում հաստատել են, որ ՌԴ խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը

Կրեմլում հաստատել են, որ ՌԴ խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ սկսվել է ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից: «Այո՛, դա իսկապես այդպես է», - ասել է Պեսկովը: Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեսանյութ, թե ինչպես է ռուսական տեխնիկայի շարասյունն անցնում Ղարաբաղին հարակից Ադրբեջանի շրջաններով: Մինչ այդ խաղաղապահները Դադիվանքի (Քելբաջարի շրջան) մոտ հանել էին դիրքը, ապրիլի 15-ից այն գտնվում է ադրբեջանական ոստիկանության պահպանության ներքո: Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը պետք է մեխանիկորեն երկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
14:30 - 17 ապրիլի, 2024
Պուտինի ու Էրդողանի շփումները նախապատրաստվում են. Պեսկով
 |factor.am|

Պուտինի ու Էրդողանի շփումները նախապատրաստվում են. Պեսկով |factor.am|

factor.am: ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև շփումները նախապատրաստվում են և հնարավոր են տեսանելի ապագայում, սակայն ստույգ ժամկետները դեռ որոշված ​​չեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Բարձր մակարդակով շփումները, ընդհանուր առմամբ, նախապատրաստվում են։ Ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակով շփումների ժամկետները դեռ որոշված ​​չեն։ Բայց կա ըմբռնում, որ դրանք տեղի կունենան տեսանելի ապագայում»,- ասել է Պեսկովը։ Նա նաև նշել է, որ երկու երկրները փորձում են վերացնել հակառուսական պատժամիջոցներից բխող բանկային փոխանցումների հետ կապված խնդիրները։ «Բոլոր ֆինանսական հարցերում աշխատանքային մակարդակով անընդհատ շփումներ են իրականացվում՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։ Որոշակի խնդիրներ կան, բայց ակնհայտ է, թե որն է այդ խնդիրների պատճառը։ Սա լուրջ վնաս է հասցնում ինչպես մեր, այնպես էլ Թուրքիայի տնտեսական օպերատորների շահերին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
16:33 - 08 ապրիլի, 2024
Պեսկովը Հայաստանի հետ հարաբերությունները «ոչ դյուրին» է անվանել |1lurer.am|

Պեսկովը Հայաստանի հետ հարաբերությունները «ոչ դյուրին» է անվանել |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Մոսկվա-Երևան հարաբերությունների մասին: «Հույս ունեմ՝ Երևանում կգերակայի հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը: Մեր եղբայրական Հայաստանի հետ ներկայում բավական ոչ դյուրին շրջան է: Հայաստանը մեզ համար ավելի քան եղբայրական է, որովհետև մեր երկրում նույնիսկ ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում: Եվ, ի դեպ, ՌԴ քաղաքացի այդ հայերի տնտեսական ակտիվությունը մինչ օրս Հայաստանի ընդհանուր բյուջեի մեջ շատ մեծ մաս է կազմում: Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում. խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է»,- aif.ru-ի հետ զրույցում ասել է նա: Խոսելով Հարավային Կովկասի շրջանի մասին՝ Պեսկովը նշել է. «Կովկասյան շրջանը այժմ գրավում է արտատարածաշրջանային ամենատարբեր ուժերի ուշադրությունը, ինչը ազդում է տարածաշրջանի երկրների՝ ՌԴ հետ ունեցած հարաբերությունների վրա: Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խստորեն սահմանափակվի, քանի որ այն չի կարող տարածաշրջանին կայունություն ու զարգացում բերել»:
10:20 - 26 մարտի, 2024
Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե ամրապնդեն կայունությունը. Պեսկով
 |azatutyun.am|

Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե ամրապնդեն կայունությունը. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե ամրապնդեն կայունությունը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգի տարածաշրջանային շրջագայությունը։ «ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումները՝ ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, տեսանելի են անզեն աչքով։ Նաև ընկալում կա, որ իրականում ՆԱՏՕ-ի փորձերը՝ ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունն ու ներկայությունը, դժվար թե ամրապնդեն կայունությունն ու իրավիճակի կանխատեսելիությունը Կովկասում», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը: Մարտի 17-ից մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հարավկովկասյան այցը: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը Երևան է ժամանել Բաքու և Թբիլիսի կատարած այցերից հետո։ Բաքվում Ստոլտոնբերգը նշել է, որ խաղաղությունը տարածաշրջանում չափազանց կարևոր է ոչ միայն այդ տարածաշրջանի ժողովուրդների, այլև ավելի ընդարձակ առումով՝ Սև ծովի շրջանի և Հյուսիսատլանտյան անվտանգության համար։
15:21 - 19 մարտի, 2024
Մոսկվան արձագանքել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
 |armenpress.am|

Մոսկվան արձագանքել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am:  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան տեղյակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, որ Հայաստանը հնարավոր է՝ դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։      Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը։ «Իհարկե, մենք լսել ենք այս հայտարարությունները։ Առջևում, բնականաբար, շատ աշխատանք է սպասվում։ Մեզ անհրաժեշտ են շփումներ մեր հայ գործընկերների հետ ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով։ Կպարզաբանենք ու կխոսենք պարոն վարչապետի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) հայտարարություններին համահունչ»,-ասել է խոսնակն՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին նախօրեին արված հայտարարություններին։ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ Մոսկվան կշարունակի կապերը Երևանի հետ և կպարզաբանի իրավիճակը ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի շարունակական անդամակցության հարցում։  «Եթե ՀԱՊԿ-ն կպատասխանի հարցին՝ թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը և այդ պատասխանը կհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, դա կնշանակի՝ Հայաստանի և ՀԱՊԿ միջև հարցերը հասցեագրված են, լուծված և ամփոփված՝ դրանից բխող հետևանքներով, եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։  Թե երբ՝ չեմ կարող ասել»,-նախօրեին տված հարցազրույցում նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
14:55 - 13 մարտի, 2024
Որքան հասկանում ենք, «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցով որոշումներ չեն եղել․ Պեսկով

Որքան հասկանում ենք, «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցով որոշումներ չեն եղել․ Պեսկով

Որքան հասկանում ենք, «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցով որոշումներ չեն եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։  «Այդ որոշումները մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի հասցրել։ Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ԱՊՀ կառույցների, ԵԱՏՄ կառույցների և երկկողմ հարաբերությունների մակարդակով», - նշել է Կրեմլի խոսնակը։  Պեսկովի խոսքով՝ հայ ժողովուրդը շահում է ՌԴ հետ համագործակցությունից և ԵԱՏՄ անդամակցությունից, քանի որ աճում են ապրանքաշրջանառությունը, տրանսպորտային ծառայությունները, ֆինանսական հատվածը։ «Մենք դեմ ենք, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրեն, մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալու կողմնակից ենք: Վստահ ենք, որ մեր հայ ընկերները նույնպես դա հասկանում են», - ասել է Պեսկովը։ 
15:06 - 06 մարտի, 2024
Կրեմլը զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

Կրեմլը զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանին տեղի ունեցած բախումները «անհանգստացնող նորություն» է որակել և երկու կողմին զսպվածության կոչ արել, գրում է «Ինտերֆաքս»-ը։ «Սրանք շփման գծից տագնապալի լուրեր են։ Կոչ ենք անում երկու կողմին զսպվածություն դրսևորել: Մենք ուշադիր հետևելու ենք»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովը հավելել է, որ նման միջադեպերը չեն նպաստում բանակցային գործընթացի առաջխաղացմանը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Միաժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար բանակցային գործընթացը կշարունակվի: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակի հետևանքով հայկական զինված ուժերի չորս զինծառայող է զոհվել։ Եվս մեկը վիրավորվել է։
13:58 - 13 փետրվարի, 2024
Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ լինեն հայ գործընկերներից. Պեսկով |news.am|

Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ լինեն հայ գործընկերներից. Պեսկով |news.am|

news.am: Ռուսաստանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ ունենա հայ գործընկերներից ՄՔԴ-ին միանալու հետ կապված, այդ հարցը պետք է լուծել, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, նոր իրողությունը՝ կապված միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ, իհարկե, չի կարող չունենալ բացասական ազդեցություն մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարեւոր է ստանալ մեր հայ գործընկերների որոշակի հավաստիացումները։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակում, ինչին էլ մենք տրամադրված ենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։ Հայաստանը փետրվարի 1-ից պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ 2023թ. հոկտեմբերի սկզբին ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացումից հետո։ Ռուսական կողմը քանիցս հայտնել է, որ հավանություն չի տալիս փաստաթուղթը վավերացնելու Երեւանի պլաններին։
13:45 - 12 փետրվարի, 2024