Ալկոհոլային թունավորման գործով երկու մեղադրյալները կալանավորվել են |news.am|
21:36 - 05 սեպտեմբերի, 2020

Ալկոհոլային թունավորման գործով երկու մեղադրյալները կալանավորվել են |news.am|

news.am: Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալներ, արմավիրցի Արշակ Արշակյանն ու արարատցի Ավետիք Վարդանյանը 2 ամսով կալանավորվել են: Այս մասին հայտնեց Արշակ Արշակյանի փաստաբան Արթուր Պողոսյանը` հավելելով, որ իր պաշտպանյալի որոշումը դատարանը այսօր է կայացրել, իսկ Ավետիք Վարդանյանի կալանքի որոշումը երեկ է հրապարակվել:

Արշակ Արշակյանի փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նաեւ ասաց, որ առերեսում է տեղի ունեցել գործով 3 մեղադրյալների միջեւ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել