Թուրքիայի պաշտպանության նախարարը Աֆղանստանի հարցով խոհրդակցություն է հրավիրել |armenpress.am|
21:28 - 16 օգոստոսի, 2021

Թուրքիայի պաշտպանության նախարարը Աֆղանստանի հարցով խոհրդակցություն է հրավիրել |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների հարցով խորհրդակցություն է հրավիրել։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հուլուսի Աքարի գլխավորությամբ հրավիրված տեսակոնֆերանսին մասնակցել են Աֆղանստանում տեղակայված թուրքական զորքերի հրամանատարը, Թուրքիայի ԳՇ պետ օրգեներալ Յաշար Գյուլերը, Օդային ուժերի հրամանատար օրգեներալ Հասան Քյուչուքաքյուզը։

Թուրք նախարարը տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան մանրամասն հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել