Չինաստանն ակնկալում է «Թալիբան»-ի կողմից նոր կառավարություն ստեղծելու պարտավորության կատարումը |armenpress.am|
22:05 - 16 օգոստոսի, 2021

Չինաստանն ակնկալում է «Թալիբան»-ի կողմից նոր կառավարություն ստեղծելու պարտավորության կատարումը |armenpress.am|

armenpress.am: Չինաստանն ակնկալում է, որ «Թալիբան» շարժումը կկատարի իր ստանձնած պարտավորությունները Աֆղանստանում բաց և լայն ուժեր ներկայացնող նոր կառավարության ձևավորման ուղղությամբ:  Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Աֆղանստանի հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը:

«Ներկայումս Աֆղանստանի ապագան գտնվում է պատմական խաչմերուկում։ Չինաստանն իր համար նշել է «Թալիբան»-ի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է, որ շարժումը մտադիր է բանակցություններ սկսել բաց, ընդգրկուն իսլամական կառավարության ստեղծման շուրջ և պատասխանատու միջոցներ կձեռնարկի աֆղան քաղաքացիների և երկրում աշխատող օտարերկրյա առաքելությունների անվտանգությունն ապահովելու համար», - ասել է նա:

Գեն Շուանի խոսքով` Չինաստանն ակնկալում է, որ այդ պարտավորությունները կկատարվեն:

«Մենք հույս ունենք, որ «Թալիբան»-ն Աֆղանստանում ազնվորեն կկատարի իր պարտավորությունները և ամբողջությամբ կկտրի իր կապերը ահաբեկչական կազմակերպությունների հետ»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել