Կրկնում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կոչը՝ հուսալով, որ վերջ կդրվի մարդասիրական ճգնաժամին. Հռոմի պապ |tert.am|
16:27 - 01 հոկտեմբերի, 2023

Կրկնում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կոչը՝ հուսալով, որ վերջ կդրվի մարդասիրական ճգնաժամին. Հռոմի պապ |tert.am|

tert.am: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ հետևում է վերջին օրերին Արցախից տեղահանված հայերի դրամատիկ իրավիճակին, ինչպես նաև կրկնել է Ադրբեջանի և Հայաստանի միջև քաղաքական միջնորդության իր կոչը, հայտնում է vaticannews.va կայքը:

«Ես կրկնում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կոչս՝ հուսալով, որ կողմերի միջև բանակցությունները՝ միջազգային հանրության աջակցությամբ, կնպաստեն տևական համաձայնության, որը վերջ կդնի մարդասիրական ճգնաժամին», - ասել է պոնտիֆիկոսը։

Հռոմի պապը նաև ասել է, որ աղոթում է Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել