Ադրբեջանի զինված ուժերը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք զորավարժություններին
 |ermenihaber.am|
20:36 - 21 մայիսի, 2021

Ադրբեջանի զինված ուժերը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք զորավարժություններին |ermenihaber.am|

ermenihaber.am: Մայիսի 24-ից հունիսի 4-ը ընկած ժամանակահատվածում  Թուրքիայի Քոնիա քաղաքի ռազմաբազայում անցկացվելու են “Anatolian Phoenix-2021” որոնողափրկարարական միջազգային զորավարժություններ, որին մասնակցելու են նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Գիրեսուն ծովափնյա նահանգում տեխնիկական խնդիրների պատճառով հարկադիր վայրէջք էր կատարել Ադրբեջանի զինուժին պատկանող  Մի-17 ուղղաթիռը, որը պետք է մասնակցեր հենց “Anatolian Phoenix-2021” զորավարժություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել