tert.am: Եթե Ադրբեջանը ցանկություն ունենա մեր տղաներին վերադարձնելու, ապա այս դատավճիռները չեն կարող լուրջ խանգարող հանգամանք լինել։ Այս մասին ասաց Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Բաքվում 14 հայ ռազմագերիների դատական գործընթացին։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում ցմահ ազատազրկման ենթարկված հանցագործներ վերադարձվեցին Ադրբեջանին պատերազմից հետ։
Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը ընդհուպ արագացված ընթակարգերով է քննում մեր ռազմագերիների հարցը և նրանց հանդեպ մեղադրանքներ է ներկայացրել՝ 14–20 տարի ազատազրկման պահանջով։
Նա հայտնեց, որ այս օրերին Ստրասբուրգում էր և մեր ռազմագերիների հարցով տարբեր հանդիպումներ է ունեցել, անգամ քննարկում է ունեցել Ադրբեջանի պատվիարկության ղեկավարի հետ, ով մի քանի անգամ շեշտել է, որ Հայաստանի հետ երկխոսություն կարող է լինել գերիների հարցով, երբ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի 75 տոկոսը և որ պետք է ամբողջ ականապատ քարտեզները վերադարձվեն։
«Միայն կոնկրետ պատժամիջոցը կարող է Ալիևին ստիպել այս խնդրում որևէ գործընթաց սկսել, այլապես իրենք դատելու են տղաներին։ Ադրբեջանի համար մեր ռազմագերիները ամենամեծ քաղաքական վալյուտան են և քանի դեռ Ադրբեջանը Հայաստանից կորզելիք ինչ–ինչ ակնկալիքներ ունի, դա կլինեն անկլավները, Ադրբեջանի տարածքային ամողջականության ճանաչելը ստիպելը, բնականաբար Ադրբեջանը շահարկելու է, պահելու է մեր ռազմագերիների հարցը։ Այստեղ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, միջազգային այն կառույցներից, ովքեր կարող են կոնկրետ պատժամիջոց կիրառել, և եթե կիրառեն, ապա ես կարծում եմ, որ հնարավոր կլինի Ադրբեջանին բերել քիչ թե շատ երկխոսության դաշտ, եթե ոչ, ապա մենք ունենալու ենք ամեն օր իրար հետևող դատավորություններ»,–ասաց նա և նկատեց, որ միջագային արժեքները վերջին տարիներին հարմարացվել են քաղաքական շահերին։
comment.count (0)