ԱԳ որևէ փոխնախարար չմասնակցեց ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի քննարկմանը |hetq.am|
17:30 - 03 հունիսի, 2021

ԱԳ որևէ փոխնախարար չմասնակցեց ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի քննարկմանը |hetq.am|

hetq.am: Արտաքին գործերի չորս փոխնախարարներից որևէ մեկն այդպես էլ չեկավ խորհրդարան` 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը: ԱԳՆ-ից ներկա էր ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմինե Գալստյանը: Երբ պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչու որևէ փոխնախարար չի ներկայացել, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց` զբաղվածության պատճառով:

«ԱԳՆ-ից նամակ են հղել ԱԺ նախագահին և խնդրել, որ զբաղվածությամբ պայմանավորված` ֆինանսաբյուջետայինի պետը գա, ինչին էլ ընդառաջել ենք»,-ասաց Ռուբինյանը:

Լրագրողների հետ զրույցում Ռուբինյանը հրաժարվեց մանրամասն անդրադառնալ այդ հարցին: Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակումներ եղան, թե ԱԳ փոխնախարարները հրաժարականի դիմում են ներկայացրել, ինչը, սակայն, ԱԳՆ-ից հերքեցին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել