Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը հնարավորություն է Արցախի հարցի հետ կապված գործընթացը նպաստավոր դաշտ բերելու»․ Տիգրան Աբրահամյան

 |aravot.am|

«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը հնարավորություն է Արցախի հարցի հետ կապված գործընթացը նպաստավոր դաշտ բերելու»․ Տիգրան Աբրահամյան |aravot.am|

aravot.am: ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Ֆրանսիայի Սենատի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ Արցախի բնակչության վերադարձի մասին բանաձեւին։ Աբրահամյանն ասաց, որ Սենատը երեկ ընդունած բանաձեւով, ի թիվ այլ պահանջների, Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ «Դրան ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանից համապատասխան հայտարարություններ են հնչել, ընդհուպ մինչեւ ֆրանսիական կապիտալով ընկերությունների դուրսբերման հետ կապված։ Մեծ առումով հասկանալի է, որ Ֆրանսիայի Սենատում նաեւ այլ հայանպաստ բանաձեւեր են ընդունվել, նաեւ Արցախին վերաբերող, այնպես չէ, որ մեծ սպասելիք կա, որ սա բերելու է շատ արմատական գործընթացների։ Բայց, կարծում եմ, որ Հայաստանի համար այս ծանրագույն պահին Ֆրանսիայի Սենատի կողմից այսպիսի բանաձեւի անցկացումը ողջունելի է եւ նաեւ հնարավորություն է արտաքին տարբեր ուղղություններով Արցախի հարցի հետ կապված պրոցեսը որոշակի նպաստավոր դաշտ բերելու առումով։ Եվ, ինչու չէ, նաեւ օգտագործելով այս հանգամանքը, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում Հայաստանի համար որոշակի շահեկան հնարավորություններ ստեղծելու առումով է կարեւոր»,- ասաց Աբրահամյանը։  
13:30 - 18 հունվարի, 2024
Ի պատասխան Ֆրանսիայի Սենատի երեկվա բանաձևի՝ Բաքվում առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ
 |azatutyun.am|

Ի պատասխան Ֆրանսիայի Սենատի երեկվա բանաձևի՝ Բաքվում առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ֆրանսիայի Սենատի երեկվա բանաձևի կապակցությամբ՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից։ Ըստ ադրբեջանական APA-ի՝ հանձնաժողովը հակաադրբեջանական է գնահատել Ֆրանսիայի վարած քաղաքականությունը։ Ընդգծելով Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևերը՝ հանձնաժողովը նշել է, թե երկու երկրների հարաբերությունները գտնվում են պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա, «ըստ էության, կարող են համարվել կասեցված»։ Ֆրանսիայի Սենատը երեկ 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը։ Բանաձևով կոչ է արվում նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։
11:52 - 18 հունվարի, 2024
Հայկական հարցը ֆրանսիական հարց է. Ռետայո
 |1lurer.am|

Հայկական հարցը ֆրանսիական հարց է. Ռետայո |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի շուրջ ընթացող լսումների ժամանակ բանաձևի նախագծի հեղինակ սենատոր Բրյունո Ռետայոն իր ելույթը սկսել է Անատոլ Ֆրանսի մեջբերումով. «Ինչ-որ տեղ Արևելքում մեր քույրը մահանում է»: Ֆրանսիացի գրողի այս խոսքերն ասվել են 1916 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ռետայոն այնուհետև հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ ողջ հայ բնակչությունն ընդամենը երեք օրում լքել է հայրենի հողը։ «Հայկական հարցը ֆրանսիական հարց է»,- ասել է սենատորը՝ ընդգծելով, որ բանաձևի նախագիծը միջկուսակցական է, և դա խոսում է Ֆրանսիայի միասնական դիրքորոշման մասին։ Սուտն ու բռնակալությունը գնում են ձեռք ձեռքի տված, ասել է Բրյունո Ռետայոն՝ խոսելով Ալիևի ռեժիմի մասին։ «Բաքվի դիրքորոշումը ցեղասպանության ժխտումն է, էքսպանսիոնիզմը: Ալիևն անընդհատ ասում է, որ Երևանը հայերի կողմից գողացված ադրբեջանական քաղաք է»,- հայտարարել է Ռետայոն։ Սենատորը հիշեցրել է Էրդողանի և Ալիևի պահանջը՝ իրենց առաջ բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ինչը Հայաստանի ինքնիշխանության խախտում է։ Ռետայոն ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել շտապ առաքելություն ուղարկել ԼՂ՝ գնահատելու հայկական մշակութային ժառանգության վիճակը։
21:16 - 17 հունվարի, 2024
Ֆրանսիայի Սենատը կքննարկի ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձև
 |armenpress.am|

Ֆրանսիայի Սենատը կքննարկի ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձև |armenpress.am|

armenpress.am:  Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման ցանկացած հետագա փորձ կանխելուն միտված բանաձև ընդունելու հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի Սենատի կայքից։    «Ֆրանսիայի Սենատը ամենավճռական կերպով դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական հարձակումը, որը հանգեցրեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչության վտարմանը։ Սենատը հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը տարածվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է, և որ պետությունները պարտավոր են հարգել և պաշտպանել այդ իրավունքը։ Հետևաբար, միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանից պահանջել գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու հայ բնակչության Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովող պայմաններով։ Սենատը ողջունում է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնությունը՝ ընդլայնելու Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ իր տարածքում փախստական դարձած Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար, և կառավարությանը առաջարկում է, որպեսզի իրենց եվրոպացի գործընկերներին հորդորեն հետևել իր օրինակին։ Սենատը վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիությունը և կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Սենատը Ֆրանսիայի կառավարությանը, Եվրոպական Միությանը և միջազգային հանրությանը զգուշացնում է Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, նրա տարածքային ամբողջականության և Կովկասում խաղաղության հարցում նրանց ներկայացրած վտանգի մասին։ Սենատը պաշտպանում է Հայաստանի՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և իր անվտանգությունն ապահովելու համար միջոցներ, այդ թվում՝ ռազմական միջոցներ ունենալու իրավունքը։ Այս կապակցությամբ ողջունում է Ֆրանսիայի կառավարության ՝ Հայաստան ռազմական տեխնիկա մատակարարելու որոշումը։ Սենատը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական առաջնորդների, այդ տարածքի ժողովրդի օրինական ներկայացուցիչների կամայական ձերբակալությունը և կոչ անում անհապաղ ազատ արձակել նրանց։ Սենատը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով պահանջել Ադրբեջանի Հանրապետությունից անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող քաղաքացիական և զինվորական կալանավորներին և անհապաղ վերադարձնել մարտում զոհված հայ զինվորների մարմինները։ Կոչ է անում հարգել մշակութային և կրոնական ժառանգությունը ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան և խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հայկական շինությունների, մասունքների, հավաքածուների և մշակութային արժեքների նկատմամբ ոտնձգությունները։ Ընդգծում է զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեի օրակարգում Լեռնային Ղարաբաղի ժառանգության պաշտպանության հարցը ներառելու հրատապ անհրաժեշտությունը և կոչ է անում Ադրբեջանին հեռացնել այդ կոմիտեից։ Ընդգծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր փորձագետների միջազգային խմբի անհապաղ ստեղծման և առաքելությամբ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու անհրաժեշտությունը ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի մասին տեղեկատվական զեկույց պատրաստելու համար։ Կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ընդունել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ ագրեսիվ գործողությունների բոլոր դիվանագիտական հետեւանքները և իր եվրոպացի գործընկերների հետ քննարկել Ադրբեջանի հետ Եվրոպական միության հարաբերությունների ամբողջական վերանայման հարցը, ինչպես նաև համապատասխան ամենավճռական պատասխան միջոցները՝ ներառյալ Ադրբեջանի ղեկավարության ակտիվների կալանքը և Ադրբեջանից գազի և նավթի ներկրման էմբարգոն՝ որպես պատիժ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի համար։ Կոչ է անում կառավարությանը գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Ադրբեջանն անհապաղ և խաղաղ ճանապարհով ներգրավվի դիվանագիտական խողովակներով բանակցային գործընթացում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար»,- նշված է բանաձևի նախագծում։
12:22 - 17 հունվարի, 2024
Եթե Ռուսաստանը հաղթի, Եվրոպայի և ՌԴ-ի բոլոր հարևանների անվտանգությունը կասկածի տակ է դրվելու. Մակրոն |tert.am|

Եթե Ռուսաստանը հաղթի, Եվրոպայի և ՌԴ-ի բոլոր հարևանների անվտանգությունը կասկածի տակ է դրվելու. Մակրոն |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 2024 թվականի փետրվարին մտադիր է այցելել Կիև՝ Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների հետ քննարկելու զենքի նոր մատակարարումները։ Նա չի հայտնել Ուկրաինայի մայրաքաղաք իր այցի կոնկրետ ժամկետները։Նա ասել է, որ Ֆրանսիան շուտով Ուկրաինային կփոխանցի մոտ 40 SCALP հրթիռ, մի քանի հարյուր ռումբ և Ceaser ինքնագնաց հրետանային կայանքներ։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի, և մենք չպետք է դա անենք, քանի որ Եվրոպայի և Ռուսաստանի բոլոր հարևանների անվտանգությունը կասկածի տակ է դրվելու»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահըմեծ մամուլի ասուլիսի ժամանակ: Բացի այդ, Էմանուել Մակրոնի խոսքով, Ֆրանսիայի և Ուկրաինայի իշխանություններն արդեն ավարտել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի շուրջ աշխատանքը, որը կարող է ստորագրվել մոտ ապագայում։
10:13 - 17 հունվարի, 2024
Ֆրանսիան Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել իր քաղաքացուն
 |hetq.am|

Ֆրանսիան Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել իր քաղաքացուն |hetq.am|

hetq.am: Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է իր քաղաքացուն կամայական ձերբակալելու մեջ և պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան: Զուգահեռաբար, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ խոսքը գնում է այն մարդու մասին, որը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն Reuters-ին ուղղված իր հայտարարության մեջ հաստատել է, որ Բաքվի կողմից ձերբակալվածը Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանն է։ «Մենք սերտ կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ, և Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը կարողացել է երկու անգամ այցելել մեր հայրենակցին՝ հյուպատոսական պաշտպանության շրջանակներում»,- հայտարարել է գերատեսչությունը։  Ֆրանսիական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ Փարիզը Ռայանի ձերբակալությունը համարում է կամայական և պահանջում անհապաղ ազատ արձակել նրան: Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
18:35 - 12 հունվարի, 2024
Ֆրանսիայի հայերը տխուր են այս երեկո․ Բուիսոնը՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարի նշանակման մասին |factor.am|

Ֆրանսիայի հայերը տխուր են այս երեկո․ Բուիսոնը՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարի նշանակման մասին |factor.am|

factor.am: Ֆրանսիական «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը X-ում արված գրառմամբ անդրադարձել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետի կողմից մշակույթի նախարար Ռաշիդա Դաթիի նշանակմանը՝ հիշեցնելով նրա ոչ հայամետ դիրքորոշումը։ Բուիսոնը 2016 թ-ից մի լուսանկար է զետեղել գրառման ներքո, ուր պատկերված են Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Լուսանկարն արվել է  այն բանից հետո, երբ ֆրանսիացի տասը պատգամավորներ և սենատորներ կոչ են արել նախագահ Օլանդին միջնորդել ՄԱԿ-ին՝ հօգուտ Ադրբեջանի որոշում կայացնել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հարցում։ «Ֆրանսիայի հայերն այս երեկո տխուր են»,- գրել Բուիսոնը։ «2016թ-ին Ռաշիդա Դաթին ստորագրել է սույն դիմումը՝ Le Figaro-ի հետ զրույցում ասելով, որ «լավ ադրբեջանցիները զոհ են գնացել վատ հայերին»։ Մնացածը մենք գիտենք՝ էթնիկ զտում Արցախում՝ ադրբեջանցիների կողմից։ Ֆրանսիայի հայերը տխուր են այս երեկո»,- գրել է  Բուիսոնը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Գաբրիել Աթալը ձևավորում է իր կաբինետը։ Մասնավորապես նա զբաղեցրած պաշտոնից ազատել է արտաքին գործերի նախարար Կատին Կոլոննային՝ նշանակելով 38-ամյա Ստեֆան Սեժուրնեին և մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքին փոխարինել է Ռաշիդա Դաթիով։
11:05 - 12 հունվարի, 2024
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատալին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով հաջողություններ Ձեր բարձր առաքելությունում: Վկայակոչելով հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամությունն ու առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման օրոք մեր կառավարությունները նոր եռանդով կփոխգործակցեն Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցությունն առավել խորացնելու համար։ Անշուշտ, Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզն այդ նպատակին ծառայող արդյունավետ գործիք է, և լիահույս եմ, որ առկա բոլոր հնարավորությունները կօգտագործենք դրա հաջող իրագործումն ապահովելու համար: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր հետևողական ջանքերը մեր երկրի կողմից դիմագրավվող աշխարհաքաղաքական մարտահրավերների հաղթահարման և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործընթացում: Խորապես շնորհակալ եմ Հայաստանին առնչվող հարցերի հանդեպ Ձեր մշտական ուշադրության և հայ ժողովրդի նկատմամբ Ձեր ջերմ բարեկամական վերաբերմունքի համար։ Ուրախ կլինեմ Ձեզ պաշտոնական այցով հյուրընկալելու Հայաստանում, ինչը կարևոր խթան կհաղորդի մեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ամենաբարձր մակարդակով առկա հանձնառությանը։ Վերստին շնորհավորելով Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթելով հաջողություններ Ձեր նախաձեռնություններում՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, խորին հարգանքիս հավաստիքը»։
15:33 - 11 հունվարի, 2024
Բաքուն Փարիզին մեղադրում է «Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու» մեջ
 |azatutyun.am|

Բաքուն Փարիզին մեղադրում է «Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու» մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն Փարիզին մեղադրում է Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու մեջ և կոչ անում դադարեցնել այդ քայլերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակի հայտարարությունը հնչում է ի պատասխան Փարիզի քննադատությանը․ Ֆրանսիայի կառավարությունը, մասնավորապես, պնդել է, որ Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի կալանքը «կամայական» է։ «Այս անհիմն հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու ևս մեկ փորձ է»,- հայտարարել է Հաջիզադեն։ Փարիզի և Բաքվի միջև դիվանագիտական լարվածությունը սրվել է անցած ամիս, երբ Ադրբեջանի իշխանությունները երկրից արտաքսեցին երկու ֆրանսիացի դիվանագետների։ Ի պատասխան՝ Ֆրանսիան իր հերթին արտաքսեց ադրբեջանական դեսպանատան երկու աշխատակիցների։
13:38 - 10 հունվարի, 2024
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը հաստատել է լրտեսության մեջ կասկածվող Մարտին Ռայանի կալանավորման փաստը
 |news.am|

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը հաստատել է լրտեսության մեջ կասկածվող Մարտին Ռայանի կալանավորման փաստը |news.am|

news.am: Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է կալանավորվել՝ լրտեսության կասկածանքով: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին AFP-ին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան։ «Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը, որը կասկածվում է լրտեսական գործունեության մեջ, կալանավորվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին»,- ասել է Լեյլա Աբդուլաևան։ Դիվանագետի խոսքով՝ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ չորս ամիս ժամկետով։ Ադրբեջանի դեսպանը նշել է, որ այս անձի կալանավորման մասին անմիջապես տեղեկացրել են Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանը։ Մարտին Ռայանի հայրը՝ Ռիչարդը, AFP-ին ասել է, որ հարազատներն արդեն խոսել են Ռայանի հետ. «Տղաս հայտնել է, որ իրեն լավ են վերաբերվում և կապի մեջ է փաստաբանի հետ»։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը երկու ֆրանսիացի դիվանագետների հայտարարել է «պերսոնա նոն գրատա», Ֆրանսիան, ի պատասխան, նման քայլի է դիմել երկու ադրբեջանցի դիվանագետների նկատմամբ։
17:18 - 09 հունվարի, 2024
Գաբրիել Ատալը՝ Ֆրանսիայի նոր վարչապետ
 |hetq.am|

Գաբրիել Ատալը՝ Ֆրանսիայի նոր վարչապետ |hetq.am|

hetq.am: Գաբրիել Ատալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական BFMTV-ն։ Վերջինիս փոխանցմամբ՝ համապատասխան որոշումն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 34-ամյա Ատալը մինչ այժմ զբաղեցնում էր Ֆրանսիայի կրթության նախարարի պաշտոնը։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Էլիզաբեթ Բորնը։ Մակրոնը, որն ընդունել էր հրաժարականի վերաբերյալ Բորնի դիմումը, շնորհակալություն էր հայտնել նրան՝ «իր գործին նվիրվածության ու վճռականության համար»։ Ելիսեյան պալատը հայտնել էր, որ Բորնը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչեւ նոր կառավարության կազմի նշանակումը։ «Էլիզաբեթ Բորնը Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է։ Կառավարության մյուս անդամների հետ նա կշարունակի կատարել ընթացիկ պարտականությունները մինչև նոր կառավարության նշանակումը»,- ասված էր Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։
15:48 - 09 հունվարի, 2024