Արագածոտնի մարզ

ՀՀ Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թվականին: Մարզի տարածքը կազմում է 2753 քառ. կմ եւ զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.3 %-ը: Մարզն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի նախկին շրջանները: 

Ծովի մակերեւույթից 2000-2500 մետր բարձրության վրա: Մարզի 19 համայնքներ ունեն լեռնային, իսկ 40 համայնքներ` բարձր լեռնայինի կարգավիճակ: Բնակչության թվաքանակը 2019 թ.հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 161774 մարդ: Մարզում կա 72 համայնք:

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանն ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ ապրիլի 17-ի նիստում այն ստացավ 105 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ: Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 10-ին: Համաձայնագրով բանկը Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո գումար՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում»  ծրագրի իրականացման համար: Ծրագիրը հանդիսանում է այժմ գործող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի և կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շարունակությունը:Եվ դա վարկային համաձայնագրում նշված վերանորոգման ենթակա 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի մի հատվածն է, 3-րդ ծրագիրն է սա: Նոր ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 65 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերանորոգում, որոնք կընդգրկեն ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը:
15:58 - 17 ապրիլի, 2020
ԿԳՄՍՆ-ի կողմից հավաքագրված տեխնիկայից և համակարգչային սարքերից 81-ը հատկացվել է Արագածոտնի մարզին․ մարզպետ Դավիթ Գևորգյան

ԿԳՄՍՆ-ի կողմից հավաքագրված տեխնիկայից և համակարգչային սարքերից 81-ը հատկացվել է Արագածոտնի մարզին․ մարզպետ Դավիթ Գևորգյան

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ «Արագածոտնի մարզի ևս 261 աշակերտ երկուշաբթի օրվանից կկարողանա լիարժեք մասնակցել հեռավար դասընթացներին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հավաքագրված տեխնիկայից և համակարգչային սարքերից 81-ը (67 համակարգիչ, 14 սմարթֆոն և պլանշետ) հատկացվել է Արագածոտնի մարզին: ՀՀ Արագածոտնի մարզպետարանում դրանք այսօր տրամադրվեցին մարզի 59 հանրակրթական դպրոցների: Մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուները, իմ հանձնարարությամբ, իրականացրել են շահառուների ընտրությունը՝ նախապատվությունը տալով սոցիալապես անապահով, դպրոցահասակ 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին: Այս մոտեցման նպատակն է համակարգիչներով ապահովել հնարավորինս շատ աշակերտների: Նվիրաբերված սարքերը դպրոցի տնօրենները կփոխանցեն դրանց կարիքն ունեցող աշակերտներին: Արտակարգ դրության ավարտից հետո սարքավորումները կվերադարձվեն դպրոցներին և կօտագործվեն դասապրոցեսներում: Շնորհակալություն ենք հայտնում մեր հայրենակիցներին սարքավորումներ նվիրաբերելու համար»:  
18:53 - 05 ապրիլի, 2020
«Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզ է ուղարկվել 90 միավոր տեխնիկա

 |armenpress.am|

«Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզ է ուղարկվել 90 միավոր տեխնիկա |armenpress.am|

armenpress.am: «Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաքագրման կետ հանձնված ավելի քան 100 համակարգչից, հեռախոսից և պլանշետից 90-ն ուղարկվել է՝ ՀՀ Արագածոտնի մարզում ապրող անապահով ընտանիքների աշակերտներին՝ հեռավար ուսուցման համար։ Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնական, «Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի կազմակերպիչ Դավիթ Դանիելյանը։ «Մեր քաղաքացիները բերում են տեխնիկան նախարարություն, այստեղ մասնագետները ստուգում են դրանց սարքին լինելը, և, եթե համապատասխանում են չափանիշներին, ապա մենք ընդունում ենք դրանք և փուլ առ փուլ ուղարկում մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող աշակերտներին՝ իրենց հեռավար ուսումը կազմակերպելու համար։ Մարզպետարաններն արդեն համակարգիչներն ու պլանշետները կգույքագրեն և կբաշխեն համապատասխան դպրոցներին և կտրվեն դրանց կարիքն ունեցող ընտանիքներին։ Իրավիճակի կարգավորումից հետո, երբ հեռավար ուսուցումից կրկին անցում կատարենք սովորական ուսուցման, այդ տեխնիկան կվերադարձվի դպրոցներին և աշակերտներն ու ուսուցիչներն այնտեղ կօգտվեն դրանցից։ Մարզերին տրամադրելուց հետո, գուցե, տրամադրենք նաև Երևանում ապրողներին»,- նշեց Դանիելյանը։ Նրա խոսքով՝ հավաքագրման կետում այս պահին ընդունել են մոտ 90 համակարգիչ, հեռախոս և պլանշետ, բայց դեռ մոտ 50-70 հատ էլ կա, որ պետք է մասնագետները զննեն։ Դանիելյանը շեշտեց, որ պայմանավորվածություն կա, որ ապրիլի 2-ին էլ նույն քանակությամբ տեխնիկա կհավաքագրվի։ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ապրիլի 1-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաքագրման կետ է հանձնել 50 համակարգիչ, որոնք նույնպես ուղարկվել են Տավուշի մարզ։ Ազգային ժողովից այս նախաձեռնությանը տրամադրվել է 85 համակարգիչ։
18:57 - 01 ապրիլի, 2020
Արագածոտնի նախկին մարզպետի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Արագածոտնի նախկին մարզպետի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքը հաստատվել է, և գործն ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրանքի` Սարգիս Սահակյանը, զբաղեցնելով Արագածոտնի մարզպետի պաշտոնը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի և չկատարված լինելու պայմաններում՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Բացի այդ, հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի արդյունքում էական վնաս է հասցրել պետության օրինական շահերին։ Սարգիս Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել «Ստորագրություն չհեռանալու մասին»: Գործը մակագրվել է դատավոր Սուրեն Մնոյանին:
13:02 - 04 հուլիսի, 2019