Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. կալանքի հարցով նիստը կկայանա այսօր |pastinfo.am|
18:39 - 05 սեպտեմբերի, 2020

Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. կալանքի հարցով նիստը կկայանա այսօր |pastinfo.am|

pastinfo.am: Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրա  թեստի պատասխանը դրական է եղել։ Այս մասին ասաց պաշտպան Գոռ Գևորգյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աշոտ Հովսեփյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որի քննությունը հետաձգվել է՝ մեղադրյալի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։ Նրան շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց։

Պաշտպան Գոռ Գևորգյանը ասաց, որ Աշոտ Հովսեփյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ ամբողջական  հետազոտություն է անցել, ինչի արդյունքում  պարզվել է, որ Հովսեփյանի մոտ առկա է միակողմանի թոքաբորբ։

 

Շարունակությունը՝ pastinfo.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել