ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում բարձրաձայնվել է ադրբեջանցիների՝ հայկական տարածքներ ներխուժելու մասին հարցը. Իգիթյան |armtimes.com|
14:29 - 30 հունիսի, 2021

ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում բարձրաձայնվել է ադրբեջանցիների՝ հայկական տարածքներ ներխուժելու մասին հարցը. Իգիթյան |armtimes.com|

armtimes.com: ԵԽԽՎ ԱԺ պատվիրակությունն այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես եկավ, որի ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրեցին հիմնական այն թեմաները որոնք քննարկվել են ԵԽԽՎ-ի այս նստաշրջանում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ իրենք ներկայացրել են այն հարցերը, որոնք շատ կարևոր են ՀՀ-ի համար:

«Մասնավորապես առաջին հերթին խոսել ենք ռազմագերիների խնդրից և դրա լուծման ուղղիներից, վերջին արտահերթ ընտրություններից, ակտիվ քննարկումներ ենք ունեցել հանձնաժողովներում, ազատ մամուլի մասին զեկույցում խոսել ենք Ադրբեջանում ընթացող բազմաթիվ սահմանափակումների մասին, որի հետևանքով այդ երկրում գեներացվում է ատելություն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ»:

ՀՀ-ի պատվիրակության մյուս անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն իր խոսքում ընդգծեց՝ ԵԽԽՎ-ում ընդհանուր մթնոլորտն ուղղված է այն խնդիրներին, որոնք հուզում են Հայաստանին:

«Բոլոր զեկուցողները և բոլոր անդամները, բացառությամբ մեկ-երկու երկրների ներկայացուցիչների, գտնում են, որ առանց գերիների վերադարձի անհնար է առաջ շարժվել»:

Իգթյանը նշեց, որ ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում բարձրաձայնել է ադրբեջանցիների՝ հայկական տարածքներ ներխուժելու մասին հարցը.

«Շատ կարևոր է, որ թե մեր, թե մեր այլ երկների գործընկերների ելույթներում բոլոր այն հարցերը, որոնք հուզում են մեր հասարակությանը, բարձրացվում են»:

«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Սոս Ավետիսյանը, որը նույնպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ է, նշեց, որ զեկույցներից մեկը կորոնավիրուսին էր նվիրված:

«Զեկույցում նշել ենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Ադրբեջանի կողմից խախտվել է հրադադարը, պատերազմի հետևանքով խախտվել է երեխաների կրթության իրավունքը, քանի որ տասնյակ դպրոցներ են վնասվել, որոշները մնացել են օկուպացված տարածքներում»,-ասաց Ավետիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել