Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թալիբները հայտարարել են, որ թույլ չեն տա Աֆղանստանում թուրքական զորքերի տեղակայում |hetq.am|

Թալիբները հայտարարել են, որ թույլ չեն տա Աֆղանստանում թուրքական զորքերի տեղակայում |hetq.am|

hetq.am: «Թալիբան» արմատական շարժումը թույլ չի տա Թուրքիային իր զորքերը մտցնի Աֆղանստան։ Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահեդը։  «Մենք արդեն մերժել ենք Թուրքիայի դիրքորոշումը և հայտարարել, որ Աֆղանստանից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո, առանց որևէ պատրվակի, մենք օտարերկրյա ուժերին թույլ չենք տա մնալ այդ երկրում։ Մենք դեմ ենք Թուրքիայի որոշմանը…. Եթե նա կնպաստի բանակցությունների առաջընթացին և կկարողանա նպաստել Աֆղանստանում առկա իրավիճակին, մենք կողջունենք դա, բայց թույլ չենք տա գտնվել Աֆղանստանում»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։  Մուջահեդը նաև հայտնել է, որ շարժումն ամբողջությամբ վերահսկում է Թուրքմենստանի և Իրանի հետ սահմանը։ «Թուրքմենստանի և Իրանի հետ սահմանը, ինչպես նաև Պակիստանի հետ սահմանի մեծ մասը ամբողջությամբ գտնվում է մեր վերահսկողության տակ… Տաջիկստանի հետ սահմանը Բադահշանից մինչև Թահար ու Կանդուրա գտնվում է մեր վերահսկողության տակ։ Աֆղանստանի և Ուզբեկստանի սահմանի մեծ մասը ևս թալիբների վերահսկողության տակ է, չնայած Կալդար նահանգի Հայրաթան բնակավայրը Քաբուլի վերահսկողության տակ է»,- հավելել է Մուջահեդը։  Աֆղանստանում մարտեր են ընթանում կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման միջև։ Վերջիններիս վերահսկողության տակ է անցել երկրի գյուղական շրջանների մեծ մասն ու հարձակում սկսել խոշոր քաղաքների ուղղությամբ։ Լարված իրավիճակն սկսվել է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, որը կավարտվի մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը։ 2020 թվականին Դոհայում Վաշինգտոնն ու թալիբները, պատերազմի մեկնարկից 18 տարի անց, կնքեցին խաղաղության առաջին դաշնագիրը։ Այն նախատեսում էր 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկիզբ՝ գերիների փոխանակումից հետո։
21:21 - 22 հուլիսի, 2021
Ֆրանսիան Կիպրոսի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները սադրանք է որակում |armenpress.am|

Ֆրանսիան Կիպրոսի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները սադրանք է որակում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցի ընթացքում արած հայտարարությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը: «Ֆրանսիան խորապես ցավում է այն միակողմանի քայլի համար, որը համաձայնեցված չէր և համարվում է սադրանք»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ նման հայտարարությունները խաթարում են վստահության վերականգնման գործընթացը, որն անհրաժեշտ է կիպրական հարցի արդար ու տևական լուծման նպատակով բանակցությունների վերսկսման համար: Իր այցի շրջանակում Էրդողանը պաշտպանել էր երկու պետության՝ Կիպրոսի Հանրապետության և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության գոյության գաղափարը՝ որպես կիպրական հարցի լուծում: Նա նաև ողջունել էր թուրքական կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային հատվածում Վարոշա քաղաքի վերաբացման մասին որոշումը:
22:33 - 21 հուլիսի, 2021
ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնելու պարագայում |armenpress.am|

ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնելու պարագայում |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները Թուրքիայի նկատմամբ հավելյալ միակողմանի պատժամիջոցներ կկիրառի, եթե այդ երկիրը շարունակի Ռուսաստանից ձեռք բերել զենքի և զինտեխնիկայի խոշոր համակարգեր: Այս մասին հայտարարություն է արել քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը: «Մենք շարունակում ենք ընդդիմանալ Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային համակարգերի գնմանը: Մենք հստակ հասկացրել ենք, որ Ռուսաստանից զենքի նոր խոշոր գնմանը կհաջորդեն հավելյալ պատժամիջոցներ: Վաշինգտոնի կողմից Անկարային F-35 կործանիչների վաճառքը և դրանց համատեղ արտադրությունը կշարունակեն դադարեցված մնալ»,- ասել է Նուլանդը Սենատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ: Նա հայտարարել է, որ իրեն ու ամերիկյան վարչակազմի շատ անդամների անհասկանալի է, թե ինչու է ՆԱՏՕ-ի դաշնակիցը ցանկացել ձեռք բերել ռուսական համակարգեր՝ վտանգի տակ դնելով ամեն բան, այդ թվում և F-35 նոր սերնդի կործանիչների համատեղ արտադրությունը:
21:30 - 21 հուլիսի, 2021
Էրդողանն առանց Թուրքիայի համաձայնության անհնար է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին |armenpress.am|

Էրդողանն առանց Թուրքիայի համաձայնության անհնար է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին |armenpress.am|

armenpress.am: Առանց Թուրքիայի համաձայնության Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը:  «ՆԱՏՕ-ի փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ քանի դեռ մենք դրական պատասխան չենք տվել, Հարավային Կիպրոսի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը որևէ պարագայում հնարավոր չէ: Դա հնարավոր դարձրին Հունաստանի պարագայում, սակայն այս պահին նման բան չի կարող քննարկվել: Քանի որ այժմ Թուրքիայում այնպիսի կառավարություն չկա, ինչպիսին կար, երբ Հունաստանը դարձրին ՆԱՏՕ-ի անդամ: Այժմ կանք մենք: Քանի մենք կանք, Հարավային Կիպրոսը ոչ մի պարագայում չեն կարող ընդունել, չեն կարող Թուրքիան շրջանցել»,- Էրդողանի խոսքերը փոխանցում է Kibris Online-ը:
20:53 - 21 հուլիսի, 2021
Լավրովը Էրդողանի՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտգործնախարարի հետ |tert.am|

Լավրովը Էրդողանի՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտգործնախարարի հետ |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի իր պաշտոնակցի՝ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ՝ քննարկելով Ֆամագուստա քաղաքի Վարոշա փակ շրջանի շուրջ իրավիճակի բարդացման և կիպրական խնդրի հետագա կարգավորման վրա հետագա հետևանքների հարցը, հաղորդում է ТАСС-ը: Հեռախոսազրույցը, ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության, կայացել է Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսական կողմից շեշտվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի իրագործումն անհրաժեշտություն է, ըստ որոնց՝ Կիպրոսում պետք է ստեղծվի երկհամայնք դաշնություն հունա-կիպրական և թուրքա-կիպրական համայնքների ուղիղ բանակցությունների արդյունքում: Բանակցությունների ընթացքում ընդգծվել է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա ապակայունացման և կիպրական խնդրի կարգավորման հարցում հավելյալ խոչընդոտների առաջացման: 1984 թ. ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած թիվ 550 բանաձևի համաձայն՝ Կիրպոսի չեզոք գոտում տեղակայված Վարոշա քաղաքը պետք է մնա որպես չեզոք հատված, մինչև այնտեղ կվերադառնան 1974 թ. վտարված հույն-կիպրացի սեփականատերերի հետնորդները, իսկ 1992 թ. թիվ 789 բանաձևով նախատեսվում է այդ շրջանի վերադարձ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտի, որն այժմ, փաստացի, վերահսկում են Թուրքիայի զորքերը: Չնայած այս բանաձևերի պահանջներին, 2020 թ. հոկտեմբերի 8-ին ինքնահռչակ ու միջազգայնորեն չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավարությունը թույլատրեց զբոսաշրջիկների մուտքը Վարոշիայի առափնյա հյուսիսային թաղամասեր:
09:25 - 21 հուլիսի, 2021
Թուրքիան պատրաստ է ղեկավարել Քաբուլի օդանավակայանը, բայց ունի նախապայմաններ. Էրդողան |tert.am|

Թուրքիան պատրաստ է ղեկավարել Քաբուլի օդանավակայանը, բայց ունի նախապայմաններ. Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը, եթե պայմանների շուրջ համաձայնության գա ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը:«Այժմ Աֆղանստանում նոր ժամանակաշրջան է. այնտեղ 3 խաղացող կա՝ ՆԱՏՕ-ն, Ամերիկան և Թուրքիան: Միացյալ Նահանգները որոշել է հեռանալ և ուզում է, որ մենք կառավարենք օդանավակայանը, որն այսպես, թե այնպես մենք ղեկավարում ենք 20 տարի: Մենք դրական ենք նայում այս իրավիճակին, բայց մեր պայմաններն ունենք»,-ասել է Էրդողանն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կատարած այցի ժամանակ: Թուրքիայի նախագահը թվարկել է այդ պայմանները:«Առաջին. ԱՄՆ-ն պետք է մեր կողքին լինի դիվանագիտական բանակցություններում: Երկրորդ. նյութատեխնիկական հնարավորությունների առումով նրանք կմոբիլիզացվեն մեզ համար: Այն ռեսուրսները, որոնք կան, պետք է փոխանցվեն Թուրքիային: Բացի այդ, կան ֆինանսական և վարչական խնդիրներ՚ ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիային նաև այս հարցում ... եթե մեր պայմանները բավարարվեն, մենք կմտածենք Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու մասին»,-ասել է թուրք առաջնորդը:
11:48 - 20 հուլիսի, 2021
Հրանտ Դինքի սպանության համար մեղավոր են ճանաչվել գյուլենական շարժման անդամ նախկին ոստիկանապետեր |tert.am|

Հրանտ Դինքի սպանության համար մեղավոր են ճանաչվել գյուլենական շարժման անդամ նախկին ոստիկանապետեր |tert.am|

tert.am: Ստամբուլի դատարանը ներկայացրել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ մանրամասն վճիռը՝ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված գյուլենական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին մեղադրելով սպանության կազմակերպման համար, հայտնում է Ahval թերթը։4532 էջանոց վճռի համաձայն՝ Ստամբուլի 14-րդ դատարանը Հրանտ Դինքի սպանությունը վերագրել է Գյուլենի «Հիզմեթ» շարժմանը՝ մասնավորապես ոստիկանության նախկին բարձրաստիճան սպաներ Ֆարուք Սարըին, Ռամազան Աքյուրեքին և Ալի Ֆուաթ Յըլմազերին։ Վերջին երկուսը մեղադրվում են սպանությունը մշակելու և շարժման շահերն առաջ տանելու նպատակով ցանկացած հետաքննության խոչընդոտելու համար։Վճռի համաձայն՝ Յըլմազերը կապի մեջ է եղել Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզության նախկին հրամանատար Մուհարրեմ Դեմիրքալեի հետ, որի ենթակաները հետևել են Հրանտ Դինքին մինչ իր սպանության օրը՝ 2007 թվականի հունվարի 19-ին։Գյուլենական շարժման անդամները մեղադրվում են 2016 թվականի հուլիսին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ձախողված հեղաշրջում իրականացնելու համար։ Միացյալ Նահանգներում տեղակայված գյուլենական կազմակերպության անդամները մաս են կազմել Թուրքիայի ոստիկանության՝ մինչ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հետ բախումը։
11:25 - 15 հուլիսի, 2021
2017 թվականից ի վեր առաջին անգամ. Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նորընտիր նախագահ Իցհակ Հերցոգի հետ  |tert.am|

2017 թվականից ի վեր առաջին անգամ. Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նորընտիր նախագահ Իցհակ Հերցոգի հետ |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի պաշտոնակցի` Իցհակ Հերցոգի հետ՝ վերջինիս պաշտոնավարման մեկնարկից ի վեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով թուրք առաջնորդի գրասենյակին:Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ չնայած բոլոր տարաձայնություններին` կարևոր է պահպանել շփումն ու երկխոսությունը: «Միջազգային համայնքն ակնկալում է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կկարգավորվի ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակում»,- ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ:Թուրք նախագահն ընդգծել է նաև, որ թուրք-իսրայելական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն Մերձավոր Արևելքի կայունության և անվտանգության համար: Էրդողանը շնորհավորել է Հերցոգին Իսրայելի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
10:23 - 13 հուլիսի, 2021
Անկարայի և Աթենքի միջև առկա խնդիրները պետք չէ վերածել Թուրքիա-ԵՄ կամ Թուրքիա-ՆԱՏՕ հակասության․ Հուլուսի Աքար |azatutyun.am|

Անկարայի և Աթենքի միջև առկա խնդիրները պետք չէ վերածել Թուրքիա-ԵՄ կամ Թուրքիա-ՆԱՏՕ հակասության․ Հուլուսի Աքար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան կոչ է անում Հունաստանի իշխանություններին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից։ Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ արձագանքելով իր հույն պաշտոնակցի վերջին հայտարարություններին։ Դրանցում Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլայոս Պանայոտոպուլոսը Անկարային մեղադրել էր միջազգային իրավունքի նորմերը խախտելու համար։ «Հունաստանը շարունակում է հանդես գալ սադրիչ և անզիջում դիրքերից», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հավելելով. «Երրորդ կողմը չի կարող լուծել Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում առկա խնդիրները։ Խորհուրդ եմ տալիս իմ հույն գործընկերներին չփորձել Անկարայի և Աթենքի միջև առկա խնդիրները վերածել Թուրքիա-ԵՄ, Թուրքիա-ՆԱՏՕ կամ Թուրքիա-ԱՄՆ հակասությունների»,- հայտարարել է Հուլուսի Աքարը:
20:16 - 11 հուլիսի, 2021