ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Պուտինի, Լավրովի և ՌԴ Անվտանգության խորհրդի այլ անդամների դեմ |armenpress.am|

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Պուտինի, Լավրովի և ՌԴ Անվտանգության խորհրդի այլ անդամների դեմ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները փետրվարի 25-ին պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ Անվտանգության խորհրդի այլ անդամների դեմ: Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: «Խիստ հազվադեպ է լինում, որ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակ է մտցնում պետության ղեկավարին: Նախագահ Պուտինը միանում է այն փոքր խմբին, որում այնպիսի բռնապետեր են, ինչպես Կիմ Չեն Ինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Բաշար Ասադը»,- ասվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: ԱՄՆ-ից հայտնել են, Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները մտադիր են շարունակել թիրախի տակ պահել ռուսական էլիտայի ներկայացուցիչներին: «Նրանք, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում Ռուսաստանի կառավարությունում, կառնվեն թիրախի տակ, եթե Ռուսաստանի հետագա ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի չդադարի»,- հայտնել են նախարարությունից: Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Վալենտինա Մատվիենկոյի, Սերգեյ Նարիշկինի, Վյաչեսլավ Վոլոդինի, Սերգեյ Իվանովի, Նիկոլայ Պատրուշևի, Վլադիմիր Կոլկոլցևի, Ալեքսանդր Բորտնիկովի, Իգոր Կրասնովի, Իգոր Շեգոլևի, Վլադիմիր Ուստինովի և Վիկտոր Զոլոտովի դեմ։
10:50 - 26 փետրվարի, 2022
Վլադիմիր Զելենսկին  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Twitter-ում գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցները և «հակապատերազմական կոալիցիան»։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։  «Հենց նոր Ջո Բայդենի հետ քննարկեցի պատժամիջոցների ավելացումը, կոնկրետ պաշտպանական օգնությունը և հակապատերազմական կոալիցիայի ստեղծումը: Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին Ուկրաինային ցուցաբերած ուժեղ աջակցության համար»,- գրել է Զելենսկին: Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսով քննարկել է որոշ եվրոպական երկրների վրա ազդելու հնարավորությունը, որոնք կասկածներ Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու անհրաժեշտության վերաբերյալ։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները ուրբաթ երեկոյան Բրյուսելում արտակարգ խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում հավանություն են տվել Ռուսաստանի Դաշնության դեմ անձնական և տնտեսական պատժամիջոցների երկրորդ փաթեթին Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։ Նոր սահմանափակումների թվում քննարկվել է Ռուսաստանին տեղեկատվության փոխանցման և SWIFT վճարումներ կատարելու միջբանկային համակարգից անջատելու հնարավորությունը։
22:54 - 25 փետրվարի, 2022
Խնդիրներ կլինեն, բայց դրանք անլուծելի չեն․ Պեսկովը՝ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքների մասին

Խնդիրներ կլինեն, բայց դրանք անլուծելի չեն․ Պեսկովը՝ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՌԴ-ի դեմ արեւմուտի ենթադրյալ բարձրտեխնոլոգիական սանկցիաների հնարավոր հետեւանքները, հայտարարել է, որ «խնդիրներ կլինեն, դրանք անլուծելի չեն»։ «Այդ կախվածությունը վերջին տարիներին հետեւողականորեն նվազել է։ Գլխավոր նպատակը, որը հետապնդվում էր պարբերաբար շարունակվող նորանոր սանկցիաների ֆոնին, անհրաժեշտության դեպքում ինքնաբավության եւ ներմուծման ամբողջական փոխարինման ապահովումն էր։ Մեծ հաշվով, այդ նպատակն իրագրծված է։ Այնտեղ, որտեղ իրագործված չէ ամբողջությամբ, կա արագ արագ ձեռքբերումների ներուժ, այդ պատճառով, անխոս, կլինեն խնդիրներ, բայց դրանք անլուծելի չեն»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, ըստ որոնց՝ սանկցիաների նոր փաթեթը երկարաժամկետ ազդեցություն կունենա ՌԴ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության այն ուղղությունների վրա, ինչպիսին են տիեզերքը, միջուկային արդյունաբերությունը եւ այլն։
15:04 - 25 փետրվարի, 2022
ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը տեղի կունենա այսօր մամուլի համար փակ ձևաչափով |armenpress.am|

ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը տեղի կունենա այսօր մամուլի համար փակ ձևաչափով |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված արտակարգ գագաթնաժողովը տեսակոնֆերանսի ձեւաչափով կսկսվի փետրվարի 25-ին Երեւանի ժամանակով 18:00-ին: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի աշխատանքայն գրաֆիկում, որը փետրվարի 24-ին տարածել է Սպիտակ տունը։ «9:00 (Երեւանի ժամանակով 18:00): Նախագահ (Բայդենը) հանդիպում Է ՆԱՏՕ-ի պետությունների եւ կառավարությունների մյուս ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով արտակարգ գագաթնաժողովում՝ Ուկրաինայի եւ դրա շուրջն անվտանգության բնագավառում իրադրության քննարկման համար»,- ասված է փաստաթղթում: Բանակցությունները տեղի կունենան մամուլի համար փակ ձեւաչափով: Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը պատմել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը փետրվարի 25-ի գագաթնաժողովում կքննարկի իր գործունեության հետագա ամրապնդման բոլոր հարցերը: Բացի դրանից, հանդիպմանը կհրավիրվեն Ֆինլանդիան եւ Շվեդիան, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ չեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի առավոտյան հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում է ռազմական ենթակառուցվածքը: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հավաստիացրել են գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:02 - 25 փետրվարի, 2022
Ջո Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության թիմի հետ՝ քննարկելու Ուկրաինաում վերջին իրադարձությունները

Ջո Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության թիմի հետ՝ քննարկելու Ուկրաինաում վերջին իրադարձությունները

Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության իր թիմի հետ՝ քննարկելու Ուկրաինաում վերջին իրադարձությունները։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան թվիթերյան էջը։  Նա քննարկել է, թե ինչպես ենք ՌԴ-ին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի վրա չհրահրված եւ չհիմնավորված հարձակման համար։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
18:34 - 24 փետրվարի, 2022
Ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի․ Զելենսկի |azatutyun.am|

Ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժողովրդին հղած տեսաուղերձով հայտնել է, որ Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի, և դոնորներին կոչ է արել արյուն հանձնել։ Ռուսաստանի ներխուժման առաջին ժամերի մասին տեղեկությունները հակասական են, մասնավորապես հաղորդվել է, որ 40 ուկրաինացի է զոհվել, ևս 10-ը վիրավորվել են։ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Բրիտանիայի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ «Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, հակապուտինյան կոալիցիա կազմել և պատժամիջոցներ սահմանել։ Ուկրաինային պաշտպանական և ֆինանսական աջակցություն տրամադրել։ Փակել օդային տարածքը։ Աշխարհը պետք է ստիպի Ռուսաստանին խաղաղության գնալ», - ասել է Զելենսկին։
15:52 - 24 փետրվարի, 2022
Բայդենը Զելենսկուն խիստ պատժամիջոցներ է խոստացել Ռուսաստանի նկատմամբ |armenpress.am|

Բայդենը Զելենսկուն խիստ պատժամիջոցներ է խոստացել Ռուսաստանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է, որ G7-ի ղեկավարների հետ փետրվարի 24-ին նշանակված հանդիպումից հետո «ԱՄՆ-ը, դաշնակիցներն ու գործընկերները խիստ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ»: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը: Երկու ղեկավարները հեռախոսազրույց են անցկացրել: Զելենսկին Բայդենին խնդրել է համաշխարհային առաջնորդներին հորդորել՝ հստակորեն հանդես գալ Ռուսաստանի գործողությունների դեմ եւ աջակցել Ուկրաինայի ժողովրդին: Բայդենը Զելենսկու հետ զրույցի ժամանակ «դատապարտել է ռուսաստանցի զինվորականների այդ չհրահրված եւ չարդարացված հարձակումն Ուկրաինայի վրա» եւ հայտնել այն քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ն անում է, որպեսզի այդ գործողությունները դատապարտի ողջ համաշխարհային հանրակցությունը: ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել է, որ հանդիպում է պլանավորում «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հետ եւ այդ հանդիպման արդյունքներով խիստ պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ: Նա նաեւ խոստացել է՝ օգնել եւ աջակցել Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին: Նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ի առավոտյան, հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին: Բայդենն արդեն դատապարտել է այդ որոշումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:10 - 24 փետրվարի, 2022
Զելենսկին Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել


 |armenpress.am|

Զելենսկին Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում: Այս մասին նա հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում տեղադրված տեղանյութում: «Մենք ռազմական դրություն ենք մտցնում երկրի ողջ տարածքում»,- հայտարարել է նա: Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանական համակարգերը աշխատում են: «Խուճապի մի մատնվեք, մենք ուժեղ ենք, մենք կհաղթենք»,- դիմելով քաղաքացիներին՝ ասել է Զելենսկին: Նա տեղեկացրել է, որ արդեն խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ամերիկյան կողմն արդեն միջազգային օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար: Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նոր ուղերձով՝ հայտնելով՝  Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անյհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում: Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի  հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։
09:12 - 24 փետրվարի, 2022
ԱՄՆ-ն Իտալիայից 800 զինծառայողների կտեղափոխի Բալթյան երկրներ |armenpress.am|

ԱՄՆ-ն Իտալիայից 800 զինծառայողների կտեղափոխի Բալթյան երկրներ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի արեւելյան թեւն ամրապնդելու համար Իտալիայից 800 զինծառայողների կտեղափոխի Բալթյան երկրներ: Այդ մասին Պենտագոնը հաղորդել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ տարածաշրջանում ռազմական ներկայության ուժեղացման մասին փետրվարի 22-ին հնչեցրած հայտարարությունից հետո: ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության տվյալներով՝ Գերմանիայից F-35 ութ կործանիչ ինքնաթիռներ կտեղափոխեն ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ընթացող գործողությունների մի շարք շրջաններ»: Գերմանիայից Բալթյան երկրներ կտեղափոխեն Ան-64 20 մարտական ուղղաթիռներ, եւս 12-ը Հունաստանից կտեղափոխեն Լեհաստան: Այժմ Եվրոպայում մշտական կամ ժամանակավոր հիման վրա գտնվում են ԱՄՆ-ի ավելի քան 90 հազար զինծառայողներ: «Այդ լրացուցիչ զինծառայողներին կտեղափոխեն ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին հանգստացնելու, ՆԱՏՕ-ի անդամների դեմ հնարավոր ագրեսիան զսպելու եւ ընդունող պետությունների զինված ուժերին ուսուցանելու համար»,- ասել է պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի ռազմական ու ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային եւ կամրապնդի ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուժերը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը «կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր դյույմը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:50 - 23 փետրվարի, 2022