«Հիստերիա». Զախարովան՝ Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի առնչությամբ Արևմուտքի արձագանքի մասին |tert.am|
11:53 - 25 մայիսի, 2021

«Հիստերիա». Զախարովան՝ Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի առնչությամբ Արևմուտքի արձագանքի մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «հիստերիա» է անվանել Բելառուսում Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի առնչությամբ միջադեպին Արևմուտքի արձագանքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա հիշել է անցյալում ինքնաթիռների հարկադիր վայրէջքների դեպքեր, որոնց առնչությամբ արձագանք չի եղել Արևմուտքի կողմից: Ըստ Զախարովայի՝ նման օրինակներից է Բոլիվիայի նախագահի հետ 2013 թվականին տեղի ունեցած միջադեպը, որն ԱՄՆ հատուկ ծառայությունների պահանջով ստիպված էր վայրէջք կատարել Վիեննայում: 2004 թվականին սենատոր Անդրեյ Վավիլովի անձնական ինքնաթիռն էր հարկադիր վայրէջք կատարել՝ կրկին ԱՄՆ պահանջով: 2012 թվականին ռուսական կողմի ինքնաթիռն էր վայրէջք կատարել Թուրքիայում, որի ժամանակ ստուգումներ էին իրականացրել:

«Հիշու՞մ եք ՆԱՏՕ-ի կողմից այս գործողություններին ինչ-որ արձագանք: Ո՛չ, քանի որ նման բան չի եղել...Ահա ընդամենը մի քանի օրինակ: Իսկ բռնի զավթումների մասին, որոնց մասին նրանք պնդում են առանց դատաքննության կամ հետաքննության, պարզապես հատուկ ծառայությունների նյութերի կամ կատարված սադրանքների հիման վրա, թե ինչպես են երրորդ երկրների քաղաքացիները մի երկրից միանգամայն անօրինական կերպով տեղափոխվում այլ երկրներ.. .Այս ամենն ընդհանրապես չի հաշվվում, դա նորմ է, օրվա բացարձակ ռեժիմ: Սա է պատկերը: Եվ այս ֆոնին Արևմուտքի մոտ, չգիտես ինչու, հիստերիա է առաջանում: Ինչո՞ւ. մենք կրկին հասկանում ենք: Քանի որ օրակարգում Բելառուսն է»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել