Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

ԵԽ-ում հայտարարել են Աֆղանստանում «քաղաքական վակուումը լցնելու» Ռուսաստանի պլանների մասին |armenpress.am|

ԵԽ-ում հայտարարել են Աֆղանստանում «քաղաքական վակուումը լցնելու» Ռուսաստանի պլանների մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել նոր ռազմավարություն մշակել Աֆղանստանի շուրջ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը եւ Չինաստանը «կարող են լցնել քաղաքական վակուումը»: Այդ մասին ասվում Է մի խումբ եվրոպացի խորհրդարանականների հայտարարության մեջ: Օգոստոսի 17-ին կանցկացվի Եվրամիության ԱԳ նախարարությունների ղեկավարների տեսախորհրդաժողովը Աֆղանստանում ստեղծված իրադրության շուրջ, որտեղ նախարարները կփորձեն միասնական դիրքորոշում մշակել այս երկրում կտրուկ Էսկալացիայի ֆոնին: «Անհրաժեշտ Է, որպեսզի ԵՄ-ն նոր ռազմավարություն մշակի Աֆղանստանի եւ տարածաշրջանի վերաբերյալ՝ հաշվի առնելով նոր հանգամանքները, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը եւ Չինաստանը արագորեն կփորձեն լցնել քաղաքական վակուումը»,-նշվում Է փաստաթղթում: Մասնավորապես, պատգամավորները կարծում են, որ Պակիստանը, Իրանը եւ Հնդկաստանը «պետք Է կառուցողական դեր խաղան Աֆղանստանում»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:26 - 17 օգոստոսի, 2021
Բայդենն ուղերձով դիմեց հայրենակիցներին՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ |azatutyun.am|

Բայդենն ուղերձով դիմեց հայրենակիցներին՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ երեկոյան Քեմփ Դեյվիդի նստավայրից վերադարձել է Սպիտակ տուն՝ Աֆղանստանում ստեղծված ողբերգական իրավիճակի կապակցությամբ հայրենակիցներին հատուկ ուղերձով դիմելու համար: Նախագահն ասել է, որ Ամերիկան 20 տարի առաջ է սկսել այս ռազմական արշավը, որի հստակ նպատակն էր պատժել և վնասազերծել 2001 թվականի սեպտեմբեր 11-ի գրոհի կազմակերպիչներին: «Խնդիրն ամբողջությամբ լուծվել է, «Ալ-Ղաիդա»-ն հիմնահատակ ավերվել է, Ուսամա Բին Լադենին գտնելու և ոչնչացնելու հարցը եղել է օրակարգում և լուծվել է: Մենք դա արել ենք, 20 տարի է անցել», - ասել է Բայդենը: Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգների համար երբևէ առաջնահերթություն չի եղել Աֆղանստանում ազգային դեմոկրատական պետություն կերտելու գաղափարը: Ապա Միացյալ Նահանգների ղեկավարը խոսել է Աֆղանստանի պետության ձախողման պատճառների մասին: «Պետության ղեկավարները հեռացել են երկրից, բանակը հանձնվել է, ամերիկացի զինծառայողները չպետք է կռվեն և զոհվեն Աֆղանստանի համար պատերազմում, եթե հենց աֆղանստանցի զինվորները չեն ուզում կռվել», - ասել է Բայդենը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ամերիկան ավելի քան մեկ տրիլիոն դոլար է տրամադրել Աֆղանստանին, ապահովել է զենք ու զինամթերք և տեխնիկա, նույնիսկ վճարել է զինծառայողների աշխատավարձը: «300 հազարի հասնող լավ զինված բանակ՝ դա հզոր ուժ է, ավելի մեծ, քան ունեն ՆԱՏՕ-ից մեր որոշ դաշնակիցներ», - ասել է նախագահը: Ջո Բայդենն ընդգծել է, որ չի զղջում Աֆղանստանից զորքը դուրս հանելու որոշման համար: Նա հայտնել է, որ Ամերիկան այս ընթացքում արդեն տարհանել է ավելի քան 2 հազար աֆղանստանցիների, ովքեր 20 տարիների ընթացքում համագործակցել են ԱՄՆ պետության և բանակի հետ՝ խոսքը թարգմանիչների, տեխնիկական աշխատողների մասին է, մարդիկ, ովքեր, վստահաբար, կարող են դառնալ թալիբների վրեժխնդրության թիրախը: Այդ մարդկանց տարհանումը կշարունակվի: «Կատարելով ամերիկացի դիվանագետներին և այլ ծառայողներին, դաշնակիցներին և վտանգված աֆղանստանցիներին դուրս բերելու խնդիրը՝ Ամերիկան կավարտի իր ամենաերկարատև արյունալի պատերազմը», - հայտարարել է Բայդենը:
09:53 - 17 օգոստոսի, 2021
Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել. Աֆղանստանում ՌԴ դեսպան |armenpress.am|

Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել. Աֆղանստանում ՌԴ դեսպան |armenpress.am|

armenpres.am: Թալիբների ժամանման օրերին Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել, քան եղել է նախագահ Աշրաֆ Ղանիի օրոք: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է Աֆղանստանում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովը: «Ես գնահատում եմ Քաբուլի նկատմամբ նրանց վերահսկողության առաջին օրը Տպավորությունները լավ են: Այժմ Քաբուլում իրավիճակն ավելի լավ է, քան Աշրաֆ Ղանիի օրոք:  Այսինքն ՝ ահաբեկիչ թալիբների օրոք ավելի լավ է, քան Ղանիի օրոք», - ասել է նա։ Ժիրնովը վստահ է, որ փոխըմբռնում կգտնի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ օգոստոսի 16-ին կայանալիք հանդիպմանը, որը նվիրված կլինի Քաբուլում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության հարցերին:  Նա թալիբների մոտեցումն անվանել է  դրական և գործնական։ «Ես պետք է նախ նրանց հետ լուծեմ դեսպանատան և իմ կոլեկտիվի անվտանգության հարցեր, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Ես խոչընդոտներ չեմ տեսնում, որպեսզի մենք բոլոր մանրամասների վերաբերյալ փոխըմբռնում չգտնենք», - ասել է դեսպանը:
22:23 - 16 օգոստոսի, 2021
Չինաստանն ակնկալում է «Թալիբան»-ի կողմից նոր կառավարություն ստեղծելու պարտավորության կատարումը |armenpress.am|

Չինաստանն ակնկալում է «Թալիբան»-ի կողմից նոր կառավարություն ստեղծելու պարտավորության կատարումը |armenpress.am|

armenpress.am: Չինաստանն ակնկալում է, որ «Թալիբան» շարժումը կկատարի իր ստանձնած պարտավորությունները Աֆղանստանում բաց և լայն ուժեր ներկայացնող նոր կառավարության ձևավորման ուղղությամբ:  Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Աֆղանստանի հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը: «Ներկայումս Աֆղանստանի ապագան գտնվում է պատմական խաչմերուկում։ Չինաստանն իր համար նշել է «Թալիբան»-ի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է, որ շարժումը մտադիր է բանակցություններ սկսել բաց, ընդգրկուն իսլամական կառավարության ստեղծման շուրջ և պատասխանատու միջոցներ կձեռնարկի աֆղան քաղաքացիների և երկրում աշխատող օտարերկրյա առաքելությունների անվտանգությունն ապահովելու համար», - ասել է նա: Գեն Շուանի խոսքով` Չինաստանն ակնկալում է, որ այդ պարտավորությունները կկատարվեն: «Մենք հույս ունենք, որ «Թալիբան»-ն Աֆղանստանում ազնվորեն կկատարի իր պարտավորությունները և ամբողջությամբ կկտրի իր կապերը ահաբեկչական կազմակերպությունների հետ»,- ասել է նա:
22:05 - 16 օգոստոսի, 2021
ՌԴ-ն կոչ է անում Աֆղանստանում ներգրավված բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից |armenpress.am|

ՌԴ-ն կոչ է անում Աֆղանստանում ներգրավված բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը կոչ է անում Աֆղանստանում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից, աջակցել խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: «Աֆղանստանում բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում զերծ մնալ զինված գործողություններից և աջակցել խաղաղ ճանապարհով կարգավորմանը», նշել է Նեբենզյան: ՌԴ մշտական ներկայացուցիչը ասել է, որ խորհրդում վերջին քննարկումից անցել է ընդամենը 10 օր, իսկ Աֆղանստանում իրավիճակն այդ ընթացքում անճանաչելիորեն փոխվել է: «Այսօր մեր հայացքներն ուղղված են Քաբուլին, նախօրեին քաղաքը շտապ լքում էին հանրապետության առաջին դեմքերը, սովորական աֆղանները, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի մի մասը: Ակնհայտ է, որ նման սրընթաց շրջադարձն անակնկալ էր բոլորի համար, այդ թվում՝ նրանց, ովքեր դեռ վերջերս բարձրաձայն հայտարարել էին 20 տարվա ընթացքում պատրաստված և վերապատրաստված աֆղան ուժայինների մարտունակության բարձր մակարդակի մասին», - ընդգծել է նա: Նրա խոսքով ՝ Ռուսաստանը հետևում է Աֆղանստանում տիրող իրավիճակին։ «Այս փուլում կարծում ենք, որ պետք չէ խուճապային տրամադրություններին տուրք տալ: Կարևոր է, որ հաջողվել է խուսափել զանգվածային արյունահեղության քաղաքացիական բնակչության շրջանում», - ասել է մշտական ներկայացուցիչը:  
21:55 - 16 օգոստոսի, 2021
ԱՄՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում ընդունել փախստականներին |armenpress.am|

ԱՄՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում ընդունել փախստականներին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում` Աֆղանստանի հարևաններին, ընդունել աֆղան փախստականներին, իսկ «Թալիբան» շարժմանը` ապահովել երկիրը լքելու հնարավորությունը բոլոր ցանկացողների համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: «Մենք կոչ ենք անում Աֆղանստանի հարևաններին, տարածաշրջանի մյուս երկրներին նրա սահմաններից դուրս ժամանակավոր կամ մշտական ապաստան տրամադրել աֆղաններին, որոնք փորձում են լքել երկիրը», - ասել է նա ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում: Դիվանագետի խոսքով` չափազանց կարևոր է, որպեսզի բոլոր աֆղան եւ օտարերկրյա քաղաքացիները անվտանգ կարողանան հեռանալ երկրից: ԱՄՆ-ն հազարավոր զինվորականներ է ուղարկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայան ՝ իրենց քաղաքացիներին և դաշնակիցներին տարհանելու համար:
20:54 - 16 օգոստոսի, 2021
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հեռանալն Աֆղանստանից թույլ կտա խաղաղության հասնել այդ երկրում |armenpress.am|

Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հեռանալն Աֆղանստանից թույլ կտա խաղաղության հասնել այդ երկրում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պարտությունն Աֆղանստանում եւ ամերիկյան զորքերի հեռանալն այդ երկրից հնարավորություն են ընձեռում հասնելու կայուն խաղաղության աֆղանական տարածքում: Օգոստոսի 16-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: «ԱՄՆ-ի ռազմական պարտությունը եւ հեռանալն Աֆղանստանից հնարավորություն են ընձեռում կյանքի, անվտանգության վերականգնման եւ կայուն խաղաղության հասատման համար այդ երկրում»,- մեջբերում Է նրա խոսքը Mehr գործակալությունը: Նախագահի խոսքով՝ «Թեհրանը ջանքեր կգործադրի կայունության հաստատման համար, որն Աֆղանստանի առաջնահերթ պահանջն Է»: «Որպես եղբայրական հարեւան երկիր բոլոր խմբերին հրավիրում ենք հասնելու ազգային հաշտության»,- ասել Է նա: «Թալիբան» արմատական շարժման զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել Է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:55 - 16 օգոստոսի, 2021
Աֆղանստանում ՌԴ դեսպանը վաղը կհանդիպի «Թալիբան»-ի համակարգողի հետ, կքննարկի դեսպանատան անվտանգության հարցեր |azatutyun.am|

Աֆղանստանում ՌԴ դեսպանը վաղը կհանդիպի «Թալիբան»-ի համակարգողի հետ, կքննարկի դեսպանատան անվտանգության հարցեր |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանը վաղը կհանդիպի «Թալիբան» շարժման համակարգողի հետ՝ ռուսական դեսպանատան անվտանգությանը վերաբերող հարցերը քննարկելու։ «Կառավարական զորքերն արդեն լքել են մեզ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։ Քաբուլովը միաժամանակ պնդել է, թե Ռուսաստանը չի շտապի թալիբների իշխանությունը ճանաչելու հարցում։ «Ամեն բան կախված է նրանց գործողություններից, մենք ուշադրությամբ կհետևենք նոր իշխանությունների քայլերին, և կանենք համապատասխան հետևություններ», - ասել է նախագահ Պուտինի հատուկ հանձնակատարը։ Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշմամբ, «Թալիբան» շարժումը 2003 թվականին ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը Ռուսաստանում արգելված է։
16:54 - 16 օգոստոսի, 2021
ԵՄ-ի երկրների ԱԳՆ-ների ղեկավարները կանցկացնեն Աֆղանստանի շուրջը շտապ տեսախորհրդաժողով |armenpress.am|

ԵՄ-ի երկրների ԱԳՆ-ների ղեկավարները կանցկացնեն Աֆղանստանի շուրջը շտապ տեսախորհրդաժողով |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 17-ին կանցկացնեն շտապ կոնսուլտացիաներ Աֆղանստանի իրադրության շուրջը՝ տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Օգստոսի 16-ին այդ մասին Twitter-ում գրել Է արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Հետեւելով Աֆղանստանի իրադրությանը՝ վերջին օրերին եւ ժամերին օտարերկրացի գործընկերների հետ ինտենսիվ շփումներից հետո ես որոշում ընդունեցի հրավիրել Եվրամիության արտաքին գործերի նախարարների արտակարգ տեսախորհրդաժողով վաղը օրվա երկրորդ կեսին Աֆղանստանի իրադրության առաջին գնահատման համար»,- գրել Է նա: Եվրամիությունն այժմ մտահոգված Է Քաբուլից իր դիվանագիտական եւ տեխնիկական անձնակազմի տարահանմամբ, նաեւ քննարկվում են այն աֆղաններին ապաստանի տրամադրման հարցերն, ովքեր աշխատել են Եվրոպայի ներկայացուչություններում: Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հայտնել Է, որ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները պլանավորում են օգոստոսի 17-ին քննարկել Աֆղանստանի իրադրությունը: Եվրոպայի շատ երկրներ այս պահին Աֆղանստանից տարահանում են իրենց քաղաքացիներին, կրճատում են անձնակազը դիվանագիտական ներկայացուչություններում, շատերն այնտեղ փակում են իրենց դեսպանությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:57 - 16 օգոստոսի, 2021
ԱՄՆ Պետդեպն ու Պենտագոնը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

ԱՄՆ Պետդեպն ու Պենտագոնը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարությունը և պաշտպանության դեպարտամենտը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ներկայումս ավարտին ենք հասցնում մի շարք քայլեր, որով կապահովվի Համիդ Կարազի միջազգային օդանավակայանի անվտանգությունը՝ քաղաքացիական և ռազմական թռիչքներով կազմակերպելու ԱՄՆ-ի և դաշնակիցների անձնակազմի մեկնումը Աֆղանստանից։ Վերջին 48 ժամվա ընթացքում անվտանգության հարցերով զբաղվող մեր անձնակազմի թիվը հասցվել է մոտ 6000 զինծառայողի, որոնց առաքելությունը բացառապես կենտրոնացած է այս ջանքերին աջակցելուն և օդային փոխադրումները վերահսկելուն։ Վաղը և առաջիկա օրերին մենք երկրից դուրս կբերենք հազարավոր ԱՄՆ քաղաքացիների, որոնք բնակվում էին Աֆղանստանում, ինչպես նաև Քաբուլի ԱՄՆ դեսպանության տեղացի աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին ու այլ հատկապես խոցելի աֆղանստանցիներին։ Մենք կարագացնենք ԱՄՆ հատուկ ներգաղթային վիզա ստանալու իրավասություն ունեցող հազարավոր աֆղանստանցիների տարահանումը․ վերջին երկու շաբաթվա ընթացքում նրանցից ավելի քան 2000-ը ժամանել են ԱՄՆ։ Կշարունակվի բոլոր կատեգորիաների աֆղանստանցիների փոխադրումը ուղիղ դեպի Միացյալ Նահանգներ, եթե նրանք անհրաժեշտ անվտանգության ստուգումներ են անցել։ Մենք կգտնենք հավելյալ վայրեր նրանց համար, որոնց հետ կապված անվտանգության ստուգումները դեռ չեն ավարտվել»։
13:26 - 16 օգոստոսի, 2021
Շուրջ յոթ տասնյակ երկրներ համատեղ հայտարարությամբ հորդորում են մարդկանց՝ Աֆղանստանից ավտանգ հեռանալու հնարավորություն տալ |azatutyun.am|

Շուրջ յոթ տասնյակ երկրներ համատեղ հայտարարությամբ հորդորում են մարդկանց՝ Աֆղանստանից ավտանգ հեռանալու հնարավորություն տալ |azatutyun.am|

azatutyun.am: Շուրջ յոթ տասնյակ երկիր, այդ թվում`Եվրամիության անդամ պետությունները, համատեղ հայտարարություն են տարածել` հորդորելով Աֆղանստանից ավտանգ հեռանալու հնարավորություն տալ թե՛ երկի բնակիչներին, թե՛ արտասահմանցիներին: «Ճանապարհները, օդակայաններն ու սահմանները պետք է բաց մնան և ապահով: Աֆղանստանի ժողովուրդն անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունք ունի, իսկ միջազգային հանրությունը պատրաստ է այս հարցում նրանց աջակցել», - ասված է համատեղ փաստաթղթում, որը տարածել է ԱՄՆ պետդեպարտամենտը: «Թալիբան» շարժման զինյալները երեկ առանց մարտերի մտան մայրաքաղաք Քաբուլ, գրավեցին նախագահական նստավայրն`իրենց վերահսկողության տակ առնելով ողջ Աֆղանստանը: Երկրի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը, իր խոսքով, արյունահեղությունից խուսափելու համար: Նրա գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ: «Թալիբներ»-ը հայտարարում են, թե բանակցություններ են վարում նոր`ժամանակավոր կառավարություն ձևավորելու համար: Մայրաքաղաք Քաբուլում պարետային ժամ է հայտարարված:
12:11 - 16 օգոստոսի, 2021