ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչներն այս պահին ԿԳՄՍ նախարարության դիմաց են և  ակնկալում են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ |aysor.am|

ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչներն այս պահին ԿԳՄՍ նախարարության դիմաց են և ակնկալում են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ |aysor.am|

aysor.am: ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչներն այս պահին ԿԳՄՍ նախարարության դիմաց են: Նրանք ակնկալում են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Երեկ ՀՅԴ ՀԵՄ-ը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀԵՄ-ը հանդես է եկել այսօր ժամը 15:00-ին նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու նախաձեռնությամբ: Երիտասարդներից մեկը նշեց, քանի որ նախարարության կողմից քայլեր չեն ձեռնարկել իրենց հետ հանդիպումը կազմակերպելու համար, իրենք անձամբ են որոշել հանդիպման օր նշանակել: «Մենք կես ժամ ժամանակ կտանք նախարարին իջնելու և իր ժողովրդի մի խմբի հետ հանդիպելու ու կնճռոտ հարցերը քննարկելու համար», - ասաց նա: Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍՆ-ն հերքել էր, որ այսօր կայանալու է Արայիկ Հարությունյանի ու ՀՅԴ-ական երիտասարդների հանդիպումը։ Նախարարության հաղորդագրության մեջ նշվում էր, որ նախարարի հետ հանդիպման մասին ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունն ապատեղեկատվություն է ու նման պայմանավորվածություն չկա։
11:33 - 03 դեկտեմբերի, 2019
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» քննարկումներին

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» քննարկումներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մասնակցել են Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» կրթության ոլորտին նվիրված քննարկումներին: «20 արդյունք 2020թ. համար և համագործակցության ապագան կրթության ոլորտում», «Ուսուցիչների դերը երիտասարդներին ապագա հասարակության և աշխատանքի համար պատրաստելու գործում» խորագրերը կրող նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են այն հիմնական միտումները, որոնք էական ազդեցություն ունեն կրթական գործընթացում: Դրանք են գլոբալիզացիան, ժողովրդագրական մարտահրավերներն ու միգրացիան, թվայնացումը, տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացումը, կլիմայական փոփոխությունները, ներառականությունը, ուսուցիչների դերի արժևորումը: Նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև այնպիսի հարցեր, ինչպիսին են Արևելյան գործընկերության երկրներում կրթության միջազգայնացման և բարեփոխումների խթանման ուղիները: Նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցությունը և նշել, որ այժմ կրթության հիմնական խնդիրներն են` երկրի տնտեսության զարգացման գործում ներդրում ունենալու պատրաստ աշխատուժի ստեղծումը և տեխնոլոգիաների ներգրավմամբ զարգացման ապահովումը: Նախարարը խոսել է Հայաստանում սկսված բարեփոխումների գործընթացի մասին` մասնավորապես նշելով հանրակրթական չափորոշիչների փոփոխության, միջին մասնագիտական կրթության ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ինչպես նաև կրթության միջազգայնացման ու շարժունության ոլորտում իրականացվող քայլերը: Նախարարը հատուկ ընդգծել է կրթության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը` հաշվի առնելով, որ 21-րդ դարի աշակերտին հետաքրքրելու համար կրթությունը պետք է 21-րդ դարի պահանջներին համապատասխան լինի:
06:29 - 23 նոյեմբերի, 2019
Դասադուլն առժամանակ դադարեցվել է. ուսանողները դիմում կհանձնեն ԵՊՀ ռեկտորին ու կսպասեն նախարարի պահվածքի գնահատականին |armtimes.com|

Դասադուլն առժամանակ դադարեցվել է. ուսանողները դիմում կհանձնեն ԵՊՀ ռեկտորին ու կսպասեն նախարարի պահվածքի գնահատականին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները այսօրվանից 3 օր դասադուլ չեն իրականացնի: Նրանց օրակարգը մի փոքր կփոխվի, սակայն դա չի նշանակում, որ ֆակուլտետն ընդհանրապես դասադուլը դադարեցնում է: Այս մասին, մեզ հետ զրույցում, նշեց ֆակուլտետի ուսանող Գեւորգ Գյուլումյանը: Նրա խոսքով՝ այս օրերին այլ գործով պետք է զբաղվեն: Այսօր ուսանողներն իրենց մասնաշենքից քայլերթով կգնան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին եւ ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին փոխանցելու իրենց դիմում-նամակները: Ինչպես նշեց Գեւորգ Գյուլումյանը, ուսանողներն այդ նամակներով ակնկալում են ռեկտորի եւ գիտխորհրդի արձագանքը, դիրքորոշումը պրոֆեսորադասախոսական կազմի հետ կայացած հանդիպման ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքի հետ կապված: Նախարարը օրեր առաջ իր մոտ էր ընդունել ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսներին, ովքեր բարձրաձայնել էին «Բարձրագույն կրթության եւ գիտության» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց մտահոգությունները: Դասախոսներից շատերն Արայիկ Հարությունյանին կոչ էին արել՝ անսալ հայագետների ձայնին եւ դառնալ այն նախարարը, որը ճիշտ որոշում կկայացնի՝ հայագիտության պահպանման եւ հետագա զարգացման գործում, ինչին նախարարը հակադարձել էր՝ լավ կլինի, որ դասախոսներն իրենք անսան եւ լսեն այն փաստարկները, որոնք հնչում են եւ եզրակացություններ անեն բացառապես փաստերի հիման վրա: Արայիկ Հարությունյանը անդրադարձել էր բողոքներին ու խոսել նախագծով «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու դրույթի վերաբերյալ եւ հայտարարել՝ ոլորտում նախատեսվող մի շարք բարեփոխումների մասին: Այս օրերին ուսանողները դասադուլ չեն իրականացնի եւ կսպասեն ռեկտորի արձագանքին, իսկ մինչեւ այդ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այսօր միացել է նաեւ Երեւանի Հյուսիսային համալսարանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:42 - 20 նոյեմբերի, 2019
Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին |armtimes.com|

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է գերատեսչության այն նախաձեռնության մասին, որի կիրառմամբ, ըստ էության, վերանալու են ընդունելության քննությունները: «Մշակում ենք մի համակարգ, որի պարագայում ավագ դպրոցի աշակերտը այլեւս կրկնուսույցի կարիք չի ունենալու, այլ ամեն սեմեստր անցնելով բուհ ընդունվելու համար իր անհրաժեշտ առարկաները՝ վեց սեմեստր շարունակ վեց քննություն է հանձնելու, եւ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են: Ու հետեւաբար վերացնելու ենք կրկնուսույցի ինստիտուտը»,- այս մասին երեկ՝ Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսների հետ հանդիպման ժամանակ, ասել է նախարարը: Նրա խոսքով՝ նախագիծն այժմ քննարկվում է:  
05:22 - 20 նոյեմբերի, 2019
ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝  16-17 դարերի գինու հնձանի տարածք |armenpress.am|

ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝ 16-17 դարերի գինու հնձանի տարածք |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները նոյեմբերի 16-ի առավոտյան այցելել են Դայմայի այգիների տարածք, որտեղ ավերվել է 16-18-րդ դարերի գինու հնձանը: Ավերված շինության տարածքում տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ ոլորտի մասնագետների և կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչների միջև, ուսումնասիրել են պատմամշակութային հնարավոր արժեք ներկայացնող այլ շինություններ: Ավերված հնձանը ժամանակին չի ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ սահմանված ցանկում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս 2016թ. ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել այդ տարածքում գտնվող ուշ միջնադարյան պատմաճարտարապետական կառույց հանդիսացող մեկ այլ հուշարձանի վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով կառույցի կարևորությունը Երևան քաղաքի պատմության ամբողջացման համատեքստում, սակայն այն կրկին չի ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է հրատապ կարգով ստեղծել արշավախումբ՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու, պատմամշակութային արժեք ներկայացնող առկա շինություններն արձանագրելու և իր գործառույթների շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար: Կառուցապատողը պատրաստակամություն է հայտնել համագործակցել սույն հարցով պատկան մարմինների հետ, տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթերը: Արշավախմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի հավելյալ տեղեկատվություն:
13:20 - 16 նոյեմբերի, 2019
2020-ի բյուջեով օտար երկրներում հայագիտական առարկաների դասավանդման ֆինանսավորումը կրկնակի ավելացել է. ԿԳՄՍՆ

2020-ի բյուջեով օտար երկրներում հայագիտական առարկաների դասավանդման ֆինանսավորումը կրկնակի ավելացել է. ԿԳՄՍՆ

2020 թվականի պետական բյուջեի նախագծով «Օտարերկրյա պետություններում հայերենի եւ հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրի համար նախատեսվել է ավելի քան 48 մլն դրամ: Այս առնչությամբ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում հայտնել է, որ 2020 թ․պետական բյուջեի նախագծում ներառված չէ «Հայագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստման գծով նպաստների տրամադրում» եւ «Արտասահմանյան համալսարաններում հայոց լեզվի դասավանդման կազմակերպում» կետերով նախատեսված ֆինանսավորումը։ Հայտնում ենք, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծրագրային բյուջետավորման շրջանակում վերոնշյալ միջոցառումները 2020թ․ պետական բյուջեի նախագծում ներկայացվել են «Օտարերկրյա պետություններում հայերենի եւ հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրով, եւ այդ ծրագրի համար նախատեսվել է ավելի քան 48 մլն դրամ։ Այսպիսով, 2019թ․բյուջեի հետ համեմատ՝ ֆինանսավորումը կրկնակի ավելացել է (24 մլն դրամ՝ 2019թ․համար)։ Ավելին, ի հավելումն գոյություն ունեցող համալսարաննների (Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարան, Պրահայի Կարլի համալսարան, Բուխարեստի պետական համալսարան, Զալցբուրգի համալսարան)՝ ծրագիրն իրականացվելու է նաեւ Կահիրեի համալսարանում։ Նշենք, որ այս համալսարանը նախկինում ընդգրկված չի եղել»:
10:03 - 15 նոյեմբերի, 2019
Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հիմքեր չկան. Արարատ Միրզոյան |lragir.am|

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հիմքեր չկան. Արարատ Միրզոյան |lragir.am|

lragir.am: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հիմքեր չկան: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ես սատարում եմ Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը: Արայիկ Հարությունյանի այն թեզերը, որոնց համար կա այս ալիքը, այս թեզերը համընկնում են նաև իմ պատկերացումներին»,- ասաց Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ նախարարի հրաժարականի պահանջի հիմք բացարաձակապես չկա, քանի որ ակցիաները քաղաքական նպատակ ունեն: «Դուք ինքներդ քաջատեղյակ եք, որ դասադուլ կամ գործադուլ անող կամ հրաժարականի պահանջ ներկայացնող մարդկանց թվում իրականում մարդիկ են, ովքեր ունեն խիստ ընդգծված ու հեշտ ապացուցելի, եթե ոչ կուսակցական, ապա քաղաքական կենտրոնների շահեր ներկայացնելու անցած ճանապարհ: Եվ այս հրաժարականի պահանջը հիմնականում պայմանավորված է այդ քաղաքական ենթատեքստով ու կապերով: Իսկ մնացածը զուտ միայն պատրվակ է այս հարցը առաջ քաշելու ու թեժ աշնան իմիտացիա ստեղծելու», ասաց Միրզոյանը:
13:24 - 14 նոյեմբերի, 2019
ԿԳՄՍ նախարարը միշտ բաց է քննարկումների համար, սակայն ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպում դեռ պլանավորված չէ. խոսնակ |armtimes.com|

ԿԳՄՍ նախարարը միշտ բաց է քննարկումների համար, սակայն ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպում դեռ պլանավորված չէ. խոսնակ |armtimes.com|

armtimes.com:  Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է երկխոսությունների: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը՝ ի պատասխան երեկ Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի, հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսների հանդիպման առաջարկներին: Ինչպես նշեց Անժելա Կժդրյանը, ԿԳՄՍ նախարարը բազմիցս անդրադարձել է այս հարցին եւ ասել, որ միշտ պատրաստ է իր մոտ ընդունել ուսանողներին եւ դասախոսներին՝ քննարկումների համար: Մամուլի քարտուղարը, սակայն, նշեց՝ որեւէ կոնկրետ հանդիպում դեռեւս պլանավորված չէ, քանի որ մինչեւ երեկ նախարարությունում այս հարցով հստակ արձագանք չկար: Հանդիպումներ, հանրային քննարկումներ, այնուամենայնիվ, նախատեսվում են։ Երբ նախագիծը հասանելի կլինի «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում, այդ ժամանակ կհրավիրվեն բազմաթիվ հանդիպումներ: Հիշեցնենք, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր ուսուցման դրույթի եւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ուսանողների կողմից իրականացված ակցիաների մասին երեկ հայտարարություն են տարածել ԵՊՀ ուսանողական խորհուրդը, Հայ բանասիրության եւ Պատմության ֆակուլտետների դասախոսական կազմը: Նրանք Արայիկ Հարությունյանին առաջարկել են հանդիպել եւ քննարկել օրենքի նախագծի վիճահարույց կետերը: ՈՒԽ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ կառույցը բազմիցս արտահայտել է իր մտահոգությունը ԿԳՄՍ նախարարության կողմից բուհեր ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ: Ինչ վերաբերում է հայոց լեզվին եւ հայոց պատմությանը, նշվում է, որ այդ առարկաների ուսուցման պարտադիրության սահմանումը կարիք ունի քննարկումների, փորձագիտական գնահատականի եւ խոր ուսումնասիրությունների: Հայ բանասիրության եւ Պատմության ֆակուլտետների դասախոսական կազմն իր հերթին երեկ մեկօրյա նախազգուշական գործադուլ է հայտարարել եւ միեւնույն ժամանակ կոչ արել ուսանողներին հաջորդ օրվանից վերադառնալ լսարաններ, իսկ քննարկվող նախագծի հեղինակներին՝ հանդիպել մասնագետների հետ: Փորձեցինք տեղեկատվություն ստանալ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի հեղինակների վերաբերյալ: Մեր հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ թեմայի շուրջ կարող է խոսել նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, որը, սակայն, արտերկրում է եւ նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Նշենք, որ դեռեւս անցած շաբաթվանից սկսված բողոքի ակցիաները դեռեւս շարունակվում են: Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, չնայած դասախոսական կազմի հորդորներին, այսօր եւս շարունակել են դասադուլը: Միեւնույն ժամանակ ՀՀ կառավարության շենքի առաջ շարունակվել են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից կազմակերպված բողոքի ակցիաները, որոնց միացել են տարբեր բուհերից ուսանողներ, այլ քաղաքացիներ:
12:05 - 14 նոյեմբերի, 2019
Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ |armenpress.am|

Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 22 մլն դրամ հավելյալ ֆինանսավորում` համընդհանուր ներառական կրթության արդյունավետ իրականացման նպատակով:Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Նշված ֆինանսավորումից 17 մլն դրամը կհատկացվի «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին` հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների մասնագիտական շարունակական վերապատրաստումը կազմակերպելու համար: Իսկ 5 մլն դրամը նախատեսված է վերապատրաստող կազմակերպությունների առցանց հայտագրման և դասընթացների հայտարարությունների տեղադրման նոր համակարգ մշակելու, ներդնելու և սպասարկելու համար: Գումարը կհատակացվի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին»: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 14-ի նիստում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով: Ուսուցիչների վերապատրաստումը համընդհանուր ներառական կրթության ծրագրի արդյունավետության ապահովման համար գերակա նշանակություն ունի: ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է ստեղծել վերապատրաստող կազմակերպությունների առցանց հայտագրման և դասընթացների հայտարարությունների տեղադրման միասնական համակարգ, որտեղ գրանցվելուց հետո կազմակերպություններին հնարավորություն կտրվի հրապարակել վերապատրաստման դասընթացների իրենց հայտարարությունները և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Համակարգը հնարավորություն կընձեռի վերապատրաստման հավակնորդ ուսուցիչներին ընտրելու և գրանցվելու վերապատրաստման դասընթացներին։ Յուրաքանչյուր ուսուցիչ համակարգում կունենա վիրտուալ միավորների հաշիվ (account)։ Համակարգը նաև հնարավորություն կտա ուսուցիչներին առցանց համակարգում ներկայացնել վերապատրաստման հետ կապված իրենց կարիքներն ու հետաքրքրվածությունը, որը ուղղորդիչ նշանակություն կունենա վերապատրաստման դասընթացներ մշակման համար։ Ինչ վերաբերում է «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի» վերապատրաստումներին` 2019 թվականի հուլիսի 1-ից նոյեմբերի 1-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամը իրականացրել է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացման» փորձնական ծրագիրը, որի շրջանակում կատարվել է 60 վերապատրաստող-մենթորի ընտրություն: Նշված 60 մասնագետները դպրոցներում կիրականացնեն հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների ներառական կրթության մասնագիտական կարողությունների զարգացում (վերապատրաստում և մենթորական աջակցություն)։ Գումարը նախատեսված է մասնագետների վարձատրությունն ապահովելու համար։  
11:34 - 14 նոյեմբերի, 2019
Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ |armtimes.com|

Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ |armtimes.com|

armtimes.com։ Դպրոցական երեխա ունեցող ծնողների դժգոհությունները հիմնականում եւ արդեն տարիներ շարունակ նույնաբովանդակ են․ նրանք բողոքում են անհաջող դասագրքերից ու ուսումնական ծրագրերից, երեխաներին գերծանրաբեռնելուց եւ տնային առաջադրանքների մեծ ծավալից ու բարդությունից, որոնցից երբեմն նույնիսկ իրենք են դժվարությամբ գլուխ հանում։ «Տնային առաջադրանքները շատ են, բարդ եւ անիմաստ։ Օրինակ «Մայրենիից» կան առաջադրանքներ, որոնք կարող են բանավոր արվել, բայց հանձնարարում են գրավոր։ Երեխայի համար անհասանելի առաջադրանքներ են ։ Շատ դեպքերում նույնիսկ ես եմ երկար մտածում այդ առաջադրանքների ուղղությամբ։ Ամեն օր մեկ-երկու թերթ տնային առաջադրանք ենք գրում։ Մյուս առարկաների դեպքում էլ, դասերը պատմելուց բացի, հանձնարարում են դասի վերջում նշված հարցերին գրավոր պատասխանել։ Այդ ամենը երկար ժամանակ է պահանջում»,- ասում է հինգերորդ դասարանցի աշակերտի մայր Քիստինե Մանուկյանը։ Ժամը 07։30-ին, ըստ նրա, երեխան արթնանում է, 14։00-ին վերադառնում դպրոցից, իսկ դրանից հետո էլ մի քանի ժամ տրամադրում տնային առաջադրանքները կատարելուն։ «Երկու ժամ հնարավոր չի լինում դասերից կտրվի, հանգստանա։ Ժամը 23։00-24։00-ին հազիվ ավարտում ենք։ Երբ ուսուցիչներին հայտնում ենք մեր դժգոհությունը, պատասխանում են, որ ծրագրերն են այդպիսին»,- նշում է նա։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում քաջատեղյակ են դասագրքերի եւ ուսումնական ծրագրերի հետ կապված դժգոհություններին: Ավելին, այստեղ արդեն նախաձեռնել են համապատասխան փոփոխություններ: Գերատեսչությունը մշակել է հանրակրթության պետական նոր չափորոշիչներ, ինչին հաջորդելու են առարկայական չափորոշիչների, ծրագրերի փոփոխությունը, ապա եւ նոր դասագրքերի, դասավանդման եւ ուսումնառության նյութերի մշակումը։ Զուգահեռաբար պետք է իրականացվեն ուսուցիչների վերապատրաստումներ։ Նախատեսվում է գործընթացի ավարտին ունենալ նաեւ ինտեգրված առարկաներ, աշակերտի կրճատված ծանրաբեռնվածություն դպրոցում ու տանը։ Պետական չափորոշիչներով, ըստ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանի, սահմանվում է, թե մենք ինչ քաղաքացի ենք ուզում ունենալ։ «Կարեւոր է, որ քննական մտածողություն ունենան, որ կարողանան ՍՏԵՄ առարկաները՝ բնագիտության եւ մաթեմատիկայի բլոկի, լավ սովորենք։ Մեր պետությունը ասում է՝ մենք ուզում ենք բարձր տեխնոլոգիաների աշխարհում առաջամարտիկ լինել, եւ հանրակրթությունում հիմա ստեղծում ենք այդ հենքը, որպեսզի կարողանանք հասնել դրան։ Եվ կարեւոր է, որ մենք փորձում ենք ոչ թե առարկաներ ավելացնել, այլ թեմաները ինտեգրել առարկաների մեջ: Այդ փաստաթղթում մշակվել է, թե դպրոցը ավարտելուց հետո աշակերտը ինչ կարողություն պետք է ունենա։ Բացի այդ, մշակել ենք ուսումնառության վերջնարդյունքներ՝ ըստ դպրոցների՝ տարրական, միջին եւ ավագ»,- ասաց նախարարի տեղակալը։ Գործող չափորոշիչներով՝ ուսումնառության վերջնարդյունքներն ըստ բնագավառների են, եւ Անափիոսյանի դիտարկմամբ, այժմ սովորողին տրամադրվող գիտելիքը շատ աբստրակտված է, չկան միջառարկայական կապերը: «Նոր չափորոշիչներով՝ միեւնույն թեման, օրինակ՝ առողջ ապրելակերպ, հնարավոր է ուսումնասիրել եւ «Ես եւ շրջակա աշխարհը» առարկայի շրջանակներում, եւ մաթեմատիկայի, մայրենիի, քիմիայի, ֆիզիկայի ու կենսաբանության։ Դպրոցին մոտենում ենք ոչ թե առարկաներով, այլ ընդհանրական եւ փորձում ենք ամեն ինչի մասին այնտեղ խոսել ինտեգրացված եւ միջառարկայական կապերով:Մեր մոտեցումը դա է եւ նպատակը հետեւյալն է՝ երեխաների ծանրաբեռնվածությունը կրճատել, ավելացնել պրակտիկ գիտելիքները, ինտեգրացված առարկաներ ունենալով՝ հնարավորինս կրճատել ծանրաբեռնվածությունը տնային առարկաների մասով, որը իհարկե, կապվում է մեթոդների հետ, եւ մեծացնել դպրոցական բաղադրիչը, տալ դպրոցին հնարավորություն, որ ինքն ընտրի, թե ինչ առարկա է ուզում դասավանդվի։ Եվ հինգերորդ կարեւոր փոփոխությունը․ մենք ուսումնական պլանի մաս ենք դարձնում խմբակները, որ յուրաքանչյուր աշակերտ առնվազն մեկ խմբակում ընդգրկվելու հնարավորություն ունենա: Իհարկե, սրա ֆինանսական հաշվարկներն էլ կան, կարծում եմ՝ կկարողանանք իրականացնել»,- մանրամասնեց փոխնախարարը։ Կրթական գերատեսչությունն այժմ առարկայական չափորոշիչների մասնագետների հավաքագրման փուլն է ավարտում։ «Հիմա մենք մեր թիմերի առջեւ դրել ենք խնդիր, որ դուք պետք է կապեք ցանկացած բան, որ աշակերտը սովորում, ուսումնասիրում է, իր առօրյա կյանքի հետ անցյալում, այսօր կամ ապագայում»,- ընտրված սկզբունքը շեշտեց Արեւիկ Անափիոսյանը։ Նրա փոխանցմամբ, որոշակի նորամուծություն է նախատեսվում նաեւ ավագ դպրոցում։ Հումանիտար հոսքում սովորողների համար կլինեն որոշակի պարտադիր դասաժամեր բնագիտական առարկաներից՝ դրանց մասին գոնե նվազագույն պատկերացում ունենալու համար։ Նույնկերպ էլ բնագիտական հոսքի աշակերտները պարտադիր կուսումնասիրեն հումանիտար առարկաներ։ «Կլինի նաեւ դպրոցական բաղադրիչ բավականին մեծ քանակությամբ, որ այն հոսքը, որն աշակերտն ընտրել է եւ իրեն հետաքրքիրէ, բայց ժամերը չեն բավարարում, կարողանա դպրոցական բաղադրիչի հաշվին ավելացնել։ Ոչ թե գնալ մասնավորի մոտ պարապելու, այլ իր դպրոցում իր ժամերը ավելացնելու հաշվին կարողանա իրեն ինչպետք է, վերցնել»,- ասաց փոխնախարարը։ Ամբողջական հոդվածը՝ armtimes.com-ում
04:44 - 14 նոյեմբերի, 2019
Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1574-Ա որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին: Միջոցառումն իրականացվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, որին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 193 երկրի ներկայացուցիչներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի օրակարգում նախատեսված է կրթության նախարարների բարձրաստիճան հանդիպում, որին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հրավերով կմասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Գլխավոր կոնֆերանսի շրջանակում նախատեսվում է ընդունել Բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման վերաբերյալ գլոբալ կոնվենցիայի (Global Convention on Recognition of Higher Education Qualifications) նախագիծը:
06:38 - 12 նոյեմբերի, 2019
Կայուն դպրոցական սննդի կազմակերպումը Արագածոտնում փոխանցվել է կառավարությանը

Կայուն դպրոցական սննդի կազմակերպումը Արագածոտնում փոխանցվել է կառավարությանը

Արագածոտնի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումն ու իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պաշտոնապես փոխանցել է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության: Այդ մասին ազդարարվել է Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, ՌԴ ֆինանսների նախարարության արտաքին ֆինանսական հարաբերությունների դեպարտամենտի փոխտնօրեն Վլադիմիր Կովալենկոն, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը, «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ: Արագածոտնը դարձել է 6-րդ մարզը, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերից հետո, որտեղ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն արդեն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Նախարար Արայիկ Հարությունյանը, կարևորել է նաև այս մարզում դպրոցական սննդի կազմակերպման հանձնառությունը ՀՀ կառավարության կողմից` շեշտելով, որ դպրոցական սննդի կազմակերպումը պետք է իրագործվի անխափան և այդ նպատակով հաջողությամբ շարունակվում է համագործակցությունը ՌԴ գործընկերների և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ: «Օրվա մեջ առնվազն մեկ անգամ երեխաներին ապահովում ենք տաք սննդով, ինչը դրական է անդրադառնում կրթության որակի ապահովման վրա: Ծրագրի հաջող իրականացման մեջ ներառված են տարբեր շահառուներ: Նախարարությունը, որպես հիմնական պատասխանատու, իրականացնելու է վերապատրաստումներ, արդյունքների գնահատում: Հաջողության երկրորդ կարևոր գրավականը ուսուցիչների և ծնողների ներգրավումն է դպրոցական սննդի կազմակերպման և առկա խնդիրների լուծման գործում: Երրորդ կարևոր գրավականը միջավայրի ապահովումն է. մենք ցանկանում ենք այս ծրագրով խթանել տեղական արտադրողների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև բարելավել ենթակառուցվածքները` խոհանոցային տարածքների վերակառուցման և սարքավորումներով համալրման միջոցով»,- նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանի խոսքով` փոքր համակազմ ունեցող դպրոցներում, որտեղ դպրոցական սննդի ծրագրից օգտվող աշակերտների թիվը մեծ չէ, 2020 թ. պետական բյուջեում ֆինանսավորման նոր բանաձև է կիրառվելու, ըստ որի խոհանոցներում աշխատողների համար նախատեսվում է հավելյալ ֆինանսավորում: «ՀՀ կառավարության հետ երկարամյա գործընկերության և Ռուսաստանի Դաշնության շարունակական աջակցության շնորհիվ, Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հիանալի օրինակ է և խորհրդանշում է այն, ինչ հնարավոր է իրականացնել, երբ բոլորս աշխատում ենք մեկ համընդհանուր նպատակի համար՝ ի նպաստ երեխաների ապագայի խթանել կայուն պարենային ապահովությունը», - նշել է Ելենա Միլոշևիչը: Ռուսական կողմի ներկայացուցիչ Վ. Կովալենկոն ևս բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած արդյունքները` ընդգծելով, որ ծրագրի իրականացման արդյունավետության առումով մեր երկիրն առաջատարն է նախկին Խորհրդային միության երկրների մեջ: ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վ. Չերնիգովն էլ նշել է, որ Հայաստանում դպրոցական սննդի կազմակերպման հաջողված փորձը հաշվի կառնվի ՌԴ-ում դպրոցական սննդի ծրագրի ներդրման ընթացքում. «Հայաստանն այս առումով բավականին առաջ է անցել, որովհետև ՌԴ-ում նոր են սկսվում քննարկումները դպրոցական սննդի կազմակերպման պետական ծրագրի ներդրման վերաբերյալ: Հայաստանում ես տեսել եմ, որ ծնողների, դպրոցի և պետության համատեղ ուժերով ադյունավետ համակարգ է ստացվել»,- նշել է Վ. Չերնիգովը: Արագածոտնի մարզպետի տեղեկացմամբ` մարզում առկա 117 դպրոցներից 101-ում կազմակերպվում է տաք սնունդ: Ծրագրից օգտվում է 1-4-րդ դասարաններ և նախակրթարաններ հաճախող շուրջ 7500 երեխա: 16 դպրոցում երեխաներին կտրամադրվի չոր սնունդ մինչև այդ հաստատությունները նույնպես ապահովվեն խոհանոցային ենթակառուցվածքներով։ Նշենք, որ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցական ծրագրից կօգտվի կրտսեր դպրոցի 260 աշակերտ: Այստեղ ՊՀԾ-ի աջակցությամբ վերակառուցվել և նորոգվել է խոհանոցը, որը նախկինում անբարեկարգ տարածք է եղել: Դպրոցի խոհանոցն այժմ հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկական միջոցներով, առողջ սննդի կազմակերպման բոլոր պայմաններով: Բացի այդ` դպրոցին կից ՊՀԾ աջակցությամբ կառուցվում է ջերմոց, որտեղ հետագայում աճեցվելու են դպրոցի սննդի կազմակերպմանն անհրաժեշտ մթերքներ: Դպրոցներին կից ջերմոցների ստեղծումը ՊՀԾ-ի նոր ընդլայնված մոդելն է, որն այժմ փորձարկվում է և հաջող արդյունք արձանագրելու դեպքում կտարածվի նաև մյուս դպրոցներում:
04:58 - 12 նոյեմբերի, 2019