ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանին տեղի ունեցած բախումները «անհանգստացնող նորություն» է որակել և երկու կողմին զսպվածության կոչ արել, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Սրանք շփման գծից տագնապալի լուրեր են։ Կոչ ենք անում երկու կողմին զսպվածություն դրսևորել: Մենք ուշադիր հետևելու ենք»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը հավելել է, որ նման միջադեպերը չեն նպաստում բանակցային գործընթացի առաջխաղացմանը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Միաժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար բանակցային գործընթացը կշարունակվի:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակի հետևանքով հայկական զինված ուժերի չորս զինծառայող է զոհվել։ Եվս մեկը վիրավորվել է։
comment.count (0)