ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով. ՀՀ ԱԳՆ

Գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունը. «Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Շարունակելով խախտել մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ռազնագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրանադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո, Ադրբեջանը ևս 14 գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ սկսել է շինծու քրեական հետապնդում, ինչը նաև խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները: 16 հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև մյուս հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու հոգեբանական ճնշումը միջազգային իրավունքի վտանգավոր խախտման նախադեպ են: Հստակ է, որ գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ՝ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով։ Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը՝ հերքելով տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքը։ Ավելին, Ադրբեջանը հերքում է նույնիսկ այն անձանց գերեվարումը, որոնց՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու վերաբերյալ առկա են հստակ ապացույցներ թե՛ տեսանյութերի և թե՛ հայրենադարձած գերիների վկայությունների տեսքով, ինչը մի շարք ծանր հանցագործությունների կատարման կասկածանքի հիմք է տալիս: Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի»:
12:05 - 04 հունիսի, 2021
ԱԳ որևէ փոխնախարար չմասնակցեց ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի քննարկմանը |hetq.am|

ԱԳ որևէ փոխնախարար չմասնակցեց ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի քննարկմանը |hetq.am|

hetq.am: Արտաքին գործերի չորս փոխնախարարներից որևէ մեկն այդպես էլ չեկավ խորհրդարան` 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը: ԱԳՆ-ից ներկա էր ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմինե Գալստյանը: Երբ պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչու որևէ փոխնախարար չի ներկայացել, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց` զբաղվածության պատճառով: «ԱԳՆ-ից նամակ են հղել ԱԺ նախագահին և խնդրել, որ զբաղվածությամբ պայմանավորված` ֆինանսաբյուջետայինի պետը գա, ինչին էլ ընդառաջել ենք»,-ասաց Ռուբինյանը: Լրագրողների հետ զրույցում Ռուբինյանը հրաժարվեց մանրամասն անդրադառնալ այդ հարցին: Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակումներ եղան, թե ԱԳ փոխնախարարները հրաժարականի դիմում են ներկայացրել, ինչը, սակայն, ԱԳՆ-ից հերքեցին:
17:30 - 03 հունիսի, 2021
ԱԳՆ-ի ծախսերի հիմնական կշիռը 2020-ին եղել է այլ երկրներում ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպումը |armenpress.am|

ԱԳՆ-ի ծախսերի հիմնական կշիռը 2020-ին եղել է այլ երկրներում ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից 2020 թվականին սկզբնական ծրագրով ենթակա էր օգտագործման 15.5 մլրդ դրամ հատկացում: Նախատեսվում էր, որ այս միջոցները կօգտագործվեն 6 ծրագրերի, 18 միջոցառումների ֆինանսավորման համար: Տարվա ընթացքում արդեն ճշտված ծրագիրը կառավարության լիազորությունների շրջանակում կազմել է 17.1 մլրդ դրամ: Փաստացի օգտագործումը կազմել է  98.5 տոկոս կամ 16.85 մլրդ դրամ: Այս մասին Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: «Բոլոր միջոցառումներին չեմ անդրադառնա, սակայն կնշեմ, որ ծախսերի մեջ հիմնական կշիռը եղել է օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության գործունեության կազմակերպումը: Հաջորդն իր մեծությամբ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ծրագիրն է եղել: Կուզենայի այստեղ նաև անդրադառնալ այն հարցին, որ 2020 թվականի բյուջեում, բացի ԱԳՆ-ից, անդամակցության համար պատասխանատու են եղել նաև այլ մարմիններ: Հետևաբար` միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար, ընդհանուր առմամբ, տարեկան ճշտված ծրագիրը կազմել է 3 մլրդ 396 մլն դրամ, որի փաստացի օգտագործումը կազմել է 3 մլրդ 324 մլն դրամ»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ, ընդհանուր առմամբ, հատկացված միջոցներով հնարավոր է եղել կազմակերպել ԱԳՆ-ին վերապահված գործառույթների իրականացումը:
16:57 - 03 հունիսի, 2021
Մենք չունենք ԱԳ նախարարի պաշտոնակատար, քանի որ պաշտոնակատարի որոշում առկա չէ, ունենք օրենքի ուժով պարտականություն կատարող. ԱԳՆ |tert.am|

Մենք չունենք ԱԳ նախարարի պաշտոնակատար, քանի որ պաշտոնակատարի որոշում առկա չէ, ունենք օրենքի ուժով պարտականություն կատարող. ԱԳՆ |tert.am|

tert.am: Մենք չունենք Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, ունենք օրենքի ուժով պարտականություններ կատարող, քանի որ պաշտոնակատարի որոշում առկա չէ։ Այս մասին ասաց ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ով է այս պահին հանդիսանում արտգործնախարարի պաշտոնակատարը, քանի որ ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական է տվել: «Պարտականությունները իրականցնում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալներից մեկը։ Անուն չեմ կարող նշել, քանի որ դրա վերաբերյալ չկա իրավական որոշում։ Փոխնախարարներից մեկը, ով ամենաերկարն է պաշտոնավարել, օրենքի ուժով իրականացնում է այդ պարտականությունները»,- նշեց Սերոբ Բեջանյանը։ Շարունակությունը՝ tert.am-ում
13:33 - 03 հունիսի, 2021
Չեմ կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ Արա Այվազյանի նշած ազգային շահի դեմ գործելու խնդիրը գոյություն ունի. հարցադրումները պետք է նրան ուղղվեն. Մհեր Գրիգորյան

Չեմ կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ Արա Այվազյանի նշած ազգային շահի դեմ գործելու խնդիրը գոյություն ունի. հարցադրումները պետք է նրան ուղղվեն. Մհեր Գրիգորյան

Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ  Արա Այվազյանի նշած խնդիրը գոյություն ունի, բնականաբար, բոլորի համար առաջնային են ազգային շահերը, բայց որևէ նման առիթ չեմ տեսնում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականի և հրաժարականի ժամանակ արած հայտարարությունների մասին: Մհեր Գրիգորյանն Արա Այվազյանի հայտարարության ենթատեքստի մասին առաջարկեց հարցն ուղղել հենց Այվազյանին: «Դիվանագիտական ճակատը պետք է ուժեղ լինի, բայց կարծում եմ, որ հարցադրումները պետք է ուղղվեն պարոն Այվազյանին ու նա ավելի ընդարձակ կտա այդ հարցերի պատասխանը:Եկեք պահի լրջությունը հասկանանք ու ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր, թե ստորագրվելիք փաստաթղթի մեջ կա գաղտնի հավելված։ Չկա՛ նման բան, ինչ որ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է և չի կարող գաղտնի փաստաթուղթ լինել: Միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու: Եթե միջանցք ասելով որոշ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ՝ դա այլ հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք՝ կրկին վստահեցնում եմ ձեզ, որ դա բացառվում է մեր քննարկումների օրակարգում»,-ասաց նա: Խոսելով գերիների խնդրի մասին՝ Մհեր Գրիգորյանը նշեց, որ չկա մի առիթ, հանդիպում, հնարավորություն, որտեղ այդ հարցը չի քննարկվում, նաև հույս հայտնեց, որ այդ հարցը լուծում կստանա, իսկ այս պահին որևէ կոնկրետ բան ասել չի կարող:
11:28 - 01 հունիսի, 2021
Այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Աննա Նաղդալյան

Այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի գործընկերներ, Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ: Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում: ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող եք դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով»:
16:26 - 31 մայիսի, 2021
Արա Այվազյանը հայտնել է հրաժարական տալու որոշման պատճառը

Արա Այվազյանը հայտնել է հրաժարական տալու որոշման պատճառը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը (հրաժարական է ներկայացրել) մայիսի 31-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Նախարարի պաշտոնակատար Այվազյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ համատեղ աշխատանքի ընթացքում դրսևորած պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական նվիրվածության համար: Իր խոսքում Արա Այվազյանը, մասնավորապես, նշել է. «Երբ ես համաձայնեցի ստանձնել այս պաշտոնը, դա իմ կյանքի ամենադժվար, բայց, միևնույն ժամանակ, ամենահեշտ որոշումն էր: Հեշտ որոշում էր, քանի որ ես՝ անձնապես, և վստահ եմ՝ դուք՝ բոլորդ, գիտակցում էինք, որ պարտք ունենք մեր զոհերի առջև, պարտք ունենք մեր երկրի առջև: Դժվար էր, քանի որ շատ լավ հասկանում և գիտակցում էի, թե ինչ հսկայական պատասխանատվություն է ինձ վրա և մեր բոլորի վրա, քանի որ մենք իրավունք չունեինք սխալվելու: Մենք իրավունք չունեինք անելու այնպիսի քայլ, որի համար հետագայում մեր ժողովուրդը և մեր պատմությունը մեզ չէր ների: Երբ ստանձնեցի այս պաշտոնը, ես հայտարարեցի, որ դիվանագիտությունը պարտված չէ, և մինչև այսօր էլ պնդում եմ, որ մեր դիվանագիտությունը պարտված չէ: Շատերն ինձ հետ համաձայն չեն, բայց այս ընթացքում մենք բոլորս՝ այստեղ և դեսպանություններում գտնվողներս, ապացուցեցինք, որ ոչ միայն պարտված չենք,  այլ նաև կարողանում ենք մեր պետական և ազգային շահերը առաջ մղել և նշել կարմիր գծերը: Այս տարի, երբ լրանում է մեր նախարարության 30-ամյակը, կարևոր շրջան է, հասունության շրջան է. կարծես թե մենք այս ողջ ընթացքում պատրաստվում էինք այս օրերին, այս ժամանակներին: Իսկապես շատ բան է արվել, ես հիմա չեմ ցանկանում թվարկել, և ոչ էլ ուզում եմ գնահատական տալ. դա հետագայի համար է։ Բայց կարծում եմ` մենք բոլորս կարող ենք բաց ճակատով դուրս գալ փողոց և քայլել։ Կարծում եմ` մեր միջազգային գործընկերները հասկացել են, որ Հայաստանը պարտված չէ, Արցախը պարտված չէ, հայությունը պարտված չէ։ Մեր թշնամիները նույնպես դա հասկացել են։ Եվ ոչ պակաս կարևոր է այն, որ այս տագնապալի օրերին մենք դարձանք այն կառույցը, որն ըմբռնելի դարձավ մեր հասարակության համար, մեր ձայնը գնալով ավելի լսելի դարձավ, և մենք առավել քան երբևէ վստահություն ձեռք բերեցինք մեր ժողովրդի առջև։ Ես ուզում եմ այսօր ձեզ բոլորիդ շատ շնորհակալություն հայտնել, իսկապես ինձ համար մեծ պատիվ էր աշխատել բոլորիդ հետ։ Իմ գործելաոճը մշտապես եղել է կոլեգիալ, և հուսով եմ` զգացել եք, որ բոլորիդ աշխատանքը, բոլորիդ խորհուրդը հասանելի է եղել նախարարության ղեկավարության համար։ Ոչ միայն հասանելի է եղել, այլև մեր որոշումները, որոնք կայացրել ենք այս ընթացքում, իսկապես հիմնված են եղել ձեր բոլորի մասնագիտական աշխատանքի և խորհրդի վրա։  Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով։  Մեր ողջ անձնակազմին՝ դիվանագետներին և ոչ դիվանագետներին, մենք մի ընտանիք ենք եղել, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում։ Ձեզ մաղթում եմ նույն ոգով շարունակել աշխատել։ Եվ իմ խորհուրդը. ընդհանրապես դիվանագետը ընկալվում է որպես հարմարվող, համակերպվող, սուր անկյուններից խուսափող անձ։ Ես կարծում եմ՝ այս դժվարին պայմաններում մենք դրա իրավունքը չունենք, և մեր մեջ, իսկապես, գնալով, վստահ եմ, կլինեն սկզբունքային դիվանագետներ, ովքեր ուղենիշ կդառնան մեր հասարակության համար։ Մեկ անգամ ևս շատ շնորհակալություն և ձեզ ամենայն բարիք»։ 
13:49 - 31 մայիսի, 2021
Ռումինիայում ՀՀ դեսպանությունում նշել են Հանրապետության օրը

Ռումինիայում ՀՀ դեսպանությունում նշել են Հանրապետության օրը

Հանրապետության օրվա կապակցությամբ մայիսի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հասարակական, քաղաքական և ռազմական գործիչների կյանքին ու գործունեությանը Ռումինիայում 20-րդ դարի միջպատերազմական (Interbellum) ժամանակահատվածում:   Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը՝ նշելով, որ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո մի շարք հայ ականավոր քաղաքական ու ռազմական գործիչներ հաստատվել էին Ռումինիայում: Նրանց թվում էր նաև Պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանը, որն իր նշանակալի ավանդն ունեցավ նաև ռումինահայ համայնքի կյանքում:   Դեսպանը նաև անդրադարձավ օրվա խորհրդին՝ նշելով. «Ավելի քան 100 տարի առաջ Սարդարապատի և մայիսյան մյուս հաղթանակների, ինչպես նաև Առաջին Հանրապետության հռչակումով վերականգնվեց մեր պետականությունը և հայ ժողովրդի ազատ ու անկախ ապրելու դարավոր երազանքը: Համոզված եմ, որ այսօր էլ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միասնաբար հաղթահարելու են ներկա մարտահրավերները»:   Միջոցառման ընթացքում ներկաները հեղինակի, ռումինահայ դերասաններ Արմինե Ոսկանյանի և Ֆլորին Կևորկյանի ընթերցմամբ ունկնդրեցին Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի այն հատվածը, որում ներկայացված են Դրաստամատ Կանայանի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև նրա հարաբերությունները ռումինահայ համայնքի հետ:   Միջոցառման ավարտին դեսպան Մինասյանը ռումինահայ համայնքի ականավոր ներկայացուցիչ՝ լրագրող, գրող և թարգմանիչ Մադլենա Գարագաշյանին հանձնեց ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը:
17:43 - 28 մայիսի, 2021