ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան»-ը գործող կուսակցություն է Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։ 18 պատգամավորներով ներկայացված է եղել 7-րդ գումարման ԱԺ-ում։ 

Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրությունների ժամանակ ստանալով 15 591 ձայն (1.22%), և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան։

«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ապահովագրական հատուցումը չդիտել որպես հարկման ենթակա եկամուտ |armenpress.am|

«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ապահովագրական հատուցումը չդիտել որպես հարկման ենթակա եկամուտ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով ըստ էության առաջարկվում է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ապահովագրական հատուցման գումարը չդիտել որպես հարկման ենթակա եկամուտ:  ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: Նա նշեց՝ նախագծի նպատակն է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ապահովագրական հատուցումների հարկման հետ կապված հարցերի կարգավումը: Խաչատրյանը մանրամասնեց՝ ներկայումս վարկ ստանալու համար բանկերին և վարկային կազմակերպություններին դիմող շատ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը ապահովագրվում է, և որպես դրանց շահառու է ճանաչվում բանկը կամ վարկային կազմակերպությունը:Մասնավորապես, եթե ապահովագրական պատահար է տեղի ունենում, ապահովագրական հատուցումը նախ ստանում են բանկերը կամ վարկային կազմակերպությունները, որոնք այդ գումարն ուղղում են վարկի մարմանը, այնուհետև մնացած գումարը տրվում է տվյալ ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը: Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն՝ այդ ապահովագրական հատուցումը բանկերի և վարկային կազմակերպությունների համար ներառվում է շահութահարկով հարկման ենթակա բազային հարկման մեջ, ընդունվում է որպես եկամուտ: Միևնույն ժամանակ, երբ այդ գումարի մնացորդը վերադարձվում է տվյալ ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, դա ևս դիտարկվում է որպես եկամուտ՝ եկամտային հարկով հարկման բազայի հաշվարկման ժամանակ: «Հետևաբար, ունենում ենք այնպիսի իրավիճակ, որ ֆիզիկական անձը կամ կազմակերպությունը կարող է կրկնակի տուժել: Մասնավորապես, այդ հարկման բազայի մեջ ներառվելը բերում է նրան, որ վարկի մարմանն ուղղվող գումարը, ինչպես նաև անձին վերադարձվող վերջնական գումարը, ըստ էութան, նվազում են: Հետևաբար, այդ օրենսդրական բացը լրացնելու համար նախաձեռնվել է այս նախագիծը: Ըստ էության, մենք հանում ենք այդ կարգավորումները, և թե բանկի, թե վարկային կազմակերպության համար այդ գումարը՝ ապահովագրական հատուցումը չի դիտվելու որպես եկամուտ, չի դիտվելու նրանց համար նաև ծախս, երբ վճարում են ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, ինչպես նաև հարկման իմաստով եկամուտ չի դիտվի ֆիզիկական անձի կամ կազմակերպության համար»,-ասաց Խաչատրյանը: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կոնսենսուս են ձեռք բերել բոլոր դրույթների մասով: Միայն բանկի և վարկային կազմակերպությունների համար եկամուտ չճանաչելու դրույթին հետադարձ ուժ կտրվի և կտարածվի 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած և ծագող հարաբերությունների վրա: Իսկ ֆիզիկական անձանց համար եկամուտ չդիտելու դրույթը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նախագծի շուրջ կառուցողական աշխատանքի համար: Նա արձագանագրեց՝ նախագիծն ուղղված է գործնական խնդիրների լուծմանը:
13:12 - 05 մայիսի, 2020
Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում չներգրավվեցին  «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները

Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում չներգրավվեցին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները

Այսօր՝ մայիսի 5-ին Ազգային ժողովի կողմից քննարկվեց պատգամավորների կողմից արված օրենսդրական նախաձեռնությունների օրակարգ անցկացման հարցը։ ԱԺ-ն քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ ըստ  նախագծի աաջարկվում էր քրեականացնել փաստաբաններին վիրավորելը և զրպարտելը։ Նախագծով առաջարկվում էր , որպեսզի օրենքը պարունակի բավարար երաշխիքներ փաստաբանների գործունեության պաշտպանության համար։ Քվեարկության արդյունքում նախագիծը չներառվեց քառօրյայի օրակարգում։ «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ էին ներկայացրել «Բարգավաճ Հայաստան » խմբակցության պատգամավորներ Շաքե Իսայանը և Նաիրա Զոհրաբյանը։ «Նախագիծը միտված է  Հանրային պաշտպանի դերի և հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև առաջարկվում է Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ծախսերը փոխհատուցել պետական բյուջեից»,- ասաց Շաքե Իսայանը։  Հանձնաժողովը բացասական եզրակացության էր արժանացրել պատգամավորների առաջարկը, Ազգային ժողովի քվեարկության արդյունքում նույնպես նախագիծը դուրս մնաց նիստի օրակարգից։  «Բարգավաճ Հայաստան » խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի կողմից  առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Հայրենական մեծ պատերազմի վետերանններրի մասին» ՀՀ օրենքում։ Ըստ Էնֆիաջյանի առաջարկի պետք է կրկնապատկել վետերանների պատվո վճարը՝  այն սահմանելով 200 000 դրամ։ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողվի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր, Արփինե Դավոյանն ընդգծեց, որ հանձնաժողոովը բացասական եզրակացության է տվել նախագծին, քանի որ պատվովճարների սահմանման իրավասությունը ՀՀ կառավարությանն է վերապահված։ ԲՀԿ պատգամավորի կողմից ներկայացված նախագիծը դրվեց քվերակության և ստացավ բացասական եզրակացություն՝  չընդգրկվեց քառօրյայի օրակարգում։ Քննարկվեց նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հեղինակած՝  «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում» փոփոխություններ կատարելու մասին  նախագիծը։ Այն  չէր  ստացել գլխադասային հանձնաժողովի  դրական եզրակացությունը։ Ըստ ներկայացված նախագծի, խմբակցությունների` լսումներ հրավիրելու լիազորությունները պետք է  ընդլայնվեն: Գործող կարգավորմամբ` յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում խմբակցությունը կարող է հրավիրել մեկ լսում: Փոփոխություններով առաջարկվում է, որպեսզի  խմբակցությունը յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում կարողանա հրավիրել երեք լսում: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր խոսքում նշեց, որ  եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա յուրաքանչյուր նստաշրջանում առնվազն կարող է 15 լսում հրավիրվել, քանի որ լսում հրավիրելու իրավասությամբ են օժտված ԱԺ նախագահը, խմբակցությունները ու 11 մշտական հանձնաժողովները: Նախագիծը դրվեց քվերկության և չներառվեց քառօրյայի օրակարգում։  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ ներկայացրեց ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նախագծով առաջարկվում էր սահմանադրական կարգը տապալելու դեպքում վաղեմության ժամկետ չսահմանել։ Այս նախագիծը նույնպես մերժվեց Ազգային ժողովի կողմից՝ լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելուց։ 
12:07 - 05 մայիսի, 2020
Մանե Թանդիլյանն աընդունելի է համարում բյուջեի օրենքի՝ ԱԺ-ի հնարավորությանն առնչվող փոփոխությունը |armenpress.am|

Մանե Թանդիլյանն աընդունելի է համարում բյուջեի օրենքի՝ ԱԺ-ի հնարավորությանն առնչվող փոփոխությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անընդունելի է համարում, որ կառավարությունը բյուջեի գումարները տեղաբաշխելու, միջծրագրային փոփոխություններ անելու հնարավորություն ունենա՝ առանց ԱԺ-ի միջամտության, հավանության: Թանդիլյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկմանն իր ելույթում: Նա նախ պարզաբանեց՝ գործող կարգավորմամբ կա, ենթադրենք 160 մլրդ դրամի պակասուրդ, նույն օրենքով նախատեսում է, որ կառավարությունը գործող ծրագրերի միջև փոփոխություն անելու հնարավորություն ունի մինչև 3 տոկոսի սահմաններում, և չպետք է գերազանցի պակասուրդը: «Այս նախագծով պակասուրդի չափն ավելացել է՝ հասցվելով 324 մլրդ դրամի: Եվ ահա այդ սահմաններում կառավարությունը կարող է կատարել միջծրագրային փոփոխություններ՝ առանց սահմանափակման: Այսինքն՝ եթե մինչև այդ կար 3 տոկոս սահմանափակումը, հիմա այն չկա, կարող է տեղաբաշխումներ անել, ծրագրեր, միջոցառումներ անել, որոնց մասին դուք պոստ ֆակտում կիմանաք կամ ոչ»,-ասաց Թանդիլյանը: Նա նկատեց, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագծի ձևակերպումները մեջբերելով շեշտում էր, որ դրանք պետք է պայմանավորված լինեն բացառապես կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմամբ։ Սակայն Թանդիլյանի կարծիքով՝ գործնականում կարելի է ասել, թե յուրքանչյուր միջոցառում կապ ունի կորոնավիրուսի, դրա հետևանքների վերացման հետ:Պատգամավորը կարծում է, որ արտակարգ դրությունը կավարտվի, բայց այս կարգավորումը կմնա, և մինչև տարվա վերջ կառավարությունն ինչպիսի միջոցառում ուզի, կանի և իշխանական պատգամավորները կհավատան, կվստահեն կառավարության գործընկերներին:«Մենք որպես ընդդիմություն չպետք է հավատանք ու վստահենք, պետք է համոզվենք: Ակնհայտորեն կան միջոցառումներ, որոնք կարող են կապ չունենալ կորոնավիրուսի հետ: Ինչո՞ւ մենք այստեղ՝ ԱԺ-ում չքննարկենք ու չբացահայտենք խոցելի հատվածները, հարկաբյուջետային կանոնի պահպանման խախտումը: Ես պնդում եմ, որ մենք որևէ պարագայում, անգամ արտակարգ դրության պայմաններում չպետք է թույլ տանք կառավարությանը անել ծրագրեր, տեղաբաշխել բյուջեի գումարները՝ առանց ԱԺ-ի միջամտության»,-ասաց նա: Թանդիլյանն ԱԺ-ին լծակներից զրկելը համարեց անընդունելի՝  մանավանդ, որ դա ավելի շատ ընդդիմության գործիք է: Պատգամավորներից մի քանիսը ապրիլի 28-ի ԱԺ նիստում քննարկմանը մտահոգություն էին հայտնել՝ մասնավորապես նշել, որ նախագծով ըստ էության, խորհրդարանից վերցվում է կարևորագույն լիազորություններից մեկը՝ գործադիր իշխանության ծախսերը վերահսկելու լիազորությունը: Ջանջուղազյանն արձագաքնել էր՝ շեշտելով, որ այդ փոփոխությամբ կառավարությանը ճկունություն է տրվում միայն կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով միջոցառումների իրականացման համար: 
14:15 - 29 ապրիլի, 2020
Թանդիլյանն առաջարկում է տնտեսավարողի չվճարված հարկերի  համար 2-րդ, 3-րդ եռամսյակին տույժ չհաշվարկել |armenpress.am|

Թանդիլյանն առաջարկում է տնտեսավարողի չվճարված հարկերի համար 2-րդ, 3-րդ եռամսյակին տույժ չհաշվարկել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում տնտեսավարողների չկատարած հարկային պարտավորությունների պատճառով երկրորդ, երրորդ եռամսյակների համար տույժ չհաշվարկել: Թանդիլյանն այս մասին ասաց ԱԺ ապրիլի 22-ի նիստում Միքայել Մելքումյանի՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկվում է չկատարած հարկային պարտավորության համար հաշվարկվող տույժի չափը նվազեցնել: Թանդիլյանը նկատեց, որ տույժերի թեման անհանգստացնում է շատ տնտեսավարողների: «Իմ առաջարկն է՝ հաշվի առնելով, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը կա ու դեռ տևելու է,  երկրորդ, երրորդ եռամսյակների համար տույժը ընդհանրապես չհաշվարկվի: Դա բոլորին պետք է այս ժամանակում:  Հաշվի առնելով, որ շրջանառու դրամական միջոցների կտրուկ անկում է տեղի ունենում, պետք է ուղղակի ազատել երկրորդ, երրորդ եռամսյակների տույժերից: Պատգամավորի առաջարկով միայն դրանից հետո պետք է շարունակել 0,04 տոկոսով հաշվարկումը»,-ասաց Թանդիլյանը: Նա նաև առաջարկեց, որ շահութահարկի կանխավճարները կամ տոկոսները փոխվեն կամ վճարման ժամանակահատվածը հետաձգվի:
16:35 - 22 ապրիլի, 2020
Պատգամավորը մատնանշեց սոցիալական աջակցության ծրագրերում նկատած թերությունները |armenpress.am|

Պատգամավորը մատնանշեց սոցիալական աջակցության ծրագրերում նկատած թերությունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը մատնանշեց արտակարգ դրության պայմաններում կառավարության սոցիալական աջակցության ծրագրերում նկատած որոշ թերություններ: Պատգամավորն այս մասին խոսեց ԱԺ ապրիլի 22-ի նիստում: «Քաղաքացիներն այդ խնդիրներով պարբերաբար դիմում են մեզ: Օրինակ՝ սոցիալական նույն կարգավիճակում գտնվող տարբեր ընտանիքների տարբեր քաղաքացիներ ծրագրերին դիմում են, մեկին աջակցություն հասնում է, մյուսին՝ ոչ: Դիմում են քաղաքացիներ հետևյալ խնդրով՝ ունեն 3 և ավելի երեխա, սակայն, օրինակ, 2 երեխայի դեպքում ծրագիրը հաստատում է աջակցությունը, իսկ մյուսների համար՝ ոչ»,-ասաց նա: Պատգամավորը նկատեց, որ սոցիալական աջակցության ծրագրերի հանրայնացման խնդիր ևս կա: «Ուզում եմ կառավարությունը հատուկ ուշարդություն դարձնի մեր հասարակության շատ լայն շերտերին այս ծրագրերն ավելի մատչելի, հասանելի դարձնելուն: Հանրային հեռուստաընկերությունն է միայն լուսաբանում դա, այն էլ շատ բարդ ձևով, և քաղաքացիները հիմնականում չեն կարողանում լիարժեք հասկանալ, թե ինչպես պետք է դիմել աջակցության ծրագրերին»,-ասաց նա ու առաջարկեց, որ կառավարության աջակցությամբ մյուս հեռուստաընկերությունները ևս մասնակցեն գործընթացին: Կոստանյանը նաև նշեց, որ սոցիալական աջակցության համայնքային կենտրոնները կամ գործում են ոչ լիարժեք, կամ չեն գործում: Նրա խոսքով՝ քաղաքացիներին, որոնք զանգահարում են որևէ հարցով տեղեկատվություն ստանալու համար, կամ չեն տրամադրում ԼՀԿ-ի գրասենյակի համարը, կամ տալիս են: «Մենք դեմ չենք, որ քաղաքացիները մեզ դիմում են, մենք մեծ սիրով տրամադրում ենք տեղեկատվական օժանդակությունը: Սակայն լավ կլիներ, որ դա արվեր միասնական ձևով և ավելի համակարգված»,-ասաց պատգամավորը:
14:24 - 22 ապրիլի, 2020
Մարտին Գալստյանը բանկային գաղտնիքի մասին օրինագծում տեսնում է հստակ իրավակարգավորումներ |armenpress.am|

Մարտին Գալստյանը բանկային գաղտնիքի մասին օրինագծում տեսնում է հստակ իրավակարգավորումներ |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանի կարծիքով՝ Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախագահը չէր ստորագրել և ուղարկել էր ՍԴ, ըստ էության ունի հստակ իրավակարգավորումներ: Գալստյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին: Մարուքյանի կարծիքով՝ իշխանությունը մարդու անձնական տիրույթի հետ կապված հարգանք չի դրսևորում, նա, մասնավորապես, նշեց բանկային գաղտնիքի մասին, հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել արժեթղթերի շուկայի վերաբերյալ փաթեթին, որով առաջարկվում էր բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան որոշ մարմինների հասանելի դարձնել: «ԿԲ-ն որպես ֆինանսական ոլորտում կարծիք արտահայտող ինստիտուտ, ինչպե՞ս է պահելու բանկային գաղտնիքը, ինչպե՞ս է ներդրողներին…համոզելու, որ Հայաստանում ներդրում անելն անվտանգ է, ներդրումների գաղտնիությունը պաշտպանված է»,-հետաքրքրվեց պատգամավորը: Անդրադառնալով բանկային գաղտնիքի  հետ կապված օրենսդրական նախաձեռնություններին՝ Գալստյանը նշեց. «Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, նաև խորհրդակցել եմ մեր իրավաբանների հետ, որ այն օրենքը, որն նախագահի կողմից ուղարկվել է ՍԴ, ունի հստակ իրավակարգավորումներ: Նախ՝ հստակ նշված է այն գործերի շարքը, որոնցով կարելի է բանկային գաղտնիք ստանալու համար ինչ-որ գործողություն սկսել»,-ասաց նա: Անդրադառնալով բանկային գաղտնիքի հնարավոր թուլացմանը՝ նա նշեց, որ նախկին ֆիլտրը հանվել է, սակայն սահմանվել է, որ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը պետք է միջնորդություն ներկայացնեն դատարան, ունենան դատարանի վճիռ, հետո միայն կարողանան ինչ-որ գործերի շրջանակում գնալ ինչ-որ բանկային գաղտնիքի հետևից: Նա նկատեց՝ պետք է ապացուցվի, որ դա վերջին գործողությունն է, ուրիշ ոչ մի կերպով հնարավոր չէր այդ գործողությունն առաջ տանել: Գալստյանի պատկերացմամբ՝ իրավակարգավորումն այդպես է: Թեկնածուն հորդորեց նաև անընդհատ չհիշատակել, չխոսել բանկային գաղտնիքի թուլացման մասին, եթե դե ֆակտո կան ֆիլտրեր ու կոնկրետ շրջանակ, որն այս պահի դրությամբ իր մեջ ներառում է այդ իրավակարգավորումները:
15:11 - 16 ապրիլի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արժեթղթերի բաժնետերերի մասին ինֆորմացիան իրավապահներին հասանելի դարձնելու վերաբերյալ նախագիծը |factor.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արժեթղթերի բաժնետերերի մասին ինֆորմացիան իրավապահներին հասանելի դարձնելու վերաբերյալ նախագիծը |factor.am|

factor.am: Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Արժեթղթերի շուկայի մասին» և հարակից ներկայացված նախագծերում փոփոխություն կատարելու առաջարկը։ Նախագծով նախատեսվում է արժեթղթերի բաժնետերերի մասին ինֆորմացիան հասանելի դարձնել իրավապահ մարմիններին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և Պետական եկամուտների կոմիտեին: Նախագծին կողմ քվեարկեց 80, դեմ 17 և ձեռնպահ՝ 17 պատգամավոր։Նախագծի վերաբերյալ ԱԺ ապրիլի 14-ի նիստում մտահոգություններ էր հնչեցրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Ըստ Արկադի Խաչատրյանի՝ տվյալ տեղեկատվության գաղտնիությունը ներդրողի մասնավոր շահերի պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է և նման փոփոխությունն անթույլատրելի է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ նախագծին դեմ են քվեարկելու: «Հայաստանում բանկային գաղտնիք, ըստ էության, չկա, իշխանությունը անգիր գիտի՝ ով ինչքան փող ունի բանկերում, և դրա մասին խոսում է հրապարակային: Արժեթղթերի շուկան մտնում եք էս ձևով, ո՞վ է ներդրում անելու Հայաստանում»,- մասնավորապես նշել էր Մարուքյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հմնավորմամբ՝ նախագծի հիմնական նպատակը կոռուպցիայի կանխարգելման համար լրացուցիչ գործիք ստեղծելն է:
13:21 - 16 ապրիլի, 2020
ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին առնչվող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին առնչվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված բուռն քննարկման արժանացած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում էր պատգամավորներին հնարավորություն տալ տեսակցել կալանավորված և ձերբակալված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել: «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 34 «կողմ», 79 «դեմ» ձայներ: Նախագծի շուրջ նախորդ օրը բուռն քննարկում, անհամաձայնություններ էին  եղել:  Նախագծի զեկուցող, խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրությունը սահմանում է, որ պատգամավորն ունի մուտքի և ելքի իրավունք: Պատգամավորի կարծիքով՝ արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկները մեկնաբանում էին, որ դա պարզապես մուտքի և ելքի իրավունք է և ոչ ավելի, դա շփման, տեսակցության իրավունք չի ենթադրում: Եվ այս օրենքի նախագծքով իրենք ցանկանում էին լուծել այդ հարցը՝ պատգամավորներին և 48-րդ հոդվածով սահմանված մյուս անձանց՝ օրինակ նախագահին, վարչապետին, ՍԴ նախագահին ևս տեսակցելու իրավունք տալ ձերբակալված և կալանավորված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել: ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը վստահեցրել էր, որ մեկնաբանության խնդիր չկա, քանի որ չեն կարող մեկնաբանել մի բան, որը գրված չէ: Նա հիշեցրել էր, որ այսօր պատգամավորները և անձինք, որոնք նշված են քննարկվող օրենքի 48-րդ հոդվածում, իրավունք չունեն տեսակցել կալանավորված կամ ձերբակալված այն անձին, որի համար կա վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում՝ տեսակցությունները սահմանափակելու մասին: Նախագծի վերաբերյալ տարբեր ու հակասական տեսակտներ ունեին նաև պատգամավորները: Նախագծի քվեարկությունից  առաջ  Պետաիրվական հարցերի  մշտական  հանձնաժողովի  նախագահ  Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց դեմ քվեարկել դրան: Նա, մասնավորապես, նշեց, որ, «Լուսավոր Հայաստան»-ը հանձնաժողովի նիստում չի ընդունել որևէ առաջարկ, որը ներկայացվել էր կառավարության կողմից: «Եվ, ըստ էության, հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն: Ցավալի է, քանի որ առնվազն այն տեսքով, որ առաջարկում էինք, կարևոր նախագիծ էր: Բայց առաջակում ենք դեմ քվեարկել այս նախագծին, քանի որ շեղվում է այն կարգավորումների տրամաբանությունից, որ ի սկզբանե նախատեսված էր»,-ասաց Վարդանյանը: Քվեարկությունից հետո «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը նշեց՝ քանի որ ԱԺ-ն անձնական ամբիցիաների տեղ չէ, և պետք է որակով օրենքներ ընդունեն, և եթե ԼՀԿ-ն կարծում է, որ նախագիծն ի սկզբանե չի եղել մեկուսի տեսակցությունների մասին, ապա  հորդորեց, որ հանդես գան առաջարկությամբ և նախագիծը վերադարձնեն առաջարկությունների ստացման փուլ: «Լուսավոր Հաայստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ գտնում են, որ նախագիծն այդ տեսքով հնարավոր է փոխել, որոշակիացնել, որ այլ մեկնաբանություններ չլինեն: «Սակայն, եթե նախագիծը չլինի էլ, գործող օրենքի իրավակարգավորմամբ մինչև 2010 թվականը կիրառվել է այսպես՝ եղել են քաղբանտարկյալներ, ում նկատմամբ տեսակցության արգելք է եղել, և  պատգամավորները, օմբուդսմենը և մնացածն այցելել են: Ինչպե՞ս եղավ, որ դուք նույն կերպ եք մեկնաբանում դրույթը, ինչպես նախկին իշխանությունները»,-ասաց Մարուքյանն ու նշեց, որ նախագիծը առաջարկությունների փուլ վերադարձնելու առաջարկ չեն ներկայացնելու:
11:45 - 15 ապրիլի, 2020
Կառավարության առաջարկած 2 նախագծերն ԱԺ-ում ընդունվեցին միաձայն |armtimes.com|

Կառավարության առաջարկած 2 նախագծերն ԱԺ-ում ընդունվեցին միաձայն |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի երկու օրենքի նախագծերն ընդունվեցին միաձայն։ Օրենքներից մեկը վերաբերում էր դեղերի մեծածախ վաճառք իրականացնող ընկերությունների լիցենզիաների երկարաձգմանը, մյուսը՝ բժշկական օգնության մեխանիզմներին։ Մինչ այդ՝ նախագծերի քննարկման ժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս ընթացքում բոլոր պլանային հետազոտությունները եւ ծառայությունները կասեցված են, սպասարկվում են միայն անհետաձգելի դեպքերը։ Նա ասաց նաեւ, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք ներկայումս ներգրավված են կորոնավիրուսով հիվանդների բժշկական օգնությանն ու սպասարկմանը, այս պահին սպասարկում են միայն տվյալ հիվանդներին, որպեսզի ներհիվանդանոցային վարակների հնարավորությունը հնարավորինս սահմանափակվի։ «Եթե թվերն ավելանան, անհրաժեշտություն առաջանա ավելի ու ավելի կազմակերպությունների ներգրավել կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացում, դա կարվի, գուցե ինչ-որ պահի էլ հիվանդանոցը սպասարկի ե՛ւ կորոնավիրուսով հիվանդների, ե՛ւ այլ հիվանդների»,- ասաց տեղակալը՝ հավելելով, որ այդ սցենարին իրենք պատրաստ են։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, մեջբերելով նախագծի այն կետը, որ վերապատրաստման արդյուքնում լրացուցիչ մասնագետներ են ներգրավվելու կորոնավիրուսով վարակված մարդկանց սպասարկմանը, հարցրեց, թե ինչ հիմունքով է այդ գործընթացը լինելու։ «Կառավարության սահմանած կարգով անցնելու են վերապատրաստում, նրանց հետ կնքվելու է աշխատանքային պայմանագիր սահմանված կարգով, եւ նրանք անցնելու են աշխատանքի»,- պատասխանեց Ավանեսյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպիսի իրավական պաշտպանության մեխանիզմներ կան հնարավոր բժշկական սխալի դեպքում այս նոր ընդգրկված մարդկանց համար՝ հաշվի առնելով, որ նրանք չունեն համապատասխան լիցենզիա։ Ավանեսյանը պատասխանեց, որ այն կազմակերպությունները, որոնք կտրամադրեն համապատասխան բժշկական օգնությունը, կամ այն անձինք, որոնք համապատասխան այս կարգի կընդգրկվեն՝ որպես բուժաշխատող, նրանց վրա կկիրառվի ողջ իրավական ռեժիմը, որը կիրառվում է սովորական պայմաններում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիլեյանը հետաքրքվեց, թե սա արվում է ապագայում զուտ կարգավորում ունենալու համար, որ վատագույն սցենարի դեպքում պատրաստ լինեն, թե իրավիճակն այնպիսին է, որ արդեն նման կադրերի կարիք կա, կամ մոտենում ենք դրան։ «Մենք փորձում ենք մեկ քայլ առաջ մտածել եւ պատրաստ լինել ավելի ու ավելի մեծ քանակությամբ պացիենտների սպասարկմանը, եւ, այո՛, մենք ուզում ենք ունենալ կարգավորումներ, պատրաստել տվյալ բժշկական կազմակերպություններին, ունենալ բոլոր իրավական հիմքերը դրա համար եւ պատրաստ լինել բոլոր իրավիիճակներում»,- պարզաբանեց տեղակալը։ Ավելին՝ armtimes.com-ում
15:49 - 13 ապրիլի, 2020
Բոլոր համայնքապետերը կպարտավորվեն եկամուտների հայտարարագիր լրացնել. նախագիծը երկրորդ ընթերցմամբ ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը |hetq.am|

Բոլոր համայնքապետերը կպարտավորվեն եկամուտների հայտարարագիր լրացնել. նախագիծը երկրորդ ընթերցմամբ ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկին, որի համաձայն՝ բոլոր համայնքապետերը պարտավորվում են եկամուտների հայտարարագիր ներկայացնել: Նախագիծը քննարկման էր դրվել երկրորդ ընթերցմամբ: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր միաձայն` 95 ձայնով: Առաջին ընթերցմամբ պատգամավորն առաջարկում էր օրենքով ամրագրել, որ մինչև 15 հազար բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները ևս պարտավորվեն եկամուտների հայտարարագիր լրացնել: Գործող օրենքով նման պարտավորություն դրված է միայն 15 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարների վրա: Այժմ առաջարկվում է որևէ տարբերակում չդնել, թե քանի բնակիչ ունի համայնքը և ամրագրել, որ բոլոր համայնքների ղեկավարներն են պարտավոր եկամուտների հայտարարագիր ներկայացնել: Այն ներկայացվեց քվեարկության և, ստանալով դրական եզրակացություն, ընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգ:
15:18 - 09 ապրիլի, 2020
ԿԸՀ-ն պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովի անդամների հետ. կա վերապատրաստման լուրջ կարիք․ Անի Սամսոնյան |tert.am|

ԿԸՀ-ն պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովի անդամների հետ. կա վերապատրաստման լուրջ կարիք․ Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, խոսելով Արցախում կայացած ընտրությունների մասին, լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց՝ մասնակցությունը եղել է շատ բարձր, ինչը խոսում է այն մասին, որ արցախցիները կարևորում են իրենց քաղաքական իրավունքներն ու ազատությունները, զգում են սեփական իշխանություն ձևավորելու կարևորությունը: «Ինքս եղել եմ Մարտակերտի մի քանի ընտրատեղամասերում, որտեղ հայտնաբերել ենք ընթացակարգային խախտումներ, որոնք  ունեին մի քանի պատճառներ: ԿԸՀ-ն պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովի անդամների հետ. կա վերապատրաստման լուրջ կարիք: Երկրորդը իրավական բացերն էին, որոնք, բնականաբար, պետք է շտկել: Ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են շատ խաղաղ»,-ասաց նա: «Բարգավաճ Հայաստան»-ից Արտյոմ Ծառուկյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ ընտատեղամասերում առկա էին ախտահանող միջոցներ, բժշկական պարագաներ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ընտրություններին միջազգային դիտորդների չներկայանալը խնդիր չի՞ առաջացնի ընտրությունների ճանաչման հարցում, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ որևէ պարագայում ընտրությունները կասկածի նշույլ չեն ունենալու: «Եթե համեմատական ենք անցկացնում տարածաշրջանի երկրների հետ, և ես կարող եմ ասել, որ եթե մի կողմ ենք դնում Հայաստանն ու Վրաստանը՝ իրենց ընտրությունների մակարդակով, ապա տարածաշրջանում Արցախի ընտրությունները շատ ավելի լավն են, քան հարևան երկրում»,-նշեց ԱԺ փոխնախագահը: Դիտարկմանը, թե Մասիս Մայիլյանը նախագահական ընտրություններում 2-րդն է, սակայն խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցությունը առաջին եռյակում էլ չկա, արդյո՞ք Մասիս Մայիլյանի ստացած ձայները Սամվել Բաբայանի ստացած ձայներն են, Սիմոնյանն արձագանքեց. «Մասիս Մայիլյանի ձայները Մասիս Մայիլյանի ձայներն են, Արայիկ Հարությունյանինը՝ իրենն են, Վիտալի Բալասանյանինը՝ իրենը: Ամեն մեկն իր ձայներն ունի»: Հարցին էլ՝ մինչ ընտրությունների կայացումը ի՞նչ է զրուցել թեկնածուներից Արայիկ Հարությունյանի հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նրա հետ հանդիպել ենք Արցախ գալու առաջին օրը, հաջորդ օրը հանդիպել եմ Աշոտ Ղուլյանին, այսօր զանգել եմ Մասիս Մայիլյանին, ցավոք կապնվել չի ստացվել: Որևէ բանից, որ կարող էր քաղաքականության հետ կապ ունենալ, ո՛չ զրուցել ենք, ո՛չ էլ դրա նպատակն ու իմաստը կա»:
16:43 - 01 ապրիլի, 2020
Քաղաքացիներին հեռախոսահամարի միջոցով տեղորոշելու նախագիծը որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին, վնասելու է երկրի ժողովրդավարությանը. «Լուսավոր Հայաստանը» դեմ է կքվեարկի. Էդմոն Մարուքյան |tert.am|

Քաղաքացիներին հեռախոսահամարի միջոցով տեղորոշելու նախագիծը որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին, վնասելու է երկրի ժողովրդավարությանը. «Լուսավոր Հայաստանը» դեմ է կքվեարկի. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Մենք առաջարկներ չենք ներկայացրել, որովհետև գտնում ենք, որ նախագիծն իր էությամբ սխալ է, որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին, և ընդհակառակը՝ վնաս է հասցնելու մեր երկրի ժողովրդավարությանը և ազատություններին: Մենք դեմ ենք քվեարկելու: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու օրենքի նախագծին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Անդրադառնալով արտակարգ դրության ժամկետի ավելացման հնարավորությանը՝ Մարուքյանը նշեց, որ ապրիլի 14-ից հետո այն կարող է երկարաձգվել կոնկրետ տարածքում, ամբողջ երկրով մեկ այլևս հնարավոր չէ երկարաձգել: «Ինչ վերաբերում է 7-օրյա կարանտինին, կարծում եմ՝ անհրաժեշտ է երկարաձգել»,- հավելեց նա: Ավելին՝ tert.am-ում
13:02 - 31 մարտի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը |aysor.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցն ասաց, որ «Իմ քայլը» կողմ կքվեարկի նախագծին՝ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկություններով հանդես գալով։ Պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նկատեց՝ ինքը նախագծի շուրջ հեռախոսազրույց է ունեցել ՄԻՊ-ի հետ, ով նշել է, որ լուրջ վերապահումներ և անհամաձայնություններ ունի նախագծի հետ։ Բաբաջանյանն ասաց, որ դեմ է քվեարկելու նախագծին։ Հարցի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նշել էին, որ դեմ են քվեարկելու նախագծին։  Վերջինս ենթադրում է արտակարգ դրութան ժամանակ անհրաժեշտության դեպքում միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։ Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում։ Հավաքագրվում են նաև հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալները, որին փոխանցվել է զանգը: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից տվյալներ տրամադրելիս արգելվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը: Տվյալների մշակումն իրականացվում է բացառապես մինչև արտակարգ դրության դադարեցումը, վերացումը կամ համապատասխան միջոցառման իրականացումը դադարելը։ Սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով կամ սահմանված կարգի խախտմամբ տվյալները մշակելը, այդ թվում. պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը, սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով տվյալները չապանձնավորելը և չոչնչացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Ըստ նախագծի՝ փոխանցված կամ մշակված տվյալները ապանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո. արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով:Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:
16:22 - 30 մարտի, 2020
Ընդդիմությունը դեմ կքվեարկի կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու մեխանիզմի ներդրմանը |armenpress.am|

Ընդդիմությունը դեմ կքվեարկի կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու մեխանիզմի ներդրմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկելու կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որով մասնավորապես առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու համար այդ անձի հետ հեռախոսով շփված անձանց շրջանակը բացահայտելու մեխանիզմ ներդնել:  Խմբակցությունների անունից ելույթում այս մասին ասացին պատգամավորները՝ ԱԺ նիստում կառավարության կողմից ներկայացված փաթեթի քննարկմանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էմոն Մարուքյանը նկատեց, որ մեծ գումարներ են ծախսվելու այդ տվյալները մշակելու, ուսումնասիրելու, դրանք նույնականացնելու համար, իսկ այս պահին երկիրը կանգնած է սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջ: Մարուքյանն առաջարկեց սրա փոխարեն սոցիալական աջակցության ծրագրեր մշակել: «ԼՀԿ-ն դեմ է այս նախագծին, մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ դեմ են քվեարկելու: «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը հորդորեց նախագիծը հետ տանել: «Ո՞վ ասաց, թե մարդիկ անպայման հեռախոսով  պետք է  պայամնավորվեն, որ հանդիպեն: Իմ  կարծիքով՝ հանդիպումների գերակշիռ մասը տեղի է ունենում էքսպրոմտ»,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու: «Իմ քայլ»-ից Ռուբեն Ռուբինյանը նկատեց, որ խոսվում է զանգերը ֆիքսելու արդյունավետության մասին: «Եվ հարց է բարձրացվում՝ եթե լոկացիան երևում է, որն է զանգերը ֆիքսելու իմաստը: Պատկերացնենք՝ ես ապրում եմ 10-հարկանի բազմաբնակարան շենքում, որի առաջին հարկում կա սուպերմարկետ: Եվ լոկացիան կարելի է ֆիքսել մոտ 100-150 մետր ճշտությամբ: Եվ, եթե ես հիվանդանամ ու փորձեն ստուգել բոլոր այն անձանց լոկացիաները, որոնք այդ օրերի ընթացքում եղել են իմ լոկացիայի մոտ, կստացվի շատ մեծ թիվ, և արդյունավետ չի լինի: Իմ ընկալմամբ՝ դրա համար է մտցվել զանգերի ֆիքսումը, բնական է, եթե մեկն այդ օրերի ընթացքում մի քանի անգամ զանգել է ինձ, և լոկացիան էլ ինձ մոտ է ցույց տալիս, մեծ է հավանականությունը, որ ես այդ մարդու հետ շփված կլինեմ»,-ասաց պատգամավորն ու նկատեց՝ դա ամբողջությամբ չի լուծում խնդիրը, բայց համաճարակի պայմաններում 100 տոկոսանոց միջոցառում չկա: Նա նշեց, որ ապանձնավորման և հիփոթետիկ հնարավոր վերանձնավորման հետ կապված խնդիր է տեսնում և կարծում է, որ նախարարը պետք է պարզաբանի, որ վստահության մակարդակը բարձրանա:  Արդադարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ պատգամավորների այդ բուռն ռեակցիայի պատճառն այն է, որ նրանք քիչ ժամանակ են ունեցել նախագծի ուսումնասիրության համար:  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է  նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ, եթե արտակարգ դրությունը համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով է պայմանավորված, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին: Հավաքվելու են, մասնավորապես, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ կամ, այլ կերպ ասած, հաճախորդի տեղորոշումը: Հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում, այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: 
16:12 - 30 մարտի, 2020
ՀՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնակատարների պաշտոնավարման ժամկետը կսահմանափակվի |armenpress.am|

ՀՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնակատարների պաշտոնավարման ժամկետը կսահմանափակվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակել ոչ ավել, քան  6 ամիս ժամկետով: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 108 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայներ: Գործող կարգավորմամբ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ժամանակավոր պաշտոնակատարները կարող են աշխատել անժամկետ: Նախագծով սահմանվում է, որ մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ԺՊ ոչ ավել, քան  6 ամիս ժամկետով: Իսկ եթե մրցույթը հայտարարվում է  չկայացած, ապա ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել ընդամենը 1 անգամ` 3 ամիս ժամկետով: Այն ՀՈԱԿ-ների տնօրենները, որոնք օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կպաշտոնավարեն 6 ամիս և ավելի ժամկեետով, կտրվի հավելյալ երկու ժամկետ, որպեսզի ըստ օրենքի կայացվի մրցույթ:
17:28 - 25 մարտի, 2020