Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը հաստատել է լրտեսության մեջ կասկածվող Մարտին Ռայանի կալանավորման փաստը
 |news.am|
17:18 - 09 հունվարի, 2024

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը հաստատել է լրտեսության մեջ կասկածվող Մարտին Ռայանի կալանավորման փաստը |news.am|

news.am: Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է կալանավորվել՝ լրտեսության կասկածանքով: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին AFP-ին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան։

«Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը, որը կասկածվում է լրտեսական գործունեության մեջ, կալանավորվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին»,- ասել է Լեյլա Աբդուլաևան։

Դիվանագետի խոսքով՝ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ չորս ամիս ժամկետով։ Ադրբեջանի դեսպանը նշել է, որ այս անձի կալանավորման մասին անմիջապես տեղեկացրել են Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանը։

Մարտին Ռայանի հայրը՝ Ռիչարդը, AFP-ին ասել է, որ հարազատներն արդեն խոսել են Ռայանի հետ. «Տղաս հայտնել է, որ իրեն լավ են վերաբերվում և կապի մեջ է փաստաբանի հետ»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը երկու ֆրանսիացի դիվանագետների հայտարարել է «պերսոնա նոն գրատա», Ֆրանսիան, ի պատասխան, նման քայլի է դիմել երկու ադրբեջանցի դիվանագետների նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել