Որքան հասկանում ենք, «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցով որոշումներ չեն եղել․ Պեսկով
15:06 - 06 մարտի, 2024

Որքան հասկանում ենք, «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցով որոշումներ չեն եղել․ Պեսկով

Որքան հասկանում ենք, «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցով որոշումներ չեն եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

«Այդ որոշումները մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի հասցրել։ Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ԱՊՀ կառույցների, ԵԱՏՄ կառույցների և երկկողմ հարաբերությունների մակարդակով», - նշել է Կրեմլի խոսնակը։ 

Պեսկովի խոսքով՝ հայ ժողովուրդը շահում է ՌԴ հետ համագործակցությունից և ԵԱՏՄ անդամակցությունից, քանի որ աճում են ապրանքաշրջանառությունը, տրանսպորտային ծառայությունները, ֆինանսական հատվածը։

«Մենք դեմ ենք, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրեն, մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալու կողմնակից ենք: Վստահ ենք, որ մեր հայ ընկերները նույնպես դա հասկանում են», - ասել է Պեսկովը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել