Հռոմի Պապ

Զելենսկին Վատիկանում Հռոմի պապի հետ հանդիպմանը խնդրել է օգնել ՌԴ-ում գերության մեջ գտնվողների ազատ արձակմանը
 |factor.am|

Զելենսկին Վատիկանում Հռոմի պապի հետ հանդիպմանը խնդրել է օգնել ՌԴ-ում գերության մեջ գտնվողների ազատ արձակմանը |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ։ Reuters-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տևել է 35 րոպե։ Գործակալությունը հիշեցնում է, որ սա Զելենսկիի և Ֆրանցիսկոս պապի երկրորդ հանդիպումն է վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Ըստ ANSA-ի՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Զելենսկիին նվիրել է ծաղկի բրոնզե հարթաքանդակ՝ «Խաղաղությունը փխրուն ծաղիկ է» մակագրությամբ։ Ուկրաինայի նախագահը քահանայապետը նվիրել է յուղաներկ «Ջարդ Բուչայում. Մարիչկայի պատմությունը», որը պատկերում է մի աղջկա՝ Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքի ավերակների մեջ։ Տեղեկացվում է, որ Զելենսկին Հռոմի պապին խնդրել է օգնել Ռուսաստանի կողմից գերության մեջ գտնվող ուկրաինացիների ազատ արձակման հարցում:
17:32 - 11 հոկտեմբերի, 2024
Հռոմի պապը դատապարտել է ռուսական ուղղափառ եկեղեցու հետ կապված Ուկրաինայի որոշումը
 |azatutyun.am|

Հռոմի պապը դատապարտել է ռուսական ուղղափառ եկեղեցու հետ կապված Ուկրաինայի որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 25-ին դատապարտել է Կիևի որոշումը, որն արգելում է Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապեր ունեցող կրոնական կազմակերպությունների գործունեությունը: «Ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերացվել: Եկեղեցիներին չպետք է դիպչել»,- ասել է Հռոմի պապն իր ամենշաբաթյա աղոթքի ժամանակ: «Մտածելով Ուկրաինայում վերջերս ընդունված օրենքի մասին՝ ես վախենում եմ աղոթողների ազատության համար», - ասել է Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում։ Նա հավաքված ժողովրդին ասաց, որ «աղոթելով չարություն չի գործում, եթե ինչ-որ մեկը իր ժողովրդին վատություն է անում, նա մեղավոր է, բայց նա չի կարող որևէ վատ բան անել աղոթելով»։ Օգոստոսի 24-ին օրենսդրությունը ստորագրելիս Զելենսկին ընդգծել է, ինչպես նա անվանել է ուկրաինացի ժողովրդի հոգևոր անկախությունը՝ ասելով, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին «այսօր քայլ է անում դեպի ազատագրում Մոսկվայի սատանաներից»: Ռուսաստանի հետ կապված ուկրաինական ուղղափառ եկեղեցին հայտարարեց, որ խզել է բոլոր կապերը Մոսկվայի պատրիարքարանի հետ 2023 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման պատճառով: Այնուամենայնիվ, ուկրաինական իշխանությունները նրան մեղադրում են կապեր պահպանելու մեջ: Պապը նաև ասել է, որ շարունակում է «ցավով» հետևել Ուկրաինայի մարտերին։
11:33 - 26 օգոստոսի, 2024
Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցերը

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցերը

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունիսի 12-ին Վատիկանում հանդիպել է Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ: Այս մասին հայտնել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Հանդիպման ընթացքում տեսակետների փոխանակում է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետի կողմից առաջարկված հետևյալ կետերի շուրջ. ա) Միջեկեղեցական հարաբերությունների առավել ծավալումը ու հարաբերությունը գործակցության վերածելու հրամայականը: բ) Սուրբ Հարության տոնը բոլոր եկեղեցիների կողմից միասնաբար նույն թվականին նշելու հարցը: գ) Երրորդ Վատիկանի ժողով գումարելու անհրաժեշտությունը՝ գործուն ներկայությամբ ոչ կաթոլիկ եկեղեցիների: դ) Լիբանանում քրիստոնյա-իսլամ համակեցության ամրապնդումը և նոր նախագահի ընտրությունը: ե) Ադրբեջանում գտնվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը: զ) Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ։
21:50 - 12 հունիսի, 2024
Բավ է պատերազմը, այո՛ խաղաղությանը. Հռոմի պապ |azatutyun.am|

Բավ է պատերազմը, այո՛ խաղաղությանը. Հռոմի պապ |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է Իրանին և Իսրայելին խուսափել գործողություններից, որոնք կարող են սնուցել «բռնության պարույրը» Մերձավոր Արևելքում՝ այն ներքաշելով ավելի ավելի խորը հակամարտության մեջ: «Բավ է պատերազմը, բավ են հարձակումները, բավ է բռնությունը: Այո երկխոսությանը, այո խաղաղությանը», - ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում ուխտավորներին: Հիշեցնենք, որ Իրանը ապրիլի 13-ի ուշ երեկոյան ԱԹՍ-եր ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի հաղորդմամբ՝ որսացել են արձակված շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների «ճնշող մեծամասնությունը»: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը Իսրայելում թիրախավորել է երկրի ռազմական օբյեկտները և բոլոր թիրախները հաջողությամբ ոչնչացվել են։ Թեհրանը առավոտյան հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել գործողությունը։
18:22 - 14 ապրիլի, 2024
Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ-ից տեղահանված հայ բնակչությանը |1lurer.am|

Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ-ից տեղահանված հայ բնակչությանը |1lurer.am|

1lurer.am: Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչությանը: Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ 2024 թվականի փետրվարի 28-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։ Հռոմի Պապը նրանց ուղղած իր խոսքում նշել է, որ ուրախ է Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան հաջորդած այդ հանդիպան համար, ապա անդրադարձել Հայաստանին՝ մասնավորապես նշելով. «Ինչպես չհիշել՝ բառերով կամ աղոթքներով, Հայաստանը, հատկապես նրանց, ովքեր փախել են Լեռնային Ղարաբաղից, ապաստան փնտրող տեղահանված բազմաթիվ ընտանիքներին»։ Խոսելով ընթացող պատերազմների, հակամարտությունների մասին՝ Նորին Սրբությունը դրանք «միշտ ողբերգական ու միշտ անհեթեթ» է անվանել և շարունակել. «Քանիցս աղաչեցի «բավական է»։ Միասին արձագանքենք խաղաղության աղաղակին, որպեսզի այն դիպչի բոլորի սրտերին …։ Եվ ամենից առաջ աղոթենք։ Ես դա կանեմ ձեր ու Հայաստանի համար»։
09:39 - 29 փետրվարի, 2024
Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին միասնության կոչ է արել և ցավակցել Իրանին |tert.am|

Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին միասնության կոչ է արել և ցավակցել Իրանին |tert.am|

tert.am: Աստվածհայտնության տոնի առթիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաների միասնության և խաղաղության համար միասնական աղոթքի կոչ է արել: Հիշելով Երուսաղեմում Պողոս 6-րդ պապի՝ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Աթենագորասի հետ հանդիպման 60-ամյակը՝ Ֆրանցիսկոս պապն ասել է. «Եկեք սովորենք երկու փառահեղ եկեղեցիների հանդիպումից, շարունակենք դեպի քրիստոնյաների միասնությունը տանող ընդհանուր ճանապարհը՝ աղոթելով, աշխատելով և ձեռք ձեռքի քայլելով: Եկեք միասին աղոթենք  հանուն Պաղեստինում, Իսրայելում, Ուկրաինայում խաղաղության: Չափազանց շատ են մահերն ու ավերածությունները»: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Հռոմի Պապն ասել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված տոնական պատարագից հետո: Նա նաև կարեկցանք է հայտնել Իրանի ժողովրդին Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ «Ես իմ հոգևոր մտերմությունն եմ հայտնում Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության բազմաթիվ զոհերի հարազատներին, բոլոր տուժածներին»,- ընդգծել է Հռոմի Պապը։
16:57 - 06 հունվարի, 2024
Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը |1lurer.am|

Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը |1lurer.am|

1lurer.am: Կիրակի օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը իր ուրախությունն է հայտնել հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է Vatican news-ը։ «Ես Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մեծ հույս եմ տածում Հայաստանի և Ադրբեջանի միջև այս դրական նշանի հետ կապված», - ասել է Հռոմի պապը՝ միաժամանակ խրախուսելով երկու ժողովուրդներին և նրանց առաջնորդներին որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել։ Հիշեցնենք, որ 2023թ․ դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, ՀՀ-ն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:
18:26 - 10 դեկտեմբերի, 2023
Հռոմի պապն առաջարկել է ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին
 |armenpress.am|

Հռոմի պապն առաջարկել է ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին |armenpress.am|

armenpress.am: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն առաջարկել է ռազմական արդյունաբերության մեջ ներգրավված միջոցներն ուղղել սովի դեմ պայքարի միջազգային հիմնադրամի ստեղծմանը, և դրանք ծախսել կայուն զարգացման ապահովման համար: Այս մասին ասված է պոնտիֆիկոսի ելույթում, որը պատրաստվել էր կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովում: Առողջական վիճակի պատճառով Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չի կարողացել ներկա գտնվել կոնֆերանսին: Նրա ելույթը արտասանել է Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը, որը գլխավորել է Սուրբ Աթոռի պատվիրակությունը:  «Որքան էներգիա է ծախսում մարդկությունը այսքան պատերազմներում, որոնք բռնկվել են ամբողջ աշխարհում՝ Իսրայելում և Պաղեստինում, Ուկրաինայում և շատ այլ վայրերում։ Հակամարտությունները չեն լուծում խնդիրները, բայց հանգեցնում են դրանց ավելացման: Որքան ռեսուրսներ են ծախսվում սպառազինությունների վրա, որոնք քանդում են մեր ընդհանուր տունը։ Առաջարկում եմ ռազմական նպատակներով ծախսվող գումարներով ստեղծել սովի վերացման միջազգային հիմնադրամ և կլիմայի փոփոխությամբ տառապող աղքատ երկրներում՝ կայուն զարգացման նախագծեր»,- ելույթի տեքստն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
16:54 - 02 դեկտեմբերի, 2023
Հռոմի պապն ասել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունն անցել է պատերազմի սահմանները և հասել «ահաբեկչության»
 |armenpress.am|

Հռոմի պապն ասել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունն անցել է պատերազմի սահմանները և հասել «ահաբեկչության» |armenpress.am|

armenpress.am:  Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 22-ին առանձին հանդիպումներ է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Գազայում պահվող իսրայելցի պատանդների հարազատների, ինչպես նաև պաղեստինցիների հետ, որոնց հարազատները Գազայում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ այդ հանդիպումներից հետո սուրբ Պետրոսի հրապարակում գլխավոր ուկնկնդրության ժամանակ Ֆրանցիսկոս պապը հայտնել է, որ քիչ առաջ լսել է, թե ինչպես են հակամարտությունից տառապում երկու կողմերը։ «Ահա թե ինչ են անում պատերազմները։ Բայց այստեղ մենք անցել ենք պատերազմների սահմանը։ Սա պատերազմ չէ։ Սա ահաբեկչություն է», - ասել է Հռոմի պապը։ Ֆրանցիսկոս պապը խնդրել է աղոթել, որպեսզի երկու կողմերն էլ «տեղի չտան կրքերին, ինչը, ի վերջո, բոլորին կսպանի»։ Հռոմի պապը կողմերի հետ հանդիպումներ է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել քառօրյա հրադադարի, ինչպես նաև Գազայում պահվող 50 պատանդների և Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների փոխանակման շուրջ։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ներխուժման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը շուրջ 1200 է, 240 մարդ գերեվարվել է։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված իսրայելցի զինծառայողների թիվը գերազանցել է 380-ը։ Իսկ իսրայելական գնդակոծությունների հետևանքով Գազայի հատվածում կա ավելի քան 13 300 զոհ, որոնցից 5600-ը երեխաներ են։
16:18 - 22 նոյեմբերի, 2023
Պաղեստինի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ |news.am|

Պաղեստինի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ |news.am|

news.am: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում իրավիճակի վատթարացումը։ Պոնտիֆիկոսը «խորը տխրություն է հայտնել քաղաքացիական զոհերի համար և վստահեցրել է, որ առաջիկայում կապի մեջ կմնա նախագահ Աբասի հետ՝ հետագա խորհրդակցությունների և օգնության համար», հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։ Հռոմի պապն ընդգծել է «խաղաղության հասնելու և պատերազմի ավարտի կարևորությունը [Մերձավոր Արևելքում] և ամբողջ աշխարհում, ինչպես նաև բոլորին ժամանակին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապ անհրաժեշտությունը»: Իր հերթին, Աբասը մատնանշել է Գազայի հատվածում հրադադարի հասնելու Վատիկանի ջանքերի կարևորությունը։ «Նախագահ Աբասը շեշտեց Վատիկանի շարունակական ջանքերի կենսական նշանակությունը՝ զինադադարի հասնելու  և Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի անհապաղ դադարեցման: Նա ընդգծել է խաղաղ բնակիչներին պատերազմի սարսափներից խնայելու անհրաժեշտությունը, հատկապես հաշվի առնելով Իսրայելի դաժան հարձակումները Գազայի հատվածում անմեղ խաղաղ բնակիչների վրա», - հաղորդում է WAFA-ն:
11:32 - 03 նոյեմբերի, 2023