Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Հիմնված է Կարսի պայմանագրի վրա և հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ. Ալիևն ու Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը |tert.am|

Հիմնված է Կարսի պայմանագրի վրա և հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ. Ալիևն ու Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի` ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում տեղի է ունեցել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը, հայտնում է minval.az-ը:«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», - բացատրել է նա:
17:49 - 15 հունիսի, 2021
Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ է եղել. Ջո Բայդեն |1lurer.am|

Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ է եղել. Ջո Բայդեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն անվանել է դրական և արդյունավետ: Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերություններում «իրական առաջընթաց» գրանցելու վերաբերյալ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը: «Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ էր»,- նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ջո Բայդենի խոսքով՝ երկու կողմերի պատվիրակությունները կշարունակեն քննարկումները՝ հույս հայտնելով, որ իրական առաջընթացի կհասնեն թուրք-ամերիկյան հարաբերություններում: Բայդենը հայտարարել է, որ Էրդողանի հետ քննարկել է, թե ինչպես են երկու երկրները «հետագայում գործելու մի շարք հարցերի շուրջ»: «Մեր երկու երկրներն ունեն քննարկումների լայն օրակարգ»,- հայտարարել է Սպիտակ տան  ղեկավարը:
11:54 - 15 հունիսի, 2021
Ամերիկացի կոնգրեսականները Բայդեն-Էրդողան հանդիպման նախաշեմին ԱՄՆ-ին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ |1lurer.am|

Ամերիկացի կոնգրեսականները Բայդեն-Էրդողան հանդիպման նախաշեմին ԱՄՆ-ին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի ղեկավարներն այսօր դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով Թուրքիայի նախագահի հետ հունիսի 14-ին նախանշված հանդիպմանը ճնշում գործադրել վերջինիս վրա՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «կդադարեցնի անվտանգության գծով աջակցությունն ու տնտեսական պատժամիջոցներ կկիրառի մինչև ադրբեջանական զորքերը հետ չքաշվեն Հայաստանի տարածքից և Ադրբեջանն ազատ չարձակի բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող անձանց: Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը հունիսի 11-ին հղած նամակում հայտարարել են, որ «նախադեպը ցույց է տալիս, որ Էրդողանն ու Ալիևը չեն դադարեցնելու իրենց ապակայունացնող գործողություններն ու միջազգային իրավունքի ոտնահարումը, քանի դեռ Միացյալ Նահանգները նրանց պատասխանատվության ենթարկելու կարևոր քայլեր չի արել»:
11:29 - 12 հունիսի, 2021
Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն ԼՂ թեման. Ջեյք Սալիվան |1lurer.am|

Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն ԼՂ թեման. Ջեյք Սալիվան |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հաջորդ շաբաթ նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Աֆղանստանի, Իրանի հետ կապված հիմնահարցերը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Երկու երկրների ղեկավարներն ուշադրության կարժանացնեն նաև Վաշինգտոն-Անկարա «լուրջ տարաձայնությունների» թեման, որը վերաբերում է, մասնավորապես, մարդու իրավունքների ու արժեքների ոտնահարմանը: Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սալիվանն ընդգծել է, որ Արևելյան միջերկրածովյան հարցը, Սիրիայի, Իրանի թեմաները, ինչպես նաև ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրսբերումից հետո Թուրքիայի դերակատարման հիմնախնդիրը Էրդողան-Բայդեն օրակարգում կլինեն:
10:39 - 08 հունիսի, 2021
«Անկարան և Փարիզը միասին կարող են աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում». Չավուշօղլու |tert.am|

«Անկարան և Փարիզը միասին կարող են աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում». Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն անցել են լարվածության ժամանակահատվածի միջով, որը բնորոշ չէ երկու դաշնակից երկրներին, ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի` ֆրանսիական L'Opinion պարբերականում հրապարակված հոդվածում, որը տպագրվել է Թուրքիայի ԱԳ նախարարի Փարիզ կատարած այցի նախօրեին:«Բայց մարտի սկզբին մեր նախագահների միջև տեղի ունեցած շփումը հնարավորություն է տալիս ամրապնդել մեր կապերը: Իմ այցը Փարիզ արտացոլում է այդ փոխադարձ ցանկությունը»,- ասել է Չավուշօղլուն:Նրա խոսքով` տարածաշրջանային խնդիրները, որոնք վերջերս Անկարային և Փարիզին հակադրել էին միմյանց, կողմերին թույլ են տալիս «տեսնել տեսակետների և ընդհանուր շահերի համընկնումի աճող քանակ»: Շարունակությունը կարդացեք tert.am-ում
18:36 - 07 հունիսի, 2021
Չավուշօղլուն ժամանել է Փարիզ |azatutyun.am|

Չավուշօղլուն ժամանել է Փարիզ |azatutyun.am|

azatutyun.am: Մեկնարկել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցը Փարիզ։ Այսօր նախատեսված են թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի բանակցությունները Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։ Այցի մեկնարկից առաջ ֆրանսիական «Լ'Օպինյոն» պարբերականը հրապարակել է Թուրքիայի արտգործնախարարի ծավալուն հոդվածը, որում Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, թե Փարիզն ու Անկարան կկարողանան հաղթահարել վերջին շրջանում ծագած տարաձայնությունները։ Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված կացությանը՝ Չավուշօղլուն նշել է․ - «Այդ տարածաշրջանում մենք կարող ենք համատեղ ուժերով նպաստել հարատև խաղաղության հաստատմանը, ինչը կհանգեցնի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը»։ Խոսելով Հայոց ցեղասպանության խնդրի հանդեպ պաշտոնական Փարիզի մոտեցումների մասին՝ Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ «ֆրանս-թուրքական հարաբերությունները չեն դառնա հայկական որոշ ծայրահեղական շրջանակների անհիմն մեղադրանքների պատանդը»։ Իր հոդվածում Չավուշօղլուն չի շրջանցել նաև Անկարայի և ԵՄ հարաբերություններն՝ ընդգծելով, որ ԵՄ առանց Թուրքիայի «ի վիճակի չէ գլոբալ, համաշխարհային [ազդեցություն ունեցող] ուժ դառնալ»։
12:43 - 07 հունիսի, 2021
Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից գնված C-400-ները սպառնալիք չի համարում ՆԱՏՕ-ի համար |armenpress.am|

Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից գնված C-400-ները սպառնալիք չի համարում ՆԱՏՕ-ի համար |armenpress.am|

armenpress.am: C-400 զենիթա-հրթիռային համակարգերը (ԶՀՀ), որոնք Թուրքիան գնել Է Ռուսաստանից, վտանգ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղին: «C-400 համալիրները ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի անվտանգության համար: Թուրքիան հաստատապես մտադիր Է քննարկել C-400-ների թեման (դաշինքի գծով գործընկերների հետ): Պահանջվում Է իրատեսական, կառուցողական երկխոսություն»,-ասել Է նա l՚Opinion թերթին տված հարցազրույցում: Թուրքական կողմը քանիցս հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ի համար ոչ մի սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից Անկարային մատակարարված C-400-ից: Այդ համակարգերի առնչությամբ անհանգստություն Է հայտել, մասնավորապես, ԱՄՆ-ը, ընդ որում՝ ինչպես նախորդ, այնպես Էլ ներկայիս վարչակազմում: Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ը հայտարարել Է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության եւ դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի նկատմամբ պատժամիջոցների մասին Ռուսաստանից C-400 գնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:30 - 07 հունիսի, 2021
Եվրամիությունը համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան․ Չավուշօղլու |tert.am|

Եվրամիությունը համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ  Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները նախկինի պես հավատարիմ են Եվրամիությանն անդամակցելու գաղափարին, և հավելել, որ ԵՄ-ն համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան, հայտնում է L'Opinion թերթը:«Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները չպետք է գերի լինեն մի քանի համառ անդամ պետությունների մաքսիմալիստական և ազգայնական հավակնություններին: ԵՄ-ն համաշխարհային ուժ կդառնա միայն այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան», - ասել է Չավուշօղլուն՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիան աջակցություն կցուցաբերի։ Նրա կարծիքով՝ պաշտոնական Փարիզը «կարող է նպաստել առաջընթացին, որն օգուտ կտա ո՛չ միայն ԵՄ-ին, այլև Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերություններին:
10:16 - 07 հունիսի, 2021
Վրաստանը և Թուրքիան մտադիր են խորացնել համագործակցությունը |1lurer.am|

Վրաստանը և Թուրքիան մտադիր են խորացնել համագործակցությունը |1lurer.am|

<di1lurer.am: v>Մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել, համագործակցել և միասին իրականացնել բազմաթիվ նախագծեր, այդ մասին, ըստ Վրաստանի հանրային հեռուստաընկերության կայքի՝ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:   «Բնականաբար, մենք անդրադարձանք տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ես պարոն նախագահին ներկայացրի իրավիճակը մեր երկրում: Իհարկե խաղաղությունն այլընտրանք չունի: Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Այս լավատեսությամբ և ոգևորությամբ ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, պարոն նախագահ, որ մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել, համագործակցել և միասին իրականացնել շատ նախագծեր: Կրկին շնորհակալություն, մեր մեծ ցանկությունն է ձեզ տեսնել Թբիլիսիում»,- ասել է Ղարիբաշվիլին:    «Ուրախ եմ պատիվ ունենալ այսօր Անկարայում հյուրընկալել պարոն Իրակլի Ղարիբաշվիլիին և նրա ուղեկցող պատվիրակությանը: Պարոն վարչապետն արդեն եղել է Թուրքիայում՝ որպես ներքին գործերի նախարար և պաշտպանության նախարար, և նա ղեկավար է, որը լավ գիտի մեր երկիրը»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ այս տարին կարևոր է նաև այն իմաստով, որ Անկարայում վրացական դիվանագիտական ներկայացուցչությունը բացվել է 100 տարի առաջ, և նաև Վրաստանի անկախության 30-ամյակն է:     Շարունակությունը՝ 1lurer.am-ում։ 
13:03 - 02 հունիսի, 2021
Թուրքիայի արտգործնախարարին Աթենքում ընդունել են Հունաստանի ղեկավարները |azatutyun.am|

Թուրքիայի արտգործնախարարին Աթենքում ընդունել են Հունաստանի ղեկավարները |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին: Թուրք նախարարի հետ մինչ այդ զրուցել է Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասը: Կողմերը քննարկում են հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: Երեկ Չավուշօղլուն Օսմանյան կայսրության երբեմնի մաս կազմող Կոմոտինի հունական ավանում տեղի թուրք մահմեդական ղեկավարների հետ հանդիպման ընթացքում խոստացել է Աթենքում արծարծել հունաբնակ թուրքերի իրավունքների հարցը: «Վաղը պաշտոնական հանդիպումներ ունենք Հունաստանի վարչապետի և արտգործնախարարի հետ, մենք, իհարկե, կխոսենք Արևմտյան Թրակիայում թուրքերի իրավունքների մասին, մենք ուզում ենք, որ նրանք ունենան այն իրավունքները, որոնք մենք շնորհում ենք հույն ուղղափառ եկեղեցուն և հույների փոքրամասնությանը»,- ասել է Չավուշօղլուն: Նրա այդ հայտարարությունը Հունաստանում մեծ վրդովմունք է առաջացրել: Աթենքում վստահեցրել են, որ անպայման կոշտ կարձագանքեն Չավուշօղլուին: Ապրիլին Անկարայում թուրք և հույն արտգործնախարարները միջև մամլո ասուլիսում սուր վիճաբանություն է տեղի ունեցել: Թուրքիան պնդում է, որ Հունաստանում կա շուրջ 120 հազար թուրք մահմեդական, հույների փոխանցմամբ, այդ մարդիկ ոչ թե թուրքեր են, այլ հույն-մահմեդականներ: Երկու երկրները ՆԱՏՕ-ի անդամներ են, սակայն ունեն լուրջ տարաձայնություններ մի միջազգային մի շարք հարցերում և հատկապես Կիպրոսի շուրջ:
15:35 - 31 մայիսի, 2021
Թուրքիայի արտգործնախարարը Հունաստան հունաստանում է |azatutyun.am|

Թուրքիայի արտգործնախարարը Հունաստան հունաստանում է |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարարը երկօրյա այցով ժամանել է Հունաստան՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակցի հետ խորացող տարաձայնությունները հարթելու համար։ Չավուշօղլուի այցից առաջ Հունաստանի վարչապետը հայտարարել էր՝ Աթենքը պատրաստ է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե Անկարան զերծ մնա «սադրանքներից, ապօրինի քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից»։ Երկկողմ հարաբերություններում մի շարք չլուծված հարցեր ու տարաձայնություններ կան, որոնք էլ ավելի սրվեցին անցած տարի, երբ թուրքական նավերը սկսեցին որոնողա-հետախուզական աշխատանքներ իրականացնել Միջերկրական ծովի արևելքում՝ էներգակիրներով հարուստ հատվածներում։ Հունական կողմը դա սեփական տարածքի ոտնահարում է որակում: Լարվածությունը հարթելու համար անցած ապրիլին Հունաստանի արտգործնախարարն էր մեկնել Անկարա, սակայն Չավուշօղլուի հետ նրա ասուլիսը վերածվել էր սկանդալի․ երկու արտգործնախարարները սկսել էին հրապարակավ մեղադրել ու սպառնալիքներ հնչեցնել միմյանց հասցեին։ Այսօր Թուրքիայի արտգործնախարարը Հունաստանում կհանդիպի մահմեդական փոքրամասնության հետ, վաղը՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի։
10:05 - 31 մայիսի, 2021
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից |armenpress.am|

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։ Բահչելին ծրագրից հրաժարվելու մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։ Նա հավելել է, որ այդ ծրագրին աջակցող իրենց համակիրների կողմից հանգանակված գումարները կվերադարձվեն։ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2021 թվականի հունվարի 26-ին։ Փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն  հայտարարություն  էր տարածել՝ լրջագույն մտահոգության հայտնելով ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունների առնչությամբ՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում: Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ նշված էր, որ պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձևով ներկայությունը Արցախի օկուպացված տարածքներում ծայրաստիճան մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար: 
21:29 - 29 մայիսի, 2021
«Հիստերիա». Զախարովան՝ Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի առնչությամբ Արևմուտքի արձագանքի մասին |tert.am|

«Հիստերիա». Զախարովան՝ Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի առնչությամբ Արևմուտքի արձագանքի մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «հիստերիա» է անվանել Բելառուսում Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի առնչությամբ միջադեպին Արևմուտքի արձագանքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Նա հիշել է անցյալում ինքնաթիռների հարկադիր վայրէջքների դեպքեր, որոնց առնչությամբ արձագանք չի եղել Արևմուտքի կողմից: Ըստ Զախարովայի՝ նման օրինակներից է Բոլիվիայի նախագահի հետ 2013 թվականին տեղի ունեցած միջադեպը, որն ԱՄՆ հատուկ ծառայությունների պահանջով ստիպված էր վայրէջք կատարել Վիեննայում: 2004 թվականին սենատոր Անդրեյ Վավիլովի անձնական ինքնաթիռն էր հարկադիր վայրէջք կատարել՝ կրկին ԱՄՆ պահանջով: 2012 թվականին ռուսական կողմի ինքնաթիռն էր վայրէջք կատարել Թուրքիայում, որի ժամանակ ստուգումներ էին իրականացրել:«Հիշու՞մ եք ՆԱՏՕ-ի կողմից այս գործողություններին ինչ-որ արձագանք: Ո՛չ, քանի որ նման բան չի եղել...Ահա ընդամենը մի քանի օրինակ: Իսկ բռնի զավթումների մասին, որոնց մասին նրանք պնդում են առանց դատաքննության կամ հետաքննության, պարզապես հատուկ ծառայությունների նյութերի կամ կատարված սադրանքների հիման վրա, թե ինչպես են երրորդ երկրների քաղաքացիները մի երկրից միանգամայն անօրինական կերպով տեղափոխվում այլ երկրներ.. .Այս ամենն ընդհանրապես չի հաշվվում, դա նորմ է, օրվա բացարձակ ռեժիմ: Սա է պատկերը: Եվ այս ֆոնին Արևմուտքի մոտ, չգիտես ինչու, հիստերիա է առաջանում: Ինչո՞ւ. մենք կրկին հասկանում ենք: Քանի որ օրակարգում Բելառուսն է»,- ասել է նա:
11:53 - 25 մայիսի, 2021
Ռուսաստանը Ղրիմի հարցով նախազգուշացում է արել Թուրքիային |ermenihaber.am|

Ռուսաստանը Ղրիմի հարցով նախազգուշացում է արել Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել: Լավրովը հայտնել է, որ Ղրիմի հետ կապված ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ կատարվող ոտնձգության:  «Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում մենք խստիվ հորդորում ենք մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը: Մենք շատ հստակ ենք, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է ոտնձգության Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը», - ասել է Լավրովը: Լավրովը նաև նշել է, որ այս կապակցությամբ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիայի գիծը «կշտկվի՝ հաշվի առնելով Մոսկվայի օրինական մտահոգությունները»։ Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններում վերահաստատել էր Անկարայի պաշտոնական այն դիրքորոշումը, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան։
19:58 - 24 մայիսի, 2021