Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից գնված C-400-ները սպառնալիք չի համարում ՆԱՏՕ-ի համար |armenpress.am|
11:30 - 07 հունիսի, 2021

Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից գնված C-400-ները սպառնալիք չի համարում ՆԱՏՕ-ի համար |armenpress.am|

armenpress.am: C-400 զենիթա-հրթիռային համակարգերը (ԶՀՀ), որոնք Թուրքիան գնել Է Ռուսաստանից, վտանգ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղին:

«C-400 համալիրները ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի անվտանգության համար: Թուրքիան հաստատապես մտադիր Է քննարկել C-400-ների թեման (դաշինքի գծով գործընկերների հետ):

Պահանջվում Է իրատեսական, կառուցողական երկխոսություն»,-ասել Է նա l՚Opinion թերթին տված հարցազրույցում: Թուրքական կողմը քանիցս հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ի համար ոչ մի սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից Անկարային մատակարարված C-400-ից: Այդ համակարգերի առնչությամբ անհանգստություն Է հայտել, մասնավորապես, ԱՄՆ-ը, ընդ որում՝ ինչպես նախորդ, այնպես Էլ ներկայիս վարչակազմում:

Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ը հայտարարել Է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության եւ դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի նկատմամբ պատժամիջոցների մասին Ռուսաստանից C-400 գնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել