ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ իր հետ հանդիպելու ցանկություն հայտնելու համար, ինչը, ըստ նրա, վկայում է Լարս Ասլան Ռասմուսենի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ ուշադրություն և վերաբերմունք ունենալու մասին: Պատգամավորը տեղեկացրել է, որ Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են: Զրուցակիցները խոսել են եզդի համայնքի խնդիրների մասին՝ կապված լեզվի, կրոնի և մշակույթի պահպանության հետ: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ դպրոցներում եզդիները հնարավորություն ունեն սովորելու իրենց մայրենի լեզուն: Պատգամավորը խոսել է Սինջարի ցեղասպանությունից, հետաքրքրվել Դանիայի խորհրդարանի կողմից դրա ընդունման հնարավորությունից: ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Ըստ Լարս Ասլան Ռասմուսենի՝ Դանիայի խորհրդարանում պետք է ընդունվեն ցեղասպանություններ դատապարտող մի շարք բանաձևեր, որոնց թվում են եզդիների և հայերի ցեղասպանությունները:
10:42 - 08 դեկտեմբերի, 2020
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Ռուբեն Ռուբինյանը եւ պատվիրակության անդամներ Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 7-ին հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ: Հայ խորհրդարանականները մանրամասներ են ներկայացրել  Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ, ընդգծել ռազմական գործողություններում Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավվածության փաստը: Նշվել է, որ պատերազմի ընթացքում փորձ է արվել հերթական ցեղասպանությունն իրականացնել խաղաղ հայ բնակչության նկատմամբ: Հյուրի խնդրանքով հայ խորհրդարանականներն  անդրադարձել են հետպատերազմական իրավիճակին, կարեւորել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17:01 - 07 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ստեղծված ահաբեկչական վտանգը չի վերացել. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ստեղծված ահաբեկչական վտանգը չի վերացել. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր Լեռնային Ղարաբաղի պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը: Հարցի ներկայացման ժամանակ, որպես Հայաստանից զեկուցող, նշել եմ. Հարգելի գործընկերներ, Նախևառաջ, ցանկանում եմ շեշտել, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է գերիների և պատանդների վերադարձի խնդիրը: Այդ ընթացքում ադրբեջանական կողմը շարունակում է սոցցանցերում տարածել տեսանյութեր, որտեղ տանջում և նվաստացնում են ազգությամբ հայ գերիներին և պատանդներին: Այս գործելաոճը Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է և պետք է համապատասխան գնահատականի արժանանա: Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում շեշտել, որ ադրբեջանական կողմը շարունակում է վնաս հասցնել քրիստոնեական ժառանգությանը: Մասնավորապես, Շուշիի եկեղեցիները վանդալիզմի են ենթարկվել: Բացի այդ, Ադրբեջանի նախագահի մակարդակով շարունակվում է պատմության կեղծումը, երբ հայկական քրիստոնեական եկեղեցիները փորձ է արվում ներկայացնել որպես ալբանական: Սա ևս անթույլատրելի գործելաոճ է: Հավելեմ նաև, որ Թուրքիայի կողմից օժանդակվող ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր հարկադրված են եղել լքել Արցախի իրենց բնակավայրերը, այս պահի դրությամբ նրանց մի մասն արդեն վերադարձել է, իսկ մյուսները՝ դեռ ոչ, քանի որ վնասված են բնակավայրերը և ինֆրաստրուկտուրաները: Ավելին, նրանց մի մասը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զրկվել է իր բնակավայր վերադառնալու հնարավորությունից: Ամփոփելով նշեմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ տարածաշրջանում կան ահաբեկիչներ և ահաբեկչական վտանգը, որը ստեղծվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, չի վերացել: Այս բոլոր հարցերը առնչվում են հումանիտար խնդիրների և քաղաքացիական բնակչության անվտանգության հետ, ուստի պետք է պատշաճ ուշադրության արժանանան»:
21:02 - 02 դեկտեմբերի, 2020
Մարքույանը ռազմագերիներին Ադրբեջանում ռազմական շքերթին ներկայացնելու լուրերի վերաբերյալ նամակ է ուղարկել միջազգային կառույցների ղեկավարներին

Մարքույանը ռազմագերիներին Ադրբեջանում ռազմական շքերթին ներկայացնելու լուրերի վերաբերյալ նամակ է ուղարկել միջազգային կառույցների ղեկավարներին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ հայ ռազմագերիների վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ նամակն իմ կողմից ուղարկվել է՝- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին,- ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուրերին,- ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին,- ԵԽԽՎ նախագահ Ռիք Դամսին։ «Ձեզ եմ դիմում՝ ակնկալելով անհապաղ գործողություններ՝ պաշտպանելու համար Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կոնվենցիոնալ իրավունքները։ Մասնավորապես՝ մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Այս տեղեկությունները սարսուռ են առաջացնում։ Եթե այս ենթադրությունները համապատասխանում են իրականությանը, ապա Ադրբեջանի գործողություններն անցնում են քաղաքակիրթ պետությանը վերագրելի ցանկացած թույլատրելի սահման։ Նման քայլն արգելված է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայով, որի 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն՝ - Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրությունից: - Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք: Ընդ որում, նույն կոնվենցիայի ընդհանուր դրույթների ուժով՝ Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն կոնվենցիան (եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում կմնան Կոնվենցիայով կապված: Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները): Հայցում ենք Ձեր անհապաղ միջամտությունը՝ ապահովելու համար հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը՝ Կոնվենցիայի դրույթներին համապատասխան և թույլ չտալու Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական պատերազմական հանցագործության իրագործումը»։  
16:37 - 26 նոյեմբերի, 2020
ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում ներառված էր ԼՂ-ում ընթացող պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը

ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում ներառված էր ԼՂ-ում ընթացող պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը

ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը: Հարցի ներկայացման ժամանակ, Հայաստանից զեկուցող է եղել ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ Նրա զեկույցը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի գործընկերներ, սա ագրեսիա է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, այս պահի դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում գրանցվել է մահվան 50, վիրավորման՝ 154 դեպք: Հսկայական վնաս է հասցվել բնակավայրերին և քաղաքացիական ինֆրաստրուկտուրաներին: Ադրբեջանի նախագահն ինքն է խոստովանել, որ իրենք թիրախավորել են բնակավայրերը, թեև ընդունել է, որ դա արել են մինչև հոկտեմբերի 10-ը, բայց նա ստում է, քանի որ հենց երեկ Շուշիի հրետանակոծման հետևանքով 3 զոհ կա՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Հավելեմ, որ մինչ աշխարհը պայքարում է համավարակի դեմ, Արցախում համավարակը լայնորեն տարածվել է, քանի որ Արցախի խաղաղ բնակչությունը հարկադրված է ապրել կացարաններում, իսկ դա անկառավարելի է դարձնում համավարակի հետագա տարածումը: Ստեղծվել է հումանիտար աղետի իրական վտանգ: Ավելի քան 25000 երեխա զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից, ցանկը կարելի է անվերջ շարունակել: Ահաբեկիչների ներգրավումը միայն քաղաքական հարց չէ, դա ունի հումանիտար լուրջ հետևանքներ, քանի որ նրանք կոչված են նաև գլխատումներ իրականացնելու ու վճարվելու դրա համար: Դրա մասին խոստովանել են հենց ահաբեկիչները: Ամփոփելով նշեմ, որ Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ սկսված այս ագրեսիան ապացուցում է ևս մեկ անգամ, որ Ադրբեջանի նպատակը արցախահայության վերացումն է և բոլոր գործողությունները դրա վառ ապացույցն են»:                        
19:19 - 06 նոյեմբերի, 2020
Մարդկային կյանքեր են կորսվում Արցախում․ սպասում ենք այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի, որ մեկ-երկու քաղաքակիրթ հայտարարությո՞ւն անենք․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

Մարդկային կյանքեր են կորսվում Արցախում․ սպասում ենք այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի, որ մեկ-երկու քաղաքակիրթ հայտարարությո՞ւն անենք․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ լիագումար նիստում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրացրել է արցախյան հակամարտության գոտում արհեստական բանականության ռազմականացման աղետալի հետևանքների հարցը: Այս մասին հայտնում է պատգամավորը։ «Արհեստական բանականությունն ի շահ հանրության օգտագործելու մասին խոսելիս պետք է ասենք, որ հաճախ դա հանգեցնում է մի շարք խնդիրների։ Այդ խնդիրների մի մասը հստակ վերաբերում է մարդու իրավունքներին։ Մենք ուզում ենք արհեստական բանականությունը կառավարելի դարձնել, օրինակ՝ օգտակար լինել հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Բայց մյուս կողմից մարդկանց կառավարելու խնդիր կարող է առաջանալ, և պետք է հասկանալ, թե սա ինչքանով է հակասում մարդու իրավունքների կոնվենցիային։ Մյուս մասը հետևյալն է։ Բոլորս տեղյակ ենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի մասնակցությամբ սանձազերծել է լայնածավալ ռազմական ագրեսիա Արցախի նկատմամբ։ Թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ Բայրաքթարերի օգտագործման արդյունքում խաղաղ բնակչության շրջանում ունենք տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ։ Սա արհեստական բանականության միջոցով խաղաղ մարդկանց ապրելու իրավունքիոտնահարում է։ Ո՞րն է այստեղ սահմանը, որքանո՞վ է զենքերի արտադրության մեջ արհեստական բանականության օգտագործումը համապատասխանում համամարդկային արժեքներին և տարբեր կոնվենցիաներին։ Արհեստական բանականության տեխնոլոգիական իրացման պարագայում պետք է կարողանանք համամարդկայինը զատել, տարանջատել հանրային պահանջներից և խիստ սանկցիաներ սահմանել այդ առումով։ Հարցս շատ կոնկրետ է՝ արհեստական բանականության օգտագործման արդյունքում մարդկային կյանքեր ենք կորսվում։ Մեր Վեհաժողովը կարողանու՞մ է հստակ միջամտել դրա կասեցմանը կամ սանկցիաների կիրառմանը։ Թե՞ մենք սպասում ենք, որպեսզի այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի վերջնականապես, որից հետո մեկ-երկու քաղաքակիրթ տեսքով հայտարարություն անենք։ Կարծում եմ՝ սա շատ բարդ խնդիր է, նման է սանկցիայի կիրառման՝ հանուն ոչ սանկցիայի։ Մենք պետք է կարողանանք ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Ամեն մի արյուն չէ, որ վիրահատական արյուն է. դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տարանջատելու խնդիր ունենք։ Եվ վերջում ուզում եմ ընդգծել, որ քիչ առաջ Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի հայտարարությունը բալիստիկ հրթիռներով Գյանջան ռմբակոծելու մասին պարզապես կեղտոտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,-ասել է Միքայել Մելքումյանը։
15:39 - 22 հոկտեմբերի, 2020
Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |armenpress.am|

Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ ընդլայնված նիստում անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմին: Իր ելույթում Վարդանյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ: «Կարծո՞ւմ եք, որ 3 միլիոնանոց հայերը Արցախի հետ միասին ագրեսիա են սկսել 8 միլիոնանոց Ադրբեջանի և 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ: Յուրաքանչյուր տարաձայնություն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Արցախի ժողովուրդն այժմ կանգնած է ցեղասպանության զոհ դառնալու վտանգի առջև, որովհետև Արցախի բոլոր քաղաքները ծանր հրետակոծության են ենթարկվում, բազմաթիվ անմեղ մարդիկ են մահացել, խաղաղ բնակչությունը հարձակման է ենթարկվում, միջազգային լրագրողները հարձակման են ենթարկվում: Մենք գործ ունենք միջազգային ագրեսորի հետ, որին սատարում է Թուրքիան»,- ասել է Վարդանյանը:
23:58 - 12 հոկտեմբերի, 2020
Հոկտեմբերին պլանավորված ԵԽԽՎ-ի նստաշրջանը չեղարկվել է |armenpress.am|

Հոկտեմբերին պլանավորված ԵԽԽՎ-ի նստաշրջանը չեղարկվել է |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական առերես նստաշրջանը կկայանա 2021 թվականի հունվարից ոչ շուտ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ԵԽԽՎ-ի փոխխոսնակ, Պետդումայի նախագահի տեղակալ Պյոտր Տոլստոյը: «Հոկտեմբերին պլանավորված նստաշրջանը չեղարկվել Է, ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանը սովորական, առերեւս ձեւաչափով եթե կայանա Էլ, ապա դա կլինի հունվարից ոչ շուտ»,-լրագրողներին ասել Է Տոլստոյը՝ ամփոփելով սեպտեմբերի 14-ին անցկացված Վեհաժողովի բյուրոյի նիստի արդյունքները: Նա հիշեցրել Է, որ հունվարին պետք Է անցկացվեն ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների եւ Եվրոպայի խորհրդի մյուս պաշտոնատար անձանց ընտրությունները: «Իսկ եթե ոչ բոլոր պատվիրակությունները կարողանան ժամանել առաջիկա նստաշրջանին առկա համաճարակաբանական սահմանափակումների կապակցությամբ (ինչ-որ մեկը գտնվելու Է դահլիճում, իսկ մյուսը մասնակցելու Է տեսակապով), ապա դա կխախտի խորհրդաժողովում հավասար իրավունքների սկզբունքը: Անարդար եմ համարում նման հիբրիդային նիստերի անցկացումը այն անձանց հանդեպ, ովքեր չեն կարողանա անձամբ ներկա գտնվել»,-ընդգծել Է Տոլստոյը: Բացի այդ, Տոլստոյի խոսքով, Բյուրոյի նիստի ընթացքում որոշում Է ընդունվել հոկտեմբերի 12-13-ին եւ 22-23-ին տեսախորհրդաժողովի ձեւաչափով ԵԽԽՎ-ի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստ անցկացնելու մասին՝ ոչ միայն դրա անդամների, այլեւ բոլոր ազգային պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:32 - 14 սեպտեմբերի, 2020
ԵԽԽՎ-ն հրաժարվում է Բելառուսի ընտրությունները համարել ազատ
 |shantnews.am|

ԵԽԽՎ-ն հրաժարվում է Բելառուսի ընտրությունները համարել ազատ |shantnews.am|

shantnews.am: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Հենդրիկ Դամսը հայտարարել է, որ Բելառուսում նախագահական ընտրությունները չեն կարող համարվել ո՛չ ազատ, ո՛չ արդար:«Խորապես ափսոսում եմ, որ այս ընտրությունը հեռու է ազատ և արդար համարվելուց: Անցյալ գիշերվա իրադարձությունները, ներառյալ ոստիկանության և ռազմական ուժի օգտագործումը և ցուցարարների կալանավորումը, խորացրին մտահոգություններս»,- ասել է Դամսը: Նա հիշեցրել է, որ Բելառուսը ԵԽ-ին անդամակցել է 1997 թ., բայց այդ գործընթացը սառեցվել է ժողովրդավարության զարգացման և մրցակցային քաղաքական համակարգի առաջընթացի բացակայության պատճառով: Բացի այդ, Դամսը հանրապետության իշխանություններին կոչ է արել «անխափան պահպանել մարդու հիմնարար իրավունքները և հավաքների ազատությունը»՝  համաձայն միջազգային պարտավորությունների, որոնք Մինսկը ստանձնել է:
22:52 - 10 օգոստոսի, 2020
ԵԽԽՎ համազեկուցողները քննադատում են Ադրբեջանի իշխանություններին |azatutyun.am|

ԵԽԽՎ համազեկուցողները քննադատում են Ադրբեջանի իշխանություններին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողները խստորեն քննադատում են Ադրբեջանի իշխանություններին այդ երկրում քաղաքական ակտիվիստների շարունակվող ձերբակալությունների համար։ Նախօրեին նման բովանդակությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Սուննա Շվարսդոտիրը և Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Ստեֆան Շենաքն ու Ռոջեր Գեյլը։ «Մենք լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո կազմակերպված ցույցերի մասնակիցների զանգվածային ձերբակալությունների առթիվ։ Մեզ հատկապես մտահոգում են այն հայտարարությունները, որոնց համաձայն ձերբակալվածներին կտտանքների են ենթարկում՝ փորձելով նրանցից պետական հեղաշրջման մասին կեղծ ցուցմունքներ կորզել», - նշում են ԵԽԽՎ համազեկուցողները։
16:25 - 01 օգոստոսի, 2020
Ադրբեջանն արհամարհում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

Ադրբեջանն արհամարհում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին․ «ԵԱՀԿ ԽՎ հարգարժան նախագահ Գեորգի Ծերեթելի, ԵԽԽՎ հարգարժան նախագահ Ռիկ Դեմս, ԵԽ Մարդու իրավունքների հարգարժան հանձնակատար Դունյա Միատովիչ Ինչպես արդեն տեղեկացված եք, հուլիսի 12-ից ԵԽ անդամ Ադրբեջանի զինուժը հետեւողականորեն, տարբեր տրամաչափի զենքերից հրետակոծում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանային բնակավայրերը։ Նշանակետի տակ են Տավուշի մարզի բնակավայրերը, որոնք ահա արդեն երկու օր է ադրբեջանական կրակահերթերի նշանառության տակ են, եւ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, ինչը իրական սպառնալիք է քաղաքացիական բնակավայրերին, բնակիչների առողջությանն ու կյանքին, նրանց սեփականությանը: Սահմանամերձ Մովսես գյուղի հրետակոծության հետեւանքով վնասվել է բնակելի տուն, որտեղ այդ պահին եղել են չորս անչափահաս երեխաներ, իսկ այսօր սահմանին հակառակորդի արձակած կրակից ՀՀ ԶՈւ երկու զինծառայող է զոհվել:Այսօր առավոտից ադրբեջանական զինուժը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, վտանգելով խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը։Ռազմական այս սադրանքները Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետեւողական ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են, ինչը լրջորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքները։ Ադրբեջանը հետեւողականորեն արհամարհում է իր իսկ ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններն ու իր իսկ ստորագրած կոնվենցիաները, շարունակելով թիրախավորել խաղաղ բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին։Ուզում եմ նաեւ ընդգծել, որ նմանօրինակ ռազմական սադրանքներով Ադրբեջանը անտեսում է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակով պայմանավորված աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչը։ ԵԱՀԿ ԽՎ հարգարժան նախագահ, ԵԽԽՎ հարգարժան նախագահ, ԵԽ Մարդու իրավունքների հարգարժան հանձնակատար, ձեր հատուկ ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի սադրիչ գործողություններին, քանզի իրավիճակի լարման հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է բացառապես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
16:07 - 14 հուլիսի, 2020
Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ  նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին: Իր նամակում Արարատ Միրզոյանը նշել է, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են եւ լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ ուղղակիորեն հակասում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին: «Ադրբեջանի Զինված ուժերի անընդունելի գործողությունները աջակցություն են ստանում Թուրքիայի ԱԳՆ կողմից, ինչը հավելյալ լարվածություն է ստեղծում եւ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի նամակներում:
16:43 - 13 հուլիսի, 2020