ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ․
«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները միասնական և վճռական կերպով կպատասխանեն Ուկրաինայի վրա ռուսական ռազմական ուժերի չարդարացված հարձակմանը։
Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը կբերի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների։ Միայն ՌԴ-ն է պատասխանատվություն կրում այս հարձակման հետևանքով մահերի և ավերածությունների համար: Աշխարհը պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին»,-նշել է Բայդենը։
Ինչպես հայտնում են Սպիտակ տնից, Բայդենը շուտով այս մասին կխոսի առավել մանրամասն։
comment.count (0)