Եվրամիությունը համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան․ Չավուշօղլու |tert.am|
10:16 - 07 հունիսի, 2021

Եվրամիությունը համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ  Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները նախկինի պես հավատարիմ են Եվրամիությանն անդամակցելու գաղափարին, և հավելել, որ ԵՄ-ն համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան, հայտնում է L'Opinion թերթը:

«Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները չպետք է գերի լինեն մի քանի համառ անդամ պետությունների մաքսիմալիստական և ազգայնական հավակնություններին: ԵՄ-ն համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան», - ասել է Չավուշօղլուն՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիան աջակցություն կցուցաբերի։ Նրա կարծիքով՝ պաշտոնական Փարիզը «կարող է նպաստել առաջընթացին, որն օգուտ կտա ո՛չ միայն ԵՄ-ին, այլև Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել