Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը |1lurer.am|
18:26 - 10 դեկտեմբերի, 2023

Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը |1lurer.am|

1lurer.am: Կիրակի օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը իր ուրախությունն է հայտնել հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է Vatican news-ը։

«Ես Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մեծ հույս եմ տածում Հայաստանի և Ադրբեջանի միջև այս դրական նշանի հետ կապված», - ասել է Հռոմի պապը՝ միաժամանակ խրախուսելով երկու ժողովուրդներին և նրանց առաջնորդներին որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել։

Հիշեցնենք, որ 2023թ․ դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, ՀՀ-ն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել