Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. կալանքի հարցով նիստը կկայանա այսօր |pastinfo.am|

Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. կալանքի հարցով նիստը կկայանա այսօր |pastinfo.am|

pastinfo.am: Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրա  թեստի պատասխանը դրական է եղել։ Այս մասին ասաց պաշտպան Գոռ Գևորգյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աշոտ Հովսեփյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որի քննությունը հետաձգվել է՝ մեղադրյալի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։ Նրան շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց։ Պաշտպան Գոռ Գևորգյանը ասաց, որ Աշոտ Հովսեփյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ ամբողջական  հետազոտություն է անցել, ինչի արդյունքում  պարզվել է, որ Հովսեփյանի մոտ առկա է միակողմանի թոքաբորբ։   Շարունակությունը՝ pastinfo.am-ում։
18:39 - 05 սեպտեմբերի, 2020
Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ., ձերբակալվել էր՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով: Քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ևս երկու անձ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:51 - 02 սեպտեմբերի, 2020
Փարաքար համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է համայնքի 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները․ ԱԱԾ

Փարաքար համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է համայնքի 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով, հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները: Մասնավորապես՝ Փարաքար համայնքի ղեկավարը շահադիտական դրդումներով, համայնքի առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Ս.Ղ.-ի հետ, 2013 թվականին իր ներկայացմամբ և ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերջինին նշանակել է համայնքի ղեկավարի տեղակալ՝ ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Հաստատապես իմանալով Ս.Ղ.-ի կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունում աշխատելու, հետևաբար նաև վերջինի կողմից համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել և վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել  հիշյալ աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու, իր գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Ս.Ղ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել և վատնման  եղանակով 2014-2017 թթ. ընթացքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 6.925.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, նույն համայնքի ղեկավարը,  նախնական համաձայնության գալով ազգականի՝ Գ.Հ.-ի հետ, 2013 թ. վերջինին Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հրամանագրել է որպես համայնքի ղեկավարի վարորդ, որից հետո Գ.Հ.-ի կողմից համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա տվյալ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Գ.Հ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել և ապօրինի անհատույց, շահադիտական դրդումներով, 2013-2018 թթ. ընթացքում, վատնման  եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 5.970.000 ՀՀ դրամ գումար: Վերոգրյալից բացի, Փարաքար համայնքի ղեկավարը, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, համայնքի սոցալապես անապահով անձանցից Դ.Մ.-ի և Լ.Ս.-ի անուններով, համապատասխանաբար 2015 և 2018 թվականներին, որպես սոցիալական աջակցություն տրամադրել է 40.000 ՀՀ դրամ գումար և շահադիտական դրդումներով ելքագրված գումարն օգտագործել է իր անձնական կարիքների համար, այդ կերպ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է նշված գումարները:  Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Է.Ե.-ն, հանդիսանալով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ, 2015 թ. հունիսի 8-ից մինչև նույն թվականի հունիսի 11-ը և 2015 թ. օգոստոսի 5-ից մինչև նույն թվականի օգոստոսի 24-ը բացակայել է ՀՀ տարածքից, չի մասնակցել այդ ընթացքում կայացած ավագանու նիստերին, սակայն 11.06.2015 թվականին Փարաքար համայնքի ավագանու կողմից ընդունված որոշումներում և կայացած նիստի արձանագրությունում Է. Ե.-ն նշվել է որպես նիստին մասնակից ավագանու անդամ, և վերջինի անվան դիմաց դրվել է ստորագրություն. այդ կերպ կազմվել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված այլ նյութերով  փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը: Հիշյալ պաշտոնատար անձը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ 2019 թ. տարեկան գնումների պլանով նախատեսված «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատարների ձեռք բերման համար 2019 թ. ապրիլի 16-ին «gnumner.am» կայքում հրապարակված հայտի հիման վրա կայացած մրցույթի միակ մասնակից ընկերության հետ 2019 թ. օգոստոսի 1-ին կնքել է ապրանքի գնման պայմանագիր և «Կովկասի բնության հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից հիշյալ ՊՈԱԿ-ին հատկացված դրամաշնորհների հաշվին, 2019 թ. սեպտեմբերի 27-ին յուրաքանչյուրը 7,000,000 ՀՀ դրամով ձեռք է բերել (իրականում 2,400,000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեք ունեցող) «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատար ավտոմեքենա՝ քաջատեղյակ լինելով շուկայում վերջինի անհամեմատ էժան գնի մասին: Վերոհիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և դրանք օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել են երկու քրեական գործեր: Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետկան կազմակերպությանը կամ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:43 - 02 սեպտեմբերի, 2020
«Պռոշյանի կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է |pastinfo.am|

«Պռոշյանի կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է |pastinfo.am|

pastinfo.am: Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պռոշյան կոնյակի գործարան»-ի սեփականատեր Արմեն Գասպարյանը։ «Մահացել է նաև զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենը»,-նշեց Արմեն Գասպարյանը։Անդրադառնալով պայթյունից տուժած անձանց՝ նա նշեց, որ տեղափոխվել են Երևան Այրվածքաբանության կենտրոն։ նշեց, որ միջին աստիճանի այրվածքներ են։ Գործարանն այս պահին չի գործում. «Հոսանքազրկել ենք գործարանը։ Խաղողը կանգնած է, մթերում էր գնում, հիմա ամեն ինչ կանգնեցրել ենք, խաղողն էլ տեղափոխել ենք մեր մյուս մասնաճյուղ։ Մթերողներին ասել ենք՝ մյուս մասնաճյուղ տանեն, որ չփչանա»,-ասաց Արմեն Գասպարյանը։
16:40 - 01 սեպտեմբերի, 2020
Պայթել է գործարանի սպիրտի ցիստեռը և հրդեհ է բռնկվել. գյուղապետ |pastinfo.am|

Պայթել է գործարանի սպիրտի ցիստեռը և հրդեհ է բռնկվել. գյուղապետ |pastinfo.am|

pastinfo.am: «Պռոշյանի կոնյակի գործարան»-ում վթար է եղել, որի հետևանքով պայթել է սպիրտի ցիստեռը և հրդեհ է բռնկվել։ Այս մասին ասաց Արմավիրի համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանը։ «Վթար է եղել, որը չպիտի լիներ. կա՛մ անվտանգության կանոնների խախտում է եղել, կա՛մ ինչ-որ մի բան տեղում չի աշխատել, չգիտեմ։ Չեմ կարող ասել՝ ում մեղքով է եղել, ոնց է եղել»,-ասաց համայնքապետը։ Հարցին՝ արդյոք մահացածների ինքնությունը պարզվել է, Ռաֆիկ Մարգարյանն ասաց, որ դեռ տեղեկություն չունի։ Քիչ առաջ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են: 33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%: 32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%: 46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%: 24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%:
15:59 - 01 սեպտեմբերի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Արմավիրում և Կոտայքում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Արմավիրում և Կոտայքում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Նար Դոսի փ. 48-75 սեփական տներ, Ռոստոմի փ. 20-33 սեփական տներ, Մաշտոցի պող. 35, 37 շենքեր, Թումանյան փ. 38 շենք, Ամիրյան փ. 22 շենք, Մաշտոցի պող. 15 շենք, Ավիակասսա ՍՊԸ, Ագաթանգեղոս փ. 7 շենք, Կողբացի փ. 3 շենք, Լիբկնեխտի փ. 15 շենք, Չարենցի փ. 22, 25 շենքեր, Մաշտոցի պող. 21ա, 25, Պուշկին փ. 41 շենքեր, Արամի փ. 24ա շենք, Սարյան փ. 6 շենք, Արամի նրբ․ 5ա շենք, Սարյան փ. 29 շենքի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փողոց, Վերին Շենգավիթ 11 փողոցի սեփական տներ, Ե․Թադևոսյան փ․ 2, 4, 5, 6 շենքեր, Ե․Թադևոսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մանթաշյան փ․ 5, Բագրատունյաց պող․ 39 շենքեր, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Բագրևանդի փ. 1, 1/3, 4/3 շենքեր, Մոլդովական փ. 32/2, 32/4, 39/3, 39/5 շենքեր, Բագրևանդ-Մոլդովական փողոցների սեփական տները, Նոր Նորքի վարչական շրջանի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասնաշենքեր, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան 17/3 շենք, թիվ 17 հատուկ դպրոցը, թիվ 133 դպրոցը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ավան Առինջ՝ 1-ին միկրո.՝ 2/2 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կոմիտասի պող. 1 շենք 1-7 մուտքեր, Քանաքեռ ՀԷԿ 4/1, 10 շենքեր, Ա.Ավետիսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վաղարշյան փ. 10/6.16 շենքեր, Օրբելի փ. 67 շենք, Սևքարեցի Սաքո փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շրջանցիկ Թունել սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 16/1, 21/2, 21/3 շենքեր, Ռուբինյանց փ. 10, 17, 22, 24, 26, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գոգոլի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 10:00-14:00 Բամբակաշատ գյուղ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 12։00-14։00 Ակունք գյուղ, 11։00-14։00 Բալահովիտ գյուղը մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղերը Պտղնիի ամառանոցներ մասնակի:
09:52 - 28 օգոստոսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի և Կոտայքի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի և Կոտայքի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Բաբայան փողոց, Արաբկիր 33 փողոց, Վ.Դավթյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Տիգրանյան փ. 20 շենք, Քանաքեռ ՀԷԿ 8, 8ա շենքեր, Դավիթ Անհաղթի փ. 23/1 շենք և 19/1 շենք 2-րդ մուտք, Դրոյի փ. 5, 7 շենքեր, Ռայնիսի փ. 17 շենք, Ֆանարջյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բուսաբանական, Գերցենի փողոցների սեփական տներ, Էմինեսկու և Նորաշխարհյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կողբացի փ. 4 շենք, Սարյան փ. 29 շենք, Սայաթ Նովա պող. 8 շենք, Եկմալյան փ. 1 շենք, Արամի փ. 64 շենք, Պուշկին փ. 43 շենք, Տիգրան Մեծի պող. 31 շենք, Չարենցի փ. 7 շենք, Պարոնյան փ. 1 շենք, Իսահակյան փ. 16ա շենք, Կորյունի 1-ին նրբ․ 10 շենք, Աբովյան փ. 13 շենք, Սպենդարյան փ. 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ. 38, 42 շենքեր, Ավան Առինջ՝ 1-ին միկրո.՝ 2/2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արմավիրի մարզում՝ 11:00-16:00 Խորոնք և Աթարբեկյան գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-12։00 Ջիվեժ գյուղ, Մելքոնյան և Ա թաղամասեր և հարակից տարածքնռր 11։00-14։00 Կոտայք գյուղ և Նոր-գյուղ գյուղ:
10:00 - 27 օգոստոսի, 2020
Առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու ձկնաբուծարանն օգտագործվում է որպես մշակովի հողատարածք |hetq.am|

Առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու ձկնաբուծարանն օգտագործվում է որպես մշակովի հողատարածք |hetq.am|

hetq.am: Լուսանկարում Արմավիրի մարզի Արտաշար համայնքի վարչական տարածքի քարտեզն է, որը փակցված է համայնքի ղեկավար Մանվել Օհանյանի աշխատասենյակի պատին: Քարտեզի վրա, կապույտ գույնով առանձնացված տարածքում լճեր են՝ մոտ 97 հա: Փաստաթղթերով դրանք ձկնաբուծարաններ են, սակայն իրականում այդ հողերն օգտագործվում են բանջարաբոստանային մշակաբույսեր ցանելու համար: Նմանատիպ պատկեր երևում է նաև հարևան Զարթոնք գյուղի քարտեզում: «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ի տնօրեն Ազատ Հարությունյանը 1997թ․-ին պետական աճուրդով Պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունից 12 մլն դրամով գնել է նախկին «Արմավիրի կարպային տնտեսություն» ԲԲԸ-ն:  «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ին է անցել նաև ընկերության 152 մլն դրամ պարտքը: Տարածքը, հողամասերից բացի, ունեցել է նաև շենք-շինություններ: Հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը չի փոխանցվել գնորդին, այլ եղել է վարձակալություն:     Տարածքը ներառել է Արտաշար և Զարթոնք համայնքների վարչական տարածքում գտնվող հողերը: 20 տարուց ավելի գյուղացիները պայքարում են հողերը համայնքներին վերադարձնել համար, սակայն՝ ապարդյուն: Բոլոր ատյաններում մերժվել են, այդ թվում՝ 2001թ-ին տնտեսական դատարանում: Կառավարության 2003թ. դեկտեմբերի 4-ի թիվ 1772-Ն որոշմամբ Զարթոնք համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է համայնքին: Նույն օրվա թիվ 1766-Ն որոշմամբ նաև Արտաշար համայնքին են փոխանցվել պետական սեփականություն հանդիսացող և համայնքի վարչական տարածքում գտնվող հողերը: Երկու համայնքի ղեկավարներն էլ նշում են, որ Կառավարության վերը նշված որոշումները վերաբերում են նաև ձկնաբուծարան կոչվող տարածքներին, որոնք տնօրինում է «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ի ղեկավար Ազատ Հարությունյանը:     Համայնքապետերը նշում են, որ 2003-2005թթ. Զարթոնք և Արտաշար համայնքներին պատկանող հողերի վերաբերյալ «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ի տնօրեն Ազատ Հարությունյանի միջև վարձակալության կամ հողերի օգտագործման որևէ այլ պայմանագիր չի կնքվել: Սակայն, Ա. Հարությունյանը, օգտվելով  օրենսդրական փոփոխությունից, Կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանմանն է ներկայացրել 2003թ․-ից Զարթոնք և Արտաշար համայնքների սեփականություն հանդիսացող և նրա հաշվեկշռում գտնվող 215 հա հողամասը փաստացի օգտագործումը հավաստող փաստաթղթեր: Դրա հիման վրա կադաստրի ստորաբաժանման կողմից «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ին տրվել է սեփականության վկայական: Ուշագրավն այն է, որ հողամասի վերաբերյալ կադաստրի վկայականում նշագրված է եղել «վարձակալություն», որը հետագայում ջնջվել և կողքը գրվել է «սեփականություն»: «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ին 2005թ․-ին տրված վկայականում հողի նպատակային նշանակությունը նշված է արդյունաբերական (արտադրական), որը եղել է ձկնաբուծարան: «500.000 դրամ գումար եմ տվել, ասել են, որ պայմանագրում գրեմ 50.000 դրամ» Արտաշար համայնքի ղեկավար Մանվել Օհանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց վարչական տարածքից 97 հա հող ինչ-ինչ ճանապարհներով հատկացրել են «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ին: 1 հա-ի համար ՓԲԸ-ն համայնքապետարանին տարեկան վճարում է 3720 դրամ հարկ:   Մանվել Օհանյան   Մանվել Օհանյանը նշում է, որպես ձկնաբուծարան տրված հողերն իրականում օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով: Սեփականատիրոջից վարձակալում են հենց Արտաշար, Զարթոնք և հարևան գյուղերի բնակիչները: «Այդ վճարը Կառավարության որոշումով է: Գյուղն աղքատ գյուղ է, Կառավարությունը կարող է իր որոշման մեջ փոփոխություն անել և վճարը սահմանել հողի կադաստրային արժեքի չափով: Տվյալ դեպքում համայնքում մուտքերը կլիներ մոտ 4 մլն դրամ, ոչ թե 360 հազար դրամ»,- նշում է Մանվել Օհանյանը:      Նա պատմեց, որ «Արմավիր Ֆերմեր» ՓԲԸ-ի սեփականատերը տարին մի քանի արհեստական լիճ է լցնում ջրով, որի նպատակը ոչ թե ձկնարտադրությունից շահույթ ստանալն է, այլ հողը բերրի դարձնելը: Հաջորդ տարի ջրով լցված հողերը չորացնում է և թանկ՝ մեկ սեզոնի համար 1 հա-ը 500-600 հազար դրամով, վարձավճարի դիմաց տալիս է գյուղացիներին, որպեսզի մշակեն: Նախկինում ջրով լցված լճի տարածքում խոտ չի աճում, բերքատվությունը բարձրանում է, ինչը կրճատում է տարածքը մշակող գյուղացու ծախսերը: Իսկ այն լճերը, որը ջրով լցված չեն եղել, 200-400 հազար դրամով է տրվում գյուղացուն: «Ունենք բազմաթիվ ընտանիքներ, որ այսօր հողի կարիք ունեն: Այսօր մենք պահուստային ազատ հող չունենք, որ նոր ձևավորված ընտանիքին գոնե վարձակալությամբ հող տանք: Մինչդեռ 97 հա հող, չգիտենք ինչ ճանապարհներով, տրվել է մեկ հոգու»,- նշում է Արտաշարի համայնքապետը: Մանվել Օհանյանի խոսքերով՝ գյուղի 97 %-ը զբաղվում է հողագործությամբ: Ունեն 1640 բնակիչ կամ 88 տնտեսություն: Գյուղն ունի ընդամենը 379 հա վարելահող, ինչը չի բավարարում պահանջարկը:   Խուդո Ուսոյան Արտաշարցի Խուդո Ուսոյանն ամեն տարի հող է վարձակալել ձկնաբուծարան կոչվող տարածքում «Արմավիրի Ֆերմեր» ՓԲԸ-ի սեփականատիրոջից, սակայն այս տարի նրան հող չեն տվել, քանի որ բողոքում է տնօրեն Ազատ Հարությունյանի դեմ: Խուդոն պատմեց, որ մեկ գյուղատնտեսական սեզոնի համար հողերը վարձակալել է 1 հա-ը 300-600 հազար դրամով: Ընտանիքում ապրում է 16 հոգի, իսկ գյուղում իրենց ունեցած հողն ընդամենը 0.6 հա է: «Ես հիմա գնացել եմ Արարատի մարզի Ռանչպար գյուղում 2 հա հող եմ վարձակալել, ձմերուկ եմ մշակում: Մեր գյուղից 32 կմ հեռու է հողը, ուրիշ ինչ անենք, տարբերակ չկա»,- ասում է Խուդո Ուսոյանը: Նա, հողագործությունից բացի, զբաղվում է նաև անասնապահությամբ: Ուներ 3 կով, որից մեկը սատկել է: «Արմավիրի Ֆերմեր» ընկերության սեփականատերերին մեկ կովի համար վճարել 15,000 դրամ, որպեսզի կովերը տարածքում արածեն: Պատմեց, որ Ազատ Հարությունյանն անասուններին արածեցնելու համար պայմանագիր չի կնքում գյուղացիների հետ: Սակայն 3 տարի առաջ իր հետ կնքել է հողի վարձակալության պայմանագիր: «500.000 դրամ գումար եմ տվել, ասել են, որ պայմանագրում գրեմ 50.000 դրամ»,- հավելում է Խուդոն:   Ջնդի Ջնդոյան Համայնքապետարանի աշխատասենյակում հանդիպեցինք նաև 67-ամյա Ջնդի Ջնդոյանին: «Մենք խնդրում ենք Կառավարությանը, թեև 20 տարի դիմում ենք, արդյունքի չենք հասել: Թող մեզ օգնեն, որ ապօրինի ձեռք բերված հողերը վերադարձվի գյուղացուն: Գյուղում էլ ջահել չի մնում, թողնում, գնում են, որովհետև զբաղվելու բան չկա»,-ասում է Ջնդի Ջնդոյանը:   Միշա Գենջոյան Միշա Գենջոյանն ասում է, որ դիմել են գրեթե բոլոր պատկան մարմիններին, եղել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում: Գյուղ են հրավիրել պատգամավորներ Արգիշտի Մեխակյանին, Նարեկ Մկրտչյանին, ԱԺ-ում հանդիպել են Վարազդատ Կարապետյանի հետ և այլն: Խնդրի մասին տեղյակ են նաև նախկին և ներկա մարզպետները, բոլորն էլ խոստացել են հարցը լուծել, սակայն գնացել են՝ ոչինչ չփոխելով: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:35 - 24 օգոստոսի, 2020
Ծաղկալանջի ավագանին պահանջում է համայնքին վերադարձնել Մանվել Գրիգորյանի ընտանիքի ընկերությանը վաճառած 60 հա հողատարածքը |hetq.am|

Ծաղկալանջի ավագանին պահանջում է համայնքին վերադարձնել Մանվել Գրիգորյանի ընտանիքի ընկերությանը վաճառած 60 հա հողատարածքը |hetq.am|

hetq.am: Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքի ավագանու 7 անդամներից 6-ը վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել համայնքի ղեկավարի դեմ: Ավագանու անդամները պահանջում են վերացնել համայնքի ղեկավարի 2005թ. կայացված երեք որոշումները, որով հաստատվել է 60 հեկտար հողերի աճուրդային կարգով վաճառքի ադյունքները: Նշված աճորդներում հաղթող է ճանաչվել «Ագրոմանպրոյեկտ» ՍՊԸ-ն, որի տնօրենը եղել է ԱԺ  նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Ավագանու անդամները դատական կարգով պահանջում են նաև որպես հետևանք վերացնել Ծաղկալանջ համայնքի և «Ագրոմանպրոյեկտ» ՍՊԸ-ի միջև կնքված և սեղանամատյանում գրանցված հողամասի առուվաճառքի պայմանագրերը և սեփականության իրավունքի գրանցումները: 2020թ. հունիսի 17-ին Ծաղկալանջի ավագանու 6 անդամները որոշել են «Ագրոմանպրոյեկտ» ՍՊԸ-ին օտարված հողատարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց սկսել: Դրանից հետո էլ սկսվել է դատական գործընթացը: Ըստ համայնքի ղեկավարի 17.09.2005թ. թիվ 47, 48 և 50 որոշումների՝ յուրաքանչյուր լոտով Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերությանը վաճառվել է 20-ական հեկտար հողատարածք:  Ծաղկալանջի համայնքապետարանից տեղեկացրին, որ 1 հա հողի աճուրդի մեկնարկային գինը կազմել է 33 750 դրամ: Ավագանու անդամները միջնորդել են վերականգնել օրենքով սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ որոշումների ուժի մեջ մտնելուց հետո, երկու ամսվա ընթացքում օբյեկտիվորեն հնարավոր չէր հայց ներկայացնել դատարան, քանի որ դրանց ապօրինի լինելու փաստը ի հայտ է եկել քրեական գործի շրջանակներում, ինչի մասին Ծաղկալանջ համայնքի ավագանին ծանուցվել է 2020թ. հունիսի 27-ին: Ծաղկալանջ համայնքի ղեկավար Մանվել Մկրտչյանն ասաց՝ հողերի աճուրդ-վաճառքի հետ կապված քրեական գործ է հարուցվել, որն այս պահին կասեցված է: Համայնքապետարանի աշխատակիցներին, ավագանու անդամներին հրավիրել են քննության: Նշված հողատարածքներն արոտավայրեր են և գտնվում են Ծաղկալանջի մոտակայքում գտնվող սարի ստորոտին:     Մանվել Մկրտչյանը հայցադիմումի վերաբերյալ պարզաբանումներ չներկայացրեց: Ասաց՝ երբ հայցադիմումը վարույթ ընդունվի այդ մասին կխոսի: Մինչդեռ հայցադիմումը վարույթ է ընդունվել օգոստոսի 18-ին և առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ին: Նշենք, որ ներկայումս վիճարկվող համայնքի ղեկավարի որոշումները ստորագրել է Մանվել Մկրտչյանի հայրը՝ Սեյրան Մկրտչյանը: Այդ ժամանակ նա է եղել Ծաղկալանջի համայնքապետը, որից հետո արդեն որդին է ընտրվել: Հայադիմումը ստորագրած ավագանու անդամ Նվեր Թորոսյանը ևս խուսափում է խոսել հայցադիմումից: Նշում է, թե քննություն է գնում, և դատարանում ամեն ինչ պարզ կլինի: Այնպիսի տպավորություն էր, որ ավագանու անդամը ծանոթ չէ հայցադիմումի բովանդակությանը:
15:33 - 20 օգոստոսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքում և Երևանում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքում և Երևանում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10:00-16:00 Մյասնիկյան պող. 2 շենք, Մայիսի 9-ի փ․12 շենք, 11:00-15:00 Աթոյան անց. 11, 13, 15, 17 19, 21 շենքեր, Ազատամարտիկների փ. 76, 78 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Գյուլբենկյան փ. 25 շենք, Համբարձումյան փ. 9, 47 շենքեր, Աղբյուր.Սերոբ փ. 7 շենք, Գրիբոյեդով փ. 1ա, 1բ, 1/1, Զարյան փ. 15, 15ա, 17 շենքեր, Սունդուկյան փ. 13 շենք, Արղության և Ղափանցյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ Մարգարյան 2-րդ նրբ. 3 շենք, Դավթաշեն 1-ին թաղ. 12 շենք, Դավթաշեն 3-րդ թաղ. 6/2 շենք, Բաշինջաղյան 2-րդ նրբ. 10 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Չեխովի փ․1, 14, 16 շենքեր, Չեխովի փ․1-ին նրբանցքի սեփական տներ, Մանթաշյան փողոցի սեփական տներ, Մայիսի 9-ի փողոց սեփական տներ, Եղբայրության փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տիգրան Մեծի պող. 31 շենք, Պուշկին փ. 50 շենքը, Մաշտոցի պող. 27, 27ա շենքեր, Սարյան փ. 10, 14, 24 շենքեր, Ֆրիկի փ. 10, 13, 16 շենքեր, Ամիրյան փ. 2-8 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ, Բուզանդի փողոց հայկապալ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Գայի պող. 10 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 14, 50/1 շենքեր, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Քոչարյան փ. 14 շենք, Բաղյան փ․1, Բաղյան 1-ին նրբ․ 1, 2, 4, 6, Բաղյան 2-րդ նրբ․ 1, 7, 9, 11, 13, 33 շենքեր, Գյուրջյան փ․ 3 շենք, Գայի պող. 18, 20, 22, 24 շենքեր, թիվ 143 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան նրբ․ 1 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 1 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 3 շենք, Ավան՝ Դուրյան թաղ․ 30, Աճառյան թաղ․ 5 շենքեր, Ավան Առինջ՝ 2-րդ միկրո.՝ 2/4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Պռոշյան փ. 1 շենք 3-րդ մուտք, Բաղրամյան պող. 21 շենք, Սունդուկյան փ. 7 շենք 4-րդ մուտք, Արմավիրի մարզում՝ 10։00-15։00 Հայթաղ և Ֆերիկ գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 11։00-16։00 Աղձք և Ագարակ գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս՝ մասնակի:
09:11 - 19 օգոստոսի, 2020
Կառավարության ֆինանսավորմամբ Արմավիրում 77 ծրագիր կիրականացվի` 3 մլրդ 421 մլն դրամ ընդհանուր բյուջեով

Կառավարության ֆինանսավորմամբ Արմավիրում 77 ծրագիր կիրականացվի` 3 մլրդ 421 մլն դրամ ընդհանուր բյուջեով

ՀՀ կառավարությունն ավարտել է Արմավիրի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը. 77 ծրագիր հավանության է արժանացել, այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը: Արդյունքում Կառավարության համաֆինանսավորմամբ 2020 թվականին Արմավիրի մարզի 61 համայնքի, այդ թվում` 3 քաղաքային, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 77 ծրագիր կիրականացվի` 3 մլրդ 421 մլն 091.82 հազ. դրամ ընդհանուր բյուջեով: Նշված գումարից շուրջ 1 մլրդ 713 մլն 257.33 հազ. դրամը համայնքների, 1 մլրդ 664 մլն 835.43.5 հազ. դրամը` պետության և 42 մլն 999.05 հազ. դրամը` մասնավոր հատվածի համաֆինանսավորման չափաբաժինն է: Հաստատված ծրագրերի շրջանակում համայնքներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները. 21 ծրագրով կիրականացվի բնակավայրերի փողոցների հիմնանորոգում` 1 մլրդ 554 մլն 131,41 հազ. դրամ ընդհանուր ծրագրային արժեքով, 5 ծրագրով` խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցում` 258 մլն 403,96 հազ. դրամ ընդհանուր ծրագրային արժեքով, 3 ծրագրով` ոռոգման համակարգի կառուցում` 71 մլն 180,43 հազ. դրամ ծրագրային արժեքով, 1 ծրագրով` փողոցային լուսավորության ցանցի կառուցում` 26 մլն 942.80 հազ. դրամ ծրագրային արժեքով, 5 ծրագրով` վերականգնող էներգետիկա. արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում` 82 մլն 035,32 հազ. դրամ ծրագրային արժեքով, 11 ծրագրով` բնակավայրի գազաֆիկացում` 225 մլն 489,94 հազ. դրամ ծրագրային արժեքով, 9 ծրագրով` մանկապարտեզի կառուցում` 809 մլն 966,17 հազ. դրամ ծրագրային արժեքով, 10 ծրագրով` հասարակական շենքերի վերանորոգում/ կառուցում` 178 մլն 662,72 հազ. դրամ ծրագրային արժեքով, 3 ծրագրով` բազմաբնակարան շենքերի ընհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում` 53 մլն 900,30 հազ. դրամ ծրագրային արժեքով, 4 ծրագրով` այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում` 67 մլն 731,33 հազ. դրամ ծրագրային արժեքով, 5 ծրագրով` մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում` 62 մլն 605,00 հազ. դրամ ծրագրային արժեքով:
11:47 - 11 օգոստոսի, 2020
Երկուշաբթի սպավում են պլանային ջրանջատումներ Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում

Երկուշաբթի սպավում են պլանային ջրանջատումներ Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է , որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 10-ի ժամը 9.00-ից մինչև օգոստոսի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: 1. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան, Պարսեղովի փողոցներ, Խ. Խաչատրյան, Վշտունու, Միրաքյան, Շահումյանի 17-րդ փողոցներ՝ նրբանցքներով, Եղվարդի խճուղի, Ֆուչիկի փող. 1/3 և Միկոյան 2, 2/2 շենքեր։ 2. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտա, Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածներ, Սեբաստիայի 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքեր, Տիչինայի փողոց, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, 1-ին փակուղի և 34 շենք, Ծերենցի փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքներ և 3, 5, 7, 7ա շենքեր, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6 շենքեր, Մանուկյան փողոցի 2, 4, 6, 8, 10 շենքեր, Ռ. Մելիքյան փողոց և 2ա, 2/2, 2/3 շենքեր, Ջիվանի փողոց և 11/1 շենք, Միքայելյան փողոցի 1, 3 շենքեր, Շահումյանի 12 փող. (Հովնաթանի փող.), 13 փող. (Վեգների փող.) և 1-ին նրբանցք (Քեսաբցիների փող.), 14 փողոց և 1-ին նրբանցք, 16-րդ և 17-րդ փող.-ներ, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ.Գոշի, Ջամբուլի, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանային, Մալաթիայի, Շերամի, Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու փողոցներ, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոց՝ նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցներ, «Ագաթ» գործարան, «Դուստր Մարիաննա» ընկերություն; 3. Արմավիրի մարզի Թաիրով, Փարաքար գյուղեր և հանրային բաժանորդներ։ 4. Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ և Ազատաշեն գյուղեր և հանրային բաժանորդներ: 5. Կոտայքի մարզի Զովունի գյուղ:  
21:02 - 08 օգոստոսի, 2020
Փարաքար համայնքում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել են գլխավոր դատախազություն

Փարաքար համայնքում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել են գլխավոր դատախազություն

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը վարչապետի հանձնարարությամբ 2020թ. հուլիս ամսին ստուգում է իրականացրել Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության  նկատմամբ խնդիրների ուսումնասիրության նպատակով։ ՔՏՀԱ հաղորդագրության համաձայն՝ համայնքում փաստաթղթերի ուսումնասիրության և տեղազննության արդյունքում արձանագրվել է ընդհանուր թվով 36 խախտում, որից 34 խախտումների վերաբերյալ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է որոշում, որով արձանագրված խախտումների համար միջնորդություն է ներկայացվել  ՀՀ Արմավիրի  մարզպետին՝ Փարաքար համայնքի համապատասխան պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու, խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։ Արձանագրված 2 խախտումների վերաբերյալ նյութեր են պատրաստվել և ներկայացվել իրավասու մարմիններին։ Մասնավորապես՝ համայնքում կատարված փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ քաղաքացու սեփականությունը հանդիսացող 0,1513հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ խաղողի այգի գործառնական նշանակության հողամասում` առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել է ջերմոց, հետագայում համայնքի ղեկավարի  որոշումով` հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, փոխվել է հողամասի նպատակային նշանակությունը որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ջերմոցային տնտեսության կառուցման համար և տրվել է շինարարության թույլտվություն։ Սակայն վերոնշյալ ջերմոցը կառուցված է եղել դեռևս 2013 թվականին։ Արդյունքում համայնքի բյուջե չեն մուտքագրվել  զգալի չափով գումարներ։ Մյուս դեպքով պարզվել է, որ քաղաքացիների  ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող 0.143հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաժանվել է 3 մասի, որից մի մասի՝  0.0382հա մակերեսով գործառնական նշանակությունը փոխվել է հասարակական կարուցապատման և վարձակալությամբ տրամադրվել է Ա/Ձ-ի՝ գազալցակայանի հաշվիչ կայան և լիցքավորման աշտարակ տեղադրելու համար։ Սակայն վերոնշյալ 3 հողամասերի վրա ամբողջությամբ, կրկին առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ և առանց հողամասերը տրամադրելու մասին փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցվել և գործում է գազալցակայան։  Հաշվի առնելով համայնքում արձանագրված խախտումների բնույթը և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, ՔՏՀԱ տեսչական մարմինը՝  խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել գլխավոր դատախազություն։
16:00 - 30 հուլիսի, 2020
Հարուցվել է քրեական գործ՝ Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից առերևույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ ՀՀ Արմավիրի նախկին մարզպետի՝ 24.08.2018թ. թիվ 287 որոշմամբ՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նույն գյուղի բնակիչը: Նշված որոշումը Եղեգնուտ համայնքի նախկին ղեկավարի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան, որի որոշմամբ` Արմավիրի նախկին մարզպետի` «ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» որոշումն անվավեր է ճանաչվել, և այն մտել է օրինական ուժի մեջ: ՀՀ Արմավիրի մարզպետի՝ 22.06.2020թ. որոշմամբ ևս անվավեր է ճանաչվել Արմավիրի նախկին մարզպետի հիշյալ որոշումը, ապա մարզպետի մեկ այլ որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ` Եղեգնուտ համայնքում ընդունման-հանձնման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Աշխատանքային խումբը 2020թ. հուլիսի 8-ից 15-ն այցելել է Եղեգնուտ համայնք, սակայն համայնքի մի խումբ բնակիչներ, համաձայն չլինելով դատարանի, ինչպես նաև՝ Արմավիրի մարզպետի որոշումների հետ, դրանք սահմանված կարգով բողոքարկելու փոխարեն, ինքնակամ արգելափակել են համայնքապետարանի վարչական շենքի մուտքը և դռան վրա փակցրել «Փակ է» գրառմամբ թուղթ: Արդյունքում՝ աշխատանքային խումբը չի կարողացել իրագործել ընդունման-հանձնման աշխատանքները, որի հետևանքով տևական ժամանակ խաթարվել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը, ինչն իր հերթին էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին: Դեպքի առթիվ 2020թ. հուլիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչությունը) 1-ին մասի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:20 - 28 հուլիսի, 2020