ԵԽԽՎ խումբը կդիտարկի ՀՀ արտահերթ ընտրությունները |1lurer.am|
17:53 - 16 հունիսի, 2021

ԵԽԽՎ խումբը կդիտարկի ՀՀ արտահերթ ընտրությունները |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կդիտարկի նաև ԵԽԽՎ 20-հոգանոց խումբը:

Պատվիրակությունը կաշխատի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդների հետ միասին: Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկն իրավական աջակցություն կցուցաբերի:

«Մինչև հունիսի 20-ին քվեարկության ընթացքին հետևելը, պատվիրակությունը հանդիպելու է կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների, ԿԸՀ նախագահի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրությունում:

Ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Երևանում նախատեսված է դիտորդական առաքելությունների համատեղ ասուլիսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել