Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից գնված C-400-ները սպառնալիք չի համարում ՆԱՏՕ-ի համար |armenpress.am|

Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից գնված C-400-ները սպառնալիք չի համարում ՆԱՏՕ-ի համար |armenpress.am|

armenpress.am: C-400 զենիթա-հրթիռային համակարգերը (ԶՀՀ), որոնք Թուրքիան գնել Է Ռուսաստանից, վտանգ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղին: «C-400 համալիրները ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի անվտանգության համար: Թուրքիան հաստատապես մտադիր Է քննարկել C-400-ների թեման (դաշինքի գծով գործընկերների հետ): Պահանջվում Է իրատեսական, կառուցողական երկխոսություն»,-ասել Է նա l՚Opinion թերթին տված հարցազրույցում: Թուրքական կողմը քանիցս հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ի համար ոչ մի սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից Անկարային մատակարարված C-400-ից: Այդ համակարգերի առնչությամբ անհանգստություն Է հայտել, մասնավորապես, ԱՄՆ-ը, ընդ որում՝ ինչպես նախորդ, այնպես Էլ ներկայիս վարչակազմում: Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ը հայտարարել Է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության եւ դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի նկատմամբ պատժամիջոցների մասին Ռուսաստանից C-400 գնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:30 - 07 հունիսի, 2021
Եվրամիությունը համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան․ Չավուշօղլու |tert.am|

Եվրամիությունը համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ  Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները նախկինի պես հավատարիմ են Եվրամիությանն անդամակցելու գաղափարին, և հավելել, որ ԵՄ-ն համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան, հայտնում է L'Opinion թերթը:«Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները չպետք է գերի լինեն մի քանի համառ անդամ պետությունների մաքսիմալիստական և ազգայնական հավակնություններին: ԵՄ-ն համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան», - ասել է Չավուշօղլուն՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիան աջակցություն կցուցաբերի։ Նրա կարծիքով՝ պաշտոնական Փարիզը «կարող է նպաստել առաջընթացին, որն օգուտ կտա ո՛չ միայն ԵՄ-ին, այլև Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերություններին:
10:16 - 07 հունիսի, 2021
Վրաստանը և Թուրքիան մտադիր են խորացնել համագործակցությունը |1lurer.am|

Վրաստանը և Թուրքիան մտադիր են խորացնել համագործակցությունը |1lurer.am|

<di1lurer.am: v>Մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել, համագործակցել և միասին իրականացնել բազմաթիվ նախագծեր, այդ մասին, ըստ Վրաստանի հանրային հեռուստաընկերության կայքի՝ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:   «Բնականաբար, մենք անդրադարձանք տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ես պարոն նախագահին ներկայացրի իրավիճակը մեր երկրում: Իհարկե խաղաղությունն այլընտրանք չունի: Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Այս լավատեսությամբ և ոգևորությամբ ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, պարոն նախագահ, որ մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել, համագործակցել և միասին իրականացնել շատ նախագծեր: Կրկին շնորհակալություն, մեր մեծ ցանկությունն է ձեզ տեսնել Թբիլիսիում»,- ասել է Ղարիբաշվիլին:    «Ուրախ եմ պատիվ ունենալ այսօր Անկարայում հյուրընկալել պարոն Իրակլի Ղարիբաշվիլիին և նրա ուղեկցող պատվիրակությանը: Պարոն վարչապետն արդեն եղել է Թուրքիայում՝ որպես ներքին գործերի նախարար և պաշտպանության նախարար, և նա ղեկավար է, որը լավ գիտի մեր երկիրը»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ այս տարին կարևոր է նաև այն իմաստով, որ Անկարայում վրացական դիվանագիտական ներկայացուցչությունը բացվել է 100 տարի առաջ, և նաև Վրաստանի անկախության 30-ամյակն է:     Շարունակությունը՝ 1lurer.am-ում։ 
13:03 - 02 հունիսի, 2021
Թուրքիայի արտգործնախարարին Աթենքում ընդունել են Հունաստանի ղեկավարները |azatutyun.am|

Թուրքիայի արտգործնախարարին Աթենքում ընդունել են Հունաստանի ղեկավարները |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին: Թուրք նախարարի հետ մինչ այդ զրուցել է Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասը: Կողմերը քննարկում են հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: Երեկ Չավուշօղլուն Օսմանյան կայսրության երբեմնի մաս կազմող Կոմոտինի հունական ավանում տեղի թուրք մահմեդական ղեկավարների հետ հանդիպման ընթացքում խոստացել է Աթենքում արծարծել հունաբնակ թուրքերի իրավունքների հարցը: «Վաղը պաշտոնական հանդիպումներ ունենք Հունաստանի վարչապետի և արտգործնախարարի հետ, մենք, իհարկե, կխոսենք Արևմտյան Թրակիայում թուրքերի իրավունքների մասին, մենք ուզում ենք, որ նրանք ունենան այն իրավունքները, որոնք մենք շնորհում ենք հույն ուղղափառ եկեղեցուն և հույների փոքրամասնությանը»,- ասել է Չավուշօղլուն: Նրա այդ հայտարարությունը Հունաստանում մեծ վրդովմունք է առաջացրել: Աթենքում վստահեցրել են, որ անպայման կոշտ կարձագանքեն Չավուշօղլուին: Ապրիլին Անկարայում թուրք և հույն արտգործնախարարները միջև մամլո ասուլիսում սուր վիճաբանություն է տեղի ունեցել: Թուրքիան պնդում է, որ Հունաստանում կա շուրջ 120 հազար թուրք մահմեդական, հույների փոխանցմամբ, այդ մարդիկ ոչ թե թուրքեր են, այլ հույն-մահմեդականներ: Երկու երկրները ՆԱՏՕ-ի անդամներ են, սակայն ունեն լուրջ տարաձայնություններ մի միջազգային մի շարք հարցերում և հատկապես Կիպրոսի շուրջ:
15:35 - 31 մայիսի, 2021
Թուրքիայի արտգործնախարարը Հունաստան հունաստանում է |azatutyun.am|

Թուրքիայի արտգործնախարարը Հունաստան հունաստանում է |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարարը երկօրյա այցով ժամանել է Հունաստան՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակցի հետ խորացող տարաձայնությունները հարթելու համար։ Չավուշօղլուի այցից առաջ Հունաստանի վարչապետը հայտարարել էր՝ Աթենքը պատրաստ է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե Անկարան զերծ մնա «սադրանքներից, ապօրինի քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից»։ Երկկողմ հարաբերություններում մի շարք չլուծված հարցեր ու տարաձայնություններ կան, որոնք էլ ավելի սրվեցին անցած տարի, երբ թուրքական նավերը սկսեցին որոնողա-հետախուզական աշխատանքներ իրականացնել Միջերկրական ծովի արևելքում՝ էներգակիրներով հարուստ հատվածներում։ Հունական կողմը դա սեփական տարածքի ոտնահարում է որակում: Լարվածությունը հարթելու համար անցած ապրիլին Հունաստանի արտգործնախարարն էր մեկնել Անկարա, սակայն Չավուշօղլուի հետ նրա ասուլիսը վերածվել էր սկանդալի․ երկու արտգործնախարարները սկսել էին հրապարակավ մեղադրել ու սպառնալիքներ հնչեցնել միմյանց հասցեին։ Այսօր Թուրքիայի արտգործնախարարը Հունաստանում կհանդիպի մահմեդական փոքրամասնության հետ, վաղը՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի։
10:05 - 31 մայիսի, 2021
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից |armenpress.am|

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։ Բահչելին ծրագրից հրաժարվելու մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։ Նա հավելել է, որ այդ ծրագրին աջակցող իրենց համակիրների կողմից հանգանակված գումարները կվերադարձվեն։ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2021 թվականի հունվարի 26-ին։ Փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն  հայտարարություն  էր տարածել՝ լրջագույն մտահոգության հայտնելով ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունների առնչությամբ՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում: Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ նշված էր, որ պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձևով ներկայությունը Արցախի օկուպացված տարածքներում ծայրաստիճան մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար: 
21:29 - 29 մայիսի, 2021
«Հիստերիա». Զախարովան՝ Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի առնչությամբ Արևմուտքի արձագանքի մասին |tert.am|

«Հիստերիա». Զախարովան՝ Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի առնչությամբ Արևմուտքի արձագանքի մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «հիստերիա» է անվանել Բելառուսում Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի առնչությամբ միջադեպին Արևմուտքի արձագանքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Նա հիշել է անցյալում ինքնաթիռների հարկադիր վայրէջքների դեպքեր, որոնց առնչությամբ արձագանք չի եղել Արևմուտքի կողմից: Ըստ Զախարովայի՝ նման օրինակներից է Բոլիվիայի նախագահի հետ 2013 թվականին տեղի ունեցած միջադեպը, որն ԱՄՆ հատուկ ծառայությունների պահանջով ստիպված էր վայրէջք կատարել Վիեննայում: 2004 թվականին սենատոր Անդրեյ Վավիլովի անձնական ինքնաթիռն էր հարկադիր վայրէջք կատարել՝ կրկին ԱՄՆ պահանջով: 2012 թվականին ռուսական կողմի ինքնաթիռն էր վայրէջք կատարել Թուրքիայում, որի ժամանակ ստուգումներ էին իրականացրել:«Հիշու՞մ եք ՆԱՏՕ-ի կողմից այս գործողություններին ինչ-որ արձագանք: Ո՛չ, քանի որ նման բան չի եղել...Ահա ընդամենը մի քանի օրինակ: Իսկ բռնի զավթումների մասին, որոնց մասին նրանք պնդում են առանց դատաքննության կամ հետաքննության, պարզապես հատուկ ծառայությունների նյութերի կամ կատարված սադրանքների հիման վրա, թե ինչպես են երրորդ երկրների քաղաքացիները մի երկրից միանգամայն անօրինական կերպով տեղափոխվում այլ երկրներ.. .Այս ամենն ընդհանրապես չի հաշվվում, դա նորմ է, օրվա բացարձակ ռեժիմ: Սա է պատկերը: Եվ այս ֆոնին Արևմուտքի մոտ, չգիտես ինչու, հիստերիա է առաջանում: Ինչո՞ւ. մենք կրկին հասկանում ենք: Քանի որ օրակարգում Բելառուսն է»,- ասել է նա:
11:53 - 25 մայիսի, 2021
Ռուսաստանը Ղրիմի հարցով նախազգուշացում է արել Թուրքիային |ermenihaber.am|

Ռուսաստանը Ղրիմի հարցով նախազգուշացում է արել Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել: Լավրովը հայտնել է, որ Ղրիմի հետ կապված ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ կատարվող ոտնձգության:  «Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում մենք խստիվ հորդորում ենք մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը: Մենք շատ հստակ ենք, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է ոտնձգության Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը», - ասել է Լավրովը: Լավրովը նաև նշել է, որ այս կապակցությամբ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիայի գիծը «կշտկվի՝ հաշվի առնելով Մոսկվայի օրինական մտահոգությունները»։ Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններում վերահաստատել էր Անկարայի պաշտոնական այն դիրքորոշումը, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան։
19:58 - 24 մայիսի, 2021
«Premise» հավելված. Հայաստանի համար հնարավոր վտանգներ

«Premise» հավելված. Հայաստանի համար հնարավոր վտանգներ

Վերջին օրերին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցում և տարբեր խաղերում հայտնվում է «Premise» հավելվածի գովազդը։ Գովազդը տարածվում է թուրքական անվանումով «Premise-Katılımcıları-Türkçe» էջից։ Այս հավելածը ստեղծել է  «Premise Data Corporation» ամերիկյան ընկերությունը, որը հիմնադրվել է 2012-ին։ «Premise Data Corporation»-ի ղեկավար կազմում ազգությամբ թուրքեր չկան, իսկ ֆինանսական աղբյուրները հիմնականում վենչուրային ընկերությունների ներդրումներն են։ Ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջն անգլալեզու է։   Ի՞նչ գործունեություն է ծավալում ընկերությունը «Premise» հավելվածը ստեղծվել է, որ աշխարհի տարբեր հատվածներում մարդիկ այն ներբեռնեն և իրենց քաղաքի, շրջակայքի մասին տեղեկություններ տրամադրեն «Premise Data Corporation»-ին։ Այդ տեղեկությունները կարող են լինել տարբեր բնույթի՝ այս կամ այն ենթակառուցվածքի առկայութուն կամ բացակայություն, խցանումներ և այլն։ Մարդիկ տեղեկությունները կարող են փոխանցել՝ իրենց շրջակայքից լուսանկարներ ներբեռնելով հավելված կամ այնտեղ նշված հարցերին պատասխանելով։ Մարդիկ այս գործողությունների համար նաև կարողանում են գումար ստանալ և հետո այն կանխիկացնել։ «Premise Data Corporation»-ը նշում է, որ այս տեղեկությունները հավաքում է տարբեր կառավարությունների, հումանիտար օգնություն իրականացնող, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների համար։ Ընկերության փոխանցած տվյալների համաձայն՝ իր հաճախորդներից են եղել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Համաշխարհային բանկը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) («Premise Data Corporation» ընկերության գործունեության մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ)։ Ինչ վերաբերում է թուրքալեզու էջին, ապա «Premise Data Corporation»-ը մտադիր է ընդլայնվել և աշխատակիցներ ունի տարբեր երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից։ Թուրքալեզու էջի վերնագիրն էլ թարգամանաբար նշանակում է «Premise-մասնակիցներ-թուրքերեն» և նախատեսված է Թուրքիայում հավելվածից օգտվողների համար։ Այս էջն ունի ադմինիստրատորներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Ֆիլիպիններից։   Վտանգավո՞ր է «Premise» հավելվածից օգտվելը Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ այս հավելվածը նոր չէ տարածվում, և նմանատիպ տեղեկություններ հավաքող այլ հավելվածներ ևս կան․ «Դեռ պատերազմի ժամանակ էին նման բաներ անում։ Սա փորձ է հանրային միջոցով տեղեկություն հավաքելու։ Նաև հավաքում են տեսանյութեր, աուդիոձայնագրություններ, օրինակ՝ տեքստ են տալիս, ասում են՝ սա կարդա։ Դեռ պատերազմի ժամանակ, օրինակ, հավաքում էին Կապանի կամ Սյունիքի այլ քաղաքների բարբառներով խոսակցություններ, որին, իհարկե, բացատրություն չէր տրվում, բայց շատ մեծ է հավանականությունը, որ դա հատուկ ծառայություններն էին անում և՛ ինֆորմացիա ստանալու, և՛ հետագայում իրականին նման կեղծիքներ ստեղծելու համար»։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ «Premise Data Corporation»-ը և նրա «Premise» հավելվածը վտանգավոր չեն, այլ հարց է, թե ընկերությունն ում պատվերով է տեղեկություններ հավաքում․ «Այս ծրագիրը միջազգային է, կան նմանատիպ այլ ծրագրեր, ու սա խնդրահարույց բան չէ, մեծ հաշվով։ Այսինքն՝ իսկապես կան կազմակերպություններ, որոնք կառավարություներից ստանում են պատվեր և, օրինակ, կոնկրետ տեղերից տեսանյութեր և լուսանկարներ են հավաքում, որպեսզի ենթակառուցվածքների բարեփոխումներ անեն, որովհետև հատկապես մեծ երկրների կառավարությունները այսպես ունենում են հնարավություն ստանալու ամեն մի տեղից տեղեկություն, ինչն ավելի էժան է, քան ամեն տեղ ինչ-որ հանձնաժողով ուղարկելը։ Հիմնականում աշխատում են կառավարությունների կամ մեծ կորպորացիների հետ, որոնք էլի նմանատիպ ենթակառուցվածքներ են ստեղծում։ Պարզ է, որ իրենք պատվերը կատարում են՝ անկախ նրանից, թե ով է պատվիրատուն, և Հայաստանի դեպքում պատվիրատուն կարող են լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի կառավարությունները»։ Սամվել Մարտիրոսյանը նշում է՝ հավանականությունը, որ այս հավելվածը կարող է օգտագործվել հենց հետախուզական նպատակներով, շատ մեծ է։ Անդրադառնալով նրան, որ Հայաստանում գովազդը տարածվում է ընկերության թուրքալեզու էջից, Մարտիրոսյանն ասում է՝ դա այնքան էլ մեծ նշանակություն չունի․ գովազդը նույն կերպ կարող էր տարածվել նմանատիպ տեղեկություններ հավաքող մեկ այլ ընկերության, օրինակ, ֆրանսիական մասնաճյուղի էջից։ Կարևորն այն է, թե Հայաստանից տեղեկություններ հավաքելու պատվեր որ երկրի կառավարությունն է տվել ընկերությանը։ Խոսելով այն մասին, թե ինչ արժեքավոր տեղեկություններ մարդիկ կարող են այս հավելվածի միջոցով փոխանցել ընկերությանը և, հետևաբար, պատվիրատուին, Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ այս դեպքում խնդիրը ռազմական օբյեկտների մասին տեղեկությունները չեն․ «Քաղաքացիական ենթակառուցվածքների ձևը, տեսակը, դրանց հին ու նոր լինելը նույնպես ռազմական, հետախուզական ինֆորմացիա են, որոնք թույլ են տալիս կառավարելի դարձնել, օրինակ, ուրիշ երկրի վրա հարձակումը։ Ադրբեջանական բանակի համար դա կարևոր տեղեկություն է»։ Ամփոփելով կարող ենք նշել, որ «Premise Data Corporation»-ը ոչ թե թուրքական, այլ ամերկյան ընկերություն է, իսկ «Premise» հավելվածը ներբեռնելը վտանգավոր չէ։ Սակայն Հայաստանի համար վտանգավոր է այն փաստը, որ «Premise Data Corporation»-ն իր հավելվածի միջոցով տեղեկություններ է հավաքում նաև տարբեր երկրների կառավարությունների պատվերներով, և մեծ է հավանականությունը, որ Հայաստանի ենթակառուցվածքների, քաղաքացիական օբյեկտների մասին կամ այլ տեղեկություններ հավաքելու պատվեր կարող են տված լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի կառավարությունները։ Աննա Սահակյան
17:39 - 20 մայիսի, 2021
Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային զերծ մնալ որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից

 |armenpress.am|

Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային զերծ մնալ որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանն այսօր կայացած քվեարկության արդյունքներով հաստատեց Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը, որով կառույցը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալու որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները: Այս մասին հայտնեցին Բելգիայում ՀՀ դեսպանությունից:  Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին.   - Դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը: - Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: - Եվս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին: - Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի: Բացի այդ՝ - Կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն: - ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում; - ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:
23:07 - 19 մայիսի, 2021
Եվրոպական խորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը. Բելգիայում ՀՀ դեսպանություն

Եվրոպական խորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը. Բելգիայում ՀՀ դեսպանություն

Մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալու որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները: Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը: «Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին. - Դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը: - Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: - Եվս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին:  - Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի:  Բացի այդ՝ - Կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն: - ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու Գորշ գայլեր ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում; - ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:     Ամբողջական բանաձև-զեկույցի քվերակությունը տեղի կունենա այսօր երեկոյան»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ։
13:40 - 19 մայիսի, 2021
Ռուսաստանյան ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Թուրքիա բոլոր թռիչքները

 |armenpress.am|

Ռուսաստանյան ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Թուրքիա բոլոր թռիչքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսական S7 ավիաընկերությունը մինչև ամառվա վերջ չեղարկել է բոլոր չվերթները դեպի Թուրքիա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, տվյալ որոշումը պայմանավորված է ՌԴ-ի և Թուրքիայի միջև ավտոհաղորդակցության սահմանափակումների երկարաձգման կամ չեղարկման շուրջ տիրող անորոշությամբ:Հաղորդվում է, որ S7 Airlines-ը մինչև 2021 թվականի ամառային զբոսաշրջային սեզոնի ավարտը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Թուրքիա: Ուղևորությունները կվերսկսվեն, երբ երկրում կարգավորվի համաճարակաբանական իրավիճակը և վերականգնվի ավիահաղորդակցությունը:Նման որոշում ավելի վաղ կայացրել էր «Աերոֆլոտ» ընկերությունը, որը չեղարկել է գրեթե բոլոր չվերթները դեպի Թուրքիա՝ թողնելով միայն շաբաթական երկու չվերթ:Ռուսաստանն ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը սահմանափակել է չվերթները դեպի Թուրքիա՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի նոր ալիքի բռնկմամբ և տարածմամբ:
20:35 - 18 մայիսի, 2021